Copy SMS

Վեն Մաքելվին 2

Վեն Մաքելվին 2  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Տառապանքը փոխում է մարդկանց ,հաճախ ստացվում է այնպես ,որ մարդկանց մի մասը դրանից հետո դառնում է հասուն ,իսկ մյուս գժվում ,կա նաև մի մաս ,որ հաճույք է ստանում տառապանքից ....

Այս պատմությունը Մաքելվինի մասին է ,մի անգամ նա քայլում էր Բրեյ քաղաքի այգիներից մեկում ,նայում էր ծաղիկներից բացված տեսարաներին ,որոնք նուրբ կերպով գրկում էին նրա ոտքերը .....

Նա նայում էր մեկ-առ մեկ ծաղիկներին և պատմություներ էր հորինում դրանց մասին ,ապա նայեց դեպի աջ ,թեքվեց ամբողջ մարմնով դեպի ինձ ,ասես գլխի ետևում աչքեր ունեն ...և ասաց՝

-Ուշադիր նայիր ,ահա այն խոտածածկույթի մեջ գտնվող ծաղկին ,նայիր թե որքան գրավիչ է ....

Նայեցի ծաղկին վառ կարմիր ծաղիկ էր ,և իր տեսակի մեջ միակներ ամբողջ ծաղկափունջի մեջ ,և հատուկ պաշտպանված էր ...

-Ոչ ոք ոչինչ չգիտի ծաղկի մասին ,երևի այդ ծաղիկը անունը չունի ...

-Մաքելվին ինչու ես այդ ամենը ասում ինձ ...

-Լսիր .......Երբեմն մենք սիրում ենք նրանց ում չենք ճանաչում ,վստահ եմ .....Գիտես գալիս է մի ժամանակ ,երբ մարդը ամբողջովին գերում է քեզ ,գալիս է մի պահ որ վախենում ես ճանաչել նրան ...

-Ինչից է Վախը Մաքելվին 

-Վախը ճանաչելուց է ....այն ինչ գրավում է քեզ ,պետք չէ դրան դիպչել ,հաճախ ճանաչումը բերում է հիասթափույան .....գրվաիչ են նրանք ,ում մենք չենք ճանաչում ........ Բայց այս ամենը ուրիշ ,ես քեզ կպատմեմ մի պատմություն .......Մի բանի մասին ,որին ամբողջ աշարհն էր ցանկանում ...

Կար մի ծաղիկ հեռավոր ջունգլիներում էր աճում ,ծաղիկի մասին ընդամենը լսել էին ,մարդիկ անգամ չէին քաշել նրա հոտը ,բայց բոլորին այն գրավում էր ,որովհետև արգելված էր .... 

Բոլորը հոտեր էին հորինում ,իրենց երազած ամենագեղեցիկ ձևով էին պատկերացնում ծաղիկը ,բոլորի երազնքներում կար ,որ տեսնեին ծաղիկը .... 

Մի անգամ մեկը հասավ ծաղկին ,բայց այն չտեսավ ,որովհետև ծաղիկը գոյություն չուներ ,նա զայրացավ ,քայլում էր այս ու այնկողմ ,չէ որ դա ընդամենը հորինվածք էր ասում էր նա ..... ու ինքն իր վրա զայրանում...

սակայն երկրորդ անգամ նա գնաց նույն տեղը ,նստեց նայեց շուրջը չգտավ  ,սկսկեց ինքն իր վրա ծիծաղել ....

նայեց շուրջը ոչ ոք չկար ,և ահա ծաղիկը հայտնվեց անմիջապես նրա աչքերի առաջ ,և ծաղիկը սկսկեց խոսել ...

Ծաղիկը ասաց ՝ -իրականությնունը պարզ է սիրելիս ,այստեղ կապ չունեի ես ,ոչ իմ ահմբավը ,ոչ դու ոչ էլ իմ մասին տարածողները ,այստեղ կապ ունեն երազանքներն ու ձգտումները .... 

Ես իրականում գոյություն չունեմ ,ես չկամ ..... միջև այն ժամանակ ,երբ չեն ցանկանում ինձ տեսնել ,ես չունեմ տեսք ,ես չունեմ հոտ .... 

-Բա այդ դեպքում ...


-լսիր ,աշխարհը դատարկ է ,լռիվ դատարկ .... կյանքը լցվում է ոչ թե փաստերով ,այլ նրանով թե դու ինչպես ես ցանկանում այն տեսնել ,երբ սկսես պատկերացնել թե ինչպես կուզեիր տեսնել աշխարհը ,քո ուզած աշխարհը կհայտնվի քո շուրջ ....Երբ դու սիրես այն ամենը ինչը քո ստեղծածան է ,դու կհասկանաս ,որ ամենայնիվել սեփականություններ մենք չունենք ,այլ մեր մտքում ունենք ազատությունը ,որը մերն է դարձնում այն ամենը ինչը մենք ցանկանում ենք տեսնել ....

Հիշիր աշխարհը դատարկ է ,կյանքը դատարկ կլինի այնքան ժամանակ ,միջև դու չցանկանաս այն տեսնել լիքը ....

Աչքերը միայն տեսնելու համար չէ որ տրված են մեզ ,աչքերը նկատելու և ստեղծելու համար են .....

Ես գոյություն չունեմ այստեղ ,ես գոյություն ունեմ քո ներսում ......ես հոտ չունեմ ,բայց դու գիտես թե ինչ հոտ ունեմ ես ..... որովհետև դու քո հորինված հոտով ես ինձ ճանաչաում ....

Նույնել ՍԵՐն է ,մենք նրան չգիտենք ,չգիտենք ինչ հոտ ունի ,և ինչ տեսք ...բայց մենք զգում ենք նրան ....

Նույնել հավատաը ,կարոտը ,զագցմունքները ,մենք ենք նրանց տալիս մարին ,և անուն որով մենք կտարբերենք նրանց աշխարհի բոլոր նույնանման զգացմունքների մեջ ...

Հիշիր ,որ մենք ենք ստեղծում ծաղիկը ,որը արգելված է ,որը գոյություն չունի ,մենք ենք ստեղծում որովոհետև ուզում ենք ,որ այն լինի ....

Իսկ եթե դու ուզում ես ,որ լինի աշխարհում այն ամենը ինչ ուզում ես ,որ լինի ...ապա նրանց խորը նայիր ,նրանց մարմնի վրա ստեղծիր քո ուզածը ,և դու կլինես գոհ ....

Այս աշխարհը դատարկ է ,բոլոր ծաղիկներնել հոտ չունեն ,և ոչ էլ տեսք ,մենք ենք նրանց դարձնում գեղեցիկ և անուշաբույր ....

Ծաղիկը անհետացավ....սակայան մարդը ամեն օր գալիս էր այդտեղ ,որտեղ չկար ծաղիկը ,բայց երբ նա ուզում էր տեսնել ծաղիկը ,այն հայտնվում էր այնտեղ .....

-Հետո Վեն 

-Մեզ տրվում է սերը ,անգույն ու անհոտ ,մեզ տրվում են նաև բոլոր բոլոր զգացմունքները ,սակայն մենք ենք նրանց մարմին դարձնում ,և հոտ տալիս ,որովհետև մենք գիտենք որ դրանք չունեն մարմին  ,սակայն մեր ներսում դրանք ունեն մարմին և հոտ ,որովհետև մենք ենք ստեղծում դրանք....

-Ես հիմա ես շտապում ...Իսկ բորցիր չդիպչել այն ծաղկափնչջի ծաղկին ,սակայան պատկերացա թե ինչ նուրբ հոտ ունի այն ...

Վենը հեռացավ......իսկ ես փորձում էի ամեն կերպ հեռվից զգալ ծաղկի հոտը .............



Վեն Մաքելվին 2  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

7

23

1316

  • FLY(Կուլե)
    2015-07-21 17:32:56
    Գիտե՞ք՝ ինձ թվում է՝ Ձեր նշած "գժերը"իրականում հենց նրանք են,որոնց ժամանակը հասուն ր դարձրել:Բավականին հետաքրքիր էր շարդարանքի լեզուն ու ինչ-որ բան ուներ տալու ,որ տվեց: Աշխարհը հենց մենք ենք բովանդակալից դարձնում ,իսկ եթե այն դատարկ է,ուրեմն դատարկ ենք հենց մենք: Հետաքրքիր էր,շնորհակալություն :
    • Վեն
      2015-07-21 17:39:57
      Շնորհակալ եմ
  • ~ Pretender
    2015-07-21 20:50:07
    սիրուն էր :) ես տեղ-տեղ տառապանքից զգում եմ հաճույք ճիշտն ասած
    • Վեն
      2015-07-21 21:54:53
      Շնորհակալ
  • Լիլ
    2015-07-21 22:20:31
    ինչպես միշտ հիանալի.ապրես
    • Վեն
      2015-07-22 21:20:59
      Շնորհակալ եմ
      • Լիլ
        2015-07-22 21:21:45
        (գինի)
      • Վեն
        2015-07-22 21:50:56
        O:)
  • los niños del siglo
    2015-07-22 00:39:51
    ձեր գրքին եմ սպսում.... չգիտեմ ոնց բայց կուզեի կարդամ սկզբից մինչև վերջ
    • Վեն
      2015-07-22 21:21:07
      Կլինի անպայման
  • Freedom (Has)
    2015-07-22 21:30:39
    Շա՜տ լավն է և իսկապես իրական: Ամեն ինչ շատ ճիշտ է ձևակերպված: Հուսով եմ շատերին խորը մտածելու տեղիք կտա այս պոստը: Կեցցե՛ք, ես հիացած եմ: Շնորհակալություն:
    • Վեն
      2015-07-22 21:50:43
      Շնորհակալ եմ :Ճ
      • Freedom (Has)
        2015-07-22 21:58:29
        Ա՜հ, կարիք չկա: Գոնե գիտենք, որ որակով գրողներ դեռ կան: Հիմա բոլորն են գրում , ուղղակի գրելու համար, շատերը չեն էլ հասկանում իրենց գրածը, բայց Ձերը գրված է հոգով, իսկապես սրտի խորքից ու կարդալիս անկեղծությունը ուղղակի հորդում է: )))
      • Վեն
        2015-07-22 22:01:39
        Գրողը պետք է լինի անկեղծ ....գրողը միակ արվեստագետն է ,ով կարող է ամփոփել իր մեջ թե ամբողջ արվեստի տեսակներ ,և թե ամբողջ մարդկային իրական ու երազային պատկերացումները
      • Freedom (Has)
        2015-07-22 22:01:58
        Հասցրեցի մի քանի պոստ ևս ընթերցել: :)
      • Վեն
        2015-07-22 22:04:57
        դրանք շատ հին են :)
      • Freedom (Has)
        2015-07-22 22:06:22
        Իհարկե, լիովին համակարծիք եմ: Գրողը պետք է կարողանա ճիշտ ներկայացնել և՛ իր, և՛ նույնիսկ մարդկության զգացմունքները: Ինքս պատմություններ երբեք չեմ գրում, իմը բանաստեղծական ժանրն է, բայց իմ բանաստեղծությունների մեջ էլ միշտ փորձում եմ դնել առավվելագույնը, ճիշտ ներկայացնել ասելիքս, և հնարավորինս անկեղծ լինել:
      • Freedom (Has)
        2015-07-22 22:07:19
        Բայց կրկին շատ գրավիչ են:
      • Վեն
        2015-07-22 22:08:00
        (ծաղիկ)
  • crazy psychologist ☯
    2015-07-22 22:19:45
    գրելաոճը տարբերվում էր նախորդ հատվածից,,, ծաղիկների հետ համեմատությունը, ինչպես և գրելաոճը Վարդգես Պետրոսյանի գործերը հիշեցրին, բայց ուղղակի թվաց, գիրքը կարծում եմ ավելի քան ունիկալ է ու կարդալու արժանի :)
    • Վեն
      2015-07-22 22:22:18
      Կարծում եմ Պետրոսյանի գիրքի մեջ ծաղիկները կային ,և մարդիկ համեմատվում էին ծաղիկների հետ ,այստեղ ուրիշ է ,պարզապես ծաղիկն է իր անվամբ նման Պետրոսյանի ծաղիկն : :) տարբերությունը շատ մեծ է ,այստեղ իմաստը կրկնակի անգամ տարբեր է ..........
      • crazy psychologist ☯
        2015-07-22 22:34:33
        իմ մոտ երկու իմաստն էլ հասանելի եղավ. մի պահ ծաղիկը նմանվում էր մարդուն, ում սպասում ենք մտքում, վերացական, ում չենք ճանաչում, բայց որը կարող է իրական դառնալ, իրակա՜ն,( բայց խանգարում է այն, որ ճանաչողությունը իմաստազրկում է): Իսկ մյուս տարբերակը՝ ծաղիկը սերն է, կարոտը, ու բոլոր մնացած զգացմունքները, ու այդ ծաղիկը չկա, նրա մասին բոլորը գիտեն, բայց այն չկա: Այն հայտնվում է այն ժամանակ, երբ ձգտումն ու երազանքները հասնում են մաքսիմալին,մենք ենք նրանց հոտ ու մարմին տալիս "որովհետև մենք գիտենք, որ դրանք չունեն մարմին ,սակայն մեր ներսում դրանք ունեն մարմին և հոտ ,որովհետև մենք ենք ստեղծում դրանք...." :)
      • Վեն
        2015-07-23 22:04:32
        ինքրեդ տարբերությունը գրեցիք :