Copy SMS

Մահվան և կյանքի Ճանապարհին Մաս #1

Մահվան և կյանքի Ճանապարհին Մաս #1 -  մահվան, կյանքի, ճանապարհին, մաս1


Մահվան և կյանքի Ճանապարհին


Մահ

Օրեկան մահանում են ավելի քան հազարավոր մարդիկ:Մահվան պատճառները տարբեր են,օրինակ՝անբուժելի հիվանդություն,ինքնասպանություն,թունավոր նյութեր և այլն:

Այս հրեշը,որին կոչում ենք մահ մի օր կարող է խլել,նաև մեր կյանքը:

Ձեր մոտ երբևէ առաջացե՞լ է հարց,թե ինչպիսի՞ն է մահը:Համոզված եմ,որ այո:Դուք կարծել և կարծում եք,որ մահը դաժան,անսիրտ,անդունդը ձգող,կործանող մի հրեշ է,որը երբեք ոչմեկին չի սիրել…

Դուք սխալվում եք,նա սիրում էր կյանքը,սիրում էր նրան անդավաճան:Զբոսնում էր մարդկանց կողքով,չցանկանալով հիասթափեցնել իր սիրուն:Ապրում էր իր և իր սիրած աղջկա համար,բայց ամեն ինչ փոխվեց,երբ կյանքը հրաժարվեց  մահից,նախնտրելով լինել մարդկանց հետ:



Մահվան և կյանքի Ճանապարհին Մաս #1 -  մահվան, կյանքի, ճանապարհին, մաս1

Անցան տարիներ և մահը հասկացավ,որ միայն մարդկանց կյանքը խլելով կարելի է հասնել իր սիրուն:Սպանելով հազարների,հարյուր հազարների,միլիոնների,նա հասկացավ,որ այդ արարքով ավելի մեծացրեց անդունդը և խորացրեց ցավը,բայց նա չէր կարող կանգ առնել:Ինչու՞:Սպանությունը վերածվել էր մոլուցքի:


Ձեզ թվում է,նա չէր տանջվում:Տանջվու՜մ էր,այն էլ ինչպես:Աչքերը ամեն անգամ թացվում են կյանք խլելու ժամանակ,այտերը կարմրում են մարդկանց արյամբ,շրթունքները սևանում,կարծես թե ինքն էլ է կամաց-կամաց մահանում:


Քանի՜,քանի՜ անգամ է ցանկացել սպանել իրեն,երևի անհնար կլինի հաշվել:Ամեն անգամ երբ իրեն խոցել է,ոչ մի կաթիլ արյուն չի կաթել հատակին:Միայն մի անգամ է զգացել մահը իր կողքին,այն ժամանակ,երբ կյանքը նրան ասել է. ՙՙՙ՚<>:


Հիմա նա դեգերում է և փնտրում նոր զոհ:Զոհ,որը կարող է լինի յուրաքնչյուրս:

 

 

Մահվան և կյանքի Ճանապարհին Մաս #1 -  մահվան, կյանքի, ճանապարհին, մաս1

 


Կյանքի նամակը մահին

<<Բարև,անցած երազ:

Ես չէի ցանկանում քեզ ցավ պատճառել,ախր ինքդ էլ լավ գիտես,որ ես չեմ կարող լինել քո կողքին:

Մենք տարբեր ենք,տարբեր մոլորակներից,տարբեր աշխարհներից:

Հեռացի՛ր,մոռացի՛ր ինձ:Վերջացրու՛ այս ամենը,մի՛ սպանիր այն արարածներին,որոնք առնչություն չունեն մեր անհամապատասխանության մեջ:Անգամ չեմ ուզում տեսնեմ քեզ,ատում եմ:

Ամեն ինչ կեղծ էր,սուտ,այո՛,ես քեզ չեմ սիրել:Սե՛ր գոյություն չունի:Ինչի չես հեռանում,ինձ հանգիստ թողնում,տանջում ես,միթե չես հասկանում:Երբեք չեմ սիրի քեզ մարդասպան,դու արժանի չես ինձ:

Ատում եմ,հեռացի՛ր:>>

7

5

1468

  • ☠ crazy mental ☠ [.]
    2015-06-03 19:29:30
    հետաքրքիր էր (լավ)
    • Lord
      2015-06-03 20:53:33
      Շնորհակալ եմ ճ:
  • )
    2015-06-04 00:51:40
    :) (լավ)
    • Lord
      2015-06-04 09:33:00
      (ժպիտ)
  • CuLe8
    2015-06-06 00:26:12
    Ես մի առիթով նշեցի,որ միայն նախանձում եմ սուրճի բաժակ նայողների ու "կարտ գցողներին" Երևակայությանը,բայց քիչ առաջ Դուք էլ միացաք նրանց:D Հիանալի էր,ես սիրում եմ կարդալ այնպիսի բաներ,որոնք ինձ մտածելու առիթ են տալիս: