Copy SMS

Հիշողություն (Պատմվածք)

Հիշողություն


Հիշողություն (Պատմվածք) - Հեղինակ, պատմություն


Ամառային տոթ օր էր: Արևն իր դեղին ճառագայթները սփռել էր ծովափին, ուստի և հրապուրվելով Աննան և Նարեկը որոշեցին փոքր-ինչ մեղմել շոգը: Նրանք գնացին ծովափ, նրանք զույգեր էին,,ընդհամենը տասներկու տարեկան: Ինչպես միշտ սկսեցին վազվզել, ոմանց զվարճություն էր պատճառում, ոմանց էլ խանգարում երկու փոքրիկների խաղը: Բայց պատկերացնել անգամ չէին կարող թե ինչ է կատարվելու րոպեներ անց: Խաղալիս հանկարծ Նարեկը սայթաքեց ու ընկավ Աննաի վրա, հետևաբար Աննան էլ ընկավ: Տիկնիկը, որ՝ Աննաի անբաժան մասն էր կազմում, նրա  ընկնելու պահին դուրս թռավ նրա ձեռքից:
-Լիլի՜, Լիլի՜,- Աննան լացելով բարձրացավ ուազեց դեպի ջուրը, կարծելով թե այդտեղ կլինի:
-Ան, ես կգտնեմ մենակ թե մի լացի,-այս ասելով Նարեկը սկսեց փնտրել  տիկնիկը:

-Գնա պետք չի, չեմ ուզում-պատասխանեց նա արտասվելով, սրտի խորքում փափագելով կրկին ձեռքն առնել Լիլիին: 
Այդ տիկնիկը նրան նվիրել էր տատիկը, ով և արդեն, մոտ 2 տարի է ինչ մահացել էր:Տիկնիկը նրան հիշեցնում էր իր տատիկին: Մի քանի րոպե անց, մինչ Նարեկը փնտրում էր տիկնիկը, ահռելի փոթորիկ բարձրացավ, ամեն մեկը փորձում էր շուտափույթ փախչել ծովափից:


 



Հիշողություն (Պատմվածք) - Հեղինակ, պատմություն


Շուրջ բոլորը ամերիկացիներ էին, նրանցից ոչ ոք չէր հասկանում թե ինչ էր ուզում ասել Աննան: Նա այս ու այն կողմ վազելով , որի ոտքերն ընկնելով, որի շորերից քաշելով գոռում էր.
- Օգնե՜ք, օգնե՜ք, եղբայրս, Լիլին, նրանք խեխտվում են:Օգնե՜ք,- Տեսնելով, որ ոչ ոք չի հասկանում իրեն, նա վազեց տան կողմ, ճանպարհին հանդիպելով իրենց փնտրող ծնողներին- մամ, պապ, Նարեկը, Նարեկըը, Լիլին խեխտվում են:
-Ինչպե՞ս թե խեխդվում են, որտե՞ղ
-Էստեղ են- ձեռքով ցուց տալով վազեց դեպի այդ կողմը, իր հետևից տանելով ծնողներին:
-Նրանք հասան, տեսնելով որ որդին չկա, անգամ ձայն չի հանում նա մտավ ջուրը նրան փնտրելու, փոթորիկը ավելի բարձրացավ, այնպես թր ափում կանգնած Աննաի և իր մոր շորերը ծովափի ջրից թրջվեցին: Մայրը ամուր սեղմել էր կրծքին աղջկան, և փորձում էր ինչ-որ կերպ տեսադաշտում պահել ամուսնուն: Նրանք երկուսն էլ սկսեցին լացել երբ ուշացան թե՛ հայրը, և թե՛ որդին:
Շուտով ալեկոծությունն ավարտվեց, ծովը հանդարտվեց, ու մի քանի վայրկյանում հեռացան երկնքում կուտակված ամպերի հսկայական բլուրները: Կարծես թե ինչ-որ մեկը, եկել էր ինչ-որ բան տանելու, և ստանալուն պես, զենքերը վայր դնելով հեռացավ: Գայանեն՝Աննաի մայրը անմիջապես բարձրացավ, դառնաղի արտասուք թափելով փնտրում էր իր ամուսնուն և որդուն, որոնք թերևս արդեն չկային, ամեն ինչ խառնվել էր նրա գլխում, մի կողմում նրա Անպաշտպան աղջիկն էր, մի կողմում երկու սիրելիների երևակայական մարմինները:Եվ այս բոլորը ինչ կարող էին անել երեսունչորս տարեկան կնոջ հետ, եթե խելագարության չհասցնեին: Անցան ամիսներ, գրեթե ոչինչ չէր փոխվել, եթե հաշվի չառնենք այն, որ Աննան օր օրի կորցնում էր մորը: Տեսականորեն ամեն ինչ կարգին էր, բայց Գյաննեի մոտ հոգեկան խնդիրներ էին առաջացել: Կարծում եմ պատճառաբանելու կարիգ չկա:
Այդ դեպքից երկու տարի անց, չդիմանալով դառը իրականությանը մահացավ Աննաի մայրը: Տասնչորս տարեկան մի աղջիկ, որը բառիս լայն իմաստով մնացել էր բախտի քմահաճույքին: Այդ պարագայում 4 պատի առկայությունն էլ չեր մեղմացնում դրությունը: Ինչ կարող էր անել Աննան Նահանգներում, իր կողքին չունենալով ոչ ոքի, և ոչինչ: Ո՛չ, կներեք սխալվեցի ասելով ոչինչ, նա իր կողքին մի մեծ ցավ ուներ, ցավ որ գալիս էր այն գիտակցումից, թե իր եղբայրն ու հայրը մահացել են իր պատճառով, իր անիծյալ Լիլիի պատճառով: Այս բոլորը խանգարում էր նրան: Քանի որ նա ոչ մի հարազատ չուներ այդտեղ, նրան տարան մանկատուն: Առաջին մեկ տարին նա կյանքի թերևս ամենավատ շրջանն էր: Չգիտեր լեզուն, չէր հասկանում ոչ ոքի: Հաջորդ տարի նրան տեղափոխեցին մեկ այլ մանկատուն, այնտեղ հայ աշխատակից կար: 

Մոտ վաթսունհինգ տարեկան, շեկ մազերով մի կին էր, որը չնայած իր պատկառելի տարիքին չէր կորցրել իր գեղեցկությունը: Նրա անունը Ալբինա էր, բայց փոքր-ինչ հեշտացնելու համար, նրան Ալբա էին անվանում :Կարծես ամեն ինչ լավ էր ընդհանում, այդ կինը դարձավ Աննայի երկրորդ մարդը, բայց ահա եկավ նրա երկրորդ փորձությունների տարին: երեք տարի անց մահացավ Ալբան , նա կրծքագեղձի քաղցկեղ ուներ: Այդ մասին շատ ուշ իմանալով, նա չկարողացավ պայքարլ դրա դեմ: Այդ մասին Աննան չգիտեր:Մահվանից օրեր առաջ նա մի նամակ էր գրել Աննաին, տալով իր աշխատակիցներից մեկին նա խնդրել էր, մահվանից հետո տալ նրան:Եկավ այդ օրը , Օլիվիան՝ կինը որի մոտ Նվարդի նամակն էր, եկավ Աննաի սենյակ: Այդտեղ նա մենակ էր, մոտենալով նրան, գրկեց, ու ասաց , որ կարևոր բան ունի ասելու: Դե 4 տարի ստանալով համապատասխան կրթություն և ձևավորվելով այդ միջավայրում Աննան արդեն լավ տիրապետում էր անգլերեն լեզվին.
-Աննա մենք պետք է խոսենք:
-Ինչի՞ մասին Օլիվ
-Ալբայի
-Լավ, բայց այսօր ինչո՞ւ չի եկել
-Հենց այդ մասին էի ուզում խոսել
-Ուրեմն սկսեք, լսում եմ Ձեզ
-Աննա, Ալբան, Ալբան
-Ալբան ի՞նչ
-Ի՞նչպես կվարվես, եթե մի օր իմանաս, որ նա այլևս չկա
-Մտախել անգամ չեմ, ուզում: Հուսով եմ նման բան չի լինի:
-Արդեն եղել է- ասաց Օլիվիան ցածր ձայնով, 
-Ի՞նչ
-Դու արդեն հասուն մարդ ես, հուսով եմ ինձ կհասկանաս
- Չեմ հասկանում, ո՞րն է Ձեր նման նախաբանի պատճառը
-Ուժ տուր ինձ տեր Աստված, - շշուկով ասաց նա, ապա շարունակեց,- ես գիտեմ քեզ համար ինչ մեծ նշանակություն ուներ Ալբան, նաև գիտեմ այն , որ դու էլ մեեծ նշանակություն ունեիր նրա համար; Բայց եկավ այն պահը, որ ճակատագիրը բաժանեց Ձեզ, նա...
-Ի՞նչ, Ի՞նչ եք խոսում, ինչպես թե բաժանեց,- ասաց Աննան լացակումած ձանով, ապա երկու ձեռքեվ սրբելով արցունքոտված աչքերը, ընկավ Օլիվիայի գիրկը:
-Լաց մի եղիր,Աննա, նա չէր ուզենա քեզ տեսնել թաց աչքերով, հավատա ինձ:
Որոշ ժամանակ տիրեց լռությունը: Երբեմն-երբեմն այն խախտում էր Աննաի հեկեկոցը: Րոպեներ անց Օլիվիան գրկից բարձրացրեց Աննաին, և հանելով նամակը ասաց.
-Սա նրա նամակն է քեզ.կարդա:
-Նամա՞կ
-Այո
-Տուր ինձ,- վերցնելով նամակը , ամուրս սեղմեց կրծքին,ապա համբուրեց, ու նոր բացեց այն:Սկսեց կարդալ.
«Իմ Աննա: Ես քեզ մանկատում մտնելու պահից սկսած ընդունեցի հարազատ երեխայիս նման: Ու քեզանից կամա թե ակամա զգացի այդ նույն ջերմությունը: Երեք տարի ես ինձ մայր էի զգում, ափսոս չկարողացա քեզ որդեգրել, դու այդ մասին չես իմացել, բյց ես այդ հարցով զբաղվել եմ: Թերևս ապարդյուն, ես ամուսնացած չէի, ու այդ պատճառով չկարողացա քեզ որդեգրել:Ցանկությունս մեծ էր,իսկ շանսը փոքր: Մեկ տարի առաջ էլ,իմացա հիվանդությանս մասին որի դեմ պայքարելն անհնար էր դարձել:Հույսս ամբողջովին կորցրեցի: Հիմա չեմ ուզում, ուշդրությունդ հրավիրել ացյալի վրա, այժմ ինձ քո ապագան է անհանստացնում: Ես կազմել եմ իմ կտակը, ու քեզ նվիրել տունս: Դու դեռ չափահաս չես, հետևաբար մանկատնից դուրս գալու իրաւոնք չունես, հետևապես ժառանգությունդ կարող ես կառվարել այդտեղից դուրս գալուց հետո: Իմացած եղիր որ ես,մայրդ հայրդ, քո սիրելի եղբայրը երկնքից հետևում ենք քեզ: Արա խելամիտ քայլեր: Ապրիր հայրին վայել»,- ավարտելով կարդալը նա ճչաց.
-Երկրորդ հարվածը, ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ!!!!
-Ի՞նչ պատահեց,-հարցրեց Օլիվիան զարմացած ձայնով:(Նա չհասկացավ,ոչ Աննայի ընթերցածը, և ոչ էլ ասածը, այդ բոլորը հայալեզու էր):
-Օլիվ, երկրորդ անգամ ես ստանում եմ մեծ հարված կյնաքի կողմից, նախ մահացան հայրս ու եղբայր, հետո մայրս, իսկ հիմա Ալբան: Այլևս ում է պտք իմ ապրելը: Եթե մի ողջ աշխարհում ես մենակ եմ; Անգամ չգիտեմ կկարողանամ Հայաստան հասնել թե ոչ, արդյոք կկարողանամ ապրել, գոյատևել:
-Մի անհանգստացիր մենք քո կողքին ենք, կանենք ամեն ինչ հնարավորություն սահմաններում:
-Կանե՞ք, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ընդհամենը 4 ամիս անց, իմ ճակատագրի հետ չգիտեմ թե ինչ կլինի, չորս ամիս հետո ինձ մեծ ցանկության դեպքում էլ այստեղ չեն պահի: Արդեն չափահաս կլինեմ, ու պետք է ինքս պահեմ ինձ, անկախ բոլորից: Աստված իմ, ի՞նչ ե անելու:
-Եթեդու դուրս գաս այստեղից դեռ չի նշանակում ,որ մենք քեզ մենակ կթողնենք:
-Օլիվ, ի՞նձ ես խաբում, թե՞ քեզ: Ի՞նչ է ես չեմ տեսնում, որ դու ամբողջ օրն այստեղ ես: Դու ընդհամենը գիշերային ժամերին ես տուն գնում, այն էլ հազվադեպ:
Օլիվիան այլևս չկարողանալով պատասխան տալ, վեր ացավ, համբուրեց Աննայի գլուխը ու հեռացավ:Նա լալիս էր, անվերջ լալիս: Հասկնու էր, որ դա իր վեջին հույսն էլ մարեց: Գիտակցում էր, որ մենակ էր նահանգներում: Եվ ինչ էր պետք անել: 



Հիշողություն (Պատմվածք) - Հեղինակ, պատմություն

Անցավ այդ չորս ամիսը ևս: Եկավ այն պահը երբ Աննան ուզած թե չուզած պետք է լքեր իր օրրանը: Նա հավաքեց իր ունեցած փոքրիկ իրերը, մի երկու շոր, որ նվեր էր ստացել Ալբինաից: Պատրաստվեց իր գնալուն: Բոլորը դուրս եկան նրան և իր ընկերուհուն ճանապարհելու: Նրան և իր ընկերուհուն ՝Նիակին, նույն օրն էին բերել այդտեղ, ոստի և նրանք միասին էլ պետք է գնային:Դուրս գալով մանկատնից, նրանք չգիտեին ուր պետք է գնան և ինչ պետք է անեն: Նիկան շատ համեստ աղջիկ էր, նրան մանկատուն էին բերել,քանի որ մոր մահվանից հետո, հայրը երկրորդ անգամ էր ամուսնացել:
-Ո՞ւր ենք գնում
-Չգիտեմ, քայլիր
-Քայլեմ, բայց ո՞ւր, ինչքա՞ն
-Հարցեր մի տուր, եթե ուզում ես գնա քո ճանապարհով, արա ինչ ուզում ես
-Ա՞ն, քեզ ի՛նչ եղավ, ո՞րն է նման կերպ խոսելուդ պատճառը: Հոգնե՞լ ես ինձանից: Եթե այո, ուրեմն այդպես էլ ասա:
-Լռիր ու արի ինձ հետ, եթե ուզում ես, իսկ եթե պատրաստվում ես հարցախեխդ անել, ապա գնա:
-Կլռեմ:
Նրանք քայլելով մոտեցան մի սրճարանի: Սրճարանի պատին հայտարարություն էր փակցված.
«Պահանջվում են բարետես արտաքինով աղջիկներ/տղաներ մատուցող աշխատելու համար»:Աննան սա նկատելով ակամաից ժպտաց, ու ցույց տվեց Նիկային.
-Նիկ, նայիր,ենք կարող ենք աշխատանք գտնել այստեղ:
-Իսկապե՞ս, իսկ ում ենք սպասում, դե գնացինք:
-Սպասիր, մեծ խնդիր ունենք:
-Ի՞նչ խնդիր:
-Բարետես արտաքինի:
-Չեմ կարծում, դու գեղեցկուհի ես:
-Մի չափազանցրու, բացի ադ ես դա չէի ասում: Մեր հագուստներին նայիր:
-Ան նրանք աշխատողներին համապատասխան հագուստ են տալիս, իմ հիշելով; Այնպես որ գնացինք:
-Լավ,- պատասխանեց Աննան և մտան սրճարան:
-Ողջույն, համեցեք նստեք,- նրանց մոտեցավ մի երիտասարդ
-Ողջույն: ո՛չ կներեք մենք Ձեր մենեջերին ենք փնտրում, եթե խնդրեմ կկանչեք- ասաց Աննան:
-Ես եմ մենեջերը, - թեթև ժպիտով պատասխանեց նա:
-Կներեք...
-Կարիգ չկա, ինչո՞վ կարող եմ օգտակար լինել
-Մենք հայտարարության համար ենք եկել
-Պարզ է, ըստ երևույթին Դուք եք աշխատանի ընդունվողը, եկեք ես պայմաններին կծանոթացնեմ, հետո կանցնեք աշխատանքի:
-Բայց մենք երկուսով ենք:
-Երկուսո՞վ
-Այո
-Բայց նա...,- այս ասելով այլևս չշարունակեց, Նիական իր արտաքին տվյալներով չէր փայլում, սիկ նման վայրերում գեղեցկոթյունը հաճախորդների այցելելու գրավականն էր: Բայց Աննան այնքան գեղեցիկ էր , որ նման աշխատղ ունենալու հնարավորությունը բաց թողնելը առնվազն հիմարություն կլիներ նրանց կողմից: Այդ պատճառով նա ասաց,- մենք մատուցողի մեկ տեղ ունենք, բայց նա կարող է խոհանոցում աշխատել, եթե ցանկություն ունեք
Նիկան միջամտեց.
-Իհարկե ունենք, իսկ լավ կվարձատրեք,- վերջին բառներն ասելուց հետո միայն հասկացավ որ տեղին չէր, Աննան թեթև հարվածեց նրան ուսով, հասկացնելու համար որ լռի:Սա նկատեց Ջոնը՝ սրճարանի մենեջերը

Ջնպայման, անպայման: Դե ինչ գնանք,- նրանց ուղեկցեց ծանոթացնելու սրճարանի հետ, ապա գնացին տնօրենի մոտ: Ամեն ինչ լավ ընթացք ունեցավ, նրանք անգամ հասցրեցին հանրակացարանում սենյակ վարձել: Այսպես մի քանի ամիս: Մի օր սրճարան եկավ նահանգներում ամենահայտնի ռեժիսորներից մեկը: Նրան մոտեցավ Աննան: Ողջունելով նրան տվեց ճաշացանկը ապա հեռացավ: Աննայի գեղեցկությունը չվրիպեց նրա աչքից: Բացեց ճաշացանկը մի երկու թերթ թեթեվակի հայացքով նայելուց հետո փակեց, ու կանչեց մատուցողին: Աննան եկավ.
-Ընտրեցի՞ որևէ բան
-Ո՛չ,բայց մի առաջարկ ունեմ:
-Ասեք լսում եմ,
-Կցանկանա՞ք նկարել իմ ֆիլմում:
-Բայց ես դերասանուհի չեմ:
-Խաղալու համար դերասան լինելը շատ քիչ է, դրա համար գեղեցկություն է պետք, և ներքին
-Շնորհակալ եմ, բայց Ձեր ֆիլմում ես ի՞նչ դեր կարող եմ խաղալ
-Ինձ գլխավոր հերոսոհու կեպար է անհրաժեշ, եթե ցանկանաք կարող եք մարմնավորել:
-Եթե հնարովորություն կտաք, մեծ հաճույքով:
Նրանք պայմանավորվեցին, Աննան գնաց նախնական նկարահանման: Կարծես թե հեշտ տրվեց այդ ամենը: Ջեքը՝ ռեժիսորը նրան նախնական գումար տվեց հագուստներ և մի անի այլ իր գնելու հաամար: Սկսվեցին նկարահանումները և Աննայի կյնաքի լուսավոր շրջանները: Ֆիլմի նկարահանումները տևեցին 3 տարի, ավարտվելու պահին նա արդեն 21 տարեկան էր: Ցուցադրումներից հետո ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, ֆիլմ, որը նրան այդ ասպարզում հաստատվելու հնարավորություն չվեց, չստանալով համապատասխան կրթություն նա ոչնչով չէր տարբերվում պրոֆեսիոնալ դերասաններից:Նրան հրավիրեցին մի քանի այլ ֆիլմերում ևս նկարահանվելու: 
Ֆիլմի առաջին ցուցադրումից անցավ 4 տարի: Բոլոր դերասան-դերասանուհիները հավաքվել էին , որպեսզի նշեն վիլմի ծննդյան» օրը: Այդտեղ էր նաև ֆիլմի գեղեցկուհին՝ Աննան; Բոլոր հրավրվածները արդեն իրենց տեղերում էին, երբ լսվեց մի երեխայի ձայն.
-Մամ, ո՞ւր է տիկնիկս, բերեք ես Լիլիին եմ ուզում, Լիլի՜:
Նա այդ ձայնը լսելով ապշեց: Լիլի դա այն տիկնիկի անունն էր, որից սկսվեցին նրա դժբախտությունները:Մի պահ նա սարսափեց, կարծելով թե դա այն նույն Լիլին է, ապա հիշեց, որ նա կորել է ծովի ավազների մեջ, և հիմա ով իմանա, որ մամուռների մեջ է խճճված:
Աննաին հրաիրեցին բեմահարթակ: Բարձրանալիս նա նկատեց աստիճանների կողքին ընկած տիկնիկը, նրան թվաց թե աչքին էր երևում,կռացավ, որ վերցնի, ու այդ պահին երեխան վազելով մոտեցավ նրան, բռնեզ զգեստի ներքևի հատվածը ու թափ տալով ասեաց.
-Գող, ինչո՞ւ ես գողացել իմ գեղեցկուհուն:
-Աստված իմ, սա այդ անիծյալ Լիլին էր- սարսափահար գոռալով դեն նետեց տիկնիկըու համարյա ուշագնաց եղած ընկավ աստիճանների վրա: Բոլորը իրար խառնվեցին, իսկ նա ոչինչ չէր նկատում, նրա աչերի առաջ բոլոր իր հետ եղած պատոմություններն էին պտտվում:

Այս բոլորը նա հիշեց այն ժամանակ երբ Ձեռքն առավ այդ տիկնիկը, որը և հետագայում պարզվեց , որ այն Լիլին էր, որը ժամանկին կարծեց թե ընկելե ծովը, որի պատճառով կորցրեց եղբորը, հետո հորը, չանցած երկու տարի մորը, իսկ իրականում դա վերցրել էի ծովաում գտնվող երեխաներից մեկը, երբ տեսլ էր ընկած է գետնին: Նա այդ երեխայի մայն էր, որը հենց նոր գող անվանեց Աննաին: Անցյալի դառը հիշողությունները պատեցին նրան: Սկսվեց ֆիլմի ցուցադրումը, ապա ավարտվեց, բայց Աննան ոչինչ չեր տեսնում և չեր լսում, միայն հիշում էր ու հիշում:


Հիշողություն (Պատմվածք) - Հեղինակ, պատմություն

7

29

1275

  • Լիլ
    2015-07-18 19:39:00
    http://www.copypaste.am/wp-content/uploads/2015/07/finders-keepers-claire-260.jpg ինքը իմ ամենասիրելի ֆիլմերից մեկիցա
    • Crazy
      2015-07-18 19:41:04
      Իմն էլ: Հենց տիկնիկի անունով էլ էստեղ տիկնիկը կոչվեց Լիլի: :)
    • Crazy
      2015-07-18 19:41:28
      Վերջին միտառն եմ փոխել էլի:
      • Լիլ
        2015-07-18 20:01:51
        Լիլի չէ Լիլիթ :) տիկնիկի ոտքի տակ էր գրած տենց
      • Լիլ
        2015-07-18 20:02:19
        :) հա քո պատմության մեջ Լիլիյա
    • Crazy
      2015-07-18 20:04:14
      Ա՜յ ապրես: :) Դե ,որ նույնը չլիներ մի տառը կուլ տվեցի: (ժպիտ)
      • Լիլ
        2015-07-18 20:05:37
        համենայն դեպս ապրես :) բայց նենց եմ սիրել էտ ֆիլմը,,,նենց հետաքրքիր ստացվեց,դրեցի որ նայեմ մեկել տեսա,որ տիկինիկ ոտքի տակ գրածա իմ անունը :D ասեցի,էսի իմ համար են նկարել
    • Crazy
      2015-07-18 20:07:40
      Դու էլ ապրես: :) Ա՛հ ես էլ սկզբից չէի ուզում նայել: Եղբորս կինը, բա՝ սպասի մի պահ նայենք հետո անջատի:Մի պահ նայեցինք ու դարձավ 1 ժամ + (ժպիտ)
      • Լիլ
        2015-07-18 20:10:15
        :D հետաքրքիրը միշտել նայվումա,,,դե իմը ուժսնա ֆիլմերից առաջինը,,,, :) :) :) :)
      • Crazy
        2015-07-18 20:11:04
        Բաարի գրկեմ: Ես էլ սիրում: Պիրամիդան դիտել ես?
      • Լիլ
        2015-07-18 20:12:28
        էտ են բուրգերի ֆիլմնա՞
      • Լիլ
        2015-07-18 20:13:48
        հա նայելեմ,բա ոնց
      • Crazy
        2015-07-18 20:22:11
        Ըհը՜: Լավն է չէ՞
      • Լիլ
        2015-07-19 00:15:04
        հա լավն էր,դե որ ուժսա վատնելա լավը իմ համար
  • FLY(Կուլե)
    2015-07-18 20:12:41
    Շատ ապրես, գրել չէիր խնայել , հետաքրքրությունը չթողեց զգալ երկարությունը:Մի հատ բան հիշեցի ու էլի հասկացա ,տարօրինակ մարդ եմ՝ փոքր ժամանակ՝ 12-13-ում,մի արջուկ ունեի ձեռքիս ափի չափ ,ես չեմ սիրել խաղալիքներ,հատկապես փափուկ խաղալիքներ, բայց դա պաշտում էի,անունը դրել էի Ինիկո աաա:D ուզում եմ 0_0 Հերոսուհին հրաշք անուն ուներ:D
    • FLY(Կուլե)
      2015-07-18 20:21:23
      Հա,մեկ էլ էլի մի համընկնում ՝ մանկատուն-_- բայց ընթացքը ուրիշ է ինձ մոտ :
    • Crazy
      2015-07-18 20:24:40
      Դե Ան, եթե սա երկար էր պատկերացնում եմ ապագա գրածս քեզ համար երևի դարդ կլինի: Շա՜տ երկարն է ու շա՜տ խառը:Այդքան էլ տարօրինակ չես, եթե հաշվի առնենք ,որ ես մինչև հիմա անտեսանելիի հետ զրույց եմ անում, կանչում ու քշում (ժպիտ) : Ա՛ սա շա՜տ շուտ եմ գրելերևի էդ ժամանակ ընկերներ չէինք: Այո, սիրածս անունն է: Ա, իմ մյուսում էլ կա մանկատունը,բայց մի պահ է: :)
      • FLY(Կուլե)
        2015-07-18 20:27:24
        Ես մենակ կեչդանիների ու Աստծո հետ եմ հաճախ խոսում :D մեկ մեկ-մեկ էլ՝ինքս ինձ հետ, սա լավագույն միջոցն է ինքդ քեզ հասկանալու : Հ.Գ. Ես գիժ չեմ:D
      • FLY(Կուլե)
        2015-07-18 20:31:13
        Մի հարց.Հասկացա՞ր անվան նշանակությունը(արջուկի):D
      • Crazy
        2015-07-18 21:45:10
        Ա՛հ բա քեզ թվում է անտեսանելին,ով է եթե ոչ՝ ես;Դ Ոնց որ հետգրության մեջ ասեիր՝ Մար դւո գիժ ես :D Դե մի պահ Ինեստաին պատկերացրեցի,հետո Իկոնա բառը, ու չհասկացա էդպես էլ
  • FLY(Կուլե)
    2015-07-19 00:25:50
    Աաա ասենք Ինիկո,ոչ թե Իկոնա:Ճիշտ ես հասկացել :)
    • Crazy
      2015-07-19 11:56:02
      Բա ասում եմ էլի, մի պահ պատկերացրի Իկոնա: Ո՞ր մասը :Դ Եսերկու բան եմ ասել: Ինեստայի հետ էր կապվա՞ :) ծ:
      • FLY(Կուլե)
        2015-07-20 00:58:19
        Հա,հա, հենց նրա,դրա համար էլ շա՜տ էի սիրում :D
  • T.D.S Revolution
    2015-07-19 00:33:47
    Որակովա...ապրես
    • Crazy
      2015-07-19 11:56:14
      Շնորհակալ եմ, շա՜տ (ժպիտ)
  • PRIVATE DETEKTIVE
    2015-07-20 13:46:27
    Բրավոոոո----ՇԱՏ ԼԱՎՆ ԷՐ ԱՊՐԵՍ (ուրախ)
    • Crazy
      2015-07-20 14:27:26
      Շնորհակալ եմ: Ա դուք էլ ապրեք, են էլ երկար :D