Copy SMS

Մարդ ով փոխեց ինձ

Մարդ ով փոխեց ինձ - Մարդ, փոխվել, Անի,Պոնչիկանոց

Գիտեմ որ հավանականությունը շատ մեծա որ ոչ մեկի դուրը չի գա բայց պետք էր անպայման գրեի էն մարդու մասին ով փոխեց ինձ:

Անի Պետրոսյան' մարդ որ երևի չի հիշում ինձ, որովհետև մի անգամ ենք շբվել բայց ես հետևել եմ իր գործունեությանը:Անին երիտասարդ աղջիկ ա ով ունի հենաշարժողական խնդիրներ, այսինքն հաշմանդամություն:

Հիմա գրում եմ իրա հոդվածներից մեկը որը կարդալուց հասկանում ես որ դու բողոքում ես որ սիրուն չես կամ սիրուն կազմվածք չունես բայց իրանք բողոքելու ավելի շատ առիթներ ունեն.

                    Երազանք Դարձած Պոնչիկանոց

Մայրս հաճախ է պատմում խորհրդային համ ու հոտի մասին, ու այդ համերից մեկի անունը պոնչիկ է...Երևանցիների համար պոնչիկանոցը հատուկ նշանակություն է ունեցել, ու թեև վաղուց էր բայց հիշում եմ, թե ինչպպիսի ոգևորություն էր առաջացրել մայրաքաղաքի դեռևս միակ պոնչիկանոցի վերաբացումը: Բացվեց ու գործում է մինչև օրս:

 Բայց արի ու տես, որ տոնը ոչ բոլորի համար է տոն: Մարդկանց մի մեծ խմբի համար քազցր հրաշքը համտեսելը ոչ-ավելի պակաս խնդիր է դարձել:Ինչու?...Հապա փորձեք անվասայլակով պոնչիկ ուտելու գնալ:Հենց մուտքից կսկսվի խոչընդոտների շղթան:Նախ' չէք կարողանա հաղթահարել շեմը:Համարենք' անցորդներն օգնեցին:Դուռը բացելը միայն ամենաթիկնեղներին է տրված: Համարենք այս դեպքում էլ ձեր բախտը բերեց ու հաճելի արտաքինով երիտասարդը բացեց դուռը:Իսկ Մուտքի երկու աստիճանը?:Երևի նախ պետք է իջնել սայլակից, հետո որևէ մեկի օգնությամբ իջեցնել սայլակը:

Ներսում ևս անհարմար է: Փոքրիկ սեղաններից որևէ մեկի մոտ չեք կարող նստել:Աթոռները  ամրացված են հատակին, ու սայլակդ հաստատ չի տեղավորվի:Անգամ պոնչիկ գնելը խնդիր է' վաճառասեղանները շատ բարձր են, և, մեկ պոնչիկի համար <<բյուրոկրատական քաշքշուկի>> մեջ ես ընկնում:Նախ պատվիրում ես պոնչիկը հետո հետ ես գնում և վերցնում արդար քրտինքով վաստակածդ շաքարապատ պոնչիկը:

Կերաք?..Դե ինչ, հիմա էլ բարձրացրեք սայլակն ու դուրս եկեք:Շքանշանի եք արժանի:նույնը կկատարվի եթե հանկարծ մայրիկը փոքրիկին մանկասայլակով տանի պոնչիկանոց: Եթե չեմ սխալվում; այն հենց փոքրիկների համար են բազմագույն ներկել ու առաստաղից օդանավեր կախել, որոնք մի օր գուցե գլխիդ ընկնեն անվերջ ճոճվելուց: Չէ հոռետես չեմ, պարզապես հասարակ թեքահարթակ չկառուցողը հազիվ թե ինքնաթիռի ամրության մասին մտածած լինի:

                                                Անի Պետրոսյան

Դե հիմա մտածեք արդյոք բողոքելու շատ բան ունեք?

9

16

1258

  • Լիլ
    2015-07-23 18:24:10
    իսկ դու Անիի համաձայնությունը ստացել ես,որ պոստ ես սարգել ստեղ՞.ինքը համաձայնա եղել՞որ իրա պատմությունը ներկայացնես
    • EvanescenceAmyLee
      2015-07-23 18:26:07
      Անիի ատմությունը հրապարակելու ենթակա է ու բացի ինձնից շատերն են ներկայացրել այս պատմությունը...եթե չունենայի չէի պոստի
      • Լիլ
        2015-07-23 18:29:16
        ուրեմ ապրես համ դու համ էլ Անին :) մարդիկ տխրում են որ սիրուն "ֆիգուրա" չունեն,որ իրանցով հետաքրքրվող տղա չկա,,,,բայց արի ու տես որ շատ շատ հարցեր կան,,իսկ դրանք ուղղակի անկապ բաներ են
      • EvanescenceAmyLee
        2015-07-23 18:30:24
        հա հաստատ...
      • Լիլ
        2015-07-23 18:31:03
        (ծաղիկ)
  • Freedom (Has)
    2015-07-23 18:26:08
    Շա՜տ լավն էր Էլ, էսօրվա պոստերօցդ ամենալավն էր: (լավ)
  • FLY(Կուլե)
    2015-07-23 18:46:44
    Իրականում լավն էր,ինձ մոտ միշտ մի բան է լինում ՝կարծում եմ ոչ պատահական ,որից հետո իրոք սկսում եմ արժևորել ունեցածս:Ապրես:
  • crazy psychologist ☯
    2015-07-24 14:24:36
    (ծաղիկ) (ծաղիկ)
  • Hayk.Dallakyan
    2015-10-31 01:48:11
    լավներ շատ