Copy SMS

Ու էդպես...

Ու  էդպես... - օդ,քամի, սառը,

Հիմա մտքումս քայլում եմ ու խոսում եմ բարձր, շուրջս մարդիկ կան լուռ, նրանք լսում են ինձ: Ես խոսում եմ այն, ինչը չէի խոսի: Խոսում եմ ինչ մտածում եմ, ու  ամեն  ինչ միևնույն է: Ես իմ սիրած կերխարի մեջ եմ, ձեռքերս եմ շարժում, այնպես, ինչպես սիրում եմ մտքումս շարժել, ժամացույցն է, չգիտեմ, թե որ սենյակում, տկտկում, այպես, ինչպես ես եմ ուզում, ես փոքրիկ մարդում եմ երկրագնդի վրա, բայց հիմա այն պտտում եմ այնպիսի արագությամբ, որքան...ես եմ ուզում:

Ու  էդպես... - օդ,քամի, սառը,Ես խոսում եմ դեռ, ասում եմ, որ ամեն ինչ ոչինչ է, ասում եմ, որ այդ երկու ծառերն էլ էին ոչինչ, որ հետևումս շարժվում ու փրփրում էին քամուց: Սայլակների փոքրիկ անիվները, որ քերում էին միջանցքները, ձեռքերիս դուրս պրծած երակները, որոնց հետ խաղում էի պարապությունից:...Ոչինչ էր, ամեն ինչ ոչինչ էր: Անգիտակական դաշտում էի հայտնվել, որովհետև այդպես էր պետք, որովհետև պետք չէր անցնել ամենաոչինչ սահմանը, որովհետև պետք չէր շոշափել այդ...ճարպակալած ձեռքը:...Ես չգիտեմ, դու չգիտես, ոչ ոք չգիտի հիմա, որովհետև երկրագունդը շատ արագ եմ պտտում, գլուխդ պտտվում է արդեն:

Ու  էդպես... - օդ,քամի, սառը,Հըհ.....Գիտես, թե սա ինչ վիճակ է: Սա այն վիճակն է, երբ սկսում ես միաժամանակ հիշել բոլոր մանրուքները, զգալ ներկայիս մանրուքները, տեսնել դեռ չծնված մանրուքները: Ու մաշկդ սկսում է փշաքաղվել, ուզում ես միագամից բռիդ մեջ ճզմել երկագունդը:......Ելի քմծիծաղ:....Բառ բառ  բառ բառ  բա ռա բառ...ռռռ...................Հիմա  զգում եմ, թե ինչպես է ժամանակի հոտ փչում երկարագնդից:...Ու չգիտեմ, թե ինչու եմ դա զգում...Իսկ մարմնիցս պատի հոտ է գալիս:

5

0

1256