Copy SMS

Վեն Մաքելվին

Վեն Մաքելվին  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Վերջապես ես կարողացա ազատ ժամանակ գտնել և նորից գալ Քոփի ,կարոտել էի անկեղծ այս միջավայրը ...

Լավ նորություն ունեմ ,ես Կեղծանում եմ ձեռք բերել Վեն Մաքելվին եմ ես արդեն ,մի ձևի փոխվել եմ .

Ինչու դարձա Վեն Մաքելվին ,երևի նրանից որ ինձ պատկերացրեցի իմ ամենասիրելի Երկրում ՝Իռլանդիայում ...

Այո ես Իռլանդամոլ եմ ;)

Ասեմ Ավելին իմ երազանքները սկսկվում են այտեղ ,ու ավարտվում Իռլանադական մոլեգին ալիքներ ծովափներում ,սառնամանիքներում ....

Այս վերջի մեկ տարում շատ բան տեղի ունեցավ իմ կյանքում սիրելիներս ,շատ հարցեր էին առաջանում ինձ մոտ ,որի պատասխաները գտնում էի օրվա առորիյայի մեջ ...հավատում եք թե չէ ,բայց իրոք անհասկանալի էր ,երբ առորյա փոքր մանրուքների մեջ գտնում էիր ծանր հարցերի պատասխաները :

Գիրք եմ գրում ՙՍառը Քամիները' Իմ կյանքի մեծ պատմությունը որը այնքան հարզատ է դառնում երբ մի քանի ավել նախադասություն եմ ավելացնում գրքին ...

Ես սկսկսում եմ կապվել ինքս ինձ հետ ,ու հասունանալ ,հասկանալ որ որքան մենք մեր կարիքը ունենք հաճախ ,երբեմն կանգանում եմ հայելու առաջ ու ինքս ինձանից շնորհակալություն եմ հայտնում ,չէ որ այս մարմնին այնքան ենք նեղում ,մեր մտածմունքներով ու մեր ծխելով ,խմելով ,իրոք երբեմն պետք է մարմնից սեփական շնորհակալություն հայտնել ....

Գիրքը նվիրելու եմ Ազատությանը ,կրքին ,սիրոն ,կյանքին ,գիրք որը մեծարում է մարդկային ուժեղությունը ,գիրք որը պատմում է մարդու ամենամեծ ուժի մասին .....

Մտածում էի երբեմն որ չեմ կարող գիրք գրել ,չէ որ դա մեծ կյանք ստեղծել է ,ու հիմա երբ հորինեցի Վեն Մաքելվին ,հասկացա որ նա իմ ամենասիրուն ստեղծագործ մարմին է ...

Մտածել եմ շուտ-շուտ հյուր գալ ձեզ ,ավելի հաճախ շփվել ձեզ հետ ,չէ որ ամենակայֆ մասան այստեղ է :) 

Այսօրվա առաջին փոստս է սա  ,խոստանում եմ ,այսօր էլի փոստ անել ...որ մի փոքր կարոտս առնեմ Քոփից.....  

