Copy SMS

Լուսնի ուրվականը(մաս 1)

Բարև ձեզ: Այս պատմությունը դեռ չծնված ուներ իր հասցեատերը՝Հսմուկ: Գլխավոր հերոսի ու Հսմուկի միջև մե՜ծ  ու կարևոր ընդհանրություն կա՝պայքարելու ու չհանձնվելու կարողություն,որ ուղղակի հիացնում է:Պատմությունը և հերոսները իրական չեն ,շնորհակալություն Հսմուկին,եթե նա չլիներ,գրել չէի սկսի,հաջողություն եմ մաղթում քեզԼուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր


Ամպերն արդեն խոժոռվում էին,գիշերային սևությունը իր ներսում էր բանտարկել լուսավոր գունդը,որի ճառագայթները անարդյունք ճիգ էին գործադրում ամպի քուլաները հաղթահարելու ու գոյության նշույլ ցույց տալու համար.արևը վաղու՜ց ՆՐԱ համար տանջանքի խորհրդանիշ էր դարձել...

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Ոտքերն անփութորեն առաջ նետելով՝ քայլում էր,ամենևին էլ շտապելու միտք չուներ,թվում էր՝ ոչինչ չի մտածում,որ ուրիշն է ինչ-որ տարօրինակ,աներևույթ վահանակով կառավարում նրա շարժումները:Ձեռքի թեթև շարժումով մաքրեց ճակատին հեղվող քրտինքը՝ ամբողջ օրվա տաժանելի աշխատանգի գլխավոր «վաստակը»,որի ամեն կաթիլի հետ ասես թուլանում էր առողջական ամրությունը:Ձեռքը,որ կարծես քրտինքի հետ միասին մաքրել, տարել էր դեմքի գույնը,հայացքի խորությունը,որը միտեսակ բութ անտարբերությամբ գամել էր գետնին,անզորությամբ վար ընկավ:Արդեն բավականին մթնել էր.արևը վաղուց էր նահանջել:Շուրջբոլորը ամայություն էր,միայն ճանապարհներից մեկին,որ թաղված էր գիշերային աղջամուղջում,լուսինը եզերում էր տղայի  մումիայի նմանվող մարմինը.ասես ուրվական լիներ...
Շուտով թույլ քամի բարձրացավ,այն շարունակ տարուբերում էր Նրա խունացած հագուստը,որի մեջ լողում էր նվաղած մարմինը,և թվում էր,որ եթե քամին մի փոքր էր սաստկանա, կարող է Նրան պոկել գետնից ու քշել դեպիանհայտություն: Պատկերն ավելի ամբողջացավ,երբ տղայի՝ոտքը առաջ մեկնելուն զուգընթաց հուժկու դղրդոց լսվեց:Հանկարծակի ամպրոպից  Նրա ներսում ինչ-որ բան թրթռաց:Քարացա՜վ վախից,հետո սթափվելով շարունակեց քայլել:
Անձրևի առաջին կաթիլները մեղմ հպվում էին ճակատին ու իջնում աչքերն ի վար՝ առանձնահատուկ փայլ տալուվ դրանց :Խնամքով ուղղելով մազերը,որոնց գույնըմշտապես  փոշոտ լինելու պատճառով դժվար էր որոշել,արագացրեց քայլերը,տարօրինակ ընթացքն ուղղորդվում էր թաց հագուստի ճպճպոցով,որ երկխոսության էր մտել անձրի կաթիլների հետ:


Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Ոլորանն անցնելուց հետո քայլերը զգալիորեն դանդաղեցին,շուտով վերջնականապես կանգ առավ մի խարխուլ տնակի առաջ,որի պատուհաններից մեկը ականջ ծակող ճռռոցով հետուառաջ էր անում:Ոտքը դժկամությամբ բարձրացրեց և զգալով առաջին աստիճանը՝ մյուս ոտքն  ինքնաբերաբար առաջ եկավ:Գրպանից ինչ-որ բան հանեց.բանալիներ էին: Այդ փոքր բնակարանի համար բանալիները բավականին շատ էին, դրանցից մեկը հին էր,գունաթափված,իսկ մյուսները տարբերվում էին հետքրքիր դիզայնով ու համեմատաբար նոր տեսք ունեին:

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Բացեց դուռն ու ներս մտավ,սկսեց մթության մեջ խարխափել,ասես ինչ-որ բան էր փնտրում,վերջապես գտավ...փոքրիկ լամպի լույսը ծակեցին աչքերը ,չնայած լամպը փոքր էր և նույնիսկ այդ չորս պատը ամբողջությամբ լուսավորել չէր կարողանում և խավարը զգացնել էր տալիս:Երկու քայլ անելուց հետո կանգ առավ ուղիղ պատուհանի առաջ,որը քամին արդեն փակել էր:

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Պատուհանագոգը այնքան հին ու փտած  էր,որ  երբ ձեռքը հանգիստ հենեց վրան,փայտի մանր տաշեղները՝ առանց  մեկմեկու հերթ տալու, ընկան ու կպան թաց ոտքերի վրա,որ կորել էին կիսախավարի մեջ: Բայց նա ուշադրություն չդրաձրեց,հայացքն էլ չթեքեց.երևի կորցրել էր ինչ-որ բան զգալու կարողությունը:Անթարթ հայացքը շարունակ հառել  էր պատուհանից այն կողմ,հետո ձեռքը դանդաղ բարձրացրեց ու մաքրեց ապակին,որի վրա անձրևի կաթիլներ էին մնացել:Մաքրած հատվածում ապակին անդրադարձնում էր լամպի թույլ լույսը ու տղայի դեմքի մի մասը:

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Սկսեց անօրինակ ուշադրությամբ նայել իր անդրադարձած պատկերին,կարծես ինքն իրեն չէր ճանաչում,կարծես ուրիշը լիներ:
Ընդամենը երեք տարի էր անցել,բայց Նա անճանաչելիորեն փոխվել էր,ավելի ճիշտ՝ կյանքի հարվածներն ու անընդհատ անկումներն էին Նրան այդքան փոխել:
Աչքերը դանդաղ իջեցրեց,դժվարությամբ բացեց պատուհանը .ուժ չէր մնացել նույնիսկ այդ կիսաքանդ պատուհանը բացելու համար,որ անգամ քամին հեշտությամբ տեղաշարժում էր:Անձրևը ավելի էր սաստկացել ,բայց Նա դրան ուշադրություն չդարձրեց :Այնպիսի տպավորություն էր,որ պատուհանի դռները բացելու փոխարեն անցյալի դռներն էր կոտրել և հիմա հանգիստ կարող էր ելումուտ անել այնտեղ. տարիները մի ակնթարթում ետ թավալվեցին:Ընդամենը 12տարեկան էր,երբ տեղի ունեցավ անասելի ողբերգությունը...

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր

-Տղա՛ս, արագ տուն արի,թե չէ քեզ ուտելու ոչինչ չի մնա,-լսվեց երկհարկանի տան ներսից կանացի հաճելի ձայն:
-Խնդրում եմ, ես ուտել չեմ ուզում,պիտի ընկերոջս օգնեմ .նա բոլորովին միայնակ է, հիմա ինձ է սպասում...

Լուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր
Որոշեցի սահմանափակվել այսքանով ու հարցնել ձեր կարծիքը:Պատմվածքին ընթացք տալու համար որոշեցի ուղղորդվել ձեր ցանկությամբ:Երկու տարբերակ կա.
1)  Գլխավոր հերոսը մինչև վերջ  կարողանում է պայքարել,ապրել ու ես կրակն եմ ընկնում,որովհետև պիտի մտածեմ ՝ինչ պիտի անեմ շարադրանքը վերնագրին համապատասխանեցնելու համար,որը ոչ մի կերպ փոխել չեմ ուզում:
2) Վերնագիրը իրականություն դարձնելու համար պիտի օգտագործեմ գլխավոր հերոսին:

 
Նախապես շնորհակալություն ուշադրության համար , սիրով՝ ԿուլեԼուսնի ուրվականը(մաս 1) - գիշեր , անձրև, պայքար, հուշեր

7

25

2019

  • Crazy
    2015-07-18 11:44:04
    Բիմ զարմանալիորեն համըկնավ: Իմ պատմությունն էլ է գիշերոյին խավարում սկսվում : Լավն էր, հետաքրքիր բառեր ես օգտագործես խոսքդ համեմելու համար: Սպասում եմ շարունակությանը: :)
    • FLY(Կուլե)
      2015-07-18 12:19:47
      Ապրես :Դա դեռ հեջ,մի հատ վերջին Վ.Պ.-ի տակի գրածս կարդա էլի:DԵս էլ սպասում եմ,որ քվեարկես,ու՞ր ես թռնում:D
      • Crazy
        2015-07-18 12:37:32
        Սպասիր նայեմ: Ի՞նչ քվեարկեմ, բան չեմ հասկանում, Բիմ դիոներդ խփե՞լ է: :D
      • FLY(Կուլե)
        2015-07-18 12:55:44
        Ա մի հատ վերջին նկարից ներքև ընկած մուգ մասը կարդա:D
      • Crazy
        2015-07-18 12:57:36
        Կարճ կլինեմ՝ դու կրակն ես ընկնում :D Բայց ՝լ մասերով չգցես,միանգամից եմ ուզում վա՜յ:Էսսպես հետաքրքիր չի է
      • FLY(Կուլե)
        2015-07-18 12:59:37
        Ա ասենք չէի՞ր կարդացել այդ մասը:D լավ, ապրես, դեռ դու հաղթում ես:Dկփորձեմ մեկիվ ավարտեմ:
      • Crazy
        2015-07-18 13:01:27
        Կարդացել էի: Հաշվի առնելով ,որ ուզածիդ հակառակն էի ասելու, դրա հմար՝ բան չասեցի :ՃՃ
      • FLY(Կուլե)
        2015-07-18 13:14:41
        Չէ,ոչինչ :Նույնիսկ ավելի հետաքրքիր կլինի ինձ համար :D
  • Sonet~
    2015-07-18 12:47:28
    լիալուսինը ինչիյա ես դաժանոտ պոտմության մաս ,,,,ասենք լուսավոր լիալուսնից ավելի սիրուն բան երկնքում չկա(խփո)
    • FLY(Կուլե)
      2015-07-18 12:54:57
      Հետաքրքիր է, բայց լիալուսին շատ եմ սիրում , գայլեր եմ հիշում :Դրա համար եմ գործածել:
      • FLY(Կուլե)
        2015-07-18 16:26:56
        Ա ես էլ խառնեցի,բայց ի՞նչ լիալուսին::D
  • Freedom (Has)
    2015-07-19 17:03:16
    Ա՜ն քո շնորհիվ ես եկա քոփիփաստ: (ժպիտ) (ծաղիկ) Չնայած շատ եմ ասել, բայց մի անգամ էլ կասեմ. Մերսի մերսի ու էլի մերսի անակնկալիդ համար O:) (ծաղիկ)
    • FLY(Կուլե)
      2015-07-19 17:11:27
      Ա տեսա , աչքերիս չհավատացի:դՇատ եմ ասել,էլի կասեմ՝ խնդրեմ,դու էլ ապրես,ես ուզում էի քեզ առաջարկել գրանցվել,մոռանում էի :D Սպասելու եմ պոստերիդ :)
      • Freedom (Has)
        2015-07-19 17:17:02
        Ա սկզբում չէի ուզում, հետո փոշմանեցի: Ես էլ ենմ սպասում: :D
      • FLY(Կուլե)
        2015-07-19 17:17:58
        Ա կայքը ոնց որ ծանոթ էր քեզ,չէ՞ ;) :D
  • Freedom (Has)
    2015-07-19 17:20:12
    Ծանոթ էր, երևի մի կամ երկու անգամ էի մտել: Բայց կայքի մասին վաղուց գիտեի: (ժպիտ)
    • FLY(Կուլե)
      2015-07-19 18:22:07
      Ա տեսա՞ր՝ոնց զգացի ;) (գինի) :D :D
      • Freedom (Has)
        2015-07-19 18:39:55
        Ա ծյոծ Վա՞նգ :D
      • FLY(Կուլե)
        2015-07-22 16:55:36
        Չէ ,Վանգա3, 2-ը մի հատ Քուլե կա,ինքն է,միշտ հաշիվը ճիշտ է գուշակում:D
      • Freedom (Has)
        2015-07-22 21:17:58
        :^)
  • EvanescenceAmyLee
    2015-08-17 18:07:19
    լավներ,,դեռ չեի հասցրել կարդալ,,,,,շատ լավն էր :)