Copy SMS

Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը

Պոստը՝ պատվերով..

Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


1940 թվական, հունվարի 2, Մոսկվա...  «Յապոնչիկ», «Յապոնեց», «Ռեդ», «Ասորի փեսա» կամ պարզապես՝«վերջին կնքահայրը»: Ո՞վ էր նա. օրենքով գողերի վերջին կնքահայրը, ինչպես նրան հորջորջում են կրիմինալ աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդիկ, վերջին, քանի որ նա վերջինն էր այն «գողերից», որ կարողացավ ինքնուրույն ձեռք բերել Կնքահայր տիտղոսը. այսուհետ, դա կարելի է գնել նաև փողով...


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Յապոնչիկը ծնվեց հարբեցողի ու ծայրահեղ մաքրասեր մի կնոջ (ասում են՝ նա նույնիսկ փողն էր լվանում ու արդուկում) ընտանիքում, եթե իհարկե կարելի է ընտանիք կոչել, այն անառողջ մթնոլորտը, որում Յապոնչիկ էր թրծվում: Ծնվեց մի երեխա, ում անունը կլսեին բոորը, նրա մասին կնկարահանեին ֆիլմեր, նրա անունը լեգենդ կդառնար, նրա մասին կգրեին ԶԼՄ-ները կամ ինչպես Յապոնչիկն էր անվանում վերջիններիս՝ զանգվածային հիմարացման միջոցները: Ծնվեց մարշալ Գրեչկոյի առաջ հրաձգություն իրականացնողը, ծնվեց նա՝ ռուսական Ռոբին Հուդը:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Իվանկովը ամուսնացել է մի անգամ 21 տարեկանում Լիդիա Այվազովնայի հետ: Ունի երկու որդի՝ Գենադին ու Էդվարդը, նրանք հեռու են գանգստերական աշխարհից: Շուտով օրենքով գողը բաժանվում է կնոջից, քանզի «գողը չպետք է ամուսնացած լինի»:


Յապոնչիկը ունեցել է մի որդի ևս, ապօրինի զավակ՝ Վիկտոր Նիկոֆորովը, որը հետևել էր հոր օրինակին ու թաղվել «սև մեքենաների ու սև մարդկանց աշխարհում»: Վիկտորը սպանվել է 1992 թվականին:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Յապոնչիկը «աշխարհ» եկավ 1960-ական թվականներին, առաջին անգամ դատվել է 26 տարեկանում գրպանահատության մեղադրանքով: Իր գործունեությունը այս աշխարհում կնքահայրը սկսել է Գենա Կորկովի՝ «Մոնղոլի» հետ գործակցելով: 1964 թ. Մոնղոլը դատապարտվում է 14 տարի ազատազրկմամբ, Յապոնչիկին բռնել չի հաջողվում: Նշանակալից է նաև այն փաստը, որ Իվանկովը վերջին 30 տարում խուլիգանությունից «գողականներ» ուղին անցել է Մոնղոլ անվան տակ:  Խուսանավելով ոստիկանության թակարդներում Յապոնչիկը oրենքով գողերի կնքահայր է  «ձեռնադրվում» 1974 թ. «Բուտիրսկայա» կալանավայրում: ՝


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Նրա մտերիմ ընկերը վրացի Ատարիկ Վանյանշվիլին էր, ում 1994 թ. սպանում են: Այդ մասին Յապոնչիկն ասել է. «Այլ բան է, որ նա ինչ-որ մեկի սրտով չէր: Կամ նա արդեն քաղաքականությամբ էր հետաքրքրվում: Այդ պատճառով էլ ոչնչացվեց: Ազգանուններ չեմ թվարկի, թեպետ ես պատկերացնում եմ՝ ով է դա արել»: Ասում են՝ նա լուծել է ընկերոջ վրեժը:


   Յապոնչիկը տանել չէր կարողանում լրագրողներին. ամբողջ կյանքում տվել է ընդամենը մեկ հեռուստատեսային հարցազրույց: Ուներ շատ հայտնի ընկերներ, նրա մտերիմներն են եղել Ալլա Պուգաչովան և Իոսիֆ Կոբզոնը::  Ուներ ընկերներ նաև Հայաստանում, այդ թվում հայ օրենքով «գող»   Սվո Ռաֆը: Հաճախ էր այցելում Հայաստան, ըստ որոշ աղբյուրների Հայաստանում ունեցել է նաև բիզնես:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


2004թ. Հուլիսի 14-ին Նյու Յորքից հատուկ չվերթով Մոսկվա էր ժամանում նա՝ Յապոնչիկը: Երկար բացակայությունից հետո Յապոնչիկը վերադառնում էր ռուսական իրականություն, թերթերը գրում էին «Ամերիկա գնաց, բայց Ռոբին Հուդ չդարձավ»:  Չվերթի ընթացքում նա հանգիստ զրուցում էր մի քանի ուղևորների հետ ու գիրք կարդում: Վայրէջք կատարելով 64-ամյա նիհար ու կարճահասակ մարդուն շրջապատեցին զինված պահակայիններ ու նստեցնելով զրահապատված Ford մեքենան՝ տարան «Մոտրոսկայա տիշինա»  կալանավայր: Դա անակնկալ չէր, Յապոնչիկը ամեն ինչ գիտեր ու շարունակում էր կարդալ գիրքը, միայն հասնելով կալանավայրի դարպասներին  նետեց այն՝ ընդունելով փառահեղ ու հպարտ տեսք: Ի դեպ, գիրքը կոչվում էր «Царь славян»:


