Copy SMS

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր)

Սեյ Յայլախանյան կամ՝ Պրոֆեսսոր

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում


Բարև քոփիհայություն, այսօր որոշել եմ խոսել մեկի մասին՝ ով այնքան էլ հայտնի չէ, չնայած որ չեմ վարանի ասել՝ երկրպագուների մեծ բանակ ունի: (ավելի շատ երկրպագուհիների)
Սովորաբար միշտ խոսվում է արդեն հայտնի դարաձած մարդկանց մասին՝ երգիչների,երգչուհիների,քաղաքական գործիչների և այլոց, մի խոսքով մարդկանց մաիսն,ովքեր արդնեն իսկ հայտնի են, իսկ նորսկսնակների մասին չեն խոսում: Գուցե բանն այն է,որ մտածում են ՝ եթե հայտնի մարդ չի,չեն հետևելու գրառմանը, չեն մեկնաբանելու, հավանության ու գնահատականի չի արժանանա ու իրենց ժամանակն անտեղի կվատնեն նյութի վրա ,մի խոսքով: Այսօր որոշեցի կոտրեմ կարծրատիպը ու խոսեմ Սեյ Յայլախանյանի մասին( ամբողջական անունը՝ Սեյրան):

Նախապես ասում եմ, գովք չեմ կապելու, ու էլի են գեղարվեստական գրական բառապաշարը չեմ ներքաշելու նկարգրելու համար: Էնպես է,որ մեզ մոտ ՛՛քյառթ՛՛ մասսա էլ կա, պետք է մարդիկ հասկանան վերջ ի վերջո( լավ ես մեկը կատակում էի,մեր քոփիհայությունը հաշ կիրթ ու գրաետ էՍեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում)


Հա ի դեպ, նյութը չեմ պատրաստում (կոպիտ կհնչի բայց պետք է ասեմ) Սեյի աչքը մտնելու համար, ուղակի մարդը իմ կյանքում բավականին մեծ դեր է ունեցել,ու ցանկացա մի փոքրիկ, անգամ շատ փոքրիկ բան էլ ես անել:

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում

17 տարեկան երիտասարդ,ով ներկայիս շատ ու շատ օլիԳԱՌխներից ավելի խելացի է մտածում: Երբ 2014 թվական ի օգոստոսի վերջերն գրանցվեցի Facebook առաջին հավանումներիցս մեկը եղավ ՛՛Պրոֆեսսոր՛՛ էջը: Դա Սեյի էջն էր: Մի տեսակ ձգող բան կար: Սովորաբար հավանում էի երբ ցանկում էի տեսնում,իսկ էդ մեկը աանձնացավ:Մտա մի քանի ժամ շարունակ լա՜վ ուսումնասիրեցի, հետո նոր հավանեցի: Լեննագանի բարբառով համեմված խոսքը ուրիշ տոն ու տեսք է ստանում,թեպետ ,որ իմաստը նույնն է: Մի քիչ սուր տեսք է տալիս խոսքին:

Ինձ զարմանալիորեն գրավում է Սեյի ոճը, ավելի շատ ենթատեքստերը, որոնք ինչպես Սևակյան տողերը կարդում են շատերը, բայց հասկանում՝ քչերը:

Վերադառնամ բուն թեմային ամիսներ շարունակ հետևեցի: Զգում էի ոնց է օր օրի Սեյի ՛՛բանակի՛՛ թիվն ավելանում:Եթե էդ տեմպերով հայկական բանակի զինվորների թիվը ավելանա չէ, մենք թուրքերին էլ ազերիերին էլ երկու րոպեում ոտնակոխ կանենք:Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում
Երկար ժամանակ անցավ, առանձնապես այդ էջով չէի հետաքրքրվում, բայց մի օր որոշեցի տեսնել նյութեր ավելցրել է թե՞ ոչ: Այդ անգամ տեսահոլովակ ընկավ աչքովս: Դա Սեյի «Ընկերություն» պրոֆ-շուն էր: Կարող եք դիտել այստեղ՝

Դրանից հետո պարբերաբար, եթե ոչ ամեն օր, ապա՝ օրը մեկ այցելում էի էջը, ու հետևում անցուդարձին, թեպետ ակտիվ մեկնաբանողներից չէի: Չեմ սիրում ինձ ՛՛կոտորել՛՛ մեկնաբանելով, լավագույն դեպքում կիսվում էի տարեգրքումս:

Չդադարելով հետևել Պրոֆեսսոր էջին( ի դեպ այժմ էջը գոյություն չունի Սեյրանն  այմ   այլ էջում է ծավալում գրծունեությունը,այն է՝ Professors Blog), կարողացա հետ մնալ դեպի իսկական աթեիզմը տանող ճանապարհից: Սեյի գրածները թողնում էին առ Աստված հավատի նշույլները: Այսպիսով չգնացի աթեիզմը ,բայց նաև քրիստոնեությունը չէր ձգում:
Վերջերս լա՜վ ուսումնասիրեցի թե աթեիզմը, թե թեիզմը, ապա նաև քրիստոնեությունը: Ես ինձ քրիստոնյա համարել չեմ կարող, բայց որ հավատում եմ Աստծո գոյությանը ու հաճախ պատկերավոր երկխոսության մեջ մտնում նրա հետ,դա՝ փաստ է: Ու եթե չլինեյի Սեյի գրառումները դժվար թե այդպես լիներ:Հիմա էլ եթե հետևեք նրա էջին եթե ոչ ամեն գրառման, ապա՝ ամեն երկրորդ գրառման մեջ կա Աստված բառը: Ինչևիցե անցնեմ առաջ

Մի քանի ամիս առաջ դիտեցի Մենք Պարտք ենք խորագրով տեսանյութը, ինչը ինձ անասելի շատ դուր եկավ: Հետաքրքրական մի փաստ, այդ տարիքի անձինք, մասնավորապես տղաները հիմանականում արծարծում են սիրո թեման, բայց տեսահոլովակում բնավ չկար այդ: Սեյի ու նրա ընկերների համատեղ տեսահոլովակը նվիրված էր ցեղասպանությանը: Յուրօրինակ մի բան կար, հայացքներում ՝ ցավ, բառերում՝ ափսոսանք, ու թերևս անտեսանելի սրտում՝ դրանց համագումարը

Ինչպես նկատեցիք ժամանակագրությունը չեմ պահպանում, ու հիմա էլ մի քիչ հետ եմ գնում: Հիշո՞ւմ եք Գյումրիի դեպքերը, երբ ռուս զինվորը ոչնչացրեց մի ամբողջ ընտանիքի (ինչի հետ համամիտ չեմ, կարծում եմ նա չէր,ուղակի խամաճիկ էր ), կապված այդ դեպքերի հետ Պրոֆը մի բանաստեղծություն էր գրել,կարդացի ու մի տեսակ ոգեշնչվեցի ես էլ գրեցի, հենց այդ օրվանից սկիզբը դրվեց իմ՝ գրականության մեջ մտնելուն, սկսեեցի պարբերաբար բանաստեղծություններ գրել: Ապա որոշեցի զարգացնել բառապաշարս, դրան էլ հետևեց պատմվածքների գրումը որոնք թերևս հավանության արժանանալով ավելի կատարելագործվել ստիպեցին: Ու դարձյալ շնորհակալություն Սեյին

Ահա ևս մի տեսանյութ Պրոֆեսսորից՝

Չմոռանամ նշել նաև այն,որ՝ 2014 թվականին  MyPage.am-ը Սեյին համարեց ամենասիրված 28 ֆեյսբուքահայերից մեկը, և երիտասարդ աղջիկների կողմից սիրված լինելու պատճառով նաև՝ ֆեյսբուքի փլեյբոյ:

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում

Օրեր առաջ Պրոֆը Նանե Արզումանյանի հյուրն էր «առանց դիմակ» հաղորդման շրջանակներում:

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտումՏեսանյութը ներքևում: 

Որպեսզի չսահմանափակվենք մի քնաի տեսանյութով և նկարագրությունով Ձեզ եմ ներկայացնում նրա հեղինակային տողերից մի քանիսը

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում


Հույսդ պիտի դնես ոչ թե փողերիդ վրա, այլ մարդկանց ... շրջապատիդ, հարց լուծողը նախ մարդն է, նոր ռեսուրսը ...

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում

Մարդու կա շորերն են ջուր, մարդու էլ կա` ուղեղը ... չմոռանալով, որ մարդու ուղեղի 95%_ն էլ է ջուր, բայց հասկացողը հասկացավ ։։։։

__________________________________________________________________________________________
Աստված չէ՛ր կարող բոլոր մարդկանց միառժամանակ լսել ու մխիթարել, դրա համար էլ նա ստեղծեց մայրերին .

__________________________________________________________________________________________

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում


Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
Ամեն անգամ, երբ մտնում եմ ես օջախը Աստծո,
Ինձ զգում ես կավից բրածո,
Որ գործված է մեղքերի անվերջ շարանից,
Երբ հոգու փոխարեն կեղտ է պարանից,
Անգամ երբ մտնում եմ գլուխս կախած,
Էությամբս եմ վեհ, հոգովս` հարբած,
Անգամ երբ քայլեմ Քո շեմից անեղծ,
Թող քեզ չթվա, որ եկել եմ կեղծ,
Որ ես ուրացա կյանքը քո տված,
Որ պարգև էր մեծ, այլ ոչ թե առած.
Թևերս կտրած ոչ արդար ձեռքով,
Բայց նորից աճող ունակ բջիջով.
Կարելի է լոկ աղերսել ներում,
Բայց ես չեմ խնդրում ներում,
Ու ոչ էլ մի տեղ քո կողքին` վերևում,
Ես ուզում ես զգաս չոր աչքերումս մեռած իմաստը,
Եթե չի խեղդվել, ու դեռ կա լաստը,
Թեկուզ փայտաշեն մի փոքրիկ հույսով,
Կարող է փրկվել կույսի սուրբ լույսով,
Դիակահերձող մարդու ձեռքերն են մաքուր,
Երբ սև հագած մարդիկ ունեն կին ու քույր,
Ու թվում է Քեզ, ով մեր Դու բարձրյալ,
Թե ես ուզում եմ փող կամ շքեզ փայլ ?
Միգուցե Դու ինձ զրկես դրանից,
Ու թող ես դառնամ պատիժ կամ հրձիգ,
Միայն թե մնամ իմ կամքին ես ձիգ,
Որ չդառնամ "փող" կոչվածին գործիք.
Սեյ

____________________________________________________________________________________________

Սեյ Յայլախանյան(Պրոֆեսսոր) - հեղինակային միտք, բացահայտում

Մարդ չունենար ձեռքեր, որ էլ չհասցներ վերքեր,
Մարդ չունենար ոտքեր, որ վերևում չլիներ` ներքև չթքեր,
Մարդ չունենար աչքեր, չտարբերեր, տեսածը չարք թե հրաշք էր,
Մարդ չունենար լեզու, չդառնար ոչ Աբրահամ, ոչ Հեսու.
Մարդ չունենար ականջներ, չլսեր օգնության ճչացող կանչեր,
Մարդ չունենար սիրտ, քար, անշունչ ու բիրտ.
Մարդ չունենար կարոտ, չընկներ ճանապարհ քարոտ-քարքարոտ.
Մարդ չունենար միտք, լեզուն սրտից դուրս բխող սուտ մի կիրք,
Մարդ չունենար կաղապար սիրո, անկեղծ եմ իրոք.
Մարդ չունենար ժամանակ, լիներ լոկ մի քար, վրան էլ թանաք ...
Մարդ չունենար հավատ, որ չտարբերեր, դա լավ է թե վատ.
Մարդ լիներ իր կոչման համապատասխան գազան,
Որը թեկուզ չար, թեկուզ վայրի ու քինոտ, լիներ միշտ անկեղծ,
Բայց ոչ թե տխեղծ ,
Լիներ ճշտախոս, բայց ոչ բարբարոս,
Ունենար բարոյական լիքը անուրջներ, այլ ոչ թե զենք` լիքը պարկուճներ,
Նրան ասեին `ՄԱՐԴ, ու ապրեր անդարդ,
Աշխարհքից հեռու, ու մարդկանց` մոտիկ ...

________________________________________________________________________________________

* Հավատը խաչի մեջ չէ, այլ գիտակցության.

* Խելքը բառերի մեջ չէ, այլ համեստության.
* Սերը անկողնու մեջ չէ, այլ զոհաբերությունների.

* Հպարտությունը արարքների մեջ չէ, այլ ուրիշի դրական խոսքերի` ուղղված քեզ.

* Ուժը ֆեյսբուքի , փողի կամ ճոռո-ճոռո խոսալու մեջ չէ, այլ ասածը տղավարի անելու ու բառերին պատասխան տալու մեջ է.

* Հաճույքը պլանի մեջ չէ, այլ պլանից բարձր ընկերների մեջ, ում պլանը կամ խոտը չէ, որ կապում է միմյանց.

* Հայրենասիրությունը "Ես դրանց մայրիկը ... Վիզը կկտրեի, աղիքներից սուջուխ կսարքեի, գլուխնել գրիլ կանեի" ասելով չէ, այլ տղուն վայել քայլերի մեջ ... ՈՉ ՎԻՐՏՈՒԱԼՈՒՄ.

* Կյանքը ֆեյսբուքի մեջ չէ, այլ գոնե ֆեյսբուքի միջոցով նոր ընկերներ, նոր մարդիկ, արժանի մարդիկ գտնելու մեջ է ...

_______________________________________________________________________________________

Կայքի հնարավորությունները սահմանափակ են ու չեմ ակրող ավելի երկար գրել, ուստի պետք է ինքներս էլ ավարտենք այսքանով: կարդալով նրա մտքերից մի քանիսը կարող եք գրել Ձեր կարծիքը :

Եվ վերջում ավելացնեմ,որ ես նրան ֆեյսբուքում ստատուս գրող կամ լայքերի բանակով էակ չեմ համարում, ես նրան տվեցի մեկ այլ բնորոշում՝ ՍՐՏԻ ԳՐՈՂ, չգիտեմ էլի եղել է նման արտահայտություն անող, բայց հաենայնդեպս ես ինձ համար դա մի քանի օր առաջ բացահայտեցի և այժմ առաջին ու դեռևս վերջին մարդը ում ասւոմ եմ դա Սեյն է: Շնորհակալություն ուշադրության համար:

Սիրով՝ Մար

12

33

3911

  • FLY(Կուլե)
    2015-07-17 00:13:31
    Շատ ապրես,իզուր չէր այդքան տանջվելդ: Հրաշալի բաներ կային ասված ու ամենաշատը հիացնում էր ասվածի՝իրականությանը հնարավորինս մոտ լինելը: Շատ բան կարելի է սովորել նույնիսկ այս փոքր պատառից,որ քո շնորհիվ հասավ նաև մեզ:Երկրորդ տեսանյութի ունեցած ազդեցության մասին դու գիտես, մյուսները դեռ կհասցնեմ նայել ՝առանց վախենալու ,որ ժամանակս իզուր եմ վատնում :Չգիտեի,որ խմբի գրառումները ազդել են կրոնական հայացքներիդ վրա , միայն ուրախ եմ:Ապրեք,լավն էր:
    • Crazy
      2015-07-17 00:17:51
      Հա՜ Ան: 7 անգամ անհաջող եղավ, ալարում էի քփի անել rtf-ով պահել: Ուղեղս անջատվել էր: Ա՛հ ուրախ եմ,որ մի բան կարողանում եմ գոնե անել: Որ իզուր չես վատնի՝ դա հաստատ է: Ես անգամ մի քնաի անգամ եմ նայել: Բավականին երկար ժամանակ է: Սիրում եմ ներվեր ուտել, ինչ աթեիստ ինչ բան :Դ Եղել է նման բան,բայց ոչ հիմա :) : Շնորհակալ եմ շա՜տ:
      • FLY(Կուլե)
        2015-07-17 00:51:31
        Վերջին մասը չհասկացա , աթեիզմդ վերացե՞լ է Օ_օ
      • Crazy
        2015-07-17 11:12:56
        Աթեիզմը..կարելի է և էդպես, շատ կանոնների դեմ եմ գնացել, բայց և այնպես կատարյալ քրիստոնյա էլ չեմ:
      • FLY(Կուլե)
        2015-07-17 12:23:42
        (բռավո) Ուրեմն անպայման կշարունակես հետևել խմբի գործունեությանը,կարծես թե դրական ազդեցություն է թողնում վրադ: (գինի)
      • Crazy
        2015-07-17 12:28:25
        Ա՛ մի տարի հետևել եմ էլի գրեթե: (ժպիտ) Բայց վերջնական կարծիքս կազզմել եմ արդեն: O:)
      • FLY(Կուլե)
        2015-07-17 12:52:08
        Հոգ չէ,շարունակիր :D
      • Crazy
        2015-07-17 14:45:39
        Է շարունակում եմ էլի : (ժպիտ)
  • FLY(Կուլե)
    2015-07-17 00:53:20
    Ա մի հարց. Պոստի լինկը ֆեյսում հրապարակե՞լ ես:Հլը դիտումները,այն էլ այս ժամին,հիանալի արդյունք :
    • FLY(Կուլե)
      2015-07-17 00:57:11
      Փաստորեն կար նման բան , էջիդ կոմերը կարդացի:Հեսա ռեկորդ եք խփելու:D(բռավո)
    • Crazy
      2015-07-17 11:14:05
      Չէ Ան, ես կապ չունեմ, իմ կողմից անարդարություն կլիներ: Եթե միտք ունենայի դիտումների ավելացման մնացյալներն էլ կտարածեի,մանավանդ որ 4 էջերում ադմին եմ ու դրանք էլ 5000Ժ են: Ժամի համար մի զարմացիր,ազատ ժամ է ,բոլորն էլ օնլայն են: :D
      • FLY(Կուլե)
        2015-07-17 12:21:53
        Այնպես չի,որ դու դրա ինրավունքը չունես,կամ մենք դրա համար քեզ մեղադրելու ենք,նույնիսկ շատ ավելի լավ,բա գրել ես ,որ մարդիկ տեսնեն ու ինչքան շատ մարդ տեսնաի,այնքան իրենց մեծ օգուտ կլինի: :)
      • Crazy
        2015-07-17 12:27:48
        Չէ, էլի ունեմ, բայց սիրուն չի: Մարդկանց պետք է հետաքրքրի ո,որ մտնեն տեսնեն, ոչ թե ասես եկեք, նոր գան: (ժպիտ) Բայց ռեկորդի համար ասեմ,որ արդեն դադարէ առնում,ինձ չի թվում սահմանենք :Դ
      • FLY(Կուլե)
        2015-07-17 12:51:43
        Սպասենք :D ;)
      • Crazy
        2015-07-17 14:45:24
        Ըհը :)
  • Ekard
    2015-07-17 01:54:17
    Հրաշալի էր, Սեյը արժանի է ամենալավին ու այս ուշադրությունն էլ ապացույց, որ ինքը շատ շատ հայտնիներից ավելին է ու սպասված։
    • Crazy
      2015-07-17 11:12:16
      Շնորհակալ եմ, և միանգաման համաձայն: Սեյին ավելին է սպասվում, դա չտեսնել ու չհասկանալ ոչ ոք չի կարող: Մեծատառով երիտասարդ է: Թող իմ կողմից այս քայլը լինի նվազագույնը:
  • Titer
    2015-07-17 17:49:56
    բրավո քեզ և բրավո Պռոֆեսորին....... հարգանքներս Սեյին շատ ուրախ եմ որ այսպիսի երիտասարդ կա Հայաստանում: ....փշաքաղվեցի Մենք պարտք ենք անունով վիդեոն նայելուց: ապրես (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Crazy
      2015-07-17 18:54:27
      Բայց Պրոֆեսսոր ;) : Ապրի Սեյը, ինքը չլիներ ես պոստողը չէի: Դու էլ ապրես,որ՝ հետևում ես: Շնորհակալ եմ: (ժպիտ)
  • 2015-07-17 18:51:22
    վայ ես եսօր իրան ֆեյսով տեսա հարցնում էր ովա ընդունվել եվրոպական համալսարան
    • Crazy
      2015-07-17 18:53:21
      (ժպիտ) Տեսա՞ք :Ճ
      • 2015-07-17 18:57:19
        հա տեսա իրա էջը :)
      • Crazy
        2015-07-17 18:59:20
        :) Որ ասեցիք՝ իրեն տեսա զարմացա տո : Այմարդ ասում եմ Սեյը երբ ֆեյսում սկսեց շրջել :D
      • 2015-07-17 19:00:41
        դե իրա թջով սկսելա շրջել ելի
  • 2015-07-17 19:00:51
    էջով
    • Crazy
      2015-07-17 19:03:07
      :D Ա 2012 շրջում է էլի :)
      • 2015-07-17 19:04:13
        հաա իսկ ինքը եվրոպականում է սովորում՞՞՞
      • Crazy
        2015-07-17 19:10:01
        Սլավոնական համալսարան է ընդւոնվելօրեր առաջ :)
      • Crazy
        2015-07-17 19:11:58
        Ընդունվել,օրեր*
  • Մելինե
    2015-07-17 23:28:20
    մի քիչ մտքի սրությունն է պակասում, երևի :) պրոֆշոուները նայել եմ, մի քանի անգամ էլ հասցրեցի ռադիոին հետևել, իմ մտքով էլ էր անցել գրառում անել, :) ճիշտ ես՝ քիչ հայտնի մարդկանց մասին չեն գրում, ես էլ չեմ ընդունում, բայց ինքս փորձել եմ :)
    • Crazy
      2015-07-18 11:31:00
      Համամիտ եմ: Ապրես ՛՛դուխով աղջիկ՛՛ :D Բա գոնե մենք բացումն անենք
      • Մելինե
        2015-07-19 12:22:33
        հաաա, ու ոնց հասդկացա էս պոստի արդյունքներից, վատ չի, հաջողվեց,,,, իսկ իր էջին ուղարկել ես նյութը՞
      • Crazy
        2015-07-20 15:17:36
        Բնականաբար: Նախ իր հետ խոսեցի ՝ հետո նոր նյութը պոստեցի: դե ինձ իրավունք չվերապահեցի՝ առանց զգուշացնել օգտագործել անձնանկարները: