Մեր վերքերը դեռ բաց են
1915 թվականի ապրիլի 24-ին Արևմտյան Հայաստանում գործի դրվեց մի հրեշավոր ծրագիր:Թուրքական կառավարությունը,որի գլուխ կանգնած էր այսպես կոչված Երիտասարդ թուրքերի ծայրահեղ ազգայնամոլ կուսակցությունը,կազմակերպեց օսմանյան լծի տակ հեծող հայ բնակչության ցեղասպանությունը:Այս սպանդին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ:Տասնյակ հազարավոր մարդիկ զանգվածաբար թողեցին իրենց հայրենի բնօրրանը,բռնեցին տարագրության ճանապարհը:
2015 թվականին կլռանա Մեծ Եղեռնի 100 տարին:
Աշխարհը մաս առ մաս ստանձնում է ցեղասպանության դեմ պայքարողի իր դերը:Ցեղասպանության բեռը ծամանակից աշխարհի վրա ծանրացած է մեծ ուժով:Եվ եթե չգնահատվի,չթոթափվի այդ ծանր բեռը,անխուսափելիորեն կհանգեցնի նորանոր ոճիրների:Գուցե նաև հեռու չէ այն օրը,որ ծանր բեռից կցանկանա ազատվել նաև Թուրքիան:
Հայաստանն իր վերջին շնչումն է,բայց նա կվերածնվի:Արյան այն փոքր մասը,որ նա դեռևս պահպանում է,թանկարծեք արյուն է,որից կծնվի մի հերոսական սերունդ:
-Անատոլ Ֆրանս
Երբ նայում ենք ջարդերին և ավերումների երկար շարանը,որոնք վերացրել են քարտեզից անթիվ քաղաքներ,ամայացել ընդարձակ երկրամասեր,առաջ են բերել ժողովուրդների գաղթեր,հիանում ենք հայ ժողովրդով,որը ոչ միայն դիմացավ ոչնչացմանը,այլև մերժեց ուծացումն ու դավանափոխումը,որոնք կարող էին վերջ դնել նրա դժբախտություններին:Այդ հիացմունքին խառնվում է երախտագիտությունը,որովհետև եթե հայ ազգը անհայտանար կամ միաձուլվեր հարևան ազգերին,ապա քաղաքակրթության շենքից կպակասեր մի ՝ար,գուցե և գմբեթ:
-Ծ. Ալեմի
Իսկ հիմա կցանկանամ ձեզ ներկայացնել իմ գրչին պատկանող բանաստեղծություն նվրրված հայոց մեծ եղեռնին
Հայաստան աշխարհ՝ իմ տուն,
Իմ երազ ու հանգրվան:
Որքան ցավ ես տեսել դու,
Որքան մահ ես տեսել դու:
Դու հանձնեցիր երկնքին
Զավակներիդ մի բանակ,
Ու ընդունեց երկինքը
Նրանց ինչպես հրեշտակ:
Սավառնեցին նրանք վեր,
Քեզ թողնելով մի մեծ սպի,
Որ հիշեցնես աշխարհին
Ոճիրներն անմոռանալի...
Հիմա կանգնած ես դու իմ առջև,
Ու քո թախծոտ հայացքով
Արդարություն ես ուզում,
Արդարություն պահանջում:
Արցունքիդ կաթիլն է կաթում
Քո մայր հողի վրա,
Ու մի թախծոտ ծաղիկ է ծաղկում
Կոմիտասի շիրիմի վրա:
crazy psychologist ☯
2015-04-23 18:56:37Lord
2015-04-23 19:09:16crazy psychologist ☯
2015-04-23 19:32:52Gay. M
2015-04-23 19:25:48HIC ET NUNC
2015-04-23 20:32:04Համբարձում
2015-04-26 19:44:31Համբարձում
2015-04-26 19:44:40Համբարձում
2015-04-26 19:44:59Համբարձում
2015-04-26 19:45:10Համբարձում
2015-04-26 19:45:27Համբարձում
2015-04-26 20:14:06Մանրամասն
Ջասթին Բիբեր
2015-04-26 20:23:13Ջասթին Բիբեր
2015-04-26 20:23:50Ջասթին Բիբեր
2015-04-26 20:24:04