Copy SMS

Հիշողություն

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Հազար ինը հարյուր տասնըհինգ թվական... Մեկ ակնթարթ, ու մեկուկես միլիոն մարդկային անմեղ զոհեր... Մարդկային ողբերգություն, որ կատարվեց հարյուր տարի առաջ, անսիրտ ու ապերախտ թուրք ասկյարի ձեռքով...

Մեկ ու կես միլիոն անավարտ աղոթք ու երազանք, որ դեռ հնչում են...

Ոճիր, որ երբեք չի մոռացվի...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Այնքան խորն էր կսկիծը, որ ուշքի գալ և բարձրացնել կարողացավ միայն երրորդ սերունդը, երբ դահիճն արդեն հասցրել էր լվանալ ձեռքերի արյունը...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմությունԱրդեն լրանում է մեծ եղեռնի հարյուրամյակը, սակայն  սայլը տեղից չի շարժվում: 

Ինչ ձրով էլ ցանլկանանք համակերպվել, կամ անգամ փորձել երևույթների բազմածալք ու խառնիխուռն շերտերում որոնել մեղքի մեր բաժինը, միևնույն `, անուղղելի վայրենին է կոտորած կազմակերպողն ու իրականացնողը:

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Մեկ ու կես միլիոն ջնջված ճակատագիր ու անբկատար մտքեր, որ դեռ ապրում են յուրաքանչյուրիս սրտում: Նրանք հավերժ արթուն են պահում ցավի հիշողությունը ու ստիպում պայքարել... Պայքարել` հանուն բարձունքի, ճանաչման ու արդարության...


Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Խաղի կանոնները նույնն են մնում այս աշխարհում ( ժամանակի հորձանուտում փոխվում են միայն խաղի ձևերը )... Ով շատ է ուզում հաղթել և ազնիվ է խաղում. նա ի վերջո կհղթի... Փորձենք հավատալ, որ շատ կարճ է տևում կեղծիքի ու նենգության հաղթարշավը:

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Ի~նչ է հարյուր տարին պատմության հազարադարյան շղթայում... Վերքերը դեռ չեն սպիացել, ցավը դեռ արքուն է... Չենք մոռացել... Հիշում ենք... Պահանջում...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Սակայն փորձենք գոտեպնդվել աստվածաշնչյան իմաստությամբ, չէ որ, Աստված նախ դահճի ձեռքով պատժում է մոլորյալ հոգուն, ապա` ամենաչարչար պատժով` դահճին` անվերադարձ արմատախիլ անելով չարը:

Եկեք չկասկածենք մեր ժողովրդի ինքնակազմակերպման և լուսավոր վերելքի ուժին, և այն գալիք ապրիլներին, որ պիտի գան խաղաղ ծաղկի կախարդիչ բուրմունքով...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Մարդկային արդարությունն վերջ ի վերջո չի կարող չհատուցել ժողովուրդների հսկայական ընտանիքի գոհարներից մեկի` հայ ժողովրդի անչափելի կորուստները:

Հայ ժողովուրդը հավատում և սպասում է այդ օրվան...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

Սակայն պետք է հասկանանք, որ թղթե շերեփներով ոչնչի չենք հասնելու...Միլիոն ու կես անմեղ հեգիներ սպասում են հատուցման ժամին...

Բավ է համբերենք, պայքարել է պետք...

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն


և վերջում...խնդրում եմ...թարգեք էտ անմոռուկամոլությունը.....հիշատակը բիզնես չեն սարքում

