Copy SMS

❝Եթե աշխարհը նույնն էր մնալու❞

❝Եթե աշխարհը նույնն էր մնալու❞ - Համո, Սահյան, բանաստեղծություն,


Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։


❝Եթե աշխարհը նույնն էր մնալու❞ - Համո, Սահյան, բանաստեղծություն,


Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես...

❝Եթե աշխարհը նույնն էր մնալու❞ - Համո, Սահյան, բանաստեղծություն,


Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։

❝Եթե աշխարհը նույնն էր մնալու❞ - Համո, Սահյան, բանաստեղծություն,


Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Համո Սահյան...

13

6

3099

  • ☠ crazy mental ☠ [.]
    2015-04-11 18:13:03
    (լավ) լավն էր,, ես միշտ մտածել եմ, որ էս բանաստեղծությունը Սևակն ա գրում, փաստորեն սխալ գիտեի (ուրախ) ..
    • Մարի
      2015-04-12 21:39:38
      Փաստորեն :)
  • ✡Jew 卐Nazi卍
    2015-04-11 18:41:17
    բանաստեղծություններ, ու ընդհանրապես բանաստեղծներին չեմ սիրում,,,ինձ համար խորթ ա մի տեսակ,, բայց սա կարդացի փորձեցի հասկանալ, ընկալել, հետաքրքիր էր...
    • Մարի
      2015-04-12 21:40:02
      ուրախ եմ որ դուր եկավ :)
  • crazy psychologist ☯
    2015-05-25 20:53:16
    լավն էր (ծաղիկ)
    • Մարի
      2015-06-20 19:32:41
      (ծաղիկ) Մերսի