Վախեր
Վախեր
Կարծում եմ հայտնի է ,որ վախերը գալիս են մանկուց:Որքան քիչ են մեզ սովորեցնում պայքարել վախերի դեմ փոքր տարիքում, այդքան ավելի են մեծ տարիքում մեր մեջ ավելանում վախերն ու դրանց տեսակները: Հաճախ փոխակերպվելով ֆոբիայի կարող են առաջացնել հոգեկան խանգարումներ: Ուստի եթե Դուք ունեք ինչ-որ վախեր փորձեք դրանք այսօր ևեթ վերացնել: Տարածված է երբ ասում են վախից ազատվելու համար դրան ըդառաջ պետք է գնալ, բայց կարծում եմ, դա միայն ավելացնում է տագնապի զգացումը: Ինչպե՞ս կարող ես օրինակ, վախենալով մթութոյւնից, մնալ մթության մեջ և վերացնել դա:Ինչև այժմ ուզում եմ ներկայացնել վախի մի քանի տեսակ, և ասել թե ինչպես վերացնեք.
ՎԱԽ ՀՈԳԻՆԵՐԻՑ: Այս վախը չունի տարիքային սահմանափակում , առկա է թե՛ մեծահասակների, թե՛ փոքրերի մոտ:Վախ որը առկա է միայն երեխաների և« Ի՞նչ են դրանք, ինչպե՞ս են երևան գալիս, մեծ հարց որի պատասխանը դեռևս հայտնի չէ: Խելամի՞տ է վախենալ նրանից, ինչը երևակայության սահմաններից դուրս ամենայն հավանականությամբ գոյություն չունի, վախենա՞լ ոչ նյութական «անձերից»:
Վախենալ այն պահերին որբ լսում ես անունը, դիտում տեսահոլովակներ, որոնք համակարգչային մոնտաժի արդյունք են: Ենթադրենք գոյություն ունեն:Տամ մի քիչ մանկական երանգ, ինչո՞ւ վախենալ , ի՞նչ կարող են անել, վնասե՞լ, ինչո՞ւ պետք է վնասեն հիմա, եթե չեն արել մինչ այդ: Ահիմն վախ, կոտրեք այն ինքներդ Ձեր մեջ, ոչ ոք չի օգնի դա հեռացնել, եթե ուք չդադարեք որոնումները շրջապատում, ելնելով հոգում եղած հավատից:Ամփոփելով այս ամենը կասեմ որ պետք է մտածել այսպես. եթե մինչ այս, ոչինչ չի եղել, չի լինի և հետո, և չկա ոչինչ, ինչը կվնասի:
ՎԱԽ ՏԻԿՆԻԿՆԵՐԻՑ : Այն առկա է երեխաների և «երեխաների» մոտ: Վախենալ տիկնիկից, աշունչ մի առարկայից, որը կամա թե ակամա ստացել է մարդու կերպարանք: Ի՞նչ կարող է անել այն,եթե շարժվել չգիտի, ինչպե՞ս կարող է վախեցնել: Վախ, որ առաջանում է հիմնականում այդ հիմքով ֆիլմերը դիտելուց հետո:
Այսպես երեխանները «տեսնում » են թե ինչպես է տիկնիկը կենդանանում:Հասարակ երևակայության արյունքով նրանք վախենում են այդ կենդանացած տիկնիկից, և սպասվելիք գործողություններից որը նա կարող է անել:Դիտարկելով այս ամենը, միայն կարող եմ ասել, որ երեխաներին նեվրոզներից հեռոը պահելու համար, կարելի է տիկնիկները փոխարինել հասարակ փափուկ խաղալիքներով, կամ այն տիկնիկներով որոնք նրան խորթ չեն, որոնց նմանը նա ունի և ինչ-ինչ վախեր չի տածում: Եթե ունեք պեդիաֆոբիա խորհորդ կտամ թեկուզ ժամանակավորապես բայց բաժանվել դրանցից, հետագայում քիչ-քիչ վեադառնալով սովորական կյանքին:
ՎԱԽ ՄԹՈՒԹՅՈՒՆԻՑ:Վախ, որը ավելի հաճախ հանդիպում է ավելի մեծ տարիք ունեցողների մոտ: Մթության մեջ երբ շուրջտ ամեն ինչ խավար է, ամեն տեսակ վախի զգացումները միաձուլվում են: Չտեսնելով ոչինչ, մթության մեջ կարող ես «տեսնել» ամեն ինչ: Կարող ես զգալ թե ինչպես են քեզ անդաղ քաշում դեպի անդունդը: Հասարակ երևակայություն, ինչի հետևանքով մարդիկ ձեռք են բերում ֆոբիա մթության հանդեպ: Մթության մեջ ամենաչնչին լույսը կամ ձայնը կարող են վախեցնել և դեպրեսիայի մեջ գցել ցանկացած մեկին:
Այս դեպքում կարող եմ ասել, որ պետք է երբեք մթության մեջ չմնաք: Եթե Ձեր տան լույսերն անջատելուց հետո սենյակում բոլորովին մութ է, ապա վառեք լույսը մի քանի օր քնեք այդպես: Հետագայում քիչ-քիչ պակասեցրեք լույսի պայծառությունը, դա կարող եք անել ուղակի գիշերային լապտերներ օգտագործելով: Երբ արդեն կզգաք, որ պատրաստ եք ամբողջովին միաձուլվել մթությանը, անջատեք լույսը: Իսկ եթե լսում եք ինչ-որ ձայներ, ապա կարող եք հասարակ մեթոդի դիմելլ՝ օգտագործեք ականջակալներ, դրանք զերծ կպահեն օտար ձայներ լսելուց:
Ես առանձնացրեցի այն երեք վախերը որոնք ներկա ժամանակներում առավել ակնբախ են: Եվ վերջում կես կատակ, կես լուրջ ուզում եմ ներկայացնել, բոլոր ժամանակների մեծագույն վախը:
Վախ ուրիշի կարծիքից: Վա՞խ, ֆոբիա՞, ինչպե՞ս կարելի է բնորոշել այս: Վախենալ թե՛ ծանոթների, թե անծանոթների կարծիքից: Ուզում եմ նշել, որ ուրիշի կարծիքից ոչ թե վախենալ է պետք, այլ հարգել այն: Ոչ թե ենթարկվել, այլ հետևություններ անել: Պայքարելու միջոց չկա, յուրաքանչյուրս մեր մեթոդն ունենք: Թերևս այսքանը.
FLY(Կուլե)
2015-07-16 23:20:52Crazy
2015-07-16 23:22:34FLY(Կուլե)
2015-07-16 23:27:21Crazy
2015-07-16 23:29:14FLY(Կուլե)
2015-07-16 23:42:04Crazy
2015-07-17 00:06:24FLY(Կուլե)
2015-07-17 12:50:00ציון
2015-07-16 23:43:38Crazy
2015-07-16 23:50:03ציון
2015-07-16 23:52:50Crazy
2015-07-17 00:05:12ציון
2015-07-17 12:42:18Crazy
2015-07-17 15:45:59ציון
2015-07-17 16:09:43Crazy
2015-07-17 16:14:06Վանիլային~
2015-07-17 00:05:18ציון
2015-07-17 12:43:25FLY(Կուլե)
2015-07-17 15:43:26ציון
2015-07-17 16:11:29FLY(Կուլե)
2015-07-17 17:17:36ציון
2015-07-17 17:55:57FLY(Կուլե)
2015-07-17 18:27:56ציון
2015-07-17 18:47:56FLY(Կուլե)
2015-07-17 18:53:482015-07-17 22:06:37
T.D.S Revolution
2015-07-17 15:08:01Crazy
2015-07-17 15:45:15Dark Coffee
2015-07-18 02:02:55Crazy
2015-07-18 11:28:26......
2015-07-17 16:48:20Crazy
2015-07-17 18:52:32......
2015-07-17 23:01:05Crazy
2015-07-18 11:29:132015-07-17 22:05:30
Crazy
2015-07-17 22:08:38Մելինե
2015-07-17 23:35:45Crazy
2015-07-18 11:29:25Մելինե
2015-07-19 12:24:09