Copy SMS

Երազանք..(մաս 1)

Երազանք..(մաս 1) - նոր, կյանք , երազանք

Մեղմ քամին շոյում էր աշնան դեղնած տերևները:Երկինքը այնքան պարզ էր ու մաքուր, որքան նորածին երեխայի հոգին է, և թվում է `մարդ գտնվում է եդեմական այգում` դեղնած, թախծոտ, բայց այս ամենի հետ մեկտեղ կյանքով լեցուն:Որքա~ն թախիծ կար այդ այգում,որքան երազանքներ, որ մնացին անկատար...

  ...Երկու տարի առաջ էր, կրկին աշուն, կրկին թախիծ, միայն մի երազանք դեռ կար ու ապրում էր`բոլորից հեռու մի փոքրիկ խրճիթում:Դժվար է ասել`արժեր արդյոք կոսել այս ամենի մասին , բայց ես խոսում եմ ...

  Աշնանային մի երեկո էր, բոլորից կտրված մի փոքրիկ խրճիթի միակ լուսամոտի մոտ նստած էր մի հրեշտակային էակ`մով աչքերով , վարդի թերթերից ավելի նուրբ շրթունքներով և կանոնավոր, բայց արտասովոր դիմագծերով : Դա Էվին էր, աշխարհում թերևս ամենաթախծոտ հայացքով աղջիկներից մեկը: Նրա մով աչքերում սուզվում էին երկնային բազմաթիվ աստղեր և մարդկային անէացած հայացքներ: Էվին տասնըհինգամյա մի փոքրիկ աղջնակ էր(եթե իհարկե նման հասուն մտքերով մարդուն կարելի է աղջնակ անվանել), ով ապրում էր ծնողների և ավագ քրոջ հետ:Նա այնքան երազկոտ էր, կարծես ծնված լիներ միայն երազելու և աստղերին նայելու համար:

  Հերթական մի օր , նա նստած էրպատուհանի մոտ,երբ նրան մոտեցավ քույրը և ասաց.

-Էվի, եկ օգնիր ինձ:

Էվին առանց խոսելու վեր կացավ , օգնեց քրոջը , ապա կրկին նստեց իր անկյունում:

Քույրը կրկին մոտեցավ նրան.

-Էվի, քույրիկս, ինչու ես միշտ առանձնանոմ? Մի տխրիր խնդրում եմ տխրությունը քեզ համար չէ, նայիր ինձ և ժպտա,-մեղմ տոնով խոսեց քույրը:

-Այո,գուցե տխրությունը ինձ համար չէ , բայց դա միայն քո կարծիքով , ես դատապարտված եմ մենության ու տխրության: Հիշում ես? երբ ես փոքր էի սիրում էի մենակության մեջ խաղալ տիկնիկներով, իսկ հետո գտա ընկերներ, բայց...

-Մի շարունակիր , Էվի, մոռացիր այդ դեպքը, այն անցյալում է..

-Ոչ սիրելի քույրիկ, այդ դեպքը այրեց իմ երազանքը , այրվեց հենց այն այգում , որտեղ այն ծնվել էր:Մի պահ պատկերացրու , որ այրում ես քո սիրելի գիրքը կամ նկարը, այն մոխրանում է..իսկ հիմա փորձիր այն վերականգնել..չի ստացվի.. նույն էլ իմ երազանքն էր...


Շարունակելի...

A.M
7

9

1512

  • Համբարձում
    2015-03-31 02:02:25
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • A.M
      2015-05-02 20:21:37
      մերսի
  • Anna.CHobanyan
    2015-04-03 00:01:01
    (բռավո)
    • A.M
      2015-05-02 20:21:45
      մերսի
  • Barev erjankutyun Du inc atum es
    2015-04-03 15:05:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • CuLe8
    2015-04-04 20:47:12
    Շատ ընտիր էր:Շարունակությունը կարդալու մեծ ցանկություն ունեմ:Շնորհակալություն:
    • A.M
      2015-05-02 20:21:26
      շնորհակալ եմ