Copy SMS

Մի բան էլի...





Մի  բան էլի... - օդ,քամի, սառը,

Արագ-արագ  կկարդաս ու  հետո  կմոռանաս, ինչ կարդացել ես, որովհետև դատարկ բան է... Աչքերը տրորոց այնպես, ինչպես ձեռքում կճզմեր կիտրոնը: Ու բերանում զգաց թթվայնություն: Նյարդային էր ու ուզում էր աշխարհը կտոր-կտոր անել: Ատամները ասեղների նման ցցվել էին բերանում: Ծակծկում էին շրթունքները: Թթու ձեռքերը դիպան իրար ու  սարսռաց մարմինը:...Էս ինչ եմ նկարագրում Ես էլ չգիտեմ: Ուղղակի ուզոցի գրեմ, որովհետև էդ զգացողությունը միանգամից խրվեց մեջս: Հիմա ծոծրակիս վրա քամին է նստել: Ոտքը ոտքին է գցել ու խաղում է ծոծրակիս վրա մնացած մի երկու մազի հետ: Գլուխս դրեցի խոտերի վրա, ու թվաց, թե խոտերը խրվեցին ուղողիս մեջ:

Մի  բան էլի... - օդ,քամի, սառը,
Հիմա երկինքը ապակու նման է, և դա իմ ներսում արթնացնում է այն փշրելու ցանկությունը: հետք կտորնորը կխրվեն մարմնիս մեջ: Նյարդերս կհանգստանան: Արյունս կկաթկթի տիեզերքում, իսկ մարմինս կընկնի գետնի տակ, ու ինձ աշխարհի վրա էլ գտնել չի լինի:.....Ահա..ուղղակի ուզեցի գրեմ:

Մի  բան էլի... - օդ,քամի, սառը,Էդ պահին ուզում էի մարմինս հենեի քամու վրա ու վազող մեքենաներին անտեսեի, ռիսկի դիմեի, ձեռքերս թուլացնեի ու ոտքերս բարձրացնեի ասֆալտի վրայից, որ քամին ինձ տաներ, քշեր մարմինս, ու նորից հենվեի իր վրա: Նորսումս կա մի շնչառություն, որը ինձ նյարդայնացնում է: Ուզում եմ նրան բաց թողնել, ու օդում դանակով հարվածներ հասցնել, ապտակել, տանջել բռիս մեջ:.........ՎԵՐՋԱԿԵՏ...

8

2

1273