10 տներ,որտեղ կատարվել են դաժան սպանություններ
Ձեզ ներկայացնում եմ 10 տներ,որտեղ կատարվել են դաժան սպանություններ և որտեղ դեռ ապրում են մարդիկ:
1.ԼաԲիանկա
Տունը գտնվում է Լոս Անջելեսում:1969թ. օգոստոսի 8-10-ը կատարվել է Մանսոն ընտանիքի սպանությունը:Փոքր մարդասպանների խումբը մտավ Չարլզ Մանսոնի տուն և սպանեց նրան և կնոջը:Այդ տանն ապրում էին նաև ԼաԲիանկա ընտանիքը:Հաջորդ գիշեր նույն խումբը մտավ նույն տեղը և սպանեց նաև Լենո ԼաԲիանկային և նրա կնոջը Ռոզմարիին:
Այդ սպանություններից հետո,ֆիլիպինացի զույգը գնեց այդ բնակարանը,կառուցեց լողավազան և այգի, հասցեափոխեցին այդ տունը 3301-ի փոխարեն 3311,սակայն 1998թ.-ին վաճառեցին այդ տունը 375000 դոլլարով: Մինչ օրս այդ տունը կանգուն է:
2.Ջոն Բենեթ Ռեմզի
Կոլորադոյում,6-ամյա Ջոն Բենեթը,սպանվել է տան մեջ,նրա մարմինը գտել են ոստիկանություն զանգելուց 8 ժամ հետո:Գտել են տան բակում,գլխատված:Մինչ օրս նրա սպանությունը բացահայտված չէ:
2004թ. Կարոլ Շյուրել Միլները գնում է այդ բնակարանը,բայց 2011թ. նա հանում է այն վաճառքի 2.3մլն դոլլարով, բայց ոչ ոք չգնեց այն:2014թ. գինը իջավ մինչև 1.985մլն դոլլարի,այն հույսով որ ինչ-որ մեկը կցանկանա հիանալ այդ գեղեցկությամբ և լինել մի մասն այդ պատմության:
3.ԼաԼաուրի Մենսոն
ԼաԼաուրի Մենսոնը մի օր եղավ Մադամ Դելֆայն ԼաԼաուրիի տանը,ով սերիական մարդասպան էր,հայտնի էր այն բանով,որ տան մեջ գլխատում էր իր ստրուկներին:Այդ սպանությունները բացահայտվեցին միայն 1834թ.,երբ նրա տունը հրդեհի բռնկվեց:Մադամ Դելֆայնը այդ հրդեհի ժամանակ Նյու Օրլեանից գնաց Փարիզ,որտեղ մահացավ 1849թ.:
Տունը մեծ վնասներ էր կրել այդ հրդեհից և 1888թ. վերակառուցեցին այն և շքեղ առանձնատուն դարձավ:
2007թ. տունը գնեց,ոչ ուրիշը ,քան Նիկոլաս Քեյջը 3.45մլն դոլլարով:Սակայն 2010թ. նա վաճառեց այդ տունը Մայքլ Վեյլին:
4.Նիկոլ Բրաուն Սիմփսոն
Կալիֆորնիայի Բրենտվուդ քաղաքում 4 սենյականոց տանը,Նիկոլ Սիմփսոօնը,ով հանդիսանում էր Օ.Ջ Սիմփսոնի կինը,սպանվում է իր ընկերոջ Ռոնալդ Գոլդմանի հետ:Այդ տունը դժվար էր վաճառել այդ չբացահայտված սպանության համար:
Այդ տունը դրվեց վաճառքի 795000 դոլարով,սակայն այն գնվեց միայն 595000 դոլարով:
Հիմա այն հանդիսանում է տուրիստների համար դիտարժան վայր:
5.Սաուդեն
Մինչ օրս չբացահայտված սպանությունը անվանվեց Սև Դահլիայի սպանություն:Գտնվում է Լոս Անջելեսում ԼաԲիանկա/1/ տնից ոչ հեռու:Կառուցվել է 1926թ.:1945-1951թթ. տան տերը եղել է բժիշկ Ջորջ Հոդելը:Նրա տղան Սթիվ Հոդելը,հետախույզ էր ,2003թ. գրեց «Սև Դահլիայի վրիժառուն»(«Black Dahlia Avenger»),որը պատմում էր, թե ինչպես էր նրա հայրը Սաուդեն տանը 1947թ. հունվարին սպանել Էլիզաբեթ Շորթին:
Մայաների տաճարի նմանվող այս կառույցը ունի 7 ննջարան,4լոգասենյակ, և 2001թ. գնահատվել է 1.6 մլն դոլլար:
Այժմ այս տունն արժե 4.8 մլն դոլլար:
6.Ջեֆրի Դահմերի մանկության տունը
Ջեֆրի Դահմերը սերիական մարդասպան է:Առաջինը սպանել է 1978թ. Սթիվեն Հիքսին:Հիքսը գտնվեց իր տան բակում:1978թ.-ից սկսված նա սպանել է 17 տղայի և 1991թ. նա ձերբակալվեց,իսկ 1994թ. բանտում սպանվեց:
Նրա մանկության տունը 2014թ. օգոստոսին դրվել է վաճառքի 295000 դոլլարով:Այս հսկա 730մ/ք տարածքում կա 3 ննջարան և 3 լոգասենյակ:
7.Վանդերլանդ պողոտա
1981թ. հուլիսին 4 մարդ սպանվեցին քնած ժամանակ,Վանդերլանդ պողոտա 8763 հասցեում:2 սենյականոց/2 լոգարանով տունը վարձով տրվեց 1 ամսվա համար 3000 դոլլար:2003թ. այս տան և պատմության մասին նկարվեց «Wonderland» ֆիլմը:
8.Մենենդեզ
1989թ. օգոստոսի 20-ին 21 և 18 տարեկան եղբայրներ Լիլ և Էրիկ Մենենդեզները կրակեցին իրենց ծնողներին:Հորը Խոսե Մենենդեզին կրակեցին գլխին,իսկ մայրը`Քեյթին,փորձելով փախչել ստացավ կրակոցներ մի քանի տեղից: Սպանությունից 3 տարի անց նրանք ինքնասպան եղան:2006թ. նկարահանվեց ֆիլմ այդ պատմության մասին,«Grim Reaper»:
9.Էմիտվիլի սարսափը
Նույնանուն քաղաքում 1974թ. ԴեՖեոների ընտանիքում կատարվեց սպանություն,որը կատարեց ընտանիքի մեծ որդին Ռոնալդը սպանեց բոլորին այդ ընտանիքի անդամներին:1979թ. նկարահանվեց «Էմիտվիլի սարսափը»(«The Amityville horror») ֆիլմը:2005թ.-ին նկարահանվեց ևս մեկ ֆիլմ,որից հետո տան հասցեն փոխվեց:Հին Օկեան պողոտա 112-ը փոխվեց Օկեան պողոտա 412-ի:
2010թ. դրվաց վաճառքի 1.5մլն դոլլարով,սակայն առաջարկվեց և վաճառվեց միայն 995000 դոլլարով:
10.Սառը արյան մեջ(In cold blood)
1959թ. նոյեմբերին Քլաթթեր ընտանիքի 4 անդամները սպանվեցին 2 մարդասպանների կողմից Ռիչարդ Դիկ Հիքկոկ և Պերրի Էդվարդ Սմիթ:Նրանք գիտեին,որ տան տերը Հերբ Քլաթթերը ունի 10000 դոլլար պահած տան մեջ: Մարդասպանները չգտան այդ գումարը,իսկ ավարտեցին սպանելով այդ ընտանիքի անդամներին`Հերբ Քլաթթերին,նրա կնոջը Բոնիին և 2 անչափահաս երեխաներին Նենսիին 16տարեկան և Կենյոնին 15 տարեկան:
Այդ միջադեպից մի քանի շաբաթ անց նրանց ձերբակալեցին,իսկ հետագայում 2-ին էլ գտան բանտում կախված 1965թ. ապրիլի 14-ին:
Քլաթթերները,Հիքկոկը և Սմիթը առավել հայտնի դարձան Թրուման Քեփոտի «In cold blood» գրքի հրատարակումից հետո:Այդ գրքի մոտիվներով նկարահանվեց նաև ֆիլմ:
Կան խոսակցություններ,թե այդ տանը շրջում է Նենսի Քլաթթերի ուրվականը,սակայն նոր տերերը ոչ մի պարանորմալ երևույթներ չեն նկատել:
Այս 10-յակը Կիմայի պատվերով էր,սակայն նրա ուզածը միքիչ ուրիշ էր,ես չգտա այդ տեղեկություն:
Քոմենթներում գրեք թե,որն էր ամենասարսափելի պատմությունը և ամենաշքեղ տունը:
▼ ▲ ▼
2015-06-29 14:01:36FLY(Կուլե)
2015-06-29 14:59:00Սուրո ՔՓ
2015-06-29 17:58:592015-06-30 12:11:36
Gohar(MéssÍ)
2015-07-01 12:50:14Սուրո ՔՓ
2015-07-01 13:24:27Gohar(MéssÍ)
2015-07-02 00:39:35