Copy SMS

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա...

Ժամանակը, մեզ իր թևերին առած,շարունակում է ավելի ու ավելի վեր թռչել՝ ճանապարհին  նորանոր բացահայտումներ անելու հնարավորություն տալով:Երկրի երեսին մարդու հայտնվելու  օրվանից անցել է շա՜տ ժամանակ,բայց հիմա էլ  մարդկանց հետաքրքրության կենտրոնում շարունակում է  մնալ հենց  մարդը՝ առանց փակագծերի,և,իհարկե մարդկային զգացմունքներն ու հույզերը,վերժիվերջո՝ մարդկային հոգեբանությունը:

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա




Մարդկային ներաշխարը  ուսումնասիրող գիտությունը՝ հոգեբանությունը, ունի մեծ պատմություն,անցել է զարգացման երկար ճանապարհ:Հոգեբանության զարգացման ճանապարհը կարելի է բաժանել հետևյալ շրջափուլերի՝
1.Հոգեբանությունը՝ գիտություն հոգու մասին
2.Հոգեբանությունը՝ գիտություն գիտակցության մասին
3.Հոգեբանությունը՝ գիտություն վարքի մասին
4Սա հոգեբանության ժամանակակից փուլն է,համաձայն որի՝ հոգեբանությունը գիտություն է  մարդկային հոգեկանի օբյեկտիվ օրինաչափությունների, դրսևորումների մասին:

Հոգեբանություն-հոգեբուժություն-հոգեթերապիա. սրանք երեքն էլ տարբեր գիտություններն են,տարբեր գործունեություն են ծավալում,բայց երեքին էլ միավորում էմիավորում է այն,որ  ուսումնասիրության գլխավոր առարկան  մարդն է :

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա
Այսօր ուզում եմ անդրադառնալ հոգեթերապիային:Նախ  նշեմ՝ինչով է հոգեթերապիան տարբերվում հոգեբանությունից. Հոգեթերապիան գիտություն է,որի գլխավոր նպատակը   մարդու մոտ առկա հոգեկան,սոցիալական,վարքային,հուզական,անձնային խաթարումները  և խնդիրները վերացնելն է:Այսինքն՝ հոգեթերապիան  բուժիչ ազդեցությունն է մարդու  հոգեկան աշխարհի՝ոգու վրա:Հոգեթերապիան՝ինչպես հոգեբանությունը,անցել է զարգացման բարդ ճանապարհ և ունի իր տեսակները:Դրանցից կնշեմ միայն մեկը,որի մասին պատրաստվում եմ խոսել՝ պոզիտիվ հոգեթերապիա:Որպես այդպիսին նման տեսակային առանձնացում չկա,բայց սա էլ հոգեթերապիայի ժամանակակից ուղղություններից մեկը ,որի հիմքում ընկած է մարդու հոգեկան դինամիկան:

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա

Պոզիտիվ հոգեթերապիան օգնում է մարդուն մոբիլիզացնել իր իսկ ռեսուրսները ճիշտ և միևնույն ժամանակ դրական որոշումներ կայացնելու հարցում:Սրա շնորհիվ մարդը սովորում է աշխարհը տեսնել և ընդունել այնպիսին,ինչպիսն այն իրականում կա և ոչ թե պայքարել աշխարհի դեմ:Բայց տարբեր են մարդիկ,տարբեր է նրանց աշխարհընկալումն ու աշխարհըմբռնումը,հետևաբար տարբեր է նրանց  վերաբերմունքն ու արձագանքը այս կամ այն երևույթի նկատմամբ:Սա առաջին անգամ կարողացել է ապացուցել  Նոսրատ Պեզեկշիանը,ում շնորհիվ էլ 1969 թվականին Գերմանիայում առաջացավ այս ուղղութունը:Պոզիտիվ հոգեբանության անվանումը ծագել է  «պոզիտում» բառից և նշանակում է այդ պահին գոյություն ունեցող,առկա:Այս ուղղությունը տարբերվում է մյուներից իր յուրահատկությամբ,քանի որ ուսումնասիրում է մարդու մոտեցումը կյանքի,աշխարհի,իրեն շրջապատող մյուս մարդկանց նկատմամբ:Ըստ այս ուղղության՝ առօրյայում ծագող բոլոր  վեճերը,խնդիրներն ու կոնֆլիկտները նպաստում են մարդու հոգեկան զարգացմանը:Այն հնարավորություն է տալիս բացահայտելու մարդու իրական հնարավորությունները և դրանք օգտագործել հօգուտ սեփական անձի զարգացման համար:Սրա շնորհիվ մարդը ժամանակի ընթացքում կարողանում է լավատեսորեն նայել կյանքին,դառնալ ավելի պրպտող՝ ամեն ինչում լավը տեսնելու հարցում:

