Copy SMS

Վարդգես Պետրոսյանի մտքերից....

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր


Ուզում եմ նախ մի փեքր ներկայացնեմ Պետրոսյանի մասին....

     Վարդգես Պետրոսյանը ծնվել է 1932 թ. օգոստոսի 9-ին Աշտարակում: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1954-1955 թթ. աշխատել է Նոր Բայազետի (այժմ Կամո) շրջանային թերթում որպես պատասխանատու քարտուղար, 1955-1957 թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթում որպես գրական աշխատող, 1957-1961 թթ. «Ավանգարդ» թերթում որպես պատասխանատու քարտուղար, ապա խմբագրի տեղակալ:
1961-1966 թթ. եղել է «Պիոներ կանչ» թերթի խմբագիր, իսկ 1966-1975թթ.-ին՝ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1975 թ. մայիսից եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար: 1981թ.-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից գրականուլյան և արվեստի գծով պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է եղել:

Վ.Պետրոսյանը սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947թ.-ին «Պիոներ Կանչ»-ում: Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» (Մոսկվա, 1964), «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» (Մոսկվա 1973), «Դեղատուն «Անի» (Մոսկվա 1979, գրքի մեջ մտնում են «Վերջին ուսուցիչը» վիպակը և մի շարք պատմվածքներ), «Հատընտիր» (1982 թ. վիպակների և պատմվածքների ժողովածու) և ուրիշ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: 1975-ին բեմադրվել են նրա «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» պիեսը, բեմականացվել են «Վերջին ուսուցիչը» (1979), «Հայկական էսքիզներ» (1980), «Ապրած և չապրած տարիներ» (1982) գործերը:

Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման: Պարգևատրվել է Լենինի , Հոկտեմբերյան հեղափոխության և «Պատվո նշան» շքանշաններով:

Մահացել է 1993 թվականին Երևանում:

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Դե ինչ անցնեմ նրա մի քանի մտքերին....Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր ,,,,

Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…
<>


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Կյանքում այնքան «ինչու»-ներ կան, որ եթե կողք-կողքի շարես, ավելի շատ կլինեն, քան աշխարհի բոլոր պատասխանները: Պարզապես հարկավոր չէ դրանք կողք-կողքի շարել…հարկավոր չէ…

Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…
Վ. Պետրոսյան, <>


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Մարդու հասակը տարիների գումար չէ միայն, այլ հայացք՝ աշխարհին,մարդկանց, պատրաստակամություն՝ ամեն ինչ մերժելու կամ ամեն ինչ ընդունելու:


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

...Տարիների սրընթաց գնացքը գնալով ավելի ու ավելի է հեռացնում ինձ Ամբերդի այն գիշերից, որ գուցե իմ մանկության վերջին կայաններից էր... Բայց հիմա էլ լինում են հոգու աշխատանքի բացառիկ պահեր, երբ անկարելին դառնում է հնարավոր և աչքերիս դեմ հայտնվում է նույնը՝ արդեն իբրև տեսիլք, գիշերային վանքի մուգ կապույտի մեջ, մոմի սպիտակ լույսը մետաքսի պես պարուրած իր մաքուր արծաթի մարմնին, սանրվում է, սանրվում ու իրենով հրճվում է Մարիամիկը...
Վարդգես Պետրոսյան, <>


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Ապրել այնպես է հարկավոր, որ մեր նկատմամբ մահը անարդար համարվի:
Վարդգես Պետրոսյան, «Երկնքում են մեռնում արծիվները» («Ապրած և Չապրած տարիներ»-ը գրքից)


«…Ցավն հաճույքին և հաճույքները ցավին…Դ.Վարուժան»: Շշմելու տողեր են, իսկ մենք… մենք ցավի ցավն ենք զգում միայն և հաճույքի հաճույքը:
Վարդգես Պետրոսյան «Կրակե շապիկ»


Տխրություններով է, որ չի դատարկվում մարդու սիրտը, այդպիսի տխրություններով է մարդը տարբերվում մտածող մեքենայից, որ կարող է հիշել միլիոնավոր թվեր, վայրկյանում հարյուրավոր հաշվարկներ անել:
Վարդգես Պետրոսյան

Ինչու, ինչու՞ եմ մտածում իմ ժողովրդի մեծերի բախտի մասին: Ինչպես ենք մենք սկսում սիրել, երբ նրանք արդեն…. Չկան: Հուշեր ենք պատմում, օ՜, ինչ հուշեր ենք պատմում, երբ որ արդեն…չկան: Եվ արձաններ ենք դնում, երբ որ արդեն չկան, որովհետև….չկան: Սիրենք նրանց մտերմության վրա, ներենք նրանց անկումներն ու նրանց արձաններն ունենանք, առնվազն մեր մեջ նաև այն ժամանակ, երբ դեռ մեր կողքին են և ապրում ու տառապում են….մենակ…
Վարդգես Պետրոսյան,Հայկական էսքիզներ


Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

Դե,երևի սահմանափակվեմ այսքանով....

Հ.Գ. Բարև ձեզ... Վարդգես Պետրոսյանի մտքերից.... - Վարդգես, Պետրոսյան, Մտքեր

)
7

14

6180

  • ՀԱՅ ԵՄ
    2015-06-02 23:11:32
    բարև հազար բարի վետերան (բռավո) (բռավո) (բռավո) շնորհակաալություն պոստի համար (խոնարհվել) (խոնարհվել)
    • )
      2015-06-02 23:13:09
      :D :D վետերան չեմի :) ....քեզ շնորհակալություն :)
      • ՀԱՅ ԵՄ
        2015-06-02 23:14:35
        վետերան ենք էլի,,,, որ թիվն էր ծանոթացանք ստեղ՞ :)
      • )
        2015-06-02 23:15:42
        2012 :)
      • ՀԱՅ ԵՄ
        2015-06-02 23:21:11
        էսօրվա պես հիշում եմ :) :)
      • )
        2015-06-02 23:22:58
        (խփո) ես էլ
  • CuLe8
    2015-06-03 00:48:10
    ''Ուսերին դրված ամեն բան չէ,որ գլուխ է".դիպուկ ,սուր,արդիական ,խորը...
    • )
      2015-06-04 00:37:30
      :)
  • crazy psychologist ☯
    2015-06-03 12:51:56
    Բարև :) :) Եվ արձաններ ենք դնում, երբ որ արդեն չկան, որովհետև….չկան: (լավ)
    • )
      2015-06-04 00:37:37
      :) (ծաղիկ)
  • ♥Anna-Number One♥
    2015-06-03 15:19:20
    (լավ) (լավ) (լավ)
    • )
      2015-06-04 00:37:41
      (ծաղիկ) :)
  • 2015-06-23 21:06:56
    Վարդգես Պետրոսյանից կարդացել եմ միայն "Ապրած և Չապրած տարիներ" գիրքը... Դա էլ բավական էր նրան սիրելու համար ....
    • )
      2015-06-29 12:54:52
      իրա բոլոր գրքերը հանճարեղ են ուղղակի ,...