Copy SMS

Թույլ մի' տվեք, որ հպարտությունը հաղթի սիրուն...

Թույլ մի' տվեք, որ հպարտությունը հաղթի սիրուն... - տխուր, պատմություն,


Դրսում անամպ երկինք էր, բայց Ջոհնի սրտում թախիծի ամպեր էին կուտակվել: Նա նստած էր րրեն տան դիմացի այգում, որտեղ իր հարևանուհու հետ անցել է իր մանկությունը և հիշում է այդ հին և լավ օրեր: Նա դեռ պատանեկության տարիքից սիրահարված էր իր հարևանուհուն` Ալիսային: Ալիսան բնավորությամբ հպարտ էր և ինքնահավան: Ջոհնի աչքերը սիրուց փայլում էին, ամեն բան, ամեն մի ճյուղ, թուփ հիշեցնում էին Ալիսային: Ալիսային երկար ժամանակ էր, ինչ չէր տեսել Ջոհնը, սիրում էր լուռ:

  Երկար տարիներ հետոնրանք հանդիպեցին: Ալիսան Ջոհնին շատ սառը կերպով բարևեց, չէր ուզում նկատել, թե ինչ է կատարվում Ջոհնի հոգում: Նրանք նստեցին նստարանին և սկսեցին զրուցել: Հենց այստեղից սկսվեց ամեն ինչ: Ինչ նրանք շբվում էին, անցել եր արդեն չորս ամիս և Ջոհնը որոշեց ասել իր զգացմունքների մասին: Նա զանգ տվեց Աիսային և խնդրեց, որ երեկոյան ժամը 6-ին լինի իրենց սիրած վայրում: Երեկոյան ժամը 6-ն էր և երկուսն էլ արդեն այնտեղ էին: Նրանք ևս մեկ անգամ հիշեցին իրենց մանկության տարիները և Ջոհնը վերջապես ասաց իր զգացմունքների մասին, բայց Ալիսան չուզեցավ հասկանալ նրան, թողեց և հեռացավ: Ջոհնը անընդհատ զանգահարում էր Ալիսային, բայց նա չէր պատասղանում Ջոհնի հեռախոսազանգերին: Մի օր Ջոհնը  գնում եր իր ընկերոջ հարսանիքին և որոշեց Ալիսային կարճ հաղորդագրություն գրել: Նա ամբողջությամբ տարվեց հաղորդագրություն գրելով և կատարվեց անսպասելին, ՆԱ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵՑ: Ջոհնին տեղափոխեցին հիվանդանոց, բայց չհաջողվեց փրկել նրա կըանքը:

  2 օր անց Ալիսան եկավ իր բնակարանը, որը գտնվում էր Ջոհնենց բնակարանի կողքին: Նա նստած հումորային ֆիլմ էր դիտում, երբ հանկարծ դրսից լսեց տխուր հուղարկավորության երաժշտությունը: Նա պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ հարևանի տանից դագաղ են հանում, իսկ դագաղի մեջ Ջոհնն էր: Ալիսան վազելով իջավ բակ, կանգնեց ծառի հետևում և լուռ նայում էր, թե ինչպես են 4 պնդակազմ տղամարդիկ իջեցնում դագաղը: Չնայած լավ արած գրիմին, երևում էր Ջոհնի դեմքի խորը վնասվածքները: Ալիսան ճեղքելով հոծ բազմությունը վազեց Ջոհնի դիակի մոտ և լացակումած ձայնում ասաց.

-Ես քեզ նույնպես սիրում եմ Ջոհն, լսում ես, վե'ր կաց ջոհն, ես սիրում եմ քեզ, վե'ր կաց:

 Քիչ հետո նրան հեռացրեցրին Ջոհնի դագաղի մոտից: Ալիսան գնաց իր տուն և առանց մտածելու ինքնասպան եղավ: Հարևանուհին նրան գտավ մահացած վիճակում, իսկ կողքին կար երկտող, որի մեջ գրված էր.

<>:

գնահատեք իմ գիշերվա ժամը 3-ի աշխատանքը: Սպասում եմ մեկնաբանությունների:

Հ.Գ. Կան մի քանի նախադասություններ, որոնք վերցրել եմ այլ պատմությունից:

5

8

1452

  • չակերտներ մի դիր, մեջինը ջնջվում ա
    • Georgy
      2015-07-19 14:32:54
      մերսիիի չգիտեիի հիմա չեմ կարա փոխխեմմմ՞
  • 2015-07-19 13:38:07
    շաատ լավնաաա :'( :'( :'(
  • 2015-07-19 13:39:06
    իսկ երկտողի մեջ ինչ էր գրվածծ
  • Georgy
    2015-07-19 14:32:34
    իսկ երկտողի մեջ գրված էր շտապեք ձեր սիրելիին ասել, որ սիրում եք նրան,, թե չէ հետո ուշ կլինի, իսկ ես կսիրեմ իմ սիրելիին հավիտենական սիրով՝ հավիտենական կըանքում
  • FLY(Կուլե)
    2015-07-19 16:32:42
    Շատ ապրես,լավն էր,սիրո թեման սովորաբար ինձ չի գրավում,բայց հետաքրքրությամբ կարդացի :)
    • Georgy
      2015-07-19 16:52:32
      շատ ուրախ եմ, որ դուր ա եկել, առաջին անգամ գոհացրեցի ՔՈ հայությանը