Copy SMS

Ֆուտբոլ News 18.07.2015

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


1) Արսենալը պլանավորում է ձեռք բերել Ռեալ Մադրիդի հարձակվող Կարիմ Բենզեմային: Պրեմիեր լիգայի ակումբը արդեն երկար ժամանակ է հետաքրքրվում է ֆրանսիացու ծառայություններով: Ըստ տեղեկությունների, Արսենալը պատրաստ է 40մլն ֆունտ առաջարկել 27 ամյա ֆուտբոլիստի համար, ով կարող է բանակցություններ սկսել ակումբի հետ հաջորդ շաբաթ:

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


2) Բրազիլիայի հավաքականի հարձակվող, «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռոբինիոն կշարունակի կարիերան չինական Սուպերլիգայում։ 31-ամյա հարձակվողը 6-ամսյա պայմանագիր է կնքել «Գուանչժոու Էվերգրանդի» հետ։ Բրազիլացին չինական ակումբին է միացել իբրև ազատ գործակալ, քանի որ «Միլանի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրացել է 2015թ․-ի ամռանը։ Ռոբինիոն հանդես կգա 60 համարի մարզաշապիկով:  «Գուանչժոու Էվերգրանդում» հանդես են գալիս ևս 4 բրազիլացիներ, այդ թվում նաև «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Պաուլինիոն, իսկ ակումբի գլխավոր մարզիչն է հայտնի բրազիլացի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին։

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


3) Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը նոր մրցաշրջանի նախաշեմին հայտնել է իր հիմնական ծրագրերի մասին։ Իսպանացի մարզիչը , ով հայտնի է իր պաշտպանողական ոճի ֆուտբոլով, նշել է, որ մտադիր է պահպանել «Ռեալի» համար ավանդական դարձած հարձակվողական ոճը։  


«Ես ցանկանում եմ, որպեսզի Մադրիդի «Ռեալը» մնա «Ռեալ»։ Ցանկանում եմ, որպեսզի մեր թիմը հաղթանակ տանի ամեն խաղում, լինի նախաձեռնող, պահպանի վերջին տարիների հարձակման ոճը, սակայն պաշտպանվի ավելի լավ, քան նախկինում»,- մարզչի խոսքերը մեջբերվել է ակումբի պաշտոնական կայքում։


Բենիտեսը նաև ընգդծել է, որ խաղը կփորձի կառուցել Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ։ Պորտուգալացին խաղադաշտում կպահպանի իր դիրքը, իսկ Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա հարձակման գծի կենտրոնում։ «Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» համար շատ կարևոր է։ Մենք ունեցել ենք հանդիպում, որի ընթացքում փոխանակվել ենք մտքերով՝ փորձելով հասկանալ, թե ինչ խաղային տեսք կունենա թիմն առաջիկայում։ Մեզ հաջողվեց առավել մոտիկից ծանոթանալ միմյանց։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նա հնարավորություն ունենա դրսևորելու իր լավագույն կողմերը, իսկ թիմը առավելագույն օգուտ ունենա նրա խաղից»,- ասել է Բենիտեսը։


Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց4) «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտնել է, որ ակումբի նորեկ կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է 2015/16թթ․-ի մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացնել մեկ այլ ակումբում, քանի որ ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով մինչև 2016թ․-ը չի կարողանա հանդես գալ կատալոնական ակումբում։ Այս քայլով «Բարսելոնան» կկարողանա լուծում տալ Թուրանի խաղային պրակտիկայի հետ կապված խնդրին։


«Այո, դա հնարավոր է, սակայն որոշիչ խոսքը պատկանում է մարզիչ Լուիս Էնրիկեին։ Մենք պետք է իրավիճակը գնահատենք սպորտի տեսանկյունից։  Եթե «Բարսելոնան» բաց թողնի Թուրանին, ապա նա պետք է հանդես գա այնպիսի ակումբում, որը չի մասնակցում Չեմպիոնների լիգային։  Ինչ վերաբերում է Ալեիքս Վիդալին՝ նա արդեն որոշել է մնալ «Բարսայում»,- ասել է Բարտոմեուն։

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


5) «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավիեր Էրնանդեսը նոր մրցաշրջանում հնարավորություն կունենա փորձելու իր ուժերը թիմի կազմում։ Մեքսիկացին հոլանդացի մարզչի ղեկավարման ընթացքում անցկացրել է ընդամենը 2 հանդիպում, որից հետո վարձավճարով միացել «Ռեալին»։ Այժմ չնայած «Վեսթ Հեմի» և ՄԼՍ-ի մի շարք ակումբների հետաքրքրվածւթյանը՝ մեքսիկացին, ամենայն հավանականությամբ, իր կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։


«Անցած տարի մենք որոշեցինք բաց թողնել Չիչարիտոյին և Ուելբեքին, քանի որ ձեռք էինք բերել Ֆալկաոյին։ Այժմ Չիչարիտոն վերադառնում է»,- ասել է Վան Գալը։ Մարզչիը նաև հավելել է, որ Էրնանդեսը և Անխել դի Մարիան թիմի հետ միասին հուլիսի 25-ին կմեկնեն ԱՄՆ՝ անցկացնելու խաղային շրջագայություն։

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


6) Հանրահայտ «Forbes» ամսագիրը հերթական անգամ ներկայացրել է աշխարհի ամենահարուստ սպորտային ակումբների շարքը։ Երրորդ տարին անընդմեջ այն գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որի արժեքը գնահատվում է 3․26 միլիարդ դոլար։ Լավագույն տասնյակ՝


1․ «Ռեալ» (Ֆուտբոլ)- 3․16 միլիարդ դոլար
2-3 «Դալլաս Քոուբոյս» (ամերիկյան ֆուտբոլ)- 3․2 միլիարդ, «Նյու Յորք Յանկիս» (բեյսբոլ)- 3․2 միլիարդ դոլար
4․ «Բարսելոնա» (ֆուտբոլ)- 3․16 միլիարդ դոլար
5․ «Մանչեսթեր Յունայթեդ» (ֆուտբոլ)- 3․1 միլիարդ դոլար
6-7 «Լոս Անջելես Լեյքերս» (բասկետբոլ)- 2․6 միլիարդ դոլար, «Նյու Ինգլենդ Պետրիոտս» (ամերիկյան ֆուտբոլ)- 2․6 միլիարդ դոլար
8․ «Նյու Յորք Նիքս» (բասկետբոլ)- 2․5 միլիարդ դոլար
9-10 «Լոս Անջելես Դոջերս» (բեյսբոլ)- 2․4 միլիարդ, «Վաշինգթոն Ռեդսկինս» (ամերիկյան ֆուտբոլ)- 2․4 միլիարդ դոլար

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


7) Չելսին հետաքրքրվում է Զենիթի կիսապաշտպան Աքսել Վիտսելի տրանսֆերով: Ակնկալվում է, որ բելգիացի ֆուտբոլիստը կհեռանա ռուսական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և նրա ծառայություններով նաև հետաքրքրված է իտալական Միլանը: Ըստ տեղեկությունների, Չելսիի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է վաճառել Ջոն Օբի Միկելին և նրան փոխարինել Վիտսելով, որի տեղափոխությունը կարող է արժենալ 24 մլն ֆունտ:

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


8) Էսպանյոլը հաստատեց, որ դարպասապահ Կիկո Կասիլյան կտեղափոխվի Ռեալ Մադրիդ: Իկեր Կասիլյասի հեռանալուց հետո, 28-ամյա Կասիլյային ակտիվորեն կապում էին մադրիդյան ակումբ տեղափոխվելու հետ: Էսպանյոլը ակումբի պաշտոնական կայքում արդեն հայտարարել է, որ Կասիլյան վերադառնում է մադրիդի Ռեալ:

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


9) Արսենալը պատրաստվում է առաջարկություն անել Դորտմունդի Բորուսսիայի հարձակվող Պիեր-Էմերի Օբամեյանգին: Ըստ RevierSport-ի, անգլիական ակումբը 30մլն ֆունտից ավել գումար կառաջարկի գաբոնցի ֆուտբոլիստի համար: Անցյալ մրցաշրջանում Օբամեյանգը Դորտմունդի կազմում դարձավ 26  գոլի հեղինակ:

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


10) ուվենտուսի գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան կրկին հայտարարել է, որ Պոլ Պոգբայի տրանսֆերը չի վաճառվում: Ավելի վաղ այս ամիս, Բարսելոնայի նախագահական ընտրությունների թեկնածու Ժոան Լապորտան հայտարարել էր, որ եթե ինքը ընտրվի նախագահ, ապա կգնի Պոլ Պոգբային: Սակայն, ինչպես երևում է այդ ամենը զայրացրել է իտալական ակումբի գլխավոր տնօրեն Մարոտտային: 


«Ցանկացած ակումբ, որը հետաքրքրվում է Պոգբայով, պետք է խոսի Յուվենտուսի հետ, ոչ թե նրա գործակալ Մինո Ռայոլայի»:


«Պոլ Պոգբան չի վաճառվում»,- ասել է Մարոտտան:

Ֆուտբոլ News 18.07.2015 - Ֆոտբոլ, սպորտ, լրատվամիջոց


11) Յուվենտուսը մտադիր է փոխարինել Անդրեա Պիռլոյին Ռեալ Մադրիդի կիսապաշտպան Իսկոյով:


Վետերան ֆուտբոլիստը  վերջերս տեղափոխվեց ՄԼՍ ՝ Նյու Յորք Սիթի ակումբ, որտեղ հանդես է գալիս նաև Բարսելոնայի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան:


Իսկոն հիանալի մրցաշրջան անցակցրեց և հաջողությամբ փոխարինեց բացակայող Լուկա Մոդրիչին, սակայն այժմ Ռեալը նոր մարզիչ ունի և պարզ չէ, արդյոք Իսկոն կմտնի Ռաֆայել Բենիտեսի ծրագրերի մեջ, թե ոչ:


  Աղբյուրը՝ Ռւսական սպորտաին լրատվամիջոցներ:

4

3

1763

  • FLY(Կուլե)
    2015-07-18 13:29:00
    Ինչքան հիշում եմ, դեռ նախորդ տարվանից Արսենալը հետաքրքրված է Պեդրոյով, բայց Բարսան Ալեքսիսին վաճառեց:Վերջին շրջանում էլի շատ էին խոսում այս մասին :Մի հատ բան հարցնեմ . Առաջին նյութի աղբյուրը կասե՞ք: Լավ կլինի Թուրանին վարձավճար տալը լավագույն որոշումը կլինի:Չիչարիտոն դժվար Էլ մնար, պայքաը մեծ է Մադրիդում:Կիկոյի տրանսֆերին միտեսա չեմ հավատում :Մարոտտայի ասածներին տեղ չեմ տալիս, կա նախնական պայմանավորվածություն ,չնայած պաշտոնական բան չկա:Իսկոն Մադրիդից գնացողը չի:
    • Dark Coffee
      2015-07-18 16:42:56
      Կներես բայց չէմ կարա ասեմ...բայց բոլոր ինֆորմացիան 100տոկոսանոց է
      • FLY(Կուլե)
        2015-07-18 18:20:00
        Կուզե՞ք՝ ես իմանԱմ,Ձեզ ասեմ: :D