Copy SMS

Այրված մի տետր և դատարկ նստարան....1915թվական(Մի երիտասարդ աղջկա օրագրից)

Այրված մի տետր և դատարկ նստարան....1915թվական(Մի երիտասարդ աղջկա օրագրից) - եղեռն, կոտորած, վրեժ

Հեղինակային...

Հայաստան աշխարհի հեռավոր մի անկյունում կար փոքրիկ մի բնակավայր:Այդ բնակավայրը մոռացված մի անկյունում էր ,մոռացված ամբողջ աշխարհի կողմից: Բնակավայրում իշխում էր համերաշխությունը ,բարեկամությունը և կարեկցանքը: 1914 թվականի աշուն էր ,ոսկեզօծ աշուներից մեկը,որը ծածկել էր դաշտերը ոսկե շղարշով: Գեղեցիկ էր նայել բնության այդ գողտրիկ անկյանը: Բնակավայրը անվանում էին Ոսկեվան (երևի ոսկե շղարշով պատված դաշտերն էին պատճառը) : Ոսկեվանում կար մի փոքրիկ անձեռակերտ այգի 'լցված մերթ աշնանային տխրությամբ,մերթ գարնանային զարթոնքով: Հիշում եմ ինչքան էինք սիրում ջահել աղջիկներով գնալ այգի և երկար զրուցել: Հիշում եմ նաև մի աղջկա ,որ միշտ նստած էր այգու ծայրին և գրում էր առանց մի րոպե շեղվելու իր տետրից( հետաքրքիր էր ,թե ինչ էր գրում այդքան երկար): Մի օր որոշեցի մոտենալ այդ խորհրդավոր աղջկան և զրուցել նրա հետ,չստացվեց նայեց աչքերիս մեջ և արտասվախառն աչքերով փախավ: Այդ օրվանից սկսած ավելի շատ էր հետաքրքում ինձ այդ աղջկա խորհրդավոր կերպարը:Երեք օր է նա չէր երևում ,եկավ չորրորդ օրը ամբողջովին գունատ դեմքով նստեց իր տեղում ու կրկին գրեց, այս անգամ վախենում էի մոտենալ նրան: Եվ այդպես մեկ ամիս : 
Եկավ ձմեռը : 3 ամիս չէի տեսնելու այդ աղջկան ,հետաքրքիր է ,արդյոք կգնար և ձմռան ցրտին կնստեր այդ այգում,կգրեր իր խորհրդավոր տետրում ,ինչ-որ խորհրդավոր պատմություն? Այս տարի ձմեռը շատ ցուրտ էր ,վառելիքի պակաս զգացվեց, ամբողջ գյուղը ոտքի էր ելել .կին , տղամարդ,փոքր ,մեծ վառելիք էին փնտրում..Մի օր ստիպված եղա եղբորս հետ գնալ այդ այգի' այնտեղից ինչ-որ ծառ կտրելու...Ինչքան մեծ եղավ զարմանքս,երբ տեսա այդ աղջկան այնտեղ նստած կրկին ինչ-որ բան գրելուց: Զարմանքից քարացել էի ,բայց ավելի մեծ եղավ զարմանքս ,երբ եղբայրս մոտեցավ այն ծառին ,որտեղ նստած էր աղջիկը և խնդրեց հեռանալ.ուզում էր կտրել հենց այդ ծառը: Աղջիկը մի բարձր ճիչ արձակեց ապա սկսեց խնդրել եղբորս ,որ չանի այդ,բայց եղբայրս չէր համոզվում : Մոտեցա այդ աղջկան և սկսեցի զրուցել ,բարձրացրեց գլուխը և արտասվախառն աչքերով նայեց ինձ: Հարցրի ,թե արդյոք չի մրսում,պատասխանեց <<ոչ>>: Զարմանքով նայեցի նրա գունատ դեմքին ,այլևս ոչինչ չէի կարողանում խոսել:Երբ վեր կացա ,որ գնամ ,բռնեց ձեռքս և խնդրեց լսել իրեն.
-Ես տասը տարեկան էի,-սկսեց նա,- ճիշտ է փոքր էի ,բայց շատ բաներ էի հասկանում կյանքից: Ընտանիքս ծանր կացության մեջ էր և հայրս ստիպված մեկնեց Թուրքիա ' աշխատանք գտնելու և ընտանիքը պահելու: Սկզբում մայրս չէր թողնում հորս ,ապա մի կերպ համաձայնեց: 1 տարուց ավելի հայրս մնաց Թուրքիայում.աշխատում էր և ընտանիքիս վիճակը կարծես դեպի լավն էր գնում:Մոտենում էր ծննդյանս տարեդարձը, լրանում էր տասնմեկ տարիս: Չէի ուզում նշել տարեդարձս առանց հորս,ուստի նամակ գրեցի նրան' խնդրելով վերադառնալ: Այդպես էլ պատասխան չստացա: Եկավ ծննդյանս օրը ,դեռ սպասում էի հորս վերադարձին, չեկավ .այլևս երբեք չէր գալու հայրս: Ծննդյանս օրը ստացա նրա մահվան մասին պատմող հեռագիր: Կյանքիս ամենամեծ հարվածներ էր:Երբ իմացա ,թե ինչն է հորս մահվան պատճառը ,ատելությամբ լցվեցի թուրքերի նկատմամբ.ինչ-որ անիմաստ գրազ էին եկել այդ անիրավ ազգի երկու ներկայացուցիչները և ով պարտվեր պետք է ինչ-որ հայի սպաներ, հայրս դարձավ նրանց զոհը: Դրանից հետո սկսվեց ինչ-որ զորակոչ և եղբորս էլ տարան Թուրքիա,ես արդեն 14 տարեկան էի .Մի տարի է անցել և եղբորիցս միայն մեկ երկտող ենք ստացել. <<Ամեն ինչ կարգին է>>:Այժմ էլ մայրս է հիվանդ ես տան միակ աշխատող ձեռքն եմ ,կար եմ անում,լվացք եմ անում հարևանների համար ,որպեսզի մորս պահեմ:

Ապա սկսեց լաց լինել,մի քիչ հանգստանալուց հետո նայեց եղբորս և ասաց.
-Այստեղ հայրս էր նստում և գրում էր իր գիրքը( նա սիրում էր ստեղծագործել) ,և հիմա հորս մահվանից հետո ես եմ շարունակում այդ գիրքը .անավարտ մնացած մի վեպ ,հայ ժողովրդին նվիրված մի պատմություն:
Ապա վերցրեց տետրը և հեռացավ:Դրանից հետո միայն մի անգամ տեսա նրան: Նա ասաց,որ վրեժ է լուծելու թուրքերից և հեռացավ: 
Գարուն էր ,կյանքը ընթանում էր բնականոն հունով,միայն մի օր,ապրիլյան մի առավոտ խանգարվեց գյուղիս և ընդհանրապես ամբողջ հայ ժողովրդի անդորրը .տեղեկություն ստացանք,որ թուրքերը մտել են հարևան գյուղ և կոտորում են ժողովրդին: Անզոր էինք փախչել, հնարավորություն ունեինք միայն բարձրանալու մոտակա սարը ,հույսով որ թուրքերը այնտեղ չեն հասնի:Ամբողջ գյուղը ոտքի ելավ,միայն մեկը ,մի խորհրդավոր աղջիկ,մնաց գյուղում: Դա նա էր ,վրեժ էր ուզում լուծել: Երբ բոլորս դեպի սարն էինք բարձրանում ,հանկարծ ետ նայեցի ճիշտ է աղոտ ,բայց երևում էր աղջկա սիրած այգին: Մի կերպարանք նշմարեցի .նա էր:Կրկին նստած էր իր սիրած վայրում և գրում էր ,ետ վազեցի աղջկա մոտ ուզում էի նրան էլ տանել մեզ հետ,չհասա: Թուրքերը մոտեցել էին արդեն և նա դաշույնը ձեռքին կանգնած էր' ամուր գրկած իր տետրը: Միայն նշմարեցի ,թե ինչպես հարվածեց թուրքերից մեկին ,և ինքն էլ մի հարված ստացավ: Ընկավ ,փակեց աչքերը ,բայց հանգիստ էր լուծել էր վրեժը: Երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց ,ինձ հասավ նրա կիսով չափ այրված տետրը,որը ես սրբության նման պահում եմ ինձ մոտ: Այժմ չկա Ոսկեվանը,այժմ չկա նա,նստարանը դատարկ է մնացել,բայց իմ աչքերի առջև դեռ նրա պատկերն է, նրա վրեժով լցված աչքերը:

A.M
16

12

2038

  • Devil
    2015-04-23 14:05:28
    (լավ) (բռավո)
    • A.M
      2015-04-23 21:30:38
      Շնորհակալություն...
  • crazy psychologist ☯
    2015-04-23 18:34:27
    ապրես, լավ էր, հարյուրամյակի նախօրյակին հետաքրքիր նյութ կարդացի
  • HIC ET NUNC
    2015-04-23 20:32:54
    երեխեք մտեք ու ստորագրեք,ընդհամենը 8000 ձայննա մնացե,դռանից հետո գուգլը իրա լոգոն կխոփի Եղեռնի առթիվ -https://www.change.org/p/set-armeniangenocidedoodle-on-april-24-googledoodles?recruiter=283241581&utm_source=share_petition&utm_medium=facebook&utm_campaign=share_page&utm_term=des-lg-no_src-no_msg
    • A.M
      2015-04-23 21:31:27
      ես ստորագրել եմ...
    • crazy psychologist ☯
      2015-04-23 21:42:05
      արեցի
      • HIC ET NUNC
        2015-04-23 21:57:53
        շատ շնորհակալ եմ,հույս ունեմ մինչև 12.00 -ն 200000 ձայնը կլրանա
      • crazy psychologist ☯
        2015-04-23 22:21:34
        ըհը (գինի)
  • Ժպիտիկ
    2018-01-14 21:13:10
    uxaki hoyakap errr (խոնարհվել)
    • Amalya
      2018-01-14 21:21:37
      շնորհակալ եմ