Copy SMS

Հիշում եմ և պահանջում

Հիշում եմ և պահանջում - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

_Ո՛վ արդարություն,

Թող  որ ես թքեմ ճակատին քո բաց.

Անաստված Աստված

Թող ես դժգոհեմ մեր ազգի բախտից.

Թող որ ես ջնջեմ եղեռն աշխարհից.

Թող որ եղեռնը հայոց չվրիպի օտարի աչքից.

Թող հայը գտնի ու վերագտնի՝

Խղճի օթևան, մի նոր հանգրվան,

Հզոր Հայաստան…

Անմտությո՞ւն…Չէ՛, ուղղակի սին հույսեր ու անկատար երազանք:Ոչինչ ետ բերել չենք կարող, մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին կյանք տալ չենք կարող:

Հայը որբ էր ծնվել ու սնվել կյանքում, և ոնց էլ սկսեց այնպես էլ գնաց, անձնական կյանքում հայը որբ մնաց:

Թուրք յաթաղանը արյուն էր տենչում, ուզում էր սպանել ու մորթել մարդկանց:Այդպես էլ արեց…Ու չխնայեց ծերին ու մանկան…

Հիշում եմ և պահանջում - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

_Մարե՜ ասելով որբուկը ընկավ, իր ձեռքը մեկնած մոր սառած մարմնին, անեծքի խոսքեր լուռ մրմնջալով տատիկը ընկավ, ողբալով բախտը մի ամբողջ ազգի:

Ու եթե անգամ քարե սիրտ ճարվեի՝ հայ ազգի սրտում բա կրակ կարվի…

Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,

Որ արդարության ճակատը փակեր,

Ա՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:

Ու հայը ջնջվեց, մորթվեց, թալանվեց…Մեր հայրենիքը  ծածկվեց արյունով, հա՛յի արյունով:

Մարած շուրթերով անեծքի խոսքեր մրմնջաց հայը ու շունչը փչեց…

Դե ե՜կ, Վարդապե՛տ,

Մի՛ խելագարվիր…

Ե՜կ ու դիմացի՛ր  ու մի՛ վհատվիր, սպանվող մանկան ա՜խ ու ճիչերից, որդեկորույս մոր ողբից ու լացից: Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը, որ արդարության ճակատը փակեր, ա՛խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:


Հիշում եմ և պահանջում - հեղինակային, հեղինակային, հեղինկային,

Հայը կրակ էր, որը խամրեց, բայց երբեք ու երբեք չվերածվեց մոխրի, նա փարոս դարձավ ու անվանակոչվեց որպես ՛՛անմահ ազգ՛՛: Հայը հառաչեց, բայց հառաչանքով նա առաջ մղվեց, հայը լուռ լռեց բայց չհանդուրժեց այն շուն ասկյարին, որ մարդ կոչվելու իրավունք չունի:

Մարդի՛կ, որ մա՜րդ չեն,

Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ,

Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,

Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,

Եվ սուր բահ է պետք,

Որ մարմինների սև տարթը քերես…

Հայը հիշում է, նա չ՛ի մոռացել, իրավունք չո՛ւնի նա մոռանալու:Շուրջ հարյուր տարի հայը հանդուրժեց:Անօրեն թուրքի վայրագությանը նա լուռ աչք փակեց:Պահը եկել է, զարթնի՛ր  հա՛յ աշխարհ, հասունացել է հատուցման պահը: Դու՝ խաղաղասեր, քո պահանջն՝ արդար:Թուրք ջարդարարը պիտի հատուցի:

…Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,

Ինչպես չի քերվում արյունը սրտից կամ գույնը վարդից.

Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում,

Ինչպես դրացուն,

Այնպես էլ համայն մի ժողովրդի.

Չի ներվում և այն,

Ինչը կոչվում է առավելություն,

_Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց

Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն…

6

6

1855

  • crazy psychologist ☯
    2015-05-02 15:02:49
    ապրես շատ Գոգ, լավ պոստ էր, վերջին տողերը Զանգակատնից շատ եմ սիրում :)
    • ☠ crazy mental ☠ [.]
      2015-05-02 18:09:55
      դու էլ Մել ջան (ծաղիկ) ընդհանրապես Զանգակատունը ես շատ եմ սիրում :)
      • crazy psychologist ☯
        2015-05-02 21:38:12
        ես էնքան էլ ծանոթ չէի, բայց էս վերջում, որ համադպրոցական միջոցառում էի կազմակերպել՝ ստիպված եղա ուսումնասիրել ու հաճելիորեն զարմացա :) :)
      • ☠ crazy mental ☠ [.]
        2015-05-02 22:56:23
        :D դու երևի գիտես որ ես Սևակամոլ եմ նենց որ ես չիմանայի ով իմանար :)
      • crazy psychologist ☯
        2015-05-02 23:33:44
        հաաա :D :D
  • 2015-06-24 12:53:02
    1. Մի փոքր կպատմե՞ս քո կենսագրությունից: - Ես Այդան եմ, 14 տարեկան եմ, ապրում եմ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում: Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում: 2.Միանգամից անցնենք հետաքրքիր հարցերին, կա ինչ-որ մեկը, ում հետ կցանկանայիք հասնել աշխարհի ծայրը? - Այո կա այպիսի մեկը, ում հետ կցանկանայի հասնել աշխարհի ծայրը, դա քույրս է: 3. Եթե ձեզ հնարավորություն տրվեր հետ տալ կյանքի տարիները, դուք ո՞ր թվական կգնայիք և ինչո՞ւ: