«Երգը միակ բանն է կյանքում, որ ես կարող եմ անել» (Ռուբեն Հախվերդյան)
«Ես շատ երիտասարդ ժամանակ ուզում էի կոշկակար դառնալ, բայց երևի ապաշնորհ կոշկակար կլինեի: Երգը միակ բանն է կյանքում, որ ես կարող եմ անել...»:
Քիչ կկոցած աչքեր, արտահայտիչ հայացք, ինքնագոհ ժպիտ ու մի քիչ մռայլ (անվանեք՝ մուննաթ)…
Կիթառի խաղաղ, հաճախ՝ նյարդային ակորդներ, սիրուն, հաճախ՝ «ծակող» ձայն ու բառեր, բառեր, բառեր…
Երկար տարիների ստեղծագործական ու հասարակական գործունեություն, անփոփոխ խառնվածք ու բնորոշ գաղափարական կայունություն. դա նա է, մեր Ռուբեն Հախվերդյանը:
Հախվերդյանը ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին հայտնի լեզվաբան Լևոն Հախվերդյանի ընտանքում: Կարևոր է նրա դերը՝ որպես Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորող: 1957թ. ավարտել է ԵԳԹԻ: Նրան մինչև օրս էլ հաճախ կարելի է տեսնել թատրոնում: Հախվերդյանը բեմականացրել է շատ ներկայացումներ Մաթևոսյանից և այլ արտասահմանյան գրողներից: ։ Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը»: Երկար տարիներ աշխատել է հեռուստատեսությունում: Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը, ինչպես նաև մանկական երգեր։ Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր։
Հախվերդյանի կերպարը երևի թե հայտնի է բոլորին: Հայտնվել մի ինչ-որ ցույցի ժամանակ, սարկազմով խոսել իշխանությունների մասին. դա Հախվերդյանի ոճն է (ի դեպ նման վայրերում նա հաճախ լինում է հարբած վիճակում): «Ս. Սարգսյանին հաջողվել է ստեղծել իշխանական համակարգ. մենք անկախությունից հետո համակարգ չունեինք: Եվ Սարգսյանի ստեղծած համակարգն էլ շատ նման է ստալինյանին»,- սարկազմով նշում է նա մի հարցազրույցի ընթացքում:
Իսկ մի այլ հարցազրույցի ընթացքում Հախվերդյանը ցավով նշում է. «Գողերը շատ ավելի արդար ու մաքուր են, քան մեր շատ իշխանավորներ… Տգիտությունը վախկոտ է, տգետ են, չեն հասկանում` ժողովրդի հետ ինչ են անում: Լուսավոր քանի՞ մարդ գիտեք մեր իշխանության մեջ»,- հարցրեց Ռուբեն Հախվերդյանը ու «Անդրանիկ Մարգարյան» պատասխանը լսելով` շարունակեց. «Դե նա ջղայնացավ ու գնաց, մենք մտերիմ էինք»:
Երգահան Ռուբեն Հախվերդյանը դեմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը՝ նշելով, որ առանց այն էլ հայ ազգը ամբողջ կյանքում «ռուսաքծնանքով» է զբաղված։
«Մենք պետք է առաջին հերթին մեր լեզուն պահպանենք, որը մեր մաշկն է։ Հայրենիքը լանդշաֆտն ու սարերը չեն, դա մեր լեզուն է։ Հայերն ավելի լավ գիտեն օտարի պատմությունը, անգամ անկողնում ռուսերեն են խոսում։ Սակայն չգիտեն, թե ինչ մշակութային ու սուրբ բեռ են կրում իրնեց ուսերին»
Հախվերդյանը դեմ չէ, որ թուրքերը իր երգերը երգեն, բայց նա դեմ է թուրքացվելուն. «Թուրքերը մեզ ոչնչացրին որպես մշակույթ, ոչ թե որպես ազգ, որպես ազգ կանք, բայց մշակույթով արդեն շատ մասով թուրքացվել ենք, պետք է խոստովանել: Մեր երաժշտությունը թաթախված, շաղախված է թուրքական երաժշտությամբ»- այսպիսին է Ռուբեն Հախվերդյանի դիրքորոշումը:
Թուրքացվելուց բացի մեր երկրորդ դժբախտությունը Երգի պետական թատրոնն է, որի անունը ես դրել եմ «Ես այնպես կուզենայի ամերիկացի լինել», որովհետեւ այնտեղի մարդիկ ուզում են կրկնօրինակել Սթիվի Ուանդերի սոուլ ոճը, բայց իրականում մըկըկում են։ Նույնիսկ սևամորթները չեն կարողանում նրա պես կլկլացնել, իսկ այստեղ փորձում են Սթիվի Ուանդերից ավելի Սթիվի Ուանդեր լինել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դեռեւս Կոմիտասն է խոսել երգի լեզվամտածողության մասին։
Ձախ Հարութի մասին Հախվերդյանը նշել է. «Ռաբիզը վերջացել է 40-ական թվականներին, դրանից հետո լինում է անճաշակություն, քիթ-կոկորդ: Ձախ Հարութը շատ երգերի հերն անիծել է, բայց քանի որ իմ ընկերն ու թասընկերն է, չեմ կարող գլխին տալ: Մի պլյուս կա. գոնե ահագին բաներ ճիշտ է երգում ու զգացմունքային, հարսանեկան կուլտուրայի մեջ մի քիչ Եվրոպա մտցրեց, բայց ռաբիզ չի: Միասին ձայնասկավառակ ձայնագրեցինք, տասը հազար դոլար տուն բերեցի.»:
Հախվերդյանն ասում է, որ երբ իր ստեղծագործությունները սխալ են կատարում, դա իրենը չէ, մեռած է համարում: Գրեթե վերջերս Հախվերդյանը նշեց իր ծննդյան 60-ամյակը: «Ես ինքս չէի ուզում նշել, նամանավանդ հիշել, քանի որ առանձնապես ուրախ էլ չէի, որ 60-ամյակս է, բայց այս հարցում ինձ օգնեց մեր վարչապետը: Գիտեմ, որ նա կիթառ նվագել սովորել է իմ երգերի պատճառով և երգում է: Իհարկե, ես նրա հետ ընկերություն կանեմ, երբ նա այլևս վարչապետ չի լինի, որովհետեւ վարչապետ լինելու ժամանակ պետք է ասես` պարոն վարչապետ»,-ասաց երգիչը համերգի ընթացքում:
Վերջերս տեղի ունեցավ Ռուբեն Հախվերդյանին նվիրավծ գրքի շնորհանդեսը: «Նա անակնկալների արքան է, ես էլ որոշեցի իրեն անակնկալ մատուցել». ասաց հեղինակը:
Հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը շնորհանդեսին հետևյալն ասաց. «Ռուբենը միակ երգասացն է, ով չի սիրում լսել իր երգերը: Ռուբեն Հախվերդյանը շատ խոցելի է: Նրա համար կուռքեր չկան, արգելված ու պարկեշտ թեմաներ չկան, նա մարտնչող է ու անհանդուրժող: Հախվերդյանը հաստատ այս գրքից իր տանը չի պահելու»: Կպահի թե ոչ, չի իմացվի, բայց Ռուբեն Հախվերդյանը լրագրողներին հենց շնորհանդեսի ժամանակ ասաց, որ չի կարդացել ու չի կարդա գիրքը: Փոխարենը անվերջ կարդում է «Գանձերի կղզին»:
Իհարկե, բոլորն էլ վստահ էին, որ «ուղիղ մեկ ժամ հետո Ռուբոն դուրս է գալու գրախանութից, մտնելու է մոտակա ռեստորան ու նվիրելու է գիրքը որևէ մեկին կամ պարզապես կորցնելու է այն»:
«Ինձ հաճելի չէ, երբ իմ մասին խոսում են: Ինձ համար հաճելի են իմ բազմոցն ու հեռակառավարման վահանակը, որի շնորհիվ ես մոնտաժող եմ դառնում».ասաց երգիչը:
Եվ վերջում առաջարկում եմ լսել նրա երգերը.
երևի թե բավական է :)
☠ crazy mental ☠ [.]
2015-07-05 16:21:40Մելինե
2015-07-06 11:57:10los niños del siglo
2015-07-05 18:15:33Մելինե
2015-07-06 11:58:05FLY(Կուլե)
2015-07-06 13:21:51Մելինե
2015-07-06 16:26:58Մելինե
2015-07-06 16:34:47FLY(Կուլե)
2015-07-06 17:52:35Մելինե
2015-07-06 20:45:39FLY(Կուլե)
2015-07-06 21:28:00Մելինե
2015-07-07 14:50:54HAKob
2015-08-12 22:38:21crazy psychologist ☯
2015-08-12 22:40:19HAKob
2015-08-12 22:48:46crazy psychologist ☯
2015-08-14 15:13:55Arev.Alekyan
2015-11-14 21:38:54