Copy SMS

Չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ...

 
Չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ... - այսօր, մուգ, կապույտ,Անսովոր սովորականը և սովորական անսովորը սկսել են գերկշռել: Առաջինի գերկշռումը հանգեցրել է երկերոդի ծնունդին, երկերորդի ծնունդը պարզ բարդությունների ստեղծմանը, վերջիններս էլ կախված են երկնքից և աճուրդի են հանված և պարզ չէ, թե ում համար: Իմ ցանկությունն այն է, որ դրանք շուտ վաճառվեն, բայց պարզ է, որ ոչ ոք չի գնի:  Պարզ Է...



Չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ... - այսօր, մուգ, կապույտ,Այդ պահին խցանում էր: Երթուղայինը, որի մեջ ես էի, կամաց ընթանում էր՚ առջևից եկող մեքենաների վարորդներին և ուղևորներին ցուցադրելով, որոնք այդ պահին կարծես հյուրասենյակում խաղալիքների հետ հետ խաղացող մեծահասակներ լինեին... Սա չգիտեմ ինչու ասեցի...Երևի կապ չուներ:
Չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ... - այսօր, մուգ, կապույտ,Հիմա իմ բառերը ինքնաբերաբար սոսնձվում են շուրթերիդ: Այս բառերը թափվում են մտքիցս. միտքս ուզում է ճաղատանալ:...Ես ուզում եմ, որ դու հասկանաս ինձ, շատ եմ ուզում, ուզում եմ առանց ինձ տեսնելու՚  տեսնես, թե էս պահին ինչու եմ սա գրում, հարցնես ինձ, թե ինչ է եղել իմանալով, որ էդ անտեր պատճառը պահելու եմ մեջս, մտածելով, որ դա քեզ ամենևին էլ պետք չէ:
Չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ... - այսօր, մուգ, կապույտ,Բայց չէ...ուզում եմ իմանաս, որ հիմա  նյարդայնացած եմ, ու չեմ էլ ուզում էս վիճակին փոխաբերություններ կպցնեմ, ուզում եմ հենց էսպես պարզ խոստովանեմ, որ չեմ ուզում էլ խոստովանեմ, խոստովանեմ, որ ներսիս թանձրությունը կոկորդումս հավաքվել է, ուզում եմխոստովանեմ, որ էլ խոստովանելու իմաստը չեմ գտնում:...Անիմաստությունները հիմա լի են իմաստով, իսկ իրական  իմաստը սովորաան է դարձել:...Ու սա էլ, երևի, որվորական մի վիճակ էր, սովորական բառեր, որ քեզ համար միևնույն էին...
7

2

885