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա
Պոզիտիվ հոգեթերապիան չունի տարիքային ,սեռային, սոցիալական կամ այլ տեսակի  սահմանափակումներ,այն աչքի է ընկնում պարզ ,հստակ,բոլորի համար մատչելի լեզվով և բավականին կարճաժամկետ է:
Դրա հիմքում ընկած են երեք հիմնական սկզբունքներ.
Հույսի սկզբունք :Կենրոնացած է մարդկային հնարավորությունների,ռեսուրսների վրա:Այն հնարավորություն է տալիս մարդուն հասկանալ  իր հնարավորությունները,քայլերը կյանքում և սովորեցնում է պատախանատվություն կրել այդ քայլերի համար:
Հավասակշռության սկզբունք:Սրա գլխավոր էությունը կայանում է հոգեկան ներդաշնակության ձգտման մեջ  և դիտարկում է անձի կյանքն ու զարգացումը հետևյալ չորս կետերում՝
1հարաբերություններ
2մարմին
3ձեռքբերումներ
4ապագա:
Ինքնօգնության սկզբունք:Ինքնօգնության սկզբունքը կայանում է սեփական խնդիրները լուծել կարողանալու մեջ :Մարդը սկսում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել և ապրել ներդաշնակ սեփական անձի և շրջապատող աշխարհի հետ:Սկզբնական շրժանում այս սկզբունքի օգտագործումը որոշակի դժվարություններ են առաջացնում,այդ իսկ պատճառով այն կարող է ուղեկցվել հոգեբանի օգնությամբ,իսկ ժամանակի ընթացում մարդը կարողանում է ինքնուրույն հասկանալ և ընդունել կյանքը.այն մարդուն չի առաջարկում նայել աշխարհին միակողմանիորեն,ուղղակի սովորեցնում է տեսնել տեսնել դրականը այն իրականությունում,որտեղ նա ապրում է:Պոզիտիվ հոգեթերապիայի շնորհիվ մարդը դառնում է ավելի նպատակասլաց:Հստակ գիտակցելով իր ձգտումները՝ մարդը սկսում է փնտրել ճանապարհներ դեպի նպատակակետը քայլելու համար:Մարդը  ,բացահայտելով և ճիշտ օգտագործելով իր հնարավորությունները,կարողանում է  էլ ավելի մեծ հոգեկան զարգացման հասնել,ինչն էլ նրան ոգնում է իրական կյանքում կողմնորոշվելու հարցում:

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա
Ընտրեցի հենց այս թեման,որովհետև այսօր շատերն ապրում են անբովանդակ ու չիմաստավորված կյանքով,միայն այն պատճառով,որ չեն հասկանում իրենց հնարավորությունները և չեն կարողանում դրանք ճիշտ օգտագործել կյանքում:Կարծում եմ՝ բոլորս էլ լավ փնտրելու դեպքում կարող ենք գտնել ապրելու և ուրախանալու առիթներ,ուղղակի ցանկություն  է պետք:Ամեն ինչ մեր ձեռքերում է,այո՛ ամեն ինչ:Աստված մեզ տվել է կայնք,ապրելու հնարավորություն, միջոցներ ու կարողություններ կյանքը ճիշտ կառուցելու համար,և մենք ենք որոշում օգտագործե՞լ դրանք,թե՞ ոչ,եթա այո,ապա ինչպե՞ս օգտագործել:ԵՎ իսկապես՛ամեն ինչ մեր ձեռքերում է,պետք է լինել հնարավորինս ուժեղ ունեցած փոքրը գնահատելու և այն ապրելու խթան դարձնելու համր:Ինչպես նշել էի նախորս պոստում՝ «Մենք հաճախ ձգտելով ավելի մեծին,լավին ու բարձրին,կորցնում ենք այն փոքրը,որին կարողացել էինք հասնել մեծ դժվարությամբ»,«Լույսը քթներիս տակ է,իսկ մենք ժամանակ ենք վատնում՝ այն հեռվում փնտրելով»: Պետք չէ փնտրել այն,ինչն արդեն դու ունես,դա կարող է բերել կյանքի միօրինակության ,ինչն էլ  ստիպում է մեզ կորցնել հետաքրքրությունը աշխարհի նկատմամբ:Կյանքի նկատմամբ լավ տրամադրվածությունը ու դրանից  լավը,պոզիտիվը խլելու,պոկելու ցանկությունը օգնում է հեշտությամբ հաղթահարել մեր ճանապարհին  առաջացած խնդիրներն ու  խոչընդոտները և կյանքը դարձնել այնպիսին,ինչպիսին մենք ենք ուզում՝ լինի:
«Մենք չենք կարող գնալ անցյալ և փոխել մեկնարկը,բայց կարող ենք մեկնարկել հիմա և փոխել ավարտը»(Հարուն Ագացարացի):բոլորս կարող ենք փոխել ավարտը,միայն թե մի քիչ ցանկություն և կամքի ուժ է պետք:
Հաջողություն եմ մաղթում բոլորին,սովորենք գնահատել մեր ունեցածը,ուրախանալ ամենափոքր բաներից ,և կյանքն այնքա՜ն հեշտ ու գունավոր  կթվա :

Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա
Եթե ցանանում եք,որ նմանատիպ գրառուներս շարունակական լինեն,կարող եք գրել մեկնաբանությունում:Սիրով՝ FLY(Կուլե)Հոգեբանություն. Պոզիտիվ հոգեթերապիա... -  հոգեբանություն, հոգեթերապիա, պոզիտիվ հոգեթերապիա

10

97

3867

  • Մելինե
    2015-07-06 20:49:59
    դու մասնագիտությամբ հոգեբան ես՞ :)
    • FLY(Կուլե)
      2015-07-06 21:29:27
      Չէ՛,ուրիշ մասնագիտություն եմ ընտրել :)
      • Մելինե
        2015-07-08 17:29:05
        իմացա ինչ մասնագիտություն :)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 17:32:42
        Եվ?:D
      • Մելինե
        2015-07-08 17:33:29
        բանասեր (գինի)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 17:35:02
        Գոհա՞րը ասեց:D
      • Մելինե
        2015-07-08 17:37:51
        Գոհարն էլ ասեց,,, բայց մի կարևոր բան հիշի՝ քոփիում պատերն էլ ականջ ունեն :D (գինի)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 17:42:55
        :^) Ոչ միայն քոպիում:D Բայց ես այստեղ ասե՞լ եմ:D Հետաքրքիր է,դու ի՞նչ ես ընտրել ։ ՞
      • Մելինե
        2015-07-08 17:45:13
        կարդացել էի քո ու Գոհարի խոսակցությունը ինչ-որ մի պոստի տակ, չեմ հիշում՝ ուր :D ես ապագա լրագրող եմ :)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 17:48:53
        Հիշեցի, ոնց որ իմ պիստն էր:Ա կդառնաս Շամշյանի կոնկուրենտը:D
      • Մելինե
        2015-07-08 17:51:32
        կարծեմ,,,, աա Շամշյանի անունը մի տուր (դեմք) :D սաղ լրագրությունը ասոցացնում են Շամշյանի հետ, բայց ինքը իմ աչքից "ընկել" ա :D ինձ ավելի շատ ռադիոն ու հեռուստատեսությունն ա հետաքրքրում, բայց առաջինն ավելի շատ :)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 17:56:36
        Բացեմ փակագծերը,գլխավոր նպատակս հայտնի սպորտային լրագրող դառնալն է, հայտնի ,ոչ փառքի համար ,ուղղակի դա պետք է,որ գնամ Իսպանիա ու հարցազրույց վըրցնեմ Դոնից:D երևի բանասիրականնից հետո մագիստը ֆիզկուլտինստիտուտի սպրտ. լրագր+ կտամ:D
      • Մելինե
        2015-07-08 18:03:49
        նպատակասլաց մարդ, վատ չի :)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 18:12:45
        Ահավոր շատ եմ կարևորում այդ հատկությունս ու փորձում եմ հնարավորինս ավելացնել դրա չափաբաժինը: Հնարավոր է՝ մտափոխվեմ,որովհետև մեր երկրի համար հեռանկարային չի,հատկապես աղջկա համար ,բայց հաստատ շարունակելու եմ իմ մասին իմաց տալ թեկուզ ֆուտբոլային բլոգերով:D
      • Մելինե
        2015-07-08 18:49:44
        լավ է շաատ (ծաղիկ)
      • FLY(Կուլե)
        2015-07-08 18:53:45
        Հույսը վերջում է մահանում :D չնայած չեմ թողնի ՝ բանը մահվան հասնի,այլընտրանքային տարբերակներ կփնտրեմ:D
      • Մելինե
        2015-07-08 18:54:35
        դուխով (ուռա) :D
      • FLY(Կուլե)
        2015-07-08 18:57:51
        Ա միանշանակ :D Վստահ, Մելինե:D՛
      • Մելինե
        2015-07-08 19:17:26
        վստահ չէ, դուխով :D
      • FLY(Կուլե)
        2015-07-08 22:38:03
        Ա ճիշտ ես,այդպես ավելի ջիգյարով է հնչում :D :D :D :D
  • ☠ crazy mental ☠ [.]
    2015-07-06 23:47:08
    (ուրախ) ալարեցի կարդամ, բայց վստահ էիր ասու (լավ)
  • -Vampire)
    2015-07-09 00:07:08
    (բռավո) :)
    • FLY(Կուլե)
      2015-07-09 11:51:42
      Շնորհակալ եմ (ծաղիկ) :)
  • 2015-08-09 21:36:33
    Պոստը շատ հետաքրքիր էր և շատ կուզեի, որ նմանատիպ պոստերը շարունակվեին (լավ) (լավ) (լավ)
  • Քրեյզի և Քրիստինե ,սպասում եմ :)
  • Crazy
    2015-08-28 14:27:09
    Ճիշտ այդպես ]:) : Ուրախ եմ ծանոթության համար :)
    • .....
      2015-08-28 14:28:02
      ես էլ եմ շատ ուրախ (ծաղիկ)
      • Crazy
        2015-08-28 14:29:51
        (գինի) Վե՞րջ:աաա
      • .....
        2015-08-28 14:33:18
        ոչ O:)
      • Crazy
        2015-08-28 14:35:04
        :) Գաղթե՞նք ներքինով զրուցենք ]:)
      • .....
        2015-08-28 14:36:43
        այո այո (ուռա) (ուռա) (ուռա) (ուռա)
      • Crazy
        2015-08-28 14:39:43
        (լուսնաքայլ)
  • Աաաաա վայ չունենամ ձեզ աա:D ես կուլիսներից հետևում էի,հետո կոմպով կգամ,չիստի կանեմ:Dամենահետաքրքիր պահին գաղթեցին^_-
    • Crazy
      2015-08-28 16:19:22
      Ասենք ես դեռ չէի ասել գաղթենք Քրիստինեն արդեն գաղթել էր: Ուզե"ս ներգաղթենք այստեղ ]:) (լուսնաքայլ)
    • Crazy
      2015-08-29 20:55:24
      Ա մեռնեմ Հսմեի գլխին, չէի տեսել մեկնաբանությունդ, որ գրեց՝ նոր տեսա: Բա բեր անենք
      • Մեկ էլ մյուս ուրբաթ ,շաբաթ ու կիրակի պարապ կլինեմ ,ա էլի նյութ թարգմանել -_- դու թեման ընտրիր հոգեբանության վերաբերյալ ,Մարիամի գրածը կարդա,որ յասկանաս՝ինչ է պետք :
      • Crazy
        2015-08-29 21:37:29
        Ըմմ, պետք է լա՜վ մտածել:
      • Չէ,պետք է գուգլը տակնուվրա անել:D ա այսօրվա պոստիցս պրծնեմ՝կսկսեմ փնտրել ,որ հետաքրքիր բան գտնես,ուղարկիր՝նայեմ:
      • Crazy
        2015-08-29 21:43:58
        Ասենք հլը գնա նոր պոստիկ մեկնաբանություններում ոտքդ կախ գցիր գամ ասեմ քեզ :@
      • Օ ոչ,ա ասել եմ:Dհիմա կանենք,հետո դժվար ինձ բռնեցնես:D
      • .....
        2015-08-30 18:56:04
        (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) երեխեք պոստի սպասե՞մ :^) ուրախ եմ Հասմիկ ջան,ես Քրիստինեն եմ,17 տարեկան (ծաղիկ)
      • Հնարավոր է,բայց ուշ:D
      • .....
        2015-08-30 19:58:16
        դե ես կսպասեմ (ուռա) (ուռա) (ուռա)
      • Էլի լուսնորդ օրեր Փաստորեն :D
      • Freedom
        2015-08-30 21:29:13
        Նմանապես Քրիստինե ջան (ծաղիկ)
      • .....
        2015-08-31 19:12:01
        (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ)
  • HAKob
    2015-08-28 15:34:05
    հետաքրքիր էր ապրես
  • Mariam95
    2015-08-28 17:57:52
    հոգեհարազատ թեմա, բայց բովանդակային առումով շատ բան չի ասում հոգեբանության, առավել ևս հոգեթերապիայի մասին: Խորհուրդ կտայի հոգեբանների մոտեցումների մասին ավելի շուտ խոսեիր, այդպես ավելի հեշտ է հասկանալը՝ խոսքն ինչի մասին է... ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես է լինում հոգեթերապիան.. ճիշտա՝ գրել եք ինչ է այն, բայց թե ինչպես... այ սա շատ հետաքրքրիր է ու միշտ հարցականա մնում մոտս :)
    • Եթե գտնեմ համապատասխան տեղեկատվություն ,հնարավոր է՝պոստի վերածեմ :Շատ չցանկացա խորանալ ,որովհետև չգիտեի՝նմանատիպ թեմաները ինչպես կընդունվեն օգտատերերի կողմից ,բայց երևի մի ոստ էլ պետք գա:Շնորհակալ եմ խորհրդի համար : :)