21-ի վատ ազդեցությունը մեր օրգանիզմւմ, կամ, պարզապես Justin Bieber - ի աչքերի բիբերը
դե...ոնց հասկացաք վեռնագրիցս...Copy-ում նորց 21 են խաղացել .....
Էս անգամ Տիկոն ( նույն ինքը rocker ) առաջարկեց, որ խաղանք...ու ոնց հասկացաք վերևի նկարից առաջի համաձայնվողներից մեկը ես էի ( ինչ իմանայի գլխիս գալիքը)
դե....ես հավեսով կրվեցի, որովհետև ինձ թվում էր, թե լավագույն ապուշություններն արդեն արված են ( խոսքը Rocker-ի ու Dadk-ի պոստերի մասինա).....
դե.....ոգևորված ընտրեցինք ռիսկը...հմի բանա էլի..ըլնումա
Բայց ոոոոով զարմաանք
Վախ միայն ոչ էէէտ....ախր ինչի հենց Ջաստին ելիի.......խոսքի չէր կարա բան ըլներ....բան......ըմ........հերակլեսի ձախ աչքը
(բայց կարելիյա սենց պոստ բացել)
դե Ընգել էս...պտի քաշես
ՈՒ էս ամենինչից հետո...ես նստեցի, ու սկսեցի այ սենց դեմքով (Նկարը) մտածել, թե ինչ անեմ, որ դեռ չբացած պոստիս կյանքը նախօրօք մի քիչ երկարացնեմ..
ՈՒ տենց մտածմունքների մեջ ընգած.....Սայաթ նովայի տխուր հայացքով, անցա գործի...( իմանալու համար, թե կոնկրետ ինչպիսինա, Սայաթ-Նովայի տխուր հայացքը` նայեք նկարին)
Ասածս ինչչա.....մարդու բիբերից խոսալուց առաջ, նախ պետքա իմանաս, թե էտ որնա.......
Զնաչիտ...
Մաս առաջին ( Աչք: Աչքի կառուցվածքը )
Բայց դուք կարաք հանգիստ լինեք...որովհետև ես չեմ պատրաստվում կենսաբիս գիրքը արտագրեմ ստեղ.......ես ֆիզիկայիս գրքիցեմ արտագրելու
Աչք, (լատ.՝ oculus) լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Տեսողական վերլուծիչը ընդգրկում է նաևտեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին,արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։
Հա լավ...պահեք դուբինկեքը.....սրանից ավել բան չեմ գրում....Անցանք մյուս մասին...
Մաս երկրորրդ ( փորձենք հասկանալ, թե ինչ կենդանի է նա)
Նախորոք խնդրում եմ բոլոր Ջասթինի ֆաներին...պահեք ձեր կտրող, ծակող ու մնացած բոլոր կյանքին վնասատու իրերը......դուբինկաքը ևս խնդրում եմ..
Ջասթինը հաստատ թռչուն չի ( դա գիտականապես ապացուցված է)...վերջերս գիտնականները ապա ցուցեցին, որ ինքը ձուկ էլ չի ( ես դեռ կասկածում եմ)..............լավ..թարգեմ......իսկ հիմա, ավելի մարդկային.......ներակայցնեմ իրա կենսագրությունը ( մերսի Ջասթինի ֆաներ ջան...չեմ հավատում, բայց դեռ ողջ եմ)
Ասեմ, որ Ջասթինը արտաքինից շատ պուպուշ ու լավնա...դաժը ավելին ասեմ..ինքը ինձ միքիչ դուրա գալիս.( Բայց մեկա ինքը ձուկա)
Ջասթին Բիբերը (ծնվ, է 1994թ-ի մարտի 1 ) կանադացի երգիչ և երգահան է։Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար Սքոթեր Բրաունը ՝ 2007 թ,-ին , Բիբերի YouTube-յան հոլովակը դիտելիս։ Բրաունը տպավորվեց հոլովակով և կապվեց Բիբերի մոր՝ Փեթթիի հետ , ասելով նրան , որ ցանկանում է աշխատել Բիբերի հետ։
Համոզելով Փեթիին , Բրաունը կազմակերպեց հանդիպում Բիբերի և Աշերի միջև՝ԱՄՆ-ի Ջորջա նահանգի Աթլանթա քաղաքում։ Բիբերը պայմանագիր ստորագրեցՌԲՄԳ (Ռայմոնդ Բրաուն Մեդիա Գրուպ )-ի հետ և իրեն Այլնդ Ռեքորդս-ից ձայնագրման պայմանագիր առաջարկվեց ձայնագրության գործադիր Լ,Ա, Ռեիդ-ի կողմից։Ջասթին Բիբերը սկսեց իր դեբյուտը 2009թ-ի նոյեմբերին , EP, My World,-ում։ Նա դարձավ առաջին արտիստը , ով իր 7 երգերով մտավ ԲիլլԲոարդ Հոթ 100 (Billboard Hot 100 ) ։ 2010թ-ի մարտին Բիբերը հրապարակում է My World 2.0 (Իմ աշխարհը) լիամետրաժ ալբոմը։ Դրանից հետո նա թողարկեց իր "Baby"տեսահոլովակը,որն ունեցավ ամենաշատ դիտումներն ու դիսլայքերը YouTube-ում։Նա կատարեց իր առաջին շրջագայությունը My world tour և Never say never ալբոմներով։2011թ նա հրապարակեց իր Mistletoe երգը, որը Բիլլբոարդ 200-ում զբաղեցրեց 1-ին տեղը։2012թ-ի հունիսին նա թողարկեց 3-րդ ալբոմըBelieve։Ջասթինը ստացել է շատ տարբեր մրցանակներ,այդ թվում նաև արժանացել է տարվա արտիստ մրցանակաբաշխությանը և 2010 ու 2012թթ արժանացել էAmerican Music Awards մրցանակաբաշխությանը։Grammy Awards 53-ում արժանացել է ամենալավ նոր արտիստ և լավագույն փոփ վոկալ մրցանակին։Իր երկրպագուներին նա անվանեց Beliebers և թվիթեր-ում ուներ ավելի քան 40մլն հետևող։
1994-2007թթ
Նա ծնվել է 1994թ-ին Կանադայի՝ Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում՝ Սուրբ Ժոզեֆ հոսպիտալում և մեծացել է Օնտարիոյի Ստրատֆորդ քաղաքում։Նա Ջերեմի Ջեք Բիբերի և Փեթթիյի՝ Պատրիսիա Մալլետտեյի միակ որդին էր։Բիբերի ծնողները երբեք չեին ամուսնացել։Փեթին պահել է իր երեխային իր մոր՝ Դիանայի և խորթ հոր՝ Բրյուսի օգնությամբ։Նրա մայրը կանադա-ֆրանսիական ծագում ունի,հայրական կողմի պապը ունեցել է գերմանական ծագում,իսկ արմատները անգլա-իռլանդական։
Բիբերը ունի 2 փոքրիկ քույր և եղբայր։Քույրը՝ Ժասմին Բիբերը,ծնվել է 2009թ,իսկ եղբայրը՝ Ջեքսոն Բիբերը՝ 2010։Ջասթինը սիրում է նվագել և մասնակցել է կիթառի,հարվածային գործիքների,դաշնամուրի և փողի դասընթացների;2007թ-ի սկզբին`12 տարեկան հասակում Ջասթինը երգեց Նե-յո-ի "So sick" երգը Ստրատֆորդումկայանալիք երգի մրցույթի ժամանակ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը;Մալլետտեն տեսահոլովակը տեղադրեց YouTube-ում իր ընտանիքի և Բիբերի ընկերների համար;Նա շարունակեց վերբեռնել հոլովակներ,որտեղ Բիբերը կատարում էր R&B երգերի քովերներ և դրանով Ջասթինը ավելի ճանաչված է դառնում;
2008-2010 կարիերայի սկիզբը
Բրաունը որոշում է Բիբերին մցնել շոու-բիզնես;Նրա մայրը շատ էր վախենում Ջասթինի համար և միշտ աղոթում էր Աստծուն Տեր ես Ջասթինին քեզ եմ հանձնում,ինձ կվերադարձնես Քրիստոնյա մարդ,Քրիստոնեական պիտակով։Աստված դու չես ուզում,որ Ջասթինը լինի Հուդայի երեխա,այնպես չէ։Սակայն եկեղեցու ավագները համոզեցին նրան,որ Ջասթինին թույլ տա գնալ Բրաունի հետ։
Ասեմ, Որ ես իրան սկսեցի ճանաչել Selena -ի շնորհիվ
Առաջ ես դաժը հետաքրքրված էի իրանց լուբովնի ռամանով..բայց հետո ծանոթացա ռոքի հետ...ու աշխարհը վերջնականապես կորցրեց ինձ..
Շնչեք Ջասթինի չֆաներ....երկրորդ մասը մոտեցավ իր ավարտին
բավականին երկար մտորումներից հետո, ես վերջապես որոշեցի անցնել երրորդ մասին..
Մաս երրորդ (Ջասթին Բիբերի աչքի բիբերը)
Քանի որ ինքը իմ համար ձուկա.....ես չեմ կարա խոսամ իրա աչքի բիբերի մասին էնքան ջամանակ, մինչև ձեզ չներկայացնեմ ձկան աչքի կառուցվածքը..
Զնաչիտ երրորդ մասը անվանափոխվումա...և դառնում...
Երրորդ մաս ( ձկան աչքը)
Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։
ինչ ասեմ...տեղեկությունս քիչա...ասելիքս շատ..լավ...եկեք, ես միքիչ ել ձեր գլուխը ցավացնեմ, ու քանի սկսել եմ......մանրանամ, ու սաղ ձկնային կենասգրությունը պատմեմ..
Ձկներ (լատ.՝ Pisces), ջրային կենսակեպ վարող քորդավորներ են։ Ապրում ենծովերում,օվկիանոսներում,գետերում և լճերում։ Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։
Շնչում են խռիկներով, զարգացումն ընթանում է ջրում։ Ձկների վերնադասը բաժանված է երկու դասերի՝ կռճիկային և ոսկրային։ Կռճիկային ձկների դասին են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը, իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են չորս ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վրձնալողակներ, կռճիկաոսկրայիններ և երկշունչներ։
հանգիստ..հանգիստ.......պահեք դուբինկեքը......պռծնում եմ....պռցնում եեմ.......բայց եկեք անկեղծ խոսանք...ուրեմն ես էսքան գրեմ..ու միհատ չանրադառնամ իմ անգնագին և սիրառատ պինգվինիս??? պլուս դրան, որ ինքը ձկներովա սնվում
Պինգվինները իմ ամենասիրելի կենդանիներն են.....կար ժամանակ, երբ ես անընգհատ ուզում էի դառնայի պինգվին....բայց ցավոք սրտի չստացվեց..ու էտ ինձ հուսախաբ արեց..
Պինգվինները համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններ են։
Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։ Դա ընդունում են շատ բառարաններ, այդ թվում՝«Օքսֆորդի անգլերենի բառարանը»։
Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։
Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններտեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։ Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։Ամենախոշորները կայսերական պինգվիններն են (Լատիներեն՝Aptenodytes forsteri)։ Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։ Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված հրթիռի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն։ Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են։ Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան։ Թևերը նման են երկար լողակների։ Պինգվինների մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես փորի ներքևի մասում, որտեղ այն խոր ծալք է գոյացնում։ Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ։
Հանգիիիստ..պռծանք......բայց հմի ասեք տենամ..ես ոնց կարամ Ջասթինի մասին պոստ բացեմ...ու վերջում իրա երգերից չքցեմ??
դե...վայելեք( կամել քարկոծեք պոստիս հինգերորդ մասը)
Ճիշտա ինքը իմ համար ձուկա...բայց ես իրա երգերը սիրում եմ
Առայժմ այսքանը...հուսով եմ զոհեր չեն լինի....սպսսում եմ մեկնաբանությունների...ձեր Поймала
Dark
2015-04-14 22:15:29Поймала
2015-04-14 23:35:09Dark
2015-04-15 00:25:48After Dark
2015-04-14 22:23:12Поймала
2015-04-14 23:35:36After Dark
2015-04-15 02:19:43ԽուՃուճիկ:)
2015-04-14 22:30:02Поймала
2015-04-14 23:36:28ԽուՃուճիկ:)
2015-04-14 23:38:27Поймала
2015-04-14 23:42:08After Dark
2015-04-15 02:24:09ԽուՃուճիկ:)
2015-04-15 15:21:32After Dark
2015-04-16 02:08:11ԽուՃուճիկ:)
2015-04-16 13:12:14★star11
2015-04-14 22:37:16Поймала
2015-04-14 23:37:21★star11
2015-04-15 00:19:20Dark
2015-04-15 00:25:32Համբարձում
2015-04-14 22:52:51Поймала
2015-04-14 23:38:59Եթե դու գիտես, որ նա երբեք քոնը չի լինելու, ապա սիրել նրան կարելի է անվերջ երկար: Դա հեշտ է…
2015-04-14 23:48:42Rocker
2015-04-15 00:20:55GaYaNe
2015-04-15 16:07:11After Dark
2015-04-16 02:05:14Dark
2015-04-16 19:18:08