ԳՈՒՑԵ...Մի հատված քրոջս ստեղծագործությունից...
Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:
Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:
Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:
Գուցե մի բան քեզ հուշի, որ կյ
անքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:
Գուցե երբևէ պարզապես հիշես,
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանա
ս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:
Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:
Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...
Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ..
Շատ բաներ մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ ուրիշները կվերցնեն:
2015-04-20 20:44:10Cingrella
2015-04-20 20:45:42☠ crazy mental ☠ [.]
2015-04-20 21:33:34Cingrella
2015-04-20 22:00:38