Copy SMS

Մնա ինձ հետ...

Քայլում եմ անձրևից ներշունչ ստացած փողոցներով ու աշնան սառը քամին