Ձեր Մաքելվին 

10

43

2616

  • FLY(Կուլե)
    2015-07-19 22:20:29
    Հետաքրքիր բան նկատեցի. երբեք ինքս ինձ շնորհակալություն չեմ հայտնել , հաճախ Աստծուն ,մարդկանց ,բայց ոչ ինձ: Իսկ մանրուքների իրականում մեծ բնույթ ունենալը հասկացել էի:Ձեր գտքից հատվածներ կլինե՞ն այս կայքում :
    • Վեն
      2015-07-19 22:21:15
      Անպայման այն կհրապարակեմ իհարկե
      • FLY(Կուլե)
        2015-07-19 22:24:33
        :) Շատ լավ:
      • Վեն
        2015-07-19 22:25:21
        արդեն հրապարակեցի մեկնաբանության տակ ուղղակի ծուլանում եմ առանձին փոստ անեմ երկար պետքա գրեմ :Դ
  • Վեն
    2015-07-19 22:21:27
    Հենց հիմա հրապարակում եմ
  • Վեն
    2015-07-19 22:22:45
    Հատված՝Վանիկ Հովակիմյանի Սառը Քամիները գրքից........... Վենը գլուխը կախեց ,նայեց ինքն իր դիմանկարին ու գլուխը աջ թեքեց վառելով կարմիր ու թունդ մալբորոն ,աչքերը փակեց գլուխը հենեց փայտե աթոռին,մի քանի րոպե լռելուց հետո ,արտաբերեց բառերը դրա հետ մեկտեղում քորում էր գլուխը ,մարմինը անկանոն շարժում էր ,ասես այդպեսել չէր կարողանում հարմարվել նեղլիկ աթոռին,գլուխը քորելուց մատերի արանքում մնում էին մազերի փունջը ,նրա մազերը թափվում էր ,-գրողը տանի ,տանի գրողը ...այս դավաճան գլխին ....ասում էր ինքն իրեն ,ու կրկնում նույնը անընդհատ ,առանց մոռանալու նույնը կրկնել այնքան միջև ինքն իր սեփական զայրույթը իր դեմ մեղմացներ ,նա նորից չէր կարողանում հարմարվել այդպեսել աթոռին ....կծկվում էր ,հետո ամբողջ մարմնով փռվում ,հետո հանգիստ նորից նստում ,սակայն այդպեսել չէր կարողանում հարմարվել նեղլիկ աթոռին ........... -Մեզ թվում է թե իրականում մենք ԱԶԱՏ ենք ,երբեմն այնքան է թվում որ կարծում ենք թե աշխարհում էլ չեն մնացել սահմանափակումներ որոնք մենք հպարտորեն կոտրել ենք ......չէ Բեյբի ,մենք ազատ չենք ,մեր կյանքը նման է այս նեղլիկ աթոռին ,մենք ազատ չենք ոչ կյանքում ,ոչ սեքսում ,ոչ մեր տանը ,ոչ այստեղ կամ այնտեղ ,ավելին մենք ահավոր ու զզվելի անազատ ենք ....... Նայելով նրան ինձ թվում էր թե նա խաբում է ,չէ որ դա ասում էր ինձ մի մարդ ,ով այնքան ազատ էր ,որ զուրկ էր պարզապես անազատ կոչումը ունենալու համար ,չէ նա ինձ խաբում է ,մտածում էի ես ,բայց սակայն չէ որ նա աթոռին այս քանի ժամ է չի կարողանում գամվել ,անգամ երբ ամբողջ մարմինը հազիվ երևի կշռում էր 60 կլգ.,կամ խաբում էր ,կամ ոչ ....... -Մենք ազատ ենք միայն այնտեղ ,որտեղ մեզ չեն ճանաչում ,մենք առավելություն ունենք ազատ լինելու համար միայն այնտեղ հավատա փոքրիկս ........ մեր կյանքը նեղ է միշտ ,անգամ երբ սեքսի համար նախատեսված ամբողջ մեծ ու շքեղ սենյակը հյուրանոցում ,շքեղ պատերով ,մեծ ու սիրուն ննջարանով ,միևնույն է դա նույնպես մեզ քիչ է ազատ լիենլու համար .... Մեզ թվում է թե ազատությունը մեծ ու հսկա տարածություն է ,բայց սխալ է թվում ,ազատությունը այնտեղ է որտեղ մենք լիարժեք անում ենք այն ամենը ,ինչը ուզում ենք ,այլ ոչ թե այն ինչ հարկադրված ենք անել ....... Վենը նորից կախեց գլուխը,քիչ -քիչ արձակելով սպիտակ վերնաշապիկը ,այս անգամ աթոռին նստելու փոխարեն ամբողջ մարմնով պարկեց հատակին ,գեղեցիկ բուխարու մոտ ,նորից վառեց ծխախոտը ,ու սկսկեց մատերով շոյել ինքն իր կրծքավանդակը ,հատիկ առ հատիկ ասես հաշվում էր ոսկորների թիվը որոնք դուրս էին ցցվել նրա մարմնի վրա .......հետո դարձյալ շարունակեց -Այս դիմանկարը դուրս շպրտիր ,այն ցույց է տալիս միայն այն ամենը ինչը մարդիկ ուզում են տեսնել ,ինձ չի հաջողվել առերեսվել մարդկանց հետ ,ուզում եմ իմ դիմանկարը լինի այն ինչ կամ ,ու մարդիկ տեսնեն միայն այն ինչ ես կամ ,ոչ թե այն ինչ ուզում եմ տեսնեն ,կամ ուզում են տեսնել..... -Բայց այս դիմանկարը ամենահաջողվածն է Վեն ... -Փոքրս դիմանկարը անկեղծ չէ ..... -Գոնե ուշադիր նայիր դրան Վեն ... -Ուզում եմ մենակ մնալ ....դուրս գնա ....ուզում եմ մենակ ծխել ... Դուրս եկա ,առանց նրա ցանկությանը հակառակվելու ,դռան արանքից նայում էի նրան ,նա չէր հարմարվում հսկա հատակին ,նա այս ու այն կողմ էր շուռ գալիս ,մտածում ,մազերը խառնում ,անգամ պոկում էր ....նա չէր կարողանում այդպեսել հարմարվել ,ոչ նեղլիկ աթոռին ,ոչ մեծ հատակին ...... Նա Վեն էր ................. Վանիկ Հովակիմյան Սառը Քամիներ.
    • E/☻,
      2015-07-19 22:27:17
      իսկ հրապարակած գրքեր ունեք,,, ի նկատի ունեմ գրախանութներում կան... :)
      • Վեն
        2015-07-19 22:27:58
        ուր էր տենց կայֆ բան :Դ
      • E/☻,
        2015-07-19 22:30:31
        դժվարա հրապարակելը՞՞/ :) թե չես փորձել՞
      • Վեն
        2015-07-19 22:31:32
        ինձ թվումա դու ծիծաղում ես :Դ
      • E/☻,
        2015-07-19 22:34:04
        բայց ինչի,,,նոր գրող ես հետաքրքիրա անցածդ ճանապարհի սկիզբը... կարողա մի քանի տարի հետո գրքեր հրապարակես,.
      • Վեն
        2015-07-19 22:35:33
        եթե չգիտեք ես արդեն երեք տարվա գրող եմ :) ահահահա դուրս չեկաք ,չեմ սիրում էս տեսակը ԱՆԿԵՂԾ ԵՄ ասում
      • E/☻,
        2015-07-19 22:37:52
        երևի իրար չհասկացանք,,, ինչևէ... :)
      • Վեն
        2015-07-19 22:38:57
        ոչինչ ,կհասկանանք ընթացքում :Դ
      • E/☻,
        2015-07-19 22:42:14
        ընթացքոմ,,, եթե , շփում լինի, թեկուզ վիրտուալ մարդիկ իրար հենց նենց չեն հասկանում,,, բայց մեկա ,,, էտ ինչ տեսակ էի՞ :Դ
      • Վեն
        2015-07-19 22:43:48
        մի տեսակ ումից գլուխ չեմ հանում :Դ ամեն կերպ փորձում եմ հասկանալ ,բայց վերջում նենեց մի բանա ասում ,որ սաղ ջուրնա քցում .հասկանում ես ՞
    • Crazy
      2015-07-19 22:31:51
      Անտանելի խառն էր,բայց խառնությունը հետաքրքիր էր
      • Վեն
        2015-07-19 22:32:42
        : :O
      • Crazy
        2015-07-19 22:34:29
        Չհասկացա :D
    • FLY(Կուլե)
      2015-07-19 22:40:31
      Հենց "կպա" գործին ,հատվածն ավարտվեց :D Ի՞նչ ժանրի գործ է,վիպա՞կ:
      • Վեն
        2015-07-19 22:41:02
        գիրք վեպ :Դ
      • FLY(Կուլե)
        2015-07-19 22:53:08
        Ծանոթ էր Ձեր անունը ,ուրիշ տեղում Ձեր գործերից հրապարակե՞լ եք:
      • Վեն
        2015-07-19 22:55:41
        շատ կայերքում ու ֆեյսբուքում շատ շատ տեղերում
      • FLY(Կուլե)
        2015-07-19 22:56:44
        Ֆեյսբուքից հաստատ չէ, երևի ուրիշ տեղում եմ կարդացել :
      • Վեն
        2015-07-19 22:57:55
        երևի
  • Crazy
    2015-07-19 22:25:22
    Գրողների մեջ միշտ էլ մի հետաքրքիր բան կա: Մարդկային ամենամեծ ուժի մասին գաղափարը տարօրինակ կերպով գրավեց ինձ: Հետաքրքրեց ինձ գիրքը: Հուսամ կկարողանանք ընթերցել: Թեկուղ էլեկտրոնային տարբերակով:
    • Վեն
      2015-07-19 22:27:07
      այն ցավոք երկար ժամանակ է պահանջում գրելու համար ,այն մեծ ուժ ու մեծ ժամանակ է պահանջում ...սակայան քանի ,որ մարդկային ուժի մասին է ,ուրմեն պետք է ուժ գործադրել
      • Crazy
        2015-07-19 22:29:58
        Գիտե՜մ գիտե՜մ: Դժան գործ է հավաքելն առանց տառասխալների ( որոնք թերևս ոչ պակաս կարևոր են քան հենց ինքը՝ բովանդակությունը): ... Նաև առողջության: համենայնդեպս անհնարին չէ
      • Վեն
        2015-07-19 22:31:48
        չէ ամենադժվարը ստեղծելնա կերպար ու նրան մեծացնելը
      • Crazy
        2015-07-19 22:33:03
        Չեք պատկերացնի բայց դա էլ գիտեմ: Այդքան էլ շատ եմ գրում, բայց հասկանում եմ դրա լրջությունը, բայց ինձ համար դժվարը ավարտելն է:
      • Վեն
        2015-07-19 22:34:26
        իձն թվումա սկզիբնա և ընթացքը ,ամենահեշտը վերջումա ,երբ հանգիստ խորը շունչ ես քաշում ու գրում վերջին մի քանի նախադասությունը
      • Crazy
        2015-07-19 22:36:12
        Չէ բայց երբ կապվում ես հերոսի ու իր էության հետ, չես ուզւոմ վերջ դնել: ( Ընթացքը ամենահեշտն եմ համարում:Դ)
      • Վեն
        2015-07-19 22:37:21
        հա բնականաբար դժվարա բաժանվել էդ հերոսից իհարկե համաձայն եմ էդ կողմից
      • Crazy
        2015-07-19 22:37:57
        :)
  • Գոհար
    2015-07-19 22:45:33
    Անկեղծ ասած հատվածը ինձ այնքան էլ դուր չեկավ (ծաղիկ)
    • Վեն
      2015-07-19 22:47:54
      ոնց ասում են ժպիտով են էլի բայց ասում ,դա ձեր խնդիրնա :Դ ահահահահ ա
      • Գոհար
        2015-07-19 22:49:08
        :) դե դա խնդիր չի ակորղ լինել
      • Վեն
        2015-07-19 22:50:09
        ահահահա :"Դ շնորհակալություն ուժադրության համար
      • Գոհար
        2015-07-19 22:50:41
        ահահահա Խնդրեմ (ծաղիկ)
  • Dark Smoke
    2015-07-19 23:38:27
    Դե ինչ կասեմ միայն բարի գալուստ...ձեզանից որակով պոստեր եմ սպասում....
    • Վեն
      2015-07-20 02:05:47
      Շնորհակալ եմ ,իհարկե կարդարացնեմ վերադարձս :Ճ
  • crazy psychologist ☯
    2015-07-20 17:43:17
    հետաքրքիր կեղծանուն էր,,, գիրքը սկսեց հետաքրքրել, հատվածն էլ լիքը բան ասեց, ազատ գրելաոճ, մի տեսակ կասկած՝ "երևիներ", հոգեհարազատ էր, ազատության թեման ինձ էլ է ոգեշնչել գրել
    • Վեն
      2015-07-21 16:46:50
      Շնորհակալություն ես նորից հատվածներ կփոստեմ իհարկե