Copy SMS

Վերնագիր չգտա...

Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ


Երբ ես ծնվեցի,

Քամի էր, կրակ,

Ամպրոպ ու կայծակ,

Անձրև ու պատրանք, որ կնիք դրեց,

Անխախտ դրեց այն իմ հոգում, սրտում,

Դրոց կնիքը իմ երազներում և իմ մտքի մեջ:

Երբ մանուկ դարձա,

Հոգիս ձանձրույթից քիչ մնաց խեղդվեր,

Քիչ մնաց պայթեր ու նորից վառվեր,

Նորից ու նորից նա վերածնվեր,

Միայն չլիներ նորմալ ու միջակ:

Այլ… լիներ կայծակ,

Լիներ անհատակ,

Լիներ այլ, ուրիշ,

Թեկուզև՝ պատրանք:

Իսկ, թե նա լիներ նորմալ ու միջակ՝

Լավ է՝ չլիներ:

Ու խոսքերը այս ինձ տարան դեպի

Անդունդը գու՞ցե,

Կամ գուցե հարա՞վ…

Չէ, սխալվում եմ, դա կարևոր չէ,

Այլ բան է հարցը, թե ինչպես տարան,

Կամ՝ թե տարա՞ն քեզ, թե՞ քեզ քաշեցին:


Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ

 Եվ տարիներ անց,

Լոկ տարիներ անց ես գիտակցեցի իմ չնչին դերը՝

Խամաճիկություն մի մեծ ամբոխում, 

Որը կոչում են հասարակություն,

Որն ամեն վայրկյան տրորում է քեզ,

Ճնշում, թե ունես դու սեփական ես,

Այրում է նա քեզ, անկրակ այրում

ՈՒ ինկվիզիցիան խավար է կոչում:


Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ

 

Դե բավական է, արթնացեք մարդիկ,

Թողեք, որ ապրենք մենք առանց կնիք,

Լինենք մենք ազատ ու առանց օձիք,

Առանց երաշխիք,

Ու առանց դաշինք:

Չունենանք ոչինչ,

Քնենք տակառում

Կամ քարանձավում,

Ուր որ պատահի,

Առանց հասցեի...

Ապրենք խենթ, խելառ,

Մտքերով մոլար,

Առանց նպատակ,

Զոմբիների պես...


Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ

Եվ ես գոռում եմ, 

Գոռում անլեզու խամաճիկի պես,

Շուրջս ամենուր ծիծաղ է, հեգնանք,

Պատիժ ու պատրանք,

Հայացքներ՝ անկյանք...

Իսկ ես վազում եմ, 

Վազում եմ անկանգ,

Թռչում եմ դեպի հողմաղացները,

Այրում եմ, ջարդում նրանց թևերը,

Կռվում եմ հանուն... հանուն ոչնչի,

Հանուն այն բանի, որ աչինչ չարժի,

Հանուն ազնիվ ու բարի սրտի, 

Այն սրտի, որ դոն Կիխոտն ունի, 

Այն սրտի, որ կրակ է բոսոր, 

Որ այրվում է գիշեր ու զօր:


Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ 

Կրակ է, կրակե սերունդ

Ուղևորված դեպի անդունդ,

Բայց բարձրացող որպես փյունիկ,

Որ տառերով ոսկեղենիկ

Դրոշմում է ամպրոպի մեջ

Միշտ այրվող, բոցավառվող,

Իրեն զոհող ու խոցոտող,

Հանուն կյանքի ու ամբոխի

Իրեն երբեք չխնայող, 

Չվհատվող

Քաջի անուն,

Լոկ երկու բառ՝

Սերվանտեսյան դոն Կիխոտն է՝

Միշտ անլեզու և անբարբառ:


Վերնագիր չգտա... - վերնագիր, չգտա, բանաստեղծություն, դոն, Կիխոտ



 Շնորհակալություն ձեզ ուշադրության համար, իսկ ինձ՝ բարի վերադարձ.. :D

6

8

1552

  • Devil
    2015-04-23 14:04:26
    (լավ) գեղեցիկ է ասված
  • ☠ crazy mental ☠ [.]
    2015-04-28 23:03:24
    Մել իրոք շատ լավն էր, լավ էլ երևակայություն ունես մալադեց ինձ :D գիտես խի՞