Copy SMS

Թիթեռներ իմ մտքում #4

Թիթեռներ իմ մտքում #4 - թիթեռներ, իմ, մտքում


Օր չորրորդ


<<Մարդիկ զուրկ են սիրելուց>>


 


Ես զուրկ եմ սիրելուց:Երբեմն ինձ այնպես է թվում,որ ես սառնասիրտ մի արարած եմ,որի սիրտը երբեք չի փափկի ոչ մեկի առաջ:Հանկարծ չմտածեք,որ ես գոռոզ եմ կամ եսասեր,ո՛չ,ես զգում եմ,որ սերը կտանի ինձ կործանման:Ամեն ինչ լինում է այսպես.<<Դու սիրահարվում ես,իսկ հետո սիրո ցավը զգալով տխրում ու միշտ տենչում նրան՝ով քեզ նվիրել է այդ ցավը:Այս ամենը,հարգելինե՛րս,մոլուցք է:Մոլուցք,որից պետք է ժամանակին հրաժարվել,թե չէ այն կվերածվի մի մեծ սպիի,որը տեսնելով դու կարտասվես և կատես ոչ թե նրան,այլ ինքդ քեզ:>>



 

Թիթեռներ իմ մտքում #4 - թիթեռներ, իմ, մտքում


Հասկացել եմ,որ մարդիկ զուրկ են սիրելուց:Սերը ժամանակի ընթացքում կորում է,ինչպես և հետքրքրությունը մարդու հանդեպ:Սերը հետաքրքրություն է,ուրիշ ոչինչ:


Կան 4 տիպի մարդիկ.


Առաջին տիպին պատկանում են նրանք,ովքեր նախնտրում են արտաքին գեղեցկությունը,ուշադրություն չդարձնելով հոգուն:


Երկրորդ տիպին պատկանում են նրանք,ովքեր ուշադրություն են դարձնում հոգուն,այլ ոչ թե արտաքինին:


Երրորդ տիպի մարդիկ ուշադրություն են դարձնում ամեն ինչին:Նրանց համար գոյություն ունի այսպես կոչված  <<իդեալ>> հասկացությունը:


Իսկ չորրորդ տիպի մարդիկ փակում են իրենց սրտի դռնակը ամենքի առջև:


 


Հետքրքիր է,արդյոք կենդանիները և բույսերը կարողանում են սիրել մաքուր,անշահախնդիր,անկեղծ սիրով,թե՞ նրանք էլ մարդկանց նման տառապում են մոլուցքով,որը շատ դեպքերում անբուժելի է:Ինձ թվում է,որ նրանք սիրում են այն սիրով,որից շատ երկար-երկար տարիներ զուրկ կլինի մարդը:


Իսկ ինչու՞ է Աստված ստեղծել այդ ամենը:Ոմանք կկարծեն,որ նա դա ստեղծել է մեզ ցավ պատճառելու,տանջելու,նվաստացնելու համար,իսկ ոմանք էլ իմ նման կկարծեն,որ նա դա ստեղծել է մեզ էլ ավելի ուժեղացնելու և կյանքի մյուս հարվածներին նախապատրաստելու համար:



Թիթեռներ իմ մտքում #4 - թիթեռներ, իմ, մտքում

4

3

2092

  • anchapahasik
    2015-06-13 11:31:29
    im hamar karevor e vor mard lini vochte kendani
    • anchapahasik
      2015-06-13 11:32:46
      vor@ chgiti sirel@ inch bana
  • CuLe8
    2015-06-24 15:03:24
    Իրականում կա անսեր գոյություն,կան մարդիկ ,որոնք չեն սիրահարվել .ես այդ մարդկանցից մեկն եմ... ԵՎ ո՞վ կարող է ասել ,որ իմ ապրած կյանքը դատարկ կամ անիմաստ է եղել միայն նրա համար ,որ սիրել չեմ կարողացել .իհարկե ,ո՛չ,ես գիտեմ իմ կյանքի դատարկություն ը լցնել,ես դնում եմ իմ առաջ նպատակներ ու քայլում դեպի այդ նպատակակետը՝իմաստավորելով "դատարկ "կյանքս: