Copy SMS

Վարդգես Պետրոսյան

Վարդգես Պետրոսյան  - գրքեր, մտքեր, հետաքրքիրԻսկ ինչ կարող ենք պատմել մենք մեր ապրած տարիների մասին...մտածում ենք, հաճախ չգտնելով պատասխաններ կատարված և չկատարված գործեր, անկատար մնացած խոստումներ, ինչ ենք մենք կորցրել և գտել, ինչ ենք տեսնում երբ փորձում ենք ետ նայել: Չապրած տարինը նման են գինով լի բաժակի, որի համը նույնիսկ չփորձած այն թափում են:


Վարդգես Պետրոսյանի <<Ապրած և Չապրած տարիներ>>-վիպակը տալիս է շատ պատասխաններ:

Վարդգես Պետրոսյան  - գրքեր, մտքեր, հետաքրքիր• Մենք շատ-շատ սպասում ենք, որ մարդ խոսի-վերջացնի, չգիտենք, որ կա նաև լռել-վերջացնել,որ հաճախ ավելի է հարկավոր մարդուն:

• Անցած կյանքը նման է հին ջրաղացի. Կա հոսող ջուր, կան ջրաղացներ, իսկ տարիները ցորեն են կուտակել`ինչքան ուզես: Բավական է հասարակ մի հանդիպում, որ իրար առնեն ծանոթ հայացքները, և ջրաղացաքարերը կսկսեն պտտվել, ցորենը ալյուր կդառնա, կյանքը կլցվի անցած օրերի աղմուկներով:

• Սրբություններ կան արյունը սրբություն է, միասին ապրած տարները, միասին լռած րոպեները սրբություն են , մի հատ մսով կարկանդակը, որը դժվար օրերին կիսում էին հինգ հոգով սրբությունա:Կան:

• Ծերանալը ոչ կնչիռ է, ոչ արյան ճնշման փոփոխություն, ոչ դիմում`կենսաթոշակի խնդրանքով:

Վարդգես Պետրոսյան  - գրքեր, մտքեր, հետաքրքիր• Տարիների նվագած ժապավենը ետ տալի չի կարելի, նվագածը նվագած է, ապրածը` ապրած, չապրածը` չապրած...

• Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում` մարդիկ կարող են:

• Դեմքը միշտ էլ պատահաբար ստացված նվեր է:

• Ձյուն գար աշխարհում ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:

• Տխրությունը մատուցող չէ, որ գա կամ գնա մատի շարժումներով: 

Վարդգես Պետրոսյան  - գրքեր, մտքեր, հետաքրքիր• Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք-կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. Նրանք մոտավորապես նուկն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում : Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում:

Դե ինչ այսքանը:Անպայման կարդացեքՎարդգես Պետրոսյան  - գրքեր, մտքեր, հետաքրքիր

Սիրով`Արմինե

4

1

2454

  • crazy psychologist ☯
    2015-07-20 17:59:54
    • Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում` մարդիկ կարող են: :) մեկ էլ սա եմ սիրում՝ "Մեկի մասին ասում են՝ լավ մարդ է. կարծես թե քիչ է մարդը: Բարի մարդ է, կարծես թե քիչ է մարդը:" բայց չեմ հիշում Ապրած և չապրած տարիներից էր, թե ուրիշ ստեղծագործությունից