Copy SMS

Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա..

Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա.. - գրքեր, հետաքրքիր, մեջբերումներԳրքերը փոխում են մեր կյանքը` դարձնում ուժեղ, հետաքրքրասեր, խելացի..դրանք դարձնում են մեզ մտածկոտ և խորհող: Կան բավականին շատ գրքեր որոնք կարող են մեզ ցույց տալ ուղղություններ կյանքի տարբեր հատվածներում: Մարդկանց միշտ հետաքրքրում է թե ինչպես նրանք կարող են դառնալ ավելի խելացի, կարողանալ ձեռք բերել բարեկամներ, մարդկանց հակել իրենց կարծիքին, և վերջապես ինչպես կարողանալ միշտ գտնվել ուշադրության կենտրոնում և հասնել հաջողությունների սեփական կյանքում: 

Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա.. - գրքեր, հետաքրքիր, մեջբերումներ

Առաջարկում եմ կարդալ Դեյլ Քարնեգի <<Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա>>-գիրքը:

Ներկայացնում եմ ձեզ հրաշալի մտքեր գրքից: 

• Ամեն անգամ, երբ տանից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին:

• Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ չիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիչակուն:

• Եթե ցանկանում ես մեղր քամել մի շրջիր փեթակը:


Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա.. - գրքեր, հետաքրքիր, մեջբերումներ• Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է: Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. Ուր մնաց թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները...

• Մարդկային բնավորությունը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:

• Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում...

• Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:

Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա.. - գրքեր, հետաքրքիր, մեջբերումներ• Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք չիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:

• Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով ինձ գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից:

• Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք` մսագործ,հացթուխ թե իր գահին բազմած թագավոր, բոլորիս դուր են գալիս մեզնով հիացող մարդիկ:

• Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:


8

25

2014

  • Dark Smoke
    2015-07-19 23:47:17
    ուխխխ լավներ շատ (բռավո)
  • ציון
    2015-07-19 23:54:24
    Դրան մի հատ լավ բառ կա, բայց չեմ ուզում ասեմ :) ինչևէ, բարի գալուստ
    • Արմինե
      2015-07-19 23:59:00
      ի՞նչին ........
      • ציון
        2015-07-20 00:04:15
        Գրքին
      • Արմինե
        2015-07-20 00:05:21
        Լավագույն գրքերիցա (բռավո)
      • ציון
        2015-07-20 01:08:57
        Լավագույն չէ, էտ իմ մտածած բառն ա :)
  • Crazy
    2015-07-20 00:05:13
    Ընտիր պոստ էր: (լավ)
    • Արմինե
      2015-07-20 00:07:56
      Մերսի (գինի)
    • Crazy
      2015-07-20 00:08:15
      O:)
  • Freedom (Has)
    2015-07-20 00:05:30
    Ես ուսումնասիրել եմ գիրքը էլեկտրոնային տարբերակով, շատ կցանկանայի ձեռք բերել գիրքը, բայց դեռ չեմ գտնում:
    • Արմինե
      2015-07-20 00:07:45
      ծատ լավ գիրք է..ես ունեմ ու արդեն 2-րդ անգամ եմ կարդում
      • Freedom (Has)
        2015-07-20 00:08:51
        Արդեն հասկացել եմ, որ շատ լավն է, բայց չգիտեմ ինչպես ձեռք բերել: (:|
      • Արմինե
        2015-07-20 00:10:15
        Գրադարաններում չկա"
      • Freedom (Has)
        2015-07-20 00:12:26
        Չգիտեմ (:|
  • Արմինե
    2015-07-20 00:20:51
    Նայեք կլինի
    • Freedom (Has)
      2015-07-20 00:42:15
      Անպայման, բայց չեմ կարծում:
  • FLY(Կուլե)
    2015-07-20 00:26:52
    Տարօրինակ է գիտեք, քննություններից հետո սա առաջինը ուզում էի հենց սա կարդալ, բայց էլ. Տարբերակը քաշելուց հետո խնդիրներ եղան, չբացեց ,հետո ուրիշ գրքով շեղվեց ուշադրությունս, բայց անպայման պիտի կարդամ:Շատ ընտիր բաներ կային ասված :Հսմուկ ,ես քեզ մի հատ լինկ կուղարկեմ ,կփորձես:
    • Արմինե
      2015-07-20 00:32:30
      Են ամենալավ գրքերիցա, որ շատ բանա փոխում մարդու մեջ, անպայման կարդացեք:
      • FLY(Կուլե)
        2015-07-20 00:36:43
        Անպայման կկարդամ:D
      • Freedom (Has)
        2015-07-20 00:43:11
        Ան էլեկտրոնայինով չեմ ուզում:
      • FLY(Կուլե)
        2015-07-20 00:45:25
        Ինչի՞: Ես դրան էլ եմ համաձայն ,բայց չի բացում ,մեր գրադարանն էլ բրդելով է աշխատում :D
  • crazy psychologist ☯
    2015-07-20 17:53:48
    գրքի վերնագիրը առաջին անգամ ինձ ոգևորեց, որոշեցի կարդալ, մի քանի էջից հիասթափվեցի,,,, վերջերս որոշեցի էլի փորձել, խորանալ, էդ գաղափարներն ու դիմացինին սեփական նշանակալիության զգացումը ներշնչելը էնքան մտան մեջս, ու ես էնքան շատ սկսեցի կիրառել, որ շուտով ինձ զգացի շրջապատված կեղծ անհատականություններով, սուտ ընկերներով, ու գրքային ապուշներով,,, խորհուրդ չէի տա խորանալ, եթե դուք բիզնեսմեն եք՝ գիրքը գուցե ձեզ շատ օգնի բիզնեսում, բայց կյանքը բիզնես չէ (գոնե՝ իմ համար). մի խոսքով՝ կեղծիքը շատ ա, (կամ, գուցե, ես եմ սխալ ուղությամբ աշխատել)
    • crazy psychologist ☯
      2015-07-20 17:55:43
      բայց էս միտքը լավն է՝ Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից: :) իմ կարծիքով՝ սա ուղղակի գիրք է բիզնեսմենների համար