Copy SMS

Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան:

Խոսքոս չեմ ցանկանում համեմել գրական-գեղարվեստական կապակցություններով, որպեսզի ցույց տամ գրագիտությանս աստիճանը, ես այն եմ ինչ որ կամ: Գրումեմ պարզ և հասարակ ձևով,իսկ եթե ուզումեք ճող և հարուստ բառապաշարով ինչ-որ բան կարդալ, ապա կարդացեք Ռաֆֆու «Սամվելը»:

Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան: - Հետաքրքիր նյութ, սեփական միտք, գիտակցում



-Ալո, Սա՞ք
- Կարեն որտե՞ղ ես, եթե գործեր չունես արի մեր տուն, կարևոր բան ունեմ ասելու, շտապիր:
- Ի՞նչ ա եղել, մի երկու բառով ասա,մինչև հասնեմ :-ասաց Կարենը և մի ձեռքով հեռախոսը պահելով, մյուսով արագ վերցրեց վերարկուն և դուրս վազեց տնից:

Խոսակցությունից անցել էր գրեթե երկու ժամ, բայց Կարենը այդպես էլ չեկավ, և ավելին, նա չէր պատասխանում հեռախոսազանգերին:Սարգիսը անորոշ քայլերով կարծես թե չափում էր սենյակի բոլոր երկարությունները, մերթ նայելով պատուհանից դուրս, մերթ նյարդայնացած կերպով տրորելով ձեռքերը:Մի քանի րոպե ևս, և զանգահարեցին, դա Կարենի հեռախոսահամարն էր.
-Ալո, Կար ո՞ւր ես:
-Ալո, բարև Ձեզ, Կարերենը չէ, նա...
-Նա ի՞նչ, և առհասարակ ո՞վ եք Դուք, կամ ի՞նչ գործ ունի նրա հեռախոսը Ձեզ մոտ:
-Նրան հիվանդանոց են տեղափոխում, մեքենան հարվածեց նրան, ու .- ասաց աղջիկը հուզված ձայնով:

Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան: - Հետաքրքիր նյութ, սեփական միտք, գիտակցում

Այդ պահին Սարգիսին կարծես փակեցին անօդ սենյակում, նա ոչինչ չէր զգում, անգամ չէր էլ արտասվում, նա սառած էր՝ ինչպես դիակը:Մի պահ կարծես կյանքը կանգ առավ, ու նրա աչքերի առաջ անցավ այն 17-18 տարիները որոնք երկու ընկեր ապրել էին միասին, 17-18 երկար ու ձիգ տարիները որոնց ընթացքում նրանք կիսել էին ամեն ինչ: Եվ այս պահին Սարգիսը պատրաստ էր իրեն բաժին հասած մնացած կյնաքը կիսել իր կյանքից էլ թանկ ընկերոջ հետ, միայն թե փրկեր: Վերջապես նա սթափվեց՝ հեռախոսը դնելով ականջին ասաց.
-Ասեք թե ո՞ր հիվանդանոց եք գնում
-Ալո, վերջապես, Դուք լա՞վ եք, ինչո՞ւ չէիք արձագանքում
-Վերջապես կասե՞ք.- ասաց Սարգիսը բղավելով, և ստանալով բավարար պատասխան,առանց ինչ-որ բառ ասլու դուրս թռչեց տնից,այնպիսի արագությամբ որ մայրը չկարողացավ հարցնել թե ինչ էր պատահել: Ճանապարհին անգամ մեքենա չնստեց, նա քայլերն ուղղեց դեպի հիվանդանոցը որը այնքան էլ հեռու չէր իրենց տնից, ու սկսեց վազել: Հասնելուն պես մոտեցավ բուժքրոջը և և ասաց.
-Քիչ առաջ այստեղ են բերել մոտ 18 տարեկան մի երիտասարդի, ասեք ինձ նա որ պալատում է, արագացրեք խնդրում եմ:
-Կներեք բայց տղային պալատ չեն տարել, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Սարգիսը գիտակցելով, որ այդ ամենի միակ մեղավորը ինքն է, որ եթե ինքը չզանգեր, չասեր որ արագ գնա իրենց տուն, գուցե և նման բան տեղի չունենար,մի պահ սարսափեց, սարսափեց մտածելով, որ հնարավոր է այլևս երբեք չստեսնի այն միակ մարդուն ով իր կողքին է եղել, որպես եղբայր, որպես հարազատ մեկը, ով ցավել է երբ ինքն է ցավել, ով ուրախաել, է երբ ինքն է երջանիկ եղել, և այս ամենն այնքան սահմռկեցնող էր:Բայց իրականում...:
Անցավ մի քանի ժամ, Սարգիսը հիվանդանոցի միջանցքում խելագարի պես այս ու այն կողմ էր անում, և ահա դուրս եկավ բժիշկը.
-Բժիշկ, Կարենը, Կարենը ո՞նց է, ասեք որ լավ է, որ առողջ է
-Դո՞ւք եք Սաքոն
-Ես եմ, իսկ որտեղի՞ց գիտեք
-Երիտասարդը գիտակցության գալու պահից սկսած անընդհատ կրկնում էր. «Սաքո ես քո հետ եմ, դու ապրելու ես, ես չեմ թողնելու»
-Ի՞նչ
-Ինձ թվաց թե Դուք պետք է իմանաք, թե ինչ էր ուզում ասած լինել
-Ես չգիտեմ, գաղափար անգամ չունեմ: Դա հիմա այդքան էլ էական չի, ասեք ինձ ինչպես է ընկերս, կապրի՞
-Եթե...
-Ի՞չ եթե, ինչ որ բան այն չէ՞
- Թաքցնելու իմաստ չեմ տեսնում, մանավանդ որ միայն Դուք եք այստեղ, զանգեք նրա հարազատներին, նրան շտապ արյան փոխպատվաստում պետք է անել, հակառակ դեպքում...
-Լռեք, այլևս չեմ ուզում լսել,- ասաց Սարգիսը տագնապած ձայնով,- ես ամեն ինչ կանեմ:
Մի քանի քայլ այս կողմ գալով, անմիջապես զանգեց Կարենի որը.
-Ալո, ձյաձ Բաբկեն, որտե՞ղ եք
-Բարև Սաքո ջան, տանն եմ, ինչ- որ բա՞ է պատահել
-Ձյաձ Բաբկեն, Կարենը
-Կարենը ի՞նչ, ի՞նչ ա եղել տղայիս
-Վրաերթի ՝ենթարկվել, հիվանդանոցում ենք հիմա,Կարենին արյան փոխպատվաստում է անհրաժեշտ, տիկին Էլլայի հետ եկեք, միայն թե արագ
-Ի՞նչ, ինչպե՞ս , հիմա գալիս ենք...:
 

Անցել էր ընդհամենը 10-15 րոպե, ու հանկարծ Սարգիսը նկատեց Կարենի ծնողներին,գնաց նրանց ընդառաջ.
- Բժիշկն իր սենյակում է, մտեք նրա մոտ, որպեսզի հասկանանք կարո՞ղ եք օգնել Կարենին,թե ոչ
Էլլան գրեթե ուշագնաց վիճակում էր, Սարգիսը օգնեց, որ նա նստի կողքին գտնվող նստարաններից մեկի վրա, նստելուն պես նա երկու ձեռքով բռնեց գլուխը ասելով.
-Ինչո՞ւ, ինչու իմ մինուճար որդին, ինչո՞ւ նա , եթե ոչ դու
Վերջին խոսքերը ինչպես մի դանակ՝ խրվեցին Սարգսի սրտի մեջ, նա վեր կացավ, քայլերն ուղղեց հիվանդանոցից դուրս տանող դռան կողմը:Որից հետո բժշկի մոտիից դուրս եկավ Բաբկենը
-Չստացվեց, ես չեմ կարող փրկել հարազատ որդուս կյանքը, չեմ կարող, էլ ո՞ւմ է պետք իմ ապրելը: Ներս գնա, մի գուցե դու կարողանաս
-Ուզում ես ասել, որ չհամնկա՞վ, իսկ եթե հանկարծ իմն էլ չհամնկնի, ինչ եմ ասում, շտապել է պետք,- ասաց Էլլան ու վազեց դեպի դուռը
-Հե՜յ, իսկ Սարգիսն ո՞ւր գնաց
Հասնելով դռան մոտ նա հետ շրջվեց ու ասաց.
-Որդուս կյանքը գրեթե խլեց ու փախավ, ես գիտեի , որ այդ տղան պատուհաս է որդուս գլխին
-Գժվե՞լ ես, ինչեր ես խոսում, գնա գնա...:

Սարգիսը մոլորված քայլում էր, մտածում, տանջվում, հիշում: Ամեն ինչ խառնվել էր նրա գլխում, մերթ լալիս էր ներկայի ցավից, մերթ ծիծաղում անցյալի քաղցրությունները մտաբերելով:Նա մոտեցավ կամուրջին, փորձում էր ատկել, և հանկարծ հեռախոսազանգ ստացավ.
-Ալո, Սարգիս մենք Ձեր կարիգն ունենք
-Ալո, կներեք ո՞ւմ հետ եմ խոսում
-Ես այն բժիշկն եմ, որ հիվանդանոցում ժամեր առաջ խոսւոմ էինք
-Ինչ է պատահել, ասեք եթե կարողանամ օգնել, կանեմ ամեն ինչ
-Մենք իմացանք , որ Կարենի ծնողները չենք կարող դոնոր լինել նրա համար, կցանկանա՞ս դու էլ արյուն հանձնել, գուցե համընկնի
-Իրո՞ք, հիմա գալիս եմ,- ասաց նա ու անջատելով հերախոսը կամրջից այս կողմ եկավ, նստեց առաջին պատահած տաքսին ու շարժվեց դեպի հիվանդանոց: Այն միտքը որ հնարավոր է որ կարողանա փրկել իր ընկերոջը, փոքր ինչ մեղմացրեց ցավը, որ նա զգում էր: Հասնելուն պես վազեց դեպքի բժշկի սենյակը, մի քանօ բառ փոխանակեցին ընդհամենը, և Սարգիսն անմիջապես արյուն հանձնեց: Րոպեներ անց ասացին, որ Սարգիսը կարող է դոնոր լինել Կարենի համար: Այս լուրը Սարգիսի սիրտն ուրախությամբ լցրեց: Բայց նաախքան այդ ամենը բժիշկը խնդրեց Սարգիսին որ մի քանի լրացուցիչ հետազոտում ևս անցնի: Նա այնքան ուրախ էր, որ չհակառավեց բշկին, արեց այն ինչը պահանջվում էր, բայղ եղավ այնպիսի բան, որը ոչ ոք չէր էլ պատկերացնի: Պարզվեց որ Սարգիսը մահացու հիվանդ է, ու ամեն պահի կարող է սրտի կանգ լինել: Նաև այն, որ գուցե Կարենին արյուն տալուց հետո փրկվի նրա կյանքը և իրենը ընդհատվի: Սարգիսը շուտով իմացավ այս մասին, նրա ցավը կրկնապատկվեց: Սենյակում ոչ ոք չկար, Սարգիսը հավաքեց իր վերջին ուժերը և հարցրեց.
-Ո՞վ գիտի իմ հիվանդության մասին
-Միայն ես, անձնակազմը որ հետազոտում էր քեզ, և դու: Ինչո՞ւ ես հարցնում:
-Ուրեմն ոչ ոք չպետք է իմանա, ես պատրաստ եմ դոնոր հանդիսանալ Կարենի համար:
-Դու հասկանո՞ւմ ես քո քայլի լրջությունը,
-Ավելի քան
-Ի՞սկ կյանքդ
-Ինչ իմաստ ունի այն, մեկ է վաղ թե ուշ մահանալու եմ, և կամ եթե դա էլ չլիներ, իմաստը որն էր ապրելու, եթե չապրեր ընկերս: Ես գիտակցում եմ թե ինչ եմ անում, այպես գոնե մեկի կյանքը կփրկեմ:
-Վստա՞հ ես
-Այո
-Բայց...
-Ինձ հակառակը չեք համոզի, արեք այն ինչ ես եմ ասում, սա իմ վերջին ցանկությունն է
-Բարի, լավ ընկեր ես, շատերը կերազեինք քեզ նման մեկին ունենալ կողքին:
-Եթե խնդրեմ կարագացնե՞ք
-Իհարկե: Գնացինք:

Արդեն ամեն ինչ պատրաստ էր, բոլորը հույսով լցված սպասում էին, վերջին պահին Սարգիսը խնդրեց որ իրեն թուղթ ու գրիչ տան: Նա վերցրեց ու սկսեց շարադրել.
«Ընկերս մի օր երբ ոտքի կանգնես
Երբ այն օրը գա, որ զորակոչվես,
Չմոռանաս,որ դու այնտեղ մենակ չես
Չմոռանաս , որ քո հին օրերի,
Կորած մոլորված ճանապարհների,
Ուրախ ու տխուր բոլոր պահերի
Կողքիդ եղողը, քո լավ ընկերը
Քեզ է նայում գլխավերևում պահած երկինքը:
Երբ տխուր լինես, կիսվիր քեզ հետ եմ
Երբ ուրախ լինես,հիշի քեզ հետ եմ:....Ես էի մեղավորը այս ամենի, իմ պատճառով է,որ այսօր դու վտանգի մեջ ես, իմ պատճառով կարող էիր կյնանքից զրկվել: Ես գիտակցաբար եմ քայլում դեպի մահ, քանի որ գիտեմ, որ դա կտա քեզ կյնաք, իմ լավագույն, իմ հարազատ, ապրիր երկուսիս փոխարեն, երկուսիս կյնաքով,եթե ազատ լինես մեկ-մեկ գերեզմանիս արի, մեր հին օրերի քաղցրությունները հիշիր, ես վերևից կտեսնեմ քեզ, կհասկանամ որ դու լավ ես. սա իմ վերջին խնդրանքն էր դեպի քեզ»
Ավարտելով իր խոսքը, նա ծալեց թուղթը և տվեց բժշկին, որը դրեց իր դարակում առանց կարդալու փորձ անելու: Այնուհետև Սարգիսը նստեց անվասայլակին և բժշկի օգնությամբ շարժվեցին վիրահատարան, որտեղ և պարկած էր Կարենը:Սարգսը տեսնելով Կարենի այլանդակված դեմքը ամբողջովին թևաթափ եղավ, ու խնդրեց որ մի քանի րոպե մենակ թողնեն նրանց: Նա մոտեցավ Կարենին, համբուրեց ճակատը ասելով.
-Կներես ինձ ամեն ինչի համար,այն ամենի ինչ հիմա քեզ հետ կատարվում է,- վերջին բառը չավարտած ներս մտան բժիշկները և սկսեցին իրենց գործը: Ժամեր անցան, վերջապես բիշկները դուրս եկան վիրահատարանից: 
-Վերջ, ամեն ինչ ավարտված է, մեկի քյանքին սպառնացող վտանգը, իսկ մյուսի կյանքը: Քաջ տղա էր:
Բաբկենը հարձակվեց բժիշկների վրա, բղավելով հարցրեց.
-Ո՞ւմ, ո՞ւմ կյնաքն է ավարտված, որդո՞ւս
-Ո՛չ, Ձեր որդու ընկերոջ կյնաքը
-Ինչպե՞ս, նրան ինչ է պատահել
-Նա հիվանդ էր, շատ լուրջ հիվանդ, բայց նա փոխարենը դոնոր հանդիսացավ Ձեր որդուն, ինչին հակառակ նա պետք է պայքարեր իր կյնաքի համար:
-Վերջին ասված բառերը բառիս լայն իմաստով չտեղավորվեցին նրա ուղեղի մեջ, սարսուռը պատեց, բառեր չգտավ ասելու...:

Անցավ մի քանի օր, Կարենը արդեն բավականին լավ էր, անգամ հաջորդ օրը պատրաստվւոմ էին նրան հիվանդանոցից դուրս գրել: Նրա մոտ ոչ ոք չկար, արդեն շատ ուշ էր, պալատ մտավ բժիշկը Ձերքին մի թուղթ՝ դա Սարգիսի նամակն էր ուղղված Կարենին: Մոտեցավ.
-Ինչպե՞ս ես Կարեն
-Լավ եմ, շնորհակալ եմ, միայն թե ընկերոջս եմ ուզում տեսնել
-Սարգիսի՞ն
-Այո, Դուք տեղեկություն ունեք, ամեն անգամ երբ նրա մասին հարցնում եմ հարազատներիս, նրանք արտասվելով դուրս են գալիս սենյակից, կարծում են թե ես չեմ նկատում բայց...: Ես չեմ կարող չտեսնել նրան, նա հիմա իմ կարիգն ունի, ախր բժիշկ նա հիվանդ է:
-Ի՞նչ, դու գիտե՞ս այդ մասին
-Գիտեմ, հենց դա էլ եղավ այս ամենի պատճառը
-Այսի՞նքն, ի՞նչ ես ուզում դրանով ասած լինել
-Մենք արդեն այն տարիքում էինք որ բուժզննումներ պետք է անցկացնեին, որպեսզի բանակ զորակոչեին: Սարգիսի մոտ խնդիրներ էին նկատել, և նրան ուղարկեցին հետազոտություններին այլ կլինիկա, որպեսզի կարողանան հասկանալ թե ինչ հիվանդություն ունի: Հետազոտությունների ժամանակ ես մնացի այն սենյակում որտեղ լրացնում էին թղթերը, այնտեղ ինձ ասացին գիտեմ նրա մասին տեղեկություն թե ոչ, ես էլ ասացի որ ինչը գիտեմ կասեմ, իսկ ինչը ոչ նա կգա և կլրացնի, մի քնաի բան հարցրեցին և հետո հեռախոսահամարը: Այդ պահին չգիտեմ ինչու ես որոշեցի իմ հեռախոսահամրը ասել : Եվ այդպես նրանք ինձ զանգահարեցին պատասխանները ասելու համար: Այդ ժամանակ ես ճնապարհին էի, նրանց տուն էի գնում: Երբ ինձ զանգահարեցին և այդ ասացին, ոս չահասկացա թե ինչպես եղավ որ հայտնվեցի ճանապարհի կենտրոնում: Եվ ահա եղավ այն, ինչը որ տեսնում եք: Բայց մի րոպե, Դուք չասացիք թե որտեղից գիտեք նրա հիվանդության մասին:
-Չեմ ուզում երկար բարակ խոսել, նա է փրկել քո կյնաքը, դրանից հետո չկարողացավ դիմակայել հիվանդությանը...:
-Ի՞նչպե՞ս, ինչպե՞ս նա կարողացավ նման բան անել,- դառնագին ձայնով գոռաց Կարենը, և արտասունքը խեղդեց նրա աչքերը, ամեն ինչ խառնվեց նրա գլխում, բժիշկը խոսում էր, բայց նա չչէր լսում ոչինչ, ոչ մի՛ բառ:Բայց երբ նա դեպի կարենը ձգեց նամակը, նա մեխանիկորեն վերցրեց և սկսեց կարդալ: Ամեն տողը թռչեց իր արցունքներով, և հենց այդտեղ նա երդվեց ապրել իրենց երկուսի կյանքով, խոստացավ պայքարել ու դառնալ այն ինչը կցանկանար Սարգիսը...:

Սարգիսը շատ վատ մանկություն էր ունեցել, ծնողները հիվանդ էին, ու ընդհամենը երկու տարի էր անցել նրա մոր մահից, իսկ հայրը հոգեբուժարանում էր: Տղային պահել էին հարազատները, որը ուտելիքով, որը հագուստով ապահովելով, վերջիին տարում արդեն ինքն էլ աշխատում էր: Նրանց ընկերությունը շատ երկար տարիներ տևց, և ավարտվեց միայն Սարգիսի մահով:Սարգիսն ունեցավ Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան:

Դաժան մանկությունը, անբովանդակ կյանք, անիմաստ վախճան: - Հետաքրքիր նյութ, սեփական միտք, գիտակցում
Հետգրություն՝ ընկերությունը փողի, թանկարժեք /նյութական նվերների, կամ գեղեցիկ խոսքերի մեջ չէ, ընկերությունը հոգուց բխոխ երևույթ է: Ընկերությունը այն է, երբ դու մտածում ես ավելի շատ նրա, քան քո կյանքի մասին, պահպանեք Ձեր ընկերներին:Կյնաքը շատ կարճ է:


Եթե կցանկանաք կարդալ իմ մնացյալ պատմությունները ապա նախ գնահատեք սա: Սիրով՝ Մար, Crazy:

Ի դեպ առաջին փստս էր քոփիյում:

8

8

1127

  • FLY(Կուլե)
    2015-07-06 23:56:03
    Շատ ընտիր էր,ի տարբերություն այսօր շատ մեծ տարածում գտած եսիմինչերի(անուն տալ չեմ կարող ,չկա բնութագրական բառ :D), մեծ ասելիք ուներ,իմաստ ու սովորեցնելու բան : Գլխավոր հերոսը մեծ օրինակ է մյուսների համար ,հաճախ նման դեպքերից հետո մարդիկ հանձնվում են ՝ չկարևորելով այն կյանքը,որ իրենց հասավ մեծ դժվարությամբ : Ու մի ան էլ,իրոք պիտի սովորենք տիրապետել մեզ,պատասխանատու լինել ամեն մի բառի ու քայլի համար ,շատերն են նման իրավիճակում իրենց պահում Կարենի մոր նման ՝ ինչը երբեմն ճակատագրական է լինում : Ապրե՜ս ,որ ասում եմ՝ չեմ կարդացել ,մի՛ հակաճառիր:D
  • Crazy
    2015-07-07 11:11:26
    Ես ու եսիմինչերը իրարից բավականին հեռու ենք :) Շնորհակալ եմ, շա՜տ: Համամիտ եմ, պահի ազդեցության տակ ասված բաերը ավելի կարող են խցել քան մտածված, ձևված ու չափվածները: Լավ չեմ հակաճառում, բարի եմ այսօր;Դ
    • FLY(Կուլե)
      2015-07-07 12:16:17
      Ա ես դա արդեն հասկացել էի :) Համաձայն եմ:Խնդրեմ :D
  • )))
    2015-07-07 12:42:20
    (լավ) (բռավո)
    • Crazy
      2015-07-07 12:46:21
      Ա՛հ շնորհակալ եմ O:)
  • Մելինե
    2015-07-07 15:31:56
    լավն էր շաատ, երկար էր, աբյց կարդացվեց, հուզիչ էր
    • Crazy
      2015-07-07 15:37:39
      Շներհակալ եմ Մելինե ջան, անչափ: