Copy SMS

Վեն Մաքելվին՝ Հոտավետ վերնաշապիկը

Վեն Մաքելվին՝ Հոտավետ վերնաշապիկը  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Մեր տան պատերը սավաններից են ,հնամաշ ու մաշված Ծածկոցներով ...

Մեր տան կողքին կա աթոռ ,որի վրա դրված է երևի մի քանիս ամիս չլվացված իմ Վերնաշապիկը ,աթոռի տակ ընկած է քո գունավոր գուլպաները ,իսկ մյուս կողմում էլ ընկած են դատարկ ու արդեն պատմություն դարձած ծխված մեր ծխախոտի տուփերը ,իսկ մոխրամանը մոռացել ենք փոխել ,որովհետև կարծես թե ժամանակ չունենք ,մենք ամեն օր իրար գրկած դիմավորում ենք լուսաբացը ,մոռացել ենք փոխել մոխրամանը ,և լվանալ վերնաշապիկը ....մենք ժամանակ չունենք ....

Մեր տանը միշտ տաք է ,չմոռանաս քնելուց պատուհանները բաց թողնել ,ես սիրում եմ երբ հնամաշ պատուհաները ճռճռում են ...

Կմիացնես Նվագարկիչը ,Էլվիս Փրեսլի երքացանկնեմ ուզում ,այդ ամենի հետ նաև պայմանավորվածություն ձեռք բեր ագռավների հետ ,նրանց խնդրիր որ ամեն առավոտ ԿՌԿՌԱՆ ,որովհետև երբ նրանք կռկռում են ,ինձ թվում է ձմեռ է ,ու ես ավելի եմ խցկվում քո ծոցը ....

Գիշերը քնելուց առաջ ,ինձ համար ընթերցիր Էդգար  Ալլան Պոի ՝Էվրիկա պոեմը ......կսպասես քնեմ ,չծածկես մեջքս ,ծածկոցի փոխարեն գլուխդ կդնես մեջքիս ,աջ ձեռքով կքորես մազերս ,իսկ ցախով կխախաս գոտկատեղիս հետ ...

Հետո կփորձես համբուրել ,եթե ի պատասխան չհամբուրեմ քեզ ,ապա իմացիր որ ուշքից գնացել եմ ....

Առավոտյան սուրճ չտաս ,դրա փոխարեն կպարկես կողքիս այնքան ժամանակ ,միջև կկարողանամ ուշքի գալ ....ոչինչ կուշանանք աշխատանքից ,,,ահ գրողը տանի ու կհիշենք ,որ մենք կորցրել ենք մեր աշխատանքը ,դու քո գունավոր գուլպաների պատճառով ,իսկ ես իմ հոտավետ վերնաշապիկով...չմտածես ,կարևորը այսօր երկար կքնենք ...

Երկու օր հետո երբ դատարկվեն ու ծխվեն մեր ծխախոտները ,կնայենք դատարկ տուփերին ,ու ձեռքներս կտանենք մեր գրպաները ,ահ փող չունենք ,ոչինչ հարևանից մի երկու հատիկ ծխախոտ կուզենք ,ահ չէ ,ինքը հավատացյալը չի ծխում ....

Հա մենք էլ չենք ծխի ,ոչինչ նոր աշխատանք կգտնենք ...

Հետո չծխելուց հալումաշ կլինենք ,կսկսենք անկապ ծիծաղել ,դու նորից գլուխդ կդնես մեջքիս ,ու ինձ համար կընթերցես Էվրիկան .......

Այսքան մոտիկ կլինենք մենք ,ստիպված չենք լինի կարոտել իրար ...

Հա ձմեռ է ,դու նոր գուլպաներ ունես ,դա գտել ես փաբերից մեկում ,կամ վարձակալել ես ընկերուհիներիցդ մեկից ,ու նորից ձմեռ է ,դու հագնումես այդ գուլպաները և թռվռում ....

Բացես թողնում նորից պատուհանները ,չհասկանալով խելառս ,որ ցուրտ է ...

հա ոչինչ կմրսենք ,միայն թե արդեն ագռավներին ասա ,որ ձայները կտրեն ......առանձ նրանցել հասկանում եմ ,որ ցուրտ է ,ու պետք է խցկվել քո ծոցը ....

մի առավոտ դու կզարթնես և շտապ կհագնես քո ամենագեղեցիկ շորը ,որը նման է անձեռոցիկի,կասես գնում եմ աշխտանք փնտրելու ....

ու ես զարմացած կնայեմ զգեստիտ ,մենք վիճենք ,ես կասեմ չի սազում ,դու կասես դա է հարմար ....

Գնա գրողի ծոցը ....

Դու չեկար հետ .....

պատուհաները մնացին բաց ,ագռավներնել խաղտեցին մեր պայմանավորվածությունը ,չկա քո ծոցը ....ու ես չգիտեմ թե ում ծոցը գնամ ,ու գնացի գրողի ծոցը ....

ու գլուխս ահավոր քորա գալիս ,իսկ գոտկատեղիս հատվածը քո ճանգռոցներից ստացած վերքերից սկսել է ցավալ ....

Դու գնացիր ,չհասկանալով որ սա տուն էր ,ոչ թե բնակարան ....

դու եկար ու բնակվեցիր ,մոռանալով տնավորվել ....

սա տուն էր ,փոքրս .....

Իսկ երբ հետ գաս ,ես քնած կլինեմ .....հետո գաս կներեմ ոչինչ ,այս անգամել կբնակվես ....նորից մոռանալով որ սա ՏՈՒՆ Է ....

Իսկ տունը մնաց մենակ ,պատուահները բաց ....ինձ ոչ մի տեղ չնդունեից աշխատանքի ....

Այսօր գալու ես բնակվելու ,ես տնաը չեմ լինելու փոքրիկս ..... ես գնալու եմ ,նոր վերնաշապիկ գնելու ,հետո նոր աշխատանք գտնելու ....

Առաջինը  իսկ փողին կգնեմ կայֆոտ կահույքով բնակարան .....Տուն չէ ,բանակարան ...

մի խառնիր մարդիկ բնակարան չեն ,ՏՈՒՆ ԵՆ .........

Հետո կկորեմ ,ծիտ բնակարանիս մոտ կգնամ ...

մեկ-մեկ կգամ քո բնակարան ,հետս կբերեմ մի շիշ ռոմ .... 

Կխմենք ,կծխենք ու հետո ես կգնամ ...

Կարոտելով մեր ՏՈՒՆԸ .... ու իմ կեխտոտո վերնաշապիկի ու քո գունավոր գուլպաների պատմությունը ....

Պատմություներ ,որոնք կուզենայի նորի նորից ԿՐԿՆԵԼ ........

Գնացինք գրողի ծոցը ....գնացին բնակարան ...իսկ ՏՈՒՆ մնաց մենակ .....ահ խեղճ ՏՈՒՆ ......


Վանիկ Հովակիմյան (Վեն Մաքելվին ) 


9

22

1950

  • FLY(Կուլե)
    2015-07-22 22:06:13
    Երբեմն արտաքին "սարքին" վիճակը հենց քաոսային է և հակառակը:Էլի ստիպեցիք մտածել ,ապրե՜ք:
    • Վեն
      2015-07-22 22:07:11
      ամենակարևորը այն է ,երբ ազատ ես ...անկախ ամենից .....
      • FLY(Կուլե)
        2015-07-22 22:14:52
        Հասկացա գրվածի իմաստը,հենց ազատության հենքի վրա էր ամեն ինչ շարադրված:Իսկ երբ դրան եկան փոխարինելու աշխատանքը և "կոկիկ" ապրելակերպը,ամեն ինչ կորավ:
      • Վեն
        2015-07-22 22:23:02
        ցավոք իրական կյանքում առօրյան այդպես է
      • FLY(Կուլե)
        2015-07-22 22:27:09
        Բայց գիտեք,երբեմն նախընտրելի է...
      • Վեն
        2015-07-22 22:29:27
        երևի
      • FLY(Կուլե)
        2015-07-22 22:34:58
        Բայց հասկացա՞ք՝ ինչ նկատի ունեմ:
  • crazy psychologist ☯
    2015-07-22 22:26:34
    ազատություն կար,,, այս տողը տպավորվեց, չգիտեմ ինչի՝ Բացես թողնում նորից պատուհանները ,չհասկանալով խելառս ,որ ցուրտ է ...
    • Վեն
      2015-07-22 22:28:41
      իրականում մի փոքր ուրիշ բան կա ստեղ ,նստած սպասում եմ ,թե ովա գտնելու իսկական իմաստը :դ հաշվի առեք իմ նախկին ստեղծագործությունների վերնագրերն ու իմաստները :Դ
  • Crazy
    2015-07-23 09:35:58
    Խորը իմաստ ուներ, շա՜տ խորը: Բնակարանի ու տան համեմատությունը ու դրանց զ ու մարդու միջև անցկացված զուգահեռը իրոք տեղին էր ու դարձյալ՝ խորը: Եթե փորձեմ հասկացածս բացատրել, երևի մի քիչ երկար ու ձանձրացնող գրեմ, բայց համենայնդեպս մաքսիմալ փոքր տեքստ կփորձեմ կազմել: Չնայած այսքան գրածներովս արդեն ՛՛փոքրի'' սահմանը հատեցի էլի:D
    • Crazy
      2015-07-23 10:29:56
      Տարօրինակ կերպով գրեթե բոլորը գնացինք ազատության հետքերով, բայց ես բոլորովին այլ կարծիք ունեմ ...
      • Վեն
        2015-07-23 22:03:32
        կուզեմ լսել ձեր կարծիքը
      • Crazy
        2015-07-23 22:34:33
        Լեկցիա եք կարդալու զգուշացնում եմ :D...Չգիտեմ ինչու՝ դեռ անգամ վերջին մասը չհասած տունն ու բնակարանը վերագրեցի մարդկանց՝ տունը որպես հավատարիմ, իսկ բնակարանը՝ դավաճանների: Տեսեք եստեղ ՏՈՒՆԸ դուք էիք, իսկ ԲՆԱԿԱՐԱՆ կոչվածը ինչ-որ աղջիկ: Էստեղ հակառակն էր, ոչ թե դւոք էիք բնակվում էդ տեղերւոմ,ընդհակառակը՝ ՏՈՒՆՆ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԸ Ձեր մեջ, ներաշխարհի նկարագրություններ: Ես պարագայում բնակարանը հոգով ավելի ազատ էր: Նա չէր մտածում ՏԱՆ մասին, չէր մտածում այն ջերմացնելու մասին, ուղակի բավարարված լինելով չքվեց:Իսկ տղայի կերպարը իր մտահորիզոնում ազատ էր սահմանափակումներով, այսինքն՝ իր ՏԱՆ սահմնների ներսւոմ էր ազատ: Իսկ վերջում արդեն նույն ՏՈՒՆԸ ձեռքբերեց բնակարանի ֆունկցիան: Մի քիչ շատ խուճուճ եմ գրել,բայց երևի կհասկանաք:
      • Վեն
        2015-07-23 22:36:21
        ահահահա լուրջ լուրջ շատ ճիշտ ա ,իրոք ճիշտ մեկնաբանություն
      • Crazy
        2015-07-23 22:38:41
        Հմմ, իրական իմաստը սա՞ էր թե՞ ուրիշ իմաստ կար խորքերում:
  • Գոհար
    2015-07-23 10:12:48
    էս անգամ լավն էր, դուրս եկավ (բռավո) ... ամենալավը էսքան մասն էր՝ Գնա գրողի ծոցը .... Դու չեկար հետ ..... պատուհաները մնացին բաց ,ագռավներնել խաղտեցին մեր պայմանավորվածությունը ,չկա քո ծոցը ....ու ես չգիտեմ թե ում ծոցը գնամ ,ու գնացի գրողի ծոցը ....
    • Վեն
      2015-07-23 22:03:19
      հա ես էլ սիրեցի էդ մասը
  • los niños del siglo
    2015-07-23 10:27:33
    եթետարբերություն գտենք առջին ու վերջին նու համարյա վերջին տողերի մեջ..../Մեր տան պատերը սավաններից են ,հնամաշ ու մաշված Ծածկոցներով .../ Առաջինը իսկ փողին կգնեմ կայֆոտ կահույքով բնակարան .....Տուն չէ ,բանակարան ... մի խառնիր մարդիկ բնակարան չեն ,ՏՈՒՆ ԵՆ ........./ ուրեմն ինձ թվումա որ Տունը ձեր համար ազտության ուձեր նախկին եսի սիմվոլն իսկ բնակարանը մի տեսակ սհմանափակող ու սահմանափակված հասկացողությունա ինչին ենթարկվումա մարդ ու պատկերացնում որ իրականը կարա մենակ էտ լինի........Հիմա իմ երզածը գրքյյին կյանքնա ու հենց էտ տան կյանքը իմ երազած չէ, բայց երևի ձեր երազած գրքային կյանքնա
    • Վեն
      2015-07-23 22:03:06
      Այստեղ իրականում նկարագրվում էր կյանքը երբ մենք ազատ ենք ,և իրականությունը որտեղ մենք սահմանափակված ենք... Այստեղ կա սեր դեպի ազատություն ,բայց կա նաև անրաժեշտություն իրականության հանդեպ ... Մենք ազատ չենք երբ մենք բնակվում ենք ,ազատ ենք երբ ՏԱՆ ենք...........
      • los niños del siglo
        2015-07-23 23:23:02
        ինձ թվումա ես էլ էտ ինկատի ունեի