Copy SMS

Եթե...

Եթե... - եթե, եթե, եթե,


Եթե կարող ես անվրդով մնալ, երբ ողջ աշխարհը

Գլուխը կորցրել ու դրա համար քեզ է նախատում,

Եթե կարող ես ինքդ քո հանդեպ պահել հավատդ,

Երբ հարազատդ, ընկերդ, կինդ քեզ չեն հավատում, 

Կամ եթե կարող ես առանց հոգնելու սպասել ու սպասել,

Կամ էլ խաբվելով՝ ինքդ չխաբել,

Ատվելով՝ չատել,

Ու բարեգործի դիմակ չհագնել, իմաստուն տեսքով չշաղակրատել:

Եթե... - եթե, եթե, եթե, Եթե կարող ես երազներ հյուսել ու չստրկանալ դրանց հմայքին,

Եթե կարող ես մտածել, սակայն չդարձնել մտքերն իմաստը կյանքիդ,

Եթե կարող ես սառնասիրտ մնալ թե՛ Հաղթանակի, թե՛ Փորձանքի մեջ

Ու տարբերություն չդնել բնավ այդ երկու խարդախ ստահակների մեջ.

Եթե կարող ես տեսնել, թե ինչպես քո շիտակ խոսքը,

Խաբեբաները խեղաթյուրում են, որ հիմարներին ծուղակը գցեն, 

Կամ թե ինչպես է կրակը լափում ողջ կյանքիդ գործը

Ու չվհատվել, մոխիրներից քեզ մի նոր երգ հյուսել.

Եթե... - եթե, եթե, եթե, Եթե կարող ես ողջ ունեցվածքդ հավաքել մեկից

Ու բախտախաղի դնել՝ հույսերդ էլ հետը միասին,

Տանուլ տալ, հետո ամեն ինչ սկսել ամենասկզբից՝

Չտրտնջալով, չբղավելով կորստիդ մասին.

Եթե կարող ես սրտիդ, նյարդերիդ ու մկաններիդ 

Ծառայել ստիպել, երբ վաղուց մարել, անուժ են դարձել

Այնքան, մինչև քեզ վերջին ուժերդ լքեն առհավետ՝

Բացի Կամքիցդ, որ նրանց ասի.՛՛Էլի՛ դիմացեք՛՛.

Եթե... - եթե, եթե, եթե, Եթե կարող ես անաչառ մնալ, երբ ժողովուրդներ են քեզ հետևում,

Արքաների հետ սեղան նստելիս՝ խիղճդ  չթողնես դռան ետևում,

Չգոռոզանաս, վերից չնայես ո՛չ բարեկամիդ, ո՛չ էլ թշնամուդ.

Եթե քեզ հարգեն, քո խոսքին անսան, բայց կուռք չսարքեն, չաստվածացնեն.

Ու թե կարող ես անդարձ սլացող րոպեի վաթսուն վայրկյանը լցնել

Արդար քրտինքիդ վաթսուն կաթիլով՝ չկորցնելով մի ակնթարթ իսկ,

Քոնը կլիներ ամբողջ աշխարհը, նրա վրայի բոլոր գանձերը,

Եվ որ ավելին, շատ ավելին է՝ դու Մարդ կլինես, սիրելի որդիս:

                                                                                                         Ռ. Քիփլինգ

Եթե... - եթե, եթե, եթե,

13

35

1107

  • Մելինե
    2015-07-08 17:18:42
    կարդացել էի, լավն էր
  • FLY(Կուլե)
    2015-07-08 17:22:22
    Շատ ընտիր էր: Պիտի Կիպլինգի "Ջունգլիների գիրքը" կարդամ,հետաքրքրում է շա՜տ:D
    • Գոհար
      2015-07-08 21:31:20
      Ապրես (ծաղիկ) շաքյար (ուրախ)
    • FLY(Կուլե)
      2015-07-09 11:50:48
      Եռակի՞ ;) :D :D
      • Գոհար
        2015-07-09 12:04:15
        (ուրախ) թող լինի
      • FLY(Կուլե)
        2015-07-09 12:06:07
        Ա դա Ձեր վերջնակա՞ն պատասխանն է ;) :D :D :D
      • Գոհար
        2015-07-09 12:07:41
        միանշանակ (գինի)
      • FLY(Կուլե)
        2015-07-09 12:31:29
        Դուք պարտվեցիք:Խնդրում եմ լքեք տաղավարը |( (ուրախ) (ուրախ)
      • Գոհար
        2015-07-09 14:02:22
        Եկեք չմոռանանք որ տաղավարը իմն է, էնպես որ դուք լքեք տաղավարը ]:)
      • FLY(Կուլե)
        2015-07-10 00:39:35
        Ա ու կգնամ |( :D :D
      • Գոհար
        2015-07-10 12:40:34
        :D փխ
      • FLY(Կուլե)
        2015-07-11 22:52:21
        Ինձ մի՛ հրահրեք աաաա:D
  • Լիլ
    2015-07-08 19:03:33
    ապրես Գոգս
    • Գոհար
      2015-07-08 21:31:31
      (ծաղիկ) դու էլ
      • Լիլ
        2015-07-08 23:36:32
        (գինի)
  • 2015-07-08 21:10:13
    բայյ կներես ուրիշ պիտի դնեյի եթե կարաս ետ լոմենտս ջնջի պիտի դնեյի (լավ) (լավ) (լավ)
    • Գոհար
      2015-07-08 21:31:56
      ]:) Գոգ...ջնջեցի...ապրես (ծաղիկ)
      • 2015-07-08 22:07:00
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • ▼ ▲ ▼
    2015-07-08 22:40:34
    սիրուն էր
    • Arpi.Gabrielyan
      2015-07-09 10:43:03
      բացի սիրունն լավն էր
      • ▼ ▲ ▼
        2015-07-10 22:32:57
        լավը եսիմ ինքը լավի սահմաններում գործ չէր ինքը սիրուն էր ՜
    • Գոհար
      2015-07-09 11:29:22
      ապրես (ծաղիկ)
  • -L.(-EsAyAn...(
    2015-07-11 21:01:50
    (ծաղիկ)
  • EvanescenceAmyLee
    2015-09-07 19:25:59
    Հրաշալի էր
  • ......Nevermore......
    2015-09-07 19:41:32
    լավն էր և տպավորող
  • (Radioactive)
    2015-11-04 18:11:22
    անգլերեն ավելի սիրունա հնչում