Copy SMS

Տարեդարձ է այսօր...


Տարեդարձ է  այսօր... - այսօր, մուգ, կապույտ,

Տարեդարձ է  այսօր, սարեդարձ է  այսօր,  տարեդարձ է, տարեդարձ է  այսօր... Երգում էր առջևիցս քայլող երեխան, իսկ ես  մտքումս  գրում էի: Այս երգով էլ  սկսվեց  օրս, հետաքրքիր նախաբան, խոսք  չկա: Երկու  քայլ, դադար, հույս կա, որ չեմ ընկնի մեքենայի տակ և անցնում եմ: Երգն  ավարտվում է: Հիմա բոլորը  ծիծաղում են, նստած եմ սենյակում, բայց  չգիտեմՙ ինչի մասին է խոսքը, նպատակ էլ չկա  իմանալու: Լսվող բառերը հազիվ ուզում են մտնել ականջս. խցանում է: Իբր ուզում են ծիծաղեցնել:



Տարեդարձ է  այսօր... - այսօր, մուգ, կապույտ,Անհամ հումորներ են լսվում, և ինձ համար միևնույն է: Դեռ Էեստեղ նստած եմ ու էլի միևնույն է: Էդ պահին մտքովս չէր ել անցնի, որ գիշերը ժամը 4:50 րոպեին ինչ-որ բառեր իրար կմիացնեմ: Որ կսպասեմ  բացվի լույսը,որ առավոտյան  հագնվեմ, գամ էդ նույն սենյակ: Որ հետո նույն քայլերով հետ գնամ ու հետո չգիտեմ հետս ինչ կլինի:



Տարեդարձ է  այսօր... - այսօր, մուգ, կապույտ,Սովորության  համաձայն հիմա  պառկած եմ, իսկ  երկրագունդը  տապակվում է վրաս, ձեթի երկու կաթիլ է թռչում, և սենյակի պատերը, սկսում են ապուշի նման  ինձ նայել: Եվ հիմա  մտածում եմ իմՙ աշխարհում լինելւ մասին: Հեստ էլ աշահարհն է  սկսում մտածել իրՙ իմ մեջ լինելու մասին, ու  երկուսով նմանվում ենք  պատերին:...Մտքումս որսում եմ այն հերոսին, ով պետք է յս պահին պատկերացումներիս մեջ էնպես խաղա, որ ես լիցքաթափվեմ ու ազատվեմ ամեն  ինչից: Առաստաղով սկսում են  մեքենաները վազվզել: Հետո նկատում եմ, թե ոնց է աշխարհը մուգ կապույտից  կամաց-կամաց դառնում բաց կապույտ: բայց միաժամանակ հասկանում եմ, ար աշխարհում չեմ ես, և դա իրականություն է:...Հիմա էն ժամս է, երբ աշխարհը շփոթված է ու  կանգնած է  երեկվա ու վաղվա միջև:...Ու գիտես, որ երբ մարդիկ արթնանան, նրանց տեսնելով հիշելու ես քո գիշերվա հիմար ու տարօրինակ վիճակը ու սկսելու ես մտքումդ ծիծաղել քեզ վրա, հետո սկսելու ես տխուր ծիծաղել այդ ծիծաղիդ վրա:


Տարեդարձ է  այսօր... - այսօր, մուգ, կապույտ,Ու էդպես շարունակվելու է օրդ, ինչպես երեկ էր:...Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է, տարեդարձ է, տարեդարձ է  այսօր...

9

12

978

  • 2015-05-11 18:30:25
    էդ երեխեն երևի իմ համար էր երգում :) ապրես շատ
  • ☠ crazy mental ☠ [.]
    2015-05-11 19:55:27
    Շնորհավորրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր (ուռա)
    • 2015-05-11 20:06:12
      էդ ում՞ :D