Copy SMS

Իմ և իմ միջև...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ


Ողջույն բոլորին:Այս պոստը ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի:Ես շա՜տ եմ լռել,որ լսեմ ներսումս եղած ձայնն ու այսօր ասելիք ունենամ:Մի առաջարկ էլ ունեմ.կարող եք մեկնաբանությունում հետաքրքիր նկարներ տեղադրել,ես կփորձեմ դրանք մեկնաբանել:)Սկսենք...



  1. Հետաքրքիր բան է կյանքը.մենք թույլ ենք տալիս ,որ ուրիշները մեր փոխարեն նկարեն մեր աշխարը,ուրիշները մեր փոխարեն որոշումներ կայացնեն,բայց անհաջողության հանդիպելիս մեղադրում ենք Աստծուն...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

2. Շատերի համար կյանքն իրոք դատարկություն է,փուչ,ոչինչ:Նրանց համար դատարկ են մարդիկ ,բնությունը,շուրջբոլորը ամեն ինչ:Ինչու՞:Որովհետև դատարկ է հենց ինքը՝դիտողը...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

3.  Իրականում մանկությունն ավարտվում է այն ժամանակ,երբ մենք ենք որոշում:Իսկ կավարտվի շու՞տ,թե՞ ուշ,կախված է մարդու մարդ տեսակից...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

4.  Մենք մեղադրում ենք նրանց,ովքեր մեզ ներկայանում են առանց դիմակների,առանց անիմաստ սկզբունքների ու կարծրատիպերի,մինչդեռ դիմակ կրողները,ովքեր իբր համապատասխանում են մեր իդեալներին ,ավելի վտանգավոր են:Ո՞վ կարող է ասել՝ինչ կա դիմակի ետևում...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

5.  Ոմանց մոտ ասելիքն այնքա՜ն մեծ է,բայց նրանք դա ասելու հնարավորություն չունեն,ոմանք էլ չունեն ասելիք,բայց անընդհատ ինչ-որ բաներ են ասում,ասում են ուղղակի ասելու համար...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ
6.  Մենք թևեր ենք տալիս մեր հոգիներին,թողնում՝ թռչեն,գնան շա՜տ հեռու,և մոռանում ենք,որ մարմինը մնացել է ներքևում,որ այն շարունակում է խավարում մնալ.սա առաջացնում է հակասություն,ինչն էլ ծնում է ողբերգություն:Շատերն են դառնում այս ողբերգության զոհը:Ախր նրանք ուղղակի հավատում էին...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

7.  Մարդիկ երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով:Երբեմն,ձգտելով ավելի ու ավելի մեծին,լավին ու բարձրին,կորցնում են այն փոքրը,որին կարողացել էին դժվարությամբ հասնել...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ


8.  Մենք շա՜տ ենք ուզում լինել վերևում,հաճախ մոռանալով,որ այնտեղ հասնելու համար նախ պետք է քայլել սովորել...


Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

9.  Բարձունքների հասնելու համար պետք է նախ ընկնել սովորել,իսկ ընկնելուց հետո՝ բարձրանալ...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ
10. Ոմանք ամբողջ կյանքն անցկացնում են հենց կյանքը  հասկանալու համար,իսկ երբ սկսում են հասկանալ...աղետ...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

11. Պետք է կյանքն այնպես ապրել,որ գոռալու կարիք չլինի.շշուկն էլ է բավական ,որ քեզ օգնության հասնեն...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

12.  Երբեմն լույսն ուղղակի քթներիս տակ է,իսկ մենք ժամանակ ենք վատնում՝  այն հեռվում փնտրելով...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

13.  Թռչելու համար ինձ թևեր պետք չեն:Ո՞վ կարող է վստահ ասել,որ դրանք մինչև վերջ ինձ կուղեկցեն...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

14. Ժամանակը քարացած է,իսկ մարդիկ ճամփորդներ են. ոմանց հաջողվում է առաջ գնալ,ոմանք էլ ուղղակի քարանում ու դրա մի մասն են դառնում...

Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ


15.   Միայն ուժեղներն են կարողանում ցավի ու վշտի ծովի մեջ տեսնել ուրախության փոքրիկ կղզիներն ու փրկվել,իսկ մյուսները շարունակում են սուզվել ու սուզվել... 


Իմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

Բավարարվենք այսքանով:Չլինեմ-չիմանամ՝ ձանձրացել եքԻմ և իմ միջև... - Միտք, կյանք, աշխարհ

8

11

2495

  • Սուրո ՔՓ
    2015-06-30 20:13:58
    Շատ լավնեին
    • FLY(Կուլե)
      2015-06-30 20:23:59
      :) Շնորհակալ եմ:Կաշխատեմ՝ նմանատիպ գրառումները շարունակական լինեմ,Դուք էլ կօգնեք :)
    • FLY(Կուլե)
      2015-06-30 20:24:28
      Լինեն*
  • Gohar(MéssÍ)
    2015-07-01 12:45:42
    :) անունդ արդեն ամեն ինչ սավ.. Քուլե ես ըստ այդմ դժվար վատ փոստ եղներ...ապրես (բռավո)
    • FLY(Կուլե)
      2015-07-01 13:05:04
      Վերջապես մի հատ հարազատ էակ:DԱպրես:Ես տեսել էի Ձեզ ու մտածում եմ՝ Ծանոթ ենք:D
      • Gohar(MéssÍ)
        2015-07-02 00:38:15
        :D կռնա ծանոթ ենք՞.ներքին գրի ըլը հմի գիմանանք :D
      • FLY(Կուլե)
        2015-07-02 10:37:34
        Չէ՛,պարզվեց՝իմ մտածած Գոգը չես,բայց քեզ գտել եմ:D
      • Gohar(MéssÍ)
        2015-07-02 11:06:19
        հա դու Գոգ Հերնանդեզի վրա էիր գնացել..բայց էլի գտել ես :D :D
      • FLY(Կուլե)
        2015-07-02 12:43:37
        Չէ,ես ուրիշ Գոգո հետ էի,բայց Հերնանդեսին հիշում եմ :D
  • crazy psychologist ☯
    2015-07-01 13:58:47
    ապրես Աննա ջան, ձեռքիս տակ, որ նկար եղավ կուղարկեմ քեզ
    • FLY(Կուլե)
      2015-07-01 14:03:43
      Ա կփորձեմ :D Կսպասեմ : :)