Հիշողություն - եղեռն, հեղինակային, պատմություն

սպասում եմ մեկնաբանությունների ...ձեր Dark



3

12

3227

  • Dark
    2015-04-20 22:27:32
    տառասխալներիս ուշադրություն չդարցնեք O:) O:)
    • Cingrella
      2015-04-20 22:28:17
      (լավ) (լավ) (լավ)
  • Cingrella
    2015-04-20 22:27:50
    Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումը իրականացել 3 փուլերով: Առաջին փուլում բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ: Նրանց զինաթափեցին 50-100 հոգանոց խմբերով առանձին-առանձին բնաջնջեցին: Բռնագրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը: Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության` քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: 1915 թվական... Մեծ Եղեռն,15000000 զոհ: Սա էր 1915 թվականին մեր բազմաչարչար երկրի վիճակը: Անցել են տարիներ, մեր երկիրը ոտքի է կանգնել և կրկին նույն պատերազմի վախը: 2015 թվականի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում կհիշատակվի հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը : Մեկ ու կես միլիոն մարդ, կանայք, անպաշտպան երեխաներ սպանվեցին ամենադաժան ձևով: ---------------------------------------------------------------------------- Մենք հիշում ենք, մենք պահանջելու ենք: ---------------------------------------------------------------------------- (բռավո) (բռավո) Լավ փոստ էր՝ ապրես...
    • Dark
      2015-04-20 22:29:24
      շնորհակալություն O:) O:) դուքել (ծաղիկ)
  • Поймала
    2015-04-20 22:30:55
    ապրես լավներ (խոնարհվել) (խոնարհվել) (խոնարհվել) հեղինակայինա չե՞՞՞ O:)
    • Dark
      2015-04-20 22:32:01
      մերսի O:) O:) O:) հա, հեղինակայինա :)
  • Cingrella
    2015-04-20 22:33:04
    1915 NEVER AGAIN (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ) (ոչոչ)
    • Dark
      2015-04-20 22:42:33
      we remember and demand
  • Cingrella
    2015-04-20 22:33:13
    Թողեք ես լռեմ և թող անլեզու քարերը խոսեն քարեղեն լեզվով. -Այս ազգը որի՞ց և ինչո՞վ է վատ,- պատասխա՛ն տվեք, քարե՜րն են հարցնում,- այս ազգը ումի՞ց և ինչո՞վ է վատ, որ դատապարտվեց ա՛յսչափ վատության,- պատասխա՛ն տվեք, քարե՜րն են հարցնում:
    • Dark
      2015-04-20 22:36:36
      ինչ լավ խոսքեր էիր (լավ) ....հեղինակն ով էր՞ O:)
  • 19amis14
    2015-04-21 19:58:56
    Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեց շուրջ 600 հայազգի մտավորական։ Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]։ Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ դրա մեջ ներառում են 1890-ական թվականների սպանությունները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։ Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։ Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «Ցեղասպանություն» եզրույթն իր ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[11]։ 1915 թվականի մայիսի 25-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»[12][13]։ Բովանդակություն [թաքցնել] 1 Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն 2 Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում 3 Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին 4 Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր 5 Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին 6 Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն 6.1 Պատմական նախադրյալներ 6.2 Հայերի ցեղասպանության կազմակերպում 6.3 Առաջին սպանություններ 6.4 Հայերի տեղահանման կազմակերպում 6.5 Առաջին տեղահանումներ 6.6 Վանի հերոսամարտ 6.7 Տեղահանությունների շարունակություն 6.8 Բժշկական փորձարկումներ հայերի վրա 6.9 Հայերի ինքնապաշտպանություն 6.10 Թուրքերն ու գերմանացիներն ընդդեմ հայերի բնաջնջման 6.11 Հայ բնակչության ոչնչացման հիմնական շրջանների քարտեզը: Ճամբարների տեղակայում 7 Օսմանյան կայսրությունը և Հայաստանի Հանրապետությունը 1918-1923 թվականներին 8 Վիճելի հարցեր: Ժողովրդագրություն, ժամկետներ ու «վերջնական որոշման» ընդունում 8.1 Թուրքիայի հայ բնակչություն 8.2 Զոհերի թիվը 8.3 «Վերջնական որոշման» ընդունում 9 Մշակութային եղեռն 10 «Նեմեսիս» գործողություն 11 1919-1920 թվականների թուրքական ռազմական դատարան 12 Թուրքիայի Հանրապետությունը և Հայկական հարցը 13 Հայոց ցեղասպանության ապացույցներ 14 Հայոց ցեղասպանության ժխտում 15 Հայերի ցեղասպանության արտացոլումը մշակույթում 16 Նյութական և ֆինանսական կորուստներ 17 Հարցի իրավաբանական կողմ 17.1 Հայոց Ցեղասպանությունը և միջազգային հանրությունը 17.2 Միջազգային ճանաչում 17.2.1 Ժխտման քրեականացում 17.3 Փոխհատուցում 18 Զոհերի հիշատակի օր 18.1 Ծիծեռնակաբերդ 19 Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից 19.1 Միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով 19.2 Կարգախոս 19.3 Տարբերանշան 20 Պատկերներ 21 Այցելեք նաև 22 Նշումներ 23 Ծանոթագրություններ 24 Գրականություն 24.1 Գրքեր 24.2 Հոդվածներ 25 Արտաքին հղումներ Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն[խմբագրել] Հայ բնակչության տեղաբաշխվածությունը Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստան) 1896 թվականին 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնյա էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։ Մինչ 20-րդ դարի սկիզբը «թուրք» (թուրք.՝ Türk) էթնոնիմը օգտագործվում էր նվաստացուցիչ իմաստով։ «Թուրքեր» անվանում էին Անատոլիայի թուրքալեզու բնակչությանը՝ ակնհայտ արհամարհանքով առ նրանց տգիտությունը (օրինակ՝ kaba türkler՝ «կոպիտ թուրքեր»)[14]։ 20-րդ դարասկզբին, երիտթուրքերի իշխանության գալով, թուրքական ազգայնամոլության քաղաքականությունն ավելի ակնհայտ դարձավ. պանթյուրքիզմը դարձավ հիմնական գաղափարախոսությունը, իսկ «թուրք» էթնոնիմը կորցրեց բացասական ենթատեքստը։ Բայց շատ արաբներ շարունակում էին իրենց համարել «օսմաններ» մինչև կայսրության գոյության վերջը[15]։ Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած ավելի խիստ դիտարկելու դեպքում «օսմաններ» կարելի է անվանել նաև հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878))։ Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ[Ն 1][16]։ Օսմանյան կայսրություն և Հայկական հարցի առաջացում[խմբագրել] Օսմանյան կասրության հայերը, չլինելով մուսուլմաններ, համարվում էին երկրորդ տեսակի քաղաքացիներ՝ զիմմիներ։ Հայերին արգելված էր զենք կրել, նրանք պետք է վճարեին ավելի բարձր հարկեր։ Հայ քրիստոնյաներն իրավունք չունեին վկայել դատարանում[17][18][19]։ Չնայած հայ բնակչության 70 %-ը աղքատ էր, մուսուլմանների մոտ տարածված էր «գործարար հաջողություններով խորամանկ ու հաջողակ հայի» կարծրատիպը։ Հայերի հետ թշնամանքն ավելանում էր քաղաքներում չլուծված սոցիալական խնդիրների և գյուղական տնտեսություններում ռեսուրսների համար պայքարի հետևանքով[20]։ Իրադրությունը բարդանում էր մուհաջիրների՝ Կովկասից (Կովկասյան և 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո) և նոր կազմավորված բալկանյան պետություններից փախստականների ներգաղթի պատճառով։ Քրիստոնյաների կողմից իրենց հողերից վտարված փախստականներն իրենց ատելությունը թափում էին տեղացի քրիստոնյաների վրա։ Անձնական կյանքի և համընդհանուր անվտանգության դեմ ոտնձգությունները, ինչպես նաև նրանց վիճակի միաժամանակյա վատթարացումը Օսմանյան կայսրությունում հանգեցրին այսպես կոչված «Հայկական հարցի» առաջացման՝ որպես ավելի ընդհանուր Արևելյան հարցի մի մաս[17][18][19][21]։ 1882 թվականին Էրզրումի նահանգում ստեղծվեց առաջին հայկական միավորումներից «Գյուղատնտեսական միավորումը», որը կոչված էր պաշտպանելու հայերին քրդերի և այլ քոչվոր ցեղերի կողոպուտներից։ 1885 թվականին ստեղծվեց առաջին հայկական քաղաքական կուսակակցությունը՝ Արմենական կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմքում տեղի հայերի ինքնորոշման ձեռքբերումն էր լուսավորականության և քարոզչության ճանապարհով, ինչպես նաև ռազմական պատրաստության իրականացում պետական ահաբեկմանը դիմակայելու համար։1887 թվականին հիմնվեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, որի նպատակն էր բոլոր էթնիկական խմբերի մասնակցությամբ հեղափոխության ճանապարհով Թուրքահայաստանի ազատագրումը և անկախ սոցիալիստական պետության ձևավորումը։ Եվ վերջապես, 1890 թվականին Թիֆլիսում կայացավ ամենաարմատական կուսակցության՝ Դաշնակցության առաջին համագումարը։ Կուսակցության ծրագիրը նախատեսում էր ինքնավարություն Օսմանյան կայսրության կազմում, բնակչության բոլոր խմբերի համար ազատություն և հավասարություն, իսկ սոցիալական դրույթները հիմնվում էին գյուղական համայնքների՝ որպես նոր հասարակության հիմնական տարրերի ստեղծման վրա[18]։ Հայերի զանգվածային ջարդերը 1894-1896 թվականներին[խմբագրել] Էրզրումի կոտորածները, 1895 թվական Հարյուր հազարավոր հայերի կյանք խլած 1894-1896 թվականների զանգվածային կոտորածներն ունեցան երեք հիմնական հանգրվաններ՝ ա) ջարդեր Սասունում, բ) 1895 թվականի աշնանն ու ձմռանը հայերի կոտորածներ կայսրության ողջ տարածքում և 3) ջարդեր Ստամբուլում և Վանի շրջանում, ինչի համար պատճառ դարձան տեղի հայերի բողոքները։ Ամենաարյունալին և ամենաուսումնասիրվածը երկրորդ փուլն է։ Ջարդերը կազմակերպել էր սուլթան Աբդուլ Համիդ II-ի կառավարությունը՝ նպատակ ունենալով ճնշել հայ ազգային-ազատագրական շարժումը և վերացնել Հայկական հարցը։ Սասունի շրջանում քրդական առաջնորդները հարկատու էին դարձրել հայ բնակչությանը։ Միաժամանակ թուրքական կառավարությունը պահանջեց պետական հարկերի պարտքերի մարում, որոնք բաշխվում էին՝ հաշվի չառնելով քրդական կողոպուտները։ Հաջորդ տարում քրդերն ու օսմանյան պաշտոնյաները հայերից պահանջեցին հարկերի վճարում, բայց հանդիպեցին դիմադրության, որը ճնշելու համար ուղարկվեց Չորրորդ բանակային կորպուսը։ Սպանվեց ավելի քան 3,000 մարդ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության դեսպաններն առաջարկեցին համատեղ հետաքննող հանձնաժողով ստեղծել, բայց առաջարկը մերժվեց Բարձր դռան