Copy SMS

Նամակ...

Նամակ... - Մարդ, Տեսք, Բնավորություն


   Մի գեղեցիկ ամառաին օր մի տղա որոշում է նամակ գրել իր ընկերուհուն որին շատ երկար ժամանակ է չէր տեսել: Վերցնում է թուղտ և գրիչ ու սկսում նամակը գրել:


 -Բարև իմ գեղեցկուհի....գիտե՞ս, թե որքան եմ քեզ կարոտել, գիտե՞ս թե քանի անգամ  մութ երկնքի աանթիվ աստղերի անսահմանության մեջ քո պատկերն եմ արարել: Ու սառած աչքերս պահել եմ պատկերիտ վրա ու չէմ թարթել՝ չէմ թառթել կոպերս, որ չանիանաս:
Նամակ... - Մարդ, Տեսք, Բնավորություն Ես վաղուց չէմ տեսել քեզ, բայց քո գեղեցկությունն ու փայլը շարունակում են ապրել աչքերից  կիսաթաց բիբերում: Ես ամեն օր խոսում եմ քեզ հետ ու հավատում եմ, որ դու ինձ հետ ես՝ իմ կողքին,որ քո հմաիչ ժպիտը նորից գերում է ինձ, որ քո աչքերը նորից փայլում են պահի բերկրանքից: Դու քո աչքերով, դեմքով, ժպիտով՝դու քո ողջ էությամբ դարձել ես առեղծված ու չգիտեմ, թե ինչու  ես ուզում տակնուվրա անել իմ ներաշխարը: Միշտ հարստանում ու թեվավորվում եմ քո ձայնը հիշելիս: Քո ժպտաձայն խոսակցությունից ու ես ամեն անգամ հավատում եմ եմ, որ դու կարող ես քո հմայքով ու գեղեցկությամբ խորտակված ու հուսալքված սրտիս նոր շունչ տալ: 
Նամակ... - Մարդ, Տեսք, Բնավորություն  Երեվի դու հիշում ես թե որքան էի ես քեզ սիրում ու սիրում եմ հիմա: Ես նաև հարգում եմ քեզ: Գիտեմ որ դու շատ ես սիրում երբ ես քեզ գեղեցկուհի եմ անվանում: Այս բառը չէմ հորինել, որ  քեզ հաճոյախոսեմ, կամ սիրտտ կրկին գերեմ, այլ գնահատելով քեզ ինձ իրավունք եմ վերապահել բարձրաձայնել քո գեղեցկության մասին: Անկեղծ ասած շատ կցանկանաի հիմա տեսնել քո վերաբերմունքը ու աչքերիտ արտահայտությունը, որպեսզի կարողանաի հավատալ, թե արդյոք ճիշտ եմ վարվել: Կուզեի տեսնել քո հուզմունքը, որի միջից կառտացոլվեր քո գեղեցկությունը: Իսկ հանդիպման մասին ես ոչինչ չէմ ուզում ասել, որովհետև մեկա ճակատագիրը մեր կողմից չի:
 Կներես ,եթե այս արառքով քեզ անհանգստացնում եմ, հասկացիր, որ պատճառը դու ես ու քո գեղեցկությունը: Միշտ հիշիր, որ մի փոքր հեռվում մեկը ամեն գիշեր՝ լուսնի շողերում, ասղերի ծովում քո պատկերն է արարում....

Նամակ... - Մարդ, Տեսք, Բնավորություն Տղան նամակը վերցրեց և դուրս եկավ տանից, նա գնում էր իր սիրելիի հետ հանդիպման: Երկար ճանապարն անցնելուց հետո նա հասավ գերեզմաններ, նամակը դրեց սիրելիի շիրիմին և սկսեց լաց լինել...

 Սիրեք ինչ էլ որ լինի, չէ որ սերը ամենագեղեցիկն է մեր կյանքում: -Դառկ հեղինակաին-

8

11

4153