Copy SMS

Հրաշք

Հրաշք -  Հրաշք, մայր


  Երազիս մեջ դուռը զարկին

- Ո՞վ է ասի ներսից ես,

Դրսից ինչ որ պառաւ մի կին

Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,

Աղքատ կին եմ, որբ, անտեր,

Ու ես իսկույն դուռը բացի՝

Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,

Մայրս ասաց, «ես եմ, ես,

Քեզ փորձելու համար եկա,

Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,

Որ աշխարհն էլ իմանա՝

Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,

Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»

Երազիս մէջ հորս տեսա՝

Մորս նման հայտնւեց,

Խինդ ու վախով գիրկը հասա,

Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,

Հայրս նայեց իր չորս դին,

Արագածին նայեց քնքույշ,

Ասաց՝ կապրի իմ որդին...

Բայց երբ նայեց Արարատին՝

Ինձ խեթ նայեց հայրս ծեր,

- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,

Երբ կիսատ է տունը մեր:

Վշտից նորից մեռավ հայրս,

Ասաց՝ «որդիս, թէ կուզես

Հողը թեթև լինի վրաս

Տունս կիսատ չթողնես...»

Պիտի ելնեմ Մեծ Մասիսի

Աստվածամերձ գագաթին,

Որ վրեժիս հրաբուխը

Թքեմ թուրքի ճակատին,

Որ տենչում է իր դարավոր

Ոխը նորից հորձանել,

Նորափետուր Երևանս

Նորից գաղտնի կործանել,

Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,

Աստված ինքն էս ...

4

15

974

  • Gohar(MéssÍ)
    2015-07-02 11:19:44
    :D օօ՜՜ ինչպիսի հրաշք փոստ ..
    • narjan98
      2015-07-02 11:20:42
      Շնորհակալություն O:)
      • Լիլ
        2015-07-02 11:48:36
        ու մեկել սրա իմաստը լավով ես երևի հասկացել,դրա համար թողելես :D
      • narjan98
        2015-07-02 12:55:43
        ինչի վատ իմասով ա... ??. հեչ էլ վատ իմաստ չկաաա........ (:| :^)
      • Լիլ
        2015-07-02 14:00:20
        նուււււււււ :D լավ
  • Լիլ
    2015-07-02 11:47:55
    խիես իփր քոմերը ջնջում,,,,մեկնաբանությունները տվածա ցանկացած քոմենտի համար |(
    • narjan98
      2015-07-02 11:52:29
      նկատի կունենամ!
      • Լիլ
        2015-07-02 11:53:01
        ապրես (ծաղիկ)
      • narjan98
        2015-07-02 11:53:32
        O:) O:)
  • FLY(Կուլե)
    2015-07-02 12:42:25
    Վերջերս նորեկները շատ են զարմացնում :D
  • crazy psychologist ☯
    2015-07-02 20:00:54
    որ պոստը խոտան էր, էդ հեչ, բայց մենակ մի բան չհասկացա. ինչի՞ ա մի քանի բանաստեղծություն կցած իրար ու ինչի՞ վերջին բանաստեղծությունը անհավանական տեղից կիսատ ա թողած (Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի, Աստված ինքն էլ չգթա, Յոթնահողով Հայաստանի Տունդ կիսատ չի մնա...) հուսամ՝ հաջորդ պոստդ հաջող կլինի :)
    • B.B King
      2015-07-02 23:01:25
      Նախ մի քանի բանաստեղծություններ չի իրար միացրածծծ
    • B.B King
      2015-07-02 23:05:09
      իսկ ո՞նց կարամ ջնջվեմ...
    • crazy psychologist ☯
      2015-07-03 20:30:26
      առաջարկում եմ տեղադրած տեքստդ կարդալ (իհարկե կանոնները կարդալուց հետո),, ջնջվելու ձև չկա, եթե շատ ես ուզում գնալ՝ մի մտի ու վերջ, պոստդ կջնջվի ու հաջոդ օրը քեզ ոչ ոք չի հիշի, (ջնջվելուն համազոր բան)