կողմից[22][23][24][25]։ Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպատոս Քլիֆորդ Լլոյդն ասել է. Aquote1.png «Սուլթանի հայ հպատակները բառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը»[26]։ Aquote2.png Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծաղրանկարը: «Le Rire», Փարիզ, 29 մայիսի, 1897 Բողոքելով հայերի խնդիրների չլուծված մնալու դեմ՝ 1895 թվականի սեպտեմբերին հնչակյանները որոշեցին մեծ ցույց կազմակերպել Կոստանդնուպոսլում, բայց նրանց ճանապարհին կանգնեց ոստիկանությունը։ Ցույցի ճնշման արդյունքում սպանվեցին տասնյակ և վիրավորվեցին հարյուրավոր հայեր։ Ոստիկանությունը բռնում էր հայերին և հանձնում սոֆթերին՝ Ստամբուլի իսլամական ուսումնական հաստատությունների ուսանողներին։ Նրանք հայերին մինչ մահամերձ դառնալը ծեծում էին։ Ջարդերը շարունակվեցին մինչ հոկտեմբերի 3-ը[22][27]։ Հոկտեմբերի 8-ին Տրապիզոնում մուսուլմանները սպանեցին և կենդանի խարույկի վրա այրեցին հազարավոր հայերի։ Այս իրադարձությունները ազդարարեցին Փոքր Ասիայում և Արևմտյան Հայաստանում՝ Երզնկայում, Էրզրումում, Գյումուշխանեյում, Բաբերդում, Ուրֆայում և Բիթլիսում օսմանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային սպանությունների մեկնարկը[28][29]։ Չնայած դաշնակցականները ձեռնպահ էին հանրային բողոքի միջոցառումներից, 1895 թվականի ջարդերը հանգեցրին Ստամբուլի Օտտոմանյան բանկի գրավման որոշում ընդունելուն։ 1896 թվականի օգոստոսի 26-ին մի խումբ զինված դաշնակցականներ գրավեցին Օսմանյան բանկի շենքը, ողջ եվրոպական անձնակազմը գերի վերցրեցին և սպառնալով բանկի պայթյունով՝ պահանջեցին թուրքական կառավարությունից կատարել խոստացված քաղաքական բարեփոխումները։ Բանակցությունների արդյունքում ռուսական դեսպանատան ներկայացուցիչը և բանկի տնօրեն Էդգար Վինսենթը անվտանգության սեփական երաշխավորություններով համոզեցին բանկը գրավածներին լքել բանկի շենքը։ Բայց իշխանությունները հրահանգավորեցին հայերի վրա հարձակվել, մինչ դաշնակների խումբը կլքեր բանկը։ Երկու օրերի ընթացքում իշխանությունների ակնհայտ անտարբերության պայմաններում թուրքերը ծեծելով սպանում էին հայերին. արդյունքում մահացավ մոտ 6000 մարդ[28][30]։ 1894-1896 թվականների ջարդերի արդյունքում զոհերի իրական թիվն անհնար է հաշվել։ Մինչ բռնարարքների ավարտը Թուրքիայում գտնվող լյութերական քարոզիչ Յոհաննես Լեփսիուսը, օգտագործելով գերմանական աղբյուրները, հավաքեց հետևյալ վիճակագրությունը՝ սպանվածներ՝ 88 243 մարդ, սնանկացվածներ՝ 546 000 մարդ, կողոպտված քաղաքներ և գյուղեր՝ 2493, իսլամացված գյուղեր՝ 456, պղծված եկեղեցիներ և վանքեր՝ 649, մզկիթների վերածված եկեղեցիներ՝ 328[31]։ Գնահատելով սպանվածների ընդհանուր թիվը՝ Քինռոսը ներկայացնում է 50 000-100 000 թիվը[28], Բլոքսհեմը՝ 80 000-100 000[22], Հովհաննիսյանը՝ մոտ 100 000[32], Ադալյանն ու Թոթենը՝ 100 000-ից 300 000[9][33], Դադրյանը՝ 250 000-300 000[34], Սունին՝ 300 000 մարդ[35]։ Երիտթուրքերի իշխանության անցնելը. Կիլիկիայի ջարդեր[խմբագրել] Ադանա, 1909 թվական 1907 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ։ Ընդունվեցին մուսուլմանների՝ հայերի նկատմամբ առավելությանը վերջ դնող նոր օրենքներ։ Բայց երբ Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին, պահպանողական մուսուլմանները Ադանայում հարձակվեցին հայերի վրա, որոնք կազմում էին քաղաքի բնակչության մեկ քարրորդը։ Իշխանությունները միջամտեցին միայն երկու օր անց, երբ արդեն սպանվել էր 2000 հայ։ Քաղաք ժամանած բանակային ստորաբաժանումները ջարդարարների հետ հարձակվեցին քաղաքի հայկական մասի վրա, որն ամբողջությամբ հրկիզվեց։ Ջարդերն անցան ամբողջ Կիլիկիայով՝ հասնելով Մարաշ և Քեսաբ[36][37]։ 1908 թվականի սահմանադրական հեղափոխությունից հետո երիտթուրքերը փաստացի ճանաչեցին Աբդուլ Համիդի կողմից հայկական բնակչության հողերի բռնագրավումը, բայց նրանք նաև խրախուսում էին այս տարածքներում մուջահիրների վերաբնակեցումը։ Ռուս պատմաբան Եվգենի Տառլեն նշել է, որ երիտթուրքերը իշխանության գլուխ անցան այն հաստատ համոզմամբ, որ «ազգային հարցերը կլուծեն բոլոր ազգությունների ֆիզիկական ոչնչացմամբ, բացի թուրքերից և նրանցից, ովքեր կհամաձայնվեն անհապաղ դաոնալ թուրք»։ Նրանք հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունում այլևս «չկան» հայ, հույն, արաբ և այլն, որ այնտեղ ապրող բոլոր ազգությունները «օտտոմաններ են» և պետք է դառնան թուրքեր, հակառակ դեպքում «մենք նրանց կկոտորենք»[38]։ Ստամբուլյան խռովությունը ճնշելուց հետո երիտթուրքերը ձեռամուխ եղան բնակչության բռնի թուրքացման գործընթացին և արգելեցին ոչ թուրքական էթնիկական խմբերի հետ կապ ունեցող կազմակերպությունները։ 400 000 մուջահիրներ բնակեցվեցին Անատոլիայում, ինչը հանգեցրեց կայսրությունում մուսուլմանների ճնշող մեծամասնության, չնայած 19-րդ դարի կեսերին ոչ մուսուլմանները կազմում էին բնակչության 56%-ը։ Դադարեցնելով համագործակցությունը թուրք բուրժուական հեղափոխականների Իթթիհաթ կուսակցության հետ՝ հայկական քաղաքական կուսակցությունները օգնության խնդրանքով կրկին դիմեցին եվրոպական տերություններին։ Ռուսական կայսրության աջակցությամբ 1914 թվականին թուլացած Օսմանյան կայսրությանը պարտադրվեց մի նախագիծ, ըստ որի նախատեսվում էր հայկական վեց նահանգներից և Տրապիզոն քաղաքից ստեղծել երկու գոտի, որոնք պետք է ղեկավարվեին Բարձր դռան հետ համաձայնեցված եվրոպական տերությունների ներկայացուցիչների կողմից[39][40][41]։ Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին[խմբագրել] Շատ հետազոտողների բնութագրմամբ 1914 թվականին Թուրքիայում ապրում էր մինչև 2,5 միլիոն հայ[42]։ Բնակչության թվաքանակը խիստ պակասել է նաև ստիպողական գաղթերի հետևանքով, որոնք տեղի են ունեցել 1894-1921 թվականերին։ Հազարավոր հայեր հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը՝ Ռուսական կայսրություն, իսկ 200 000-ը՝ Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին[43][44][45]։ Առաջին համաշխարհային պատերազմ. հայերի ցեղասպանություն[խմբագրել] Պատմական նախադրյալներ[խմբագրել] 1rightarrow.png Տե՛ս նաև Հայաստանի չորրորդ բաժանում Թալեաթ փաշայի՝ 1910 թվականի Սալոնիկի վեհաժողովում արած հայտարարությունը.[46] «Սահմանադրության տրամադրություններով և մահմեդականներու և քրիստոնյաներու միջև հավասարություն հաստատվե, բայց այս մեկը անիրականալի իդեալ մըն է: Շերիաթը, մեր անցյալ ամբողջ պատմությունը և հարյուր հազարավոր մահմեդականներու զգացումները, և նույնիսկ զգացումները քրիստոնյաներու, որոնք համառ կերպով կընդդիմանան օսմանցիության ամեն փորձի, անխորտակելի պատվար կը ներկայացնեն հավասարության մը հաստատումին դեմ։ Քրիստոնյան օրինական օսմանցի մը դարձնելու անհաջող փորձեր կատարած ենք..., ուրեմն հավասարության մասին ոչ մի խոսք չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել կայսրությունը օսմանցիականացնելու մեր գործը - երկար և սպառիչ աշխատանք մը, որուն մեջ, սակայն, կը համարձակիմ ըսելու, վերջապես պիտի հաջողինք»։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ[47]։ 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին` կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը` ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան[48]։ Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները[49]՝ միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին, Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր, հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը, ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։ Սակայն երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը[47]։ Հայերի ցեղասպանության կազմակերպում[խմբագրել] Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ Թալեաթ փաշան 1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կոտորածներ Իթթիհաթի հեղափոխությունից հետո՝ 1908 թվականին, թուրքերի առջև ինքնահաստատվելու և ազգային ինքնությունը դիրքորոշելու նոր խնդիր առաջացավ։ Կայսրության օսմանյան ինքնության ձևավերումը ավարտվեց սահմանադրությամբ, որը հավասարեցրեց Օսմանյան կայսրության բնակչության տարբեր խմբերը և թուրքերին զրկեց կայսրության կարգավիճակից։ Բացի այդ, այս գաղափարախոսությունը ընկրկում էր պանթյուրքիզմի ագրեսիվ գաղափարախոսության և իսլամական դոկտրինի առջև։ Իր հերթին իսլամական գաղափարախոսության դիրքերը խարխլում էին շիիթական Պարսկաստանի առկայությունը և Իթթիհաթի ղեկավարների աթեիստական աշխարհայացքները։ Երիտթուրքերի ամենակարկառուն գաղափարախոսը սոցիոլոգ և բանաստեղծ Զիա Գյոքալփն էր, որը ձևակերպեց սկզբունքներ, որոնցով Օսմանյան կայսրությունը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Այս սկզբունքները ներառում էին թուրքախոս մուսուլմաններով բնակեցված Թուրան երկիրը, ընդ որում Թուրանի տարածքը պետք է ընդգրկեր թուրքական էթնոսի ողջ արեալը։ Փաստացի ոչ թուրքերին ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքացիական հասարակությունից բացառող այս ըմբռնումը ընդունելի չէր հայերի և Օսմանյան կայսրության այլ ազգային փոքրամասնությունների համար։ Կայսրության հիմնական բնակչության համար ամենից հարմար պանթյուրքիզմը՝ որպես հիմնական գաղափարախոսություն, մի քանի տարիների ընթացքում ընդունվեց Իթթիհաթի բոլոր ղեկավարների կողմից։ Առաջին հերթին կրոնապես ինքնորոշված հայերը թյուրիմացաբար գտնում էին թյուրքիզմը որպես չարյաց փոքրագույն, քան իսլամը[Ն 2]։ 1912 թվականի բալկանյան պատերազմի ժամանակ հայերը մեծամասնությամբ հակված էին օսմանիզմի գաղափարախոսության կողմը, իսկ հայ զինվորները, ավելի քան 8 000 կամավորներ, որոշիչ դեր էին խաղում թուրքական զորքերում։ Ըստ անգլիական դեսպանի վկայությունների՝ բազմաթիվ հայ զինվորներ ցուցաբերում էին բացարձակ խիզախություն։ Հայկական կուսակցությունները՝ Հնչակյանն ու Դաշնակցությունը, զբաղեցրին հակաօսմանյան դիրքորոշում։ Դաշնակների ներկայացուցչությունը Թիֆլիսում կազմակերպեց հայամետ ջոկատներ Թուրքիայի դեմ գործողությունների համար, իսկ հնչակյանների ներկայացուցիչներն իրենց ռազմական օգնությունն էին առաջարկում Կովկասի ռուսական շտաբին։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին[50][51]։ Միլիոնավոր հայեր սպանված և տեղահանված են: New York Times, Դեկտեմբերի 15, 1915 Գերմանիայի հետ պայմանագիր կնքելուց անմիջապես հետո Օսմանյան կայսրությունում սկսվեց քրիստոնյաների հանդեպ ոչ համաչափ կիրառվող ունեցվածքի բռնագրավում։ 1914 թվականի նոյեմբերին հայտարարվեց ջիհադ, որը բոցավառեց մուսուլման բնակչության հակաքրիստոնեական ազգայնամոլությունը։ Էնվերի ու Ջեմալի հրամանով Ստամբուլի անգլիական և ֆրանսիական բնակչությունը որպես կենդանի վահան օգտագործվում էր ճակատում հարձակումների ժամանակ։ Լայն տարածում գտավ թշնամական տարածքներում խռովարար էթնիկական համայնքների օգտագործման ռազմավարությունը. այսպես՝ Թուրքիան դիմեց Ռուսական կայսրության մուսուլմաններին՝ կոչ անելով նրանց միանալ ջիհադին, Մեծ Բրիտանիան ակտիվորեն աջակցում էր արաբական խռովություններին, իսկ Գերմանիան՝ ուկրաինական ազգայնականներին։ Օսմանական կառավարությունը փորձեց Դաշնակցությանը օգտագործել ռուսական Անդրկովկասում բնակվող հայերի ապստամբությունը կազմակերպելու համար՝ հաղթանակի դեպքում խոստանալով թուրքական իշխանության ներքո ստեղծել հայկական շրջան, բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ յուրաքանչյուր կողմի հայ պետք է հավատարիմ մնա իր կառավարությանը[41]։ Այս մերժումից կատաղած «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը հրամայեց գնդակահարել դաշնակների մի քանի ղեկավարների։ Ճակատի մյուս կողմից Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը հայերին կոչ արեց սատարել Ռուսական կայսրությանը և խոստացավ, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ Վորոնցով-Դաշկովի նախագիծը ենթադրում էր Կովկասում, Թուրքահայաստանում և Պարսկաստանում ստեղծել ռուսների կողմից ղեկավարվող զորաջոկատներ։ Ձևավորվեց հինգ գումարտակ՝ համալրված 1878 թվականին Թուրքիայից գրաված տարածքների և Թուրքիայից փախած հայերից։ Հայկական ստորաբաժանումները տեղակայվեցին Թուրքիայի սահմանին այն նկատառումով, որ սահմանի այն կողմում գտնվող հայերը ընդդիմություն կբարձրացնեն։ Անատոլիայի հայերը պատրաստվում էին ինքնապաշտպանության՝ օգնություն ստանալով Ռուսական կայսրության կամավորներից։ Նմանատիպ ինքնակազմակերպում տեղի ունեցավ Թուրքիայի կողմից հրահրվող Կովկասի մուսուլմանների մոտ։ Ընդհարումներ տեղի ունեցան հայերի և թուրքերի միջև, օրինակ՝ Վանի հեռագրագծի դիվերսիան և 1914 թվականի վերջին և 1915 թվականի սկզբներին Բիթլիսի բախումները, բայց դրանք տեղային բնույթ ունեին։ Հայկական հիմնական բնակչությունը կողմնակից չէր հակաօսմանյան քաղաքականությանը։ Ռուսական քարոզչությունը քրդերի շրջանում դեռ քիչ հաջողություններ ուներ։ Հակամարտության կողմերի՝ «էթնիկ եղբայրների» մասին ճարտարաբանությունը հակառակորդի տարածքում քողարկում էին այդ բնակչությանը որպես թնդանոթի միս գործածելը[52]։ Թուրքիայի կողմից Պարսկաստանի և ռուսական Անդրկովկասի մի քանի տարածքների գրավումից հետո մի քանի հազար մուսուլման կամավորականների միացումը օսմանյան զորքերին պատճառ հանդիսացան ռուսական սահմաններից ռուսական մուսուլմանների արտաքսման, ինչպես նաև ջարդի։ Նմանատիպ քաղաքականությունը տարվում էր ընդդեմ Թուրքիայի հայերի։ Ցուցադրական այս դաժան միջոցները ցույց են տալիս, որ զինվորականների և արևելյան Անատոլիայի ոչ կանոնավոր ձևավորումների համար սա արդեն «կանոնավոր խաղ» էր, նրանք չէին տատանվում դաժան միջոցներ կիրառել ցանկացած միջադեպ զսպելու համար, որոնք ըստ նրանց չէին համարվում տեղային։ Բայց մինչ 1915 թվականի մարտի վերջը հայերի ջարդերը կրում էին հրապարակային և նախազգուշական բնույթ ընդդեմ հնարավոր հուզումների, որը որակապես տարբերվում էր Իթթիհաթի ղեկավարների կողմից քողարկվող ավելի ուշ տեղի ունեցած արտաքսումներից և սպանություններից[52]։ Հալեպի հրապարակում կախաղան հանված հայ բժիշկներ (1916) Հալեպի հրապարակում կախաղան հանված հայ բժիշկներ (1916) Շուրջ 5.000 երեխա ավանակների մեջքին և ոտքով Խարբերդից ճանապարհ ընկած Շուրջ 5.000 երեխա ավանակների մեջքին և ոտքով Խարբերդից ճանապարհ ընկած Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ Հայ կինը մահացած երեխայի դիակի մոտ 290 Հայ ինքնապաշտպանություն Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում երիտթուրքերին հաշվեհարդար լինել կայսրության հպատակ հայերի հետ՝ իրականացնելով դեռևս 1911 թվականին Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մուսուլմանները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Համագումարում որոշվել էր. Aquote1.png Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օսմանականացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով[53]։ Aquote2.png Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), էնվեր փաշան (ռազմական գործերի նախարար), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին հանդիսանում Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։ Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության տիրապետության տակ գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։ Առաջին սպանություններ[խմբագրել] Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը ԱՄՆ դեսպան Մորգենթաուի հետ զրույցում[54]. «…մենք արդեն ազատվել ենք հայերի երեք քառորդից, նրանք այլևս չկան Բիթլիսում, Վանում և Էրզրումում: Հայերի և թուրքերի միջև հիմա ատելությունն այնքան ուժեղ է, որ մենք պետք է վերջ տանք դրան: Եթե մենք չանենք դա, նրանք վրեժ կլուծեն»։ Թուրք-գերմանական գաղտնի համաձայնագրի կնքումից արդեն մի քանի ժամ անց Իթթիհաթը հայտարարեց համընդհանուր զորակոչ, որի արդյունքում գրեթե բոլոր առողջ հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ։ Առաջին զորակոչը վերաբերում էր 20-45 տարեկաններին, հաջորդ երկուսը՝ 18-20 և 45-60 տարեկաններին։ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտելուց հետո Օսմանյան կայսրությունը մի քանի ճակատներով ներգրավեց ռազմական գործողություններում։ Օսմանյան զորքերի ներխուժումը Ռուսական կայսրության և Պարսկաստանի տարածք մեծացրեց հայերի հանդեպ բռնությունների շրջանները. 1914 թվականի նոյեմբերից 1915 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կողոպտվեցին 4 000-5 000 հայկական գյուղեր և ընդհանուր առմամբ սպանվեցին 27 000 հայեր և բազմաթիվ ասորիներ[55][56]։ Արևելյան ռազմաճակատում՝ Սարիղամիշի մոտ, 1915 թվականին Էնվերի զորքերը պարտություն կրեցին ռուսական զորքերի կողմից։ Արդյունքում օսմանյան բանակը հետ շպրտվեց Թավրիզից և Խոյից։ Ռուսական բանակի հաղթանակին էականորեն օգնեցին Ռուսական կայսրությունում բնակվող հայ կամավորականների գործողությունները, որն ազդեց Իթթիհաթում հայերի մասին ընդհանուր պատկերացում կազմելուն[55][56]։ Հայերի տեղափոխումը Մեզիրեի բանտ թուրք զինվորների կողմից։ Խարբերդ, Հայաստան, Օսմանյան կայսրություն, ապրիլ, 1915։ Էնվերը հրապարակայնորեն շնորհակալություն հայտնեց Թուրքիայի հայերին Սարիղամիշի ճակատամարտում հավատարմության համար՝ նամակ հղելով Կոնիայի արքեպիսկոպոսին։ Էրզրումից Կոստանդնուպոլսի ճանապարհին նա նույնպես երախտագիտություն հայտնեց հայերին «օսմանական կառավարությանը ամբողջական նվիրվածության» համար։ Բայց Կոստանդնուպոլսում Էնվերը «Թանին» թերթի խմբագրին և օսմանյան խորհրդարանի փոխնախագահին հայտարարեց, որ պարտությունը հայերի դավաճանության արդյունք էր, և եկել է ժամանակը արևելյան շրջաններից հայերին արտաքսել։ Պատմագետ Ստ. Աստուրյանը դիրքորոշման նմանատիպ փոփոխությունը դիտարկում է որպես Էնվերի՝ սեփական հեղինակությունը փրկելու փորձ և պարտության համար արդարացում[41]։ Փետրվարին օսմանյան հայերի դեմ ձեռնարկվեցին արտակարգ միջոցներ։ Մինչև ցեղասպանությունը երիտթուրքերը սկսեցին հայերի և կայսրության տարածքում գտնվող այլ քրիստոնյաների զինաթափումն ու ոչնչացումը։ Օսմանյան կայսրությունում ծառայող քրիստոնյաները պարտադրաբար կատարում էին ամենադաժան, հյուծալի աշխատանքները։ Այնուհետև տանում էին հեռու և գնդակահարում։ Օսմանյան բանակի մոտավորապես 100 000 հայ զինվորներ զինաթափվեցին, քաղաքացիական հայ բնակչությունից առգրավվեց 1908 թվականից թույլատրված զենքը։ Ըստ ականատեսների՝ զինաթափմանը հետևեց հայ զինծառայողների դաժան սպանությունը. նրանց վզերը կտրում էին և կենդանի թաղում։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն այս զինաթափումը բնորոշեց որպես հայերի բնաջնջման նախերգանք[57]։ Ֆրանսիացի հրապարակախոս Ռենե Պինոն գրել է. Aquote1.png «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտորեն քողարկված մահվան դատավճիռ էր»[58]։ Aquote2.png Որոշ քաղաքներում իշխանությունները սպառնում էին զանգվածային պատիժներով, ինչպես նաև բանտերում որպես պատանդ պահում էին հարյուրավոր մարդկանց, մինչև հայերը չհավաքեին իշխանությունների կողմից սահմանված զենքի քանակությունը։ Հայերի զինաթափման ընթացքն ուղեկցվում էր դաժան խոշտանգումներով։ Հավաքված զենքը հաճախ լուսանկարվում և որպես «դավաճանության» ապացույց ուղարկվում էր Ստամբուլ, ինչն էլ դարձավ հայերի համընդհանուր հետապնդման պատճառներից[55][56]։ Հայերի տեղահանման կազմակերպում[խմբագրել] Հայերի զինաթափումը հնարավոր դարձրեց Օսմանյան կայսրության հայկական ազգաբնակչության դեմ պարբերական գործողության, որը ներառում էր հայերի համընդհանուր տեղահանում դեպի անապատ, որտեղ նրանք դատապարտված էին մահվան կողոպտիչ ավազակախմբերից կամ սովից ու ծարավից։ Տեղահանման ենթարկվեցին կայսրության գրեթե բոլոր հիմնական կենտրոնների հայերը, այլ ոչ թե միայն սահմանամերձ շրջանների, որտեղ ծավալվում էին ռազմական գործողություններ[59][60]։ Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչնչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին այլևս գնալու, սպանում էին. բացառություն չէր արվում նաև հղի կանանց հանդեպ։ Ժանդարմներն ըստ հնարավորության ընտրում էին երկար երթուղիներ կամ մարդկանց ստիպում էին հետ գնալ նույն երթուղուվ, մինչև ծարավից ու քաղցից չմեռներ վերջին մարդը[55][56]։ Թալեաթը հրամայել էր սպանել բոլոր աքսորյալ հայերին՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ու երեխաներին։ Նա բազմաթիվ հեռագրեր է ուղարկել այդ մասին, «Հալեպի կուսակալին․ Վրա հասավ արտաքսումների վերջը։ Սկսեք գործել նախկին հրամանների համաձայն, և դա կատարեցեք որքան կարելի է շուտ, Ձեզ արդեն հաղորդվել է, որ Ջեմիյեթի ցուցումով որոշվել է լիովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին։ Նա, ով դուրս կգա այդ որոշման դեմ, չի կարող մնալ պաշտոնական դիրքում։ Ինչքան էլ դաժան լինեն ձեռնարկվող միջոցները, պետք է վերջ արվի հայերի գոյությանը։ Որևէ ուշադրություն մի դարձրեք ո՝չ տարիքին, ո՝չ սեռին և ո՝չ էլ խղճմտանքին»[61]։ 1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարմիր կիրակի Տեղահանման առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլին Զեյթունի և Դորթյոլի հայերի տեղահանմամբ։ Ապրիլի 24-ին ձերբակալվեց և աքսորվեց Ստամբուլի հայկական վերնախավը (Այդ օրը երբեմն անվանում են Կարմիր կիրակի), իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ՝ ղեկավարվելով 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանով։[62] 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք` Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո, երկրորդ շարք` Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը՝ թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլսում։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը այս գործողության արդյունքում կազմեց 2345[63] մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո՝ 1915 թվականի մայիսի 30-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքով, և նրանց մեծամասնությունը սպանվեց։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Չնայած հայերն օրենքում չէին հիշատակվում, բայց պարզ էր, որ օրենքը գրված էր նրանց համար։ 1915 թվականի ապրիլի 24-ին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի արձակած հրամանի բնօրինակը Տեղահանման ենթարկվեց նաև Ալեքսանդրետտայի և Ադանայի հայ ազգաբնակչությունը։ Մայիսի 9-ին Օսմանյան կայսրության կառավարությունը որոշում ընդունեց տեղահանել նաև արևելյան Անատոլիայի համակենտրոնացման ճամբարների հայերին։ Այն մտահոգությունը, որ տեղահանվող հայերը կարող են համագործակցել ռուսական բանակի հետ, ապա տեղահանությունը պետք է իրականացվեր դեպի հարավ, բայց պատերազմական թոհուբոհի մեջ այդ հրամանը չկատարվեց։ Վանի հերոսամարտից հետո սկսվեց տեղահանման չորրորդ փուլը, որի համաձայն պետք է տեղահանվեին սահմանամերձ շրջաններում և Կիլիկիայում բնակվող բոլոր հայերը[64]։ 1915 թվականի հունիսի 21-ին՝ տեղահանումների եզրափակիչ փուլի ժամանակ, Թալեաթը հրամայեց տեղահանել Օսմանյան կայսրության արևելյան շրջանի տասնյակ գավառներում ապրող «առանց բացառության բոլոր հայերին», բացառությամբ նրանց, ովքեր պետության համար կճանաչվեին պիտանի։ Տեղահանումն իրականացվում էր համաձայն երեք սկզբունքների՝ «տասը տոկոսի սկզբունքը», որի համաձայն հայերը պետք է կազմեին տարածաշրջանի մուսուլմանների 10 %-ը, տեղահանվածների տների թիվը չպետք է գերազանցեր հիսունը, տեղահանվածներին արգելվում էր փոփոխել նախանշված վայրերը։ Հայերին արգելվում էր բացել սեփական դպրոցներ, հայկական գյուղերն իրարից պետք է հեռու լինեին հինգ ժամվա ճանապարհով։ Չնայած առանց բացառության բոլոր հայերին տեղահանելու պահանջին՝ Ստամբուլի և Էդիրնեի (Ադրիանապոլիսի) հայ ազգաբնակչության զգալի մասը չտեղահանվեց այն մտահոգությամբ, որ օտարերկրյա քաղաքացիները այդ գործողության ականատեսը կլինեն։ Իզմիրի հայկական բնակչությունը փրկվեց նահանգապես Ռահմի բեյի կողմից, որը կարծում էր, որ հայերի տեղահանումը մահացու վտանգի կենթարկեր քաղաքի առևտուրը։ Հուլիսի 5-ին տեղահանման սահմանները արևմտյան նահանգների (Անկարա, Էսքիշեհիր և այլն), Կիրկուկի, Մոսուլի, Եփրատի հովտի հաշվին մեկ անգամ ևս ընդարձակվեցին և մոտավորապես 1915 թվականի հուլիսի 13-ին Թալեաթը հայտարարեց, որ տեղահանությունը իրականացվեց «Հայկական հարցի վերջնական լուծման համար», ինչը փաստացի նշանակում էր Օսմանյան կայսրությունում հայերի հարցի վերացում[64]։ Առաջին տեղահանումներ[խմբագրել] Հայերի տեղահանումը Բաղդադի երկաթգծով 1915 թվականի մարտի կեսերին անգլիա-ֆրանսիական ուժերը հարձակվեցին Դարդանելի վրա։ Ստամբուլում մայրաքաղաքը Էսքիշեհիր տեղափոխելու և տեղի բնակչության տարհանելու նախապատրաստական աշխատանքները սկսվեցին։ Վախենալով հայերի դաշնակիցներին միանալուց՝ Օսմանյան կայսրության կառավարությունը մտադրվել էր տեղահանել Ստամբուլի և Էսքիշեհիրի միջև ընկած ողջ հայ բնակչությանը։ Այդ ժամանակ տեղի ունեցան Իթթիհաթի կենտրոնական կոմիտեի մի քանի համագումարներ, որոնց ժամանակ «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը ապացույցներ ներկայացրեց արևելյան Անատոլիայում հայկական խմբերի գործունեության վերաբերյալ։ Խորհրդակցության ղեկավար Թալեաթ փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը․ Aquote1.png Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի, «ոչ-թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան[65]։ Aquote2.png Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը իրականացնել այն։ Կազմվեց այդ հարցով զբաղվող գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորու