Երեխաներ, անմեղ հայացք ու հայացք դեպի մանկություն
Բարև Ձեզ հարգելիներս: Այսօր որոշել եմ անդրադառնալ աշխարհի լավագույն էկներին՝ երեխաներին: Ներկայացնելով աֆորիզմներ նրանց մասին և զուգահեռ նրանց գեղեցիկ հայացքը. բայց նախ կփորձեմ մտովի Ձեզ ևս հասցնել մանկություն, ինքս բացելով անցյալի դռները և խորասուզվելով այնտեղ ու Ձեզ ձեռք մեկնելով:
Շատ չի անցել այն պահից, երբ կատարում էինք մեր առաջին քայլերը, բռնելով հայրիկիի,մայրիկի ու ցանկացած այն մեկի ձեռքից,ով թույլ կտար վայելելու քայլելու բերկրանքը: Երբ չգիտեինք ինչ է սուտը, կեղծիքը, տառապանքը և այլն, իսկ այսօր արդեն բավականին հասուն մարդ ենք: Լավ, ինչպե՞ս մեծացանք,որ անգամ ինքներս էլ չնկատեցինք այդ պրոցեսը:Մանկական անհոգություն, զվարճանք, քայլեր առանց մտածելու ու հարկադրված հաշվետվության: Մի ժամանակ՝ երբ ճանապարհը չուներ աստիճաններ, դու չէի բարձրանում, չէիր ընկնում, չէր ցավում, չէիր տառապում ու արտասվում: Ժամանակ՝ որը թվում էր գիշերային անդորրություն ու խաղաղություն: Հիմա երբ հետ եմ նայում, ու տեսնում եմ թե ինչեր եմ ունեցել անցյալում, ու ինչը հիմա, հասկանում եմ թե որքան բան է ավելացել կյանքումս, որքան պակասել, մեկ է չնայած ավելացվածներին՝ չեմ դադարում կարոտել մանկությունս, իմ արդեն մեծացած բայց ինձ համար մանուկ ընկերներիս:
Հիշում եմ,երբ պապիկս սուրճ էր խմում,ու ես բոլորին խնդրում էի որ ինձ էլ տան, ոչ մեկ չէր տալիս իր չափաբաժնից գոնե մի քիչ,իսկ նա տալիս էր ամբողջը: Ու երբ մայրիկս ինձ ՛՛բռնեցնում ՛՛ էր հանցագործության ընթացքում (սուրճ խմելիս) պապիկս ամեն կերպ պաշտպանում էր, ու ամեն անգամ ասում էր,- ձեռք չտաս բալայիս, ես եմ տվել, մի վերջին անգամ,- ասում էր ու ինքն իր ստի վրա ծիծաղում: Հիշում եմ...
Հիշում եմ այն օրերը, երբ՝ միասին նստում էինք մի սեղանի շուրջ ու ամենայուղոտ բաժինները միշտ ինձ էին տալիս,որպես տան փոքր,որ ւտեմ, ու շուտ մեծանամ,պիտանի մարդ դառնամ: Տատիկիս եփած ճաշերն եմ հիշում,որոնց անմահական հոտը մինչև հիմա զգում եմ անհոտ օդը հոտոտելով Հոտը անգամ գիտակցությանս մեջ է: Հիշում եմ նրա տված կոնֆետները:Են,որ՝ հարևանի երեխաների հետ գիշերով գաղտագողի գողություն էինք անում մեր ծառներից: Ես պահակ էի կանգնում,իսկ իրենք մեր ծառը թալանում էին: Ու էդպես շատ անգամներ,ու երբ բռնվում էինք հանկարծ մեզ ոչ թե սաստում էին,այլ ասում էին լվացեք նոր կերեք, կամ ցերեկով եկեք աղեք,ոոր չնկնեք չվնասվեք:
Հիմա գրում եմ,մի քիչ տխուր,միքիչ էլ ուրախ: Ուրախությամբ եմ հիշում այն պահերը երբ մինչ ուշ գիշեր խաղում էի բակի երեխաների հետ, ու մայրս գոռում էր,- Մա՜ր տուն արի, հերիք է, ուշ է, վաղը նորից կխաղաս,-իսկ ես ասում էի,- լավ էլի մամ, մի քիչ էլ ուվերջ, մի քիչ, մի փոքր, հիմա գալիս եմ, մամ խնդրում եմ,- ասում էի ու մտքիս մեջ էլ ինձ էի ասում. եկա բա չէ:
Իսկ հիմա ես չունեմ ինձ կոնֆետ ու սուրճ տվող այդ մարդկանց, չմայրս էլ ինձ տուն չի կանչում,որովհետև բակ չեմ իջնում, էլ չեմ խաղում են մարդկանց հետ,ովքեր ինձ հարազատ էին դարձել: Նրանք անցան կյանքովս ինչպես մանկությունս ոնդարձ կորավ հին օրերում ու էլ հետ չի գա:Ինչևիցե մանկությունը հեքիաթային իր ավարտն է ունենում,թեկուզ հեքիաթի հակառակ տեսքով:
Թերևս գրառումս սկսեմ մի երեխայի նկարով, որը ենթարկված չէ ֆոտոշոփի, որը նկարված չէ պրոֆեսիոնալ ձևով: Լուսանկարը արվել է այսօր և բոլորովին պատահական:
1.Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են
2.Փոքր երեխաները շատ ընդհանրություններ ունեն ինտելեկտուալների հետ: Նրանց աղմուկը զայրացնող է, լռությունը՝ կասկածելի
3.Մանկությունը կյանքի ամենաերջանիկ տարիներն է, միայն ոչ երեխաների համար
4.Երեխաները միանգամից և անկաշկանդ ընտելանում են երջանկությանը, քանի որ նրանք իրենց բնույթով հենց ուրախություն և երջանկություն են
5.Ոչինչ չի զարմացնում, երբ ամեն ինչ զարմացնում է, այդպիսին է երեխայի առանձնահատկությունը
Թեթև, գեղեցիկ ու ինչ-որ տեղ էլ բարի գրառմամբ էլ ավարտենք օրը: Բարի ժամանց բոլորին:
FLY(Կուլե)
2015-07-07 23:49:44FLY(Կուլե)
2015-07-07 23:51:11Crazy
2015-07-07 23:56:44Crazy
2015-07-07 23:57:03FLY(Կուլե)
2015-07-08 00:00:11Crazy
2015-07-08 00:02:22FLY(Կուլե)
2015-07-08 00:10:28Crazy
2015-07-08 00:12:24FLY(Կուլե)
2015-07-08 01:27:35Crazy
2015-07-08 10:54:56FLY(Կուլե)
2015-07-08 13:05:23Crazy
2015-07-08 13:08:06FLY(Կուլե)
2015-07-08 15:26:16Crazy
2015-07-07 23:53:04FLY(Կուլե)
2015-07-07 23:59:09Crazy
2015-07-08 00:01:21FLY(Կուլե)
2015-07-08 00:09:52Crazy
2015-07-08 00:14:27FLY(Կուլե)
2015-07-08 01:28:52Crazy
2015-07-08 10:56:19FLY(Կուլե)
2015-07-08 13:02:54FLY(Կուլե)
2015-07-08 13:03:41Crazy
2015-07-08 13:07:45FLY(Կուլե)
2015-07-08 15:30:29Crazy
2015-07-08 16:39:32Մելինե
2015-07-08 17:26:57Crazy
2015-07-09 13:07:19