Ինչու՞ վերադարձավ ու  ի՞նչ նպատակ էր հետապնդում. ոչ ոք չգիտեր: Կարող էր մնալ Միացյալ Նահանգներում, էմիգրանտների համար նախատեսված կալանավայրում ու հետո կարող էր գնալ ուր , որ ուզում էր. դա խնդիր չէր նման հնարավորությունների տեր մարդու համար: «Մտերիմներս, ընկերներս ինձ ասում էին՝ ինչու՞ ես վերադառնում, ի՞նչ ունես այդտեղ: Այդքան տանջվեցիր, կորցրիր»,- կալանավայրում խոստովանել է Յապոնչիկը:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Վերջին տարիներին ԱՄՆ-ում Յապոնչիկն իր ձեռքն էր վերցրել թմրանյութային բիզնեսը և ինքն էր վերահսկում բոլոր  ելքերն ու մուտքերը: Նրա անվան հետ էին կապված ամենամեծ հանցագործությունները: Բայց նա ասում էր. «Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում կազմակերպված հանցագործություն: Դժվարանում եմ բացատրել, մասնագետ չեմ»:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Սոչիում օլիմպիական խաղերի առիթով մեծ շինարարություններ պետք է լինեին, ու հսկայական ֆինանս էր պտտվում, (64 մլրդ դոլար) իսկ դա չէր կարող վրիպել գանգստերների ուշադրությունից: Պայքար էր գնում մի կողմից Հասանի կամ «Դեդի»՝ ազգությամբ եզդի Ասլան Ոսոյանի, իսկ մյուս կողմից վրացի Օնիանի Տարո խմբավորման մեջ: Յապոնչիկը բացահայտ բռնում է Հասանի կողմը, որն էլ առաջացնում է Օնիանի զայրույթը: Վերջինս իրականացնում է մահափորձ, որի արդյունքում Յապոնչիկը ստանում է երեք հրազենային վնասվածք: Երկու փամփուշտը առանց վնասելու դուրս են հանում, բայց երրորդը հանել չի հաջողվում, որի պատճառով, ձեռք բերելով կենտրոնախույս ուղղություն փամփուշտը շարքից դուրս է հանում Յապոնչիկի օրգանիզմը: 2009 թ. 69-ամյա Կնքահայրը կլինիկական մահ է տանում հուլիսի 28-ին կատարված մահափորձի հետևանքով: Բժիշկները ստիպված են լինում նրան արհեստկան կոմայի մեջ պահել, իսկ մի քնաի շաբաթ հետո, նկատելով ակնհայտ բարելավման նշաններ, նրանք անջատում են սարքերը: Սակայն օրեր անց  այնուամենայնիվ, Յապոնչիկը մահանում է որովայնաթաղանթի բորբոքումից, որն առաջացել էր շարունակական վիրահատություններից: Թաղվում է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանոցում՝ մոր կողքին: Նրա մահը ցնցեց ռուսական իրականությունը, առավելապես՝ կառավարությանը, քանի որ նրա մահը կարող էր առաջացնել գանգստերական պատերազմ ու գահի կռիվ:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


Յապոնչիկ մականվան առաջացման նախադրայալների մասին կա երեք վարկած: Առաջինը՝ անունը ստացել է օրենքով գող Միշկա Յապոնչիկի անունից: Երկրորդ՝ պատճառը աչքերի շեղ, արևելյան բացվածքն է: Երրորդ՝ տիրապետել է արևելյան մարտարվեստի:




 Նրա խոսքերն են. «Ես երբեք ոչ մեկից չեմ վախեցել: Ես միշտ ընթանում եմ դեպի կյանքը: Չկա աշխարհում մեկը, ում ուղիղ աչքերի մեջ վախենամ կամ չկարողանամ նայել: Ես նայում եմ բոլորի աչքերի մեջ»:


Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը - յապոնչիկ, իվանկով, կնքահայր, մտքեր


......


«Ես մի օր անպայման կգնամ. չեմ պատրաստվում հրաժարվելով մնալ ու մեռնել այստեղ՝ բանտում»:


«Նենգության կայսրություն՝ դա Ամերիկան է իր բոլոր հոգսերով: Նրանք միջամտում են մեր երկրի գործերին,  հալածում են մեր քաղաքացիներին, նրանք այնպես արեցին, որ ամբողջ աշխարհն իմանա, որ ռուսական անձնագրով մի մարդ  հանցագործ է»


«Իսկ Ռուսաստանը բարձր մշակույթ է: Մենք՝ ռուսներս չենք կնքում պայմանագրեր: Խոսում ենք, համաձայնվում, սեղմում միմյանց ձեռքերը, և վերջ, դա բավական է»


«Ամեն ինչ արվում է Ռուսաստանը ոչնչացնելու համար: Նրանք ծրագրում են մասնատել երկիրը 7-8 մասերի: Բայց այդ ծրագիրը չի աշխատի: Ուրիշները պարիսպ են կառուցում, իսկ մեզ մոտ  միայն ոգին բավական է»



 Ցանկացողներին կարող եմ առաջարկել դիտել Յապոնչիկի կյանքի ու գործունեության մասին նկարագրող ֆիլմ.



Շնորհակալություն ուշադրության համար.

7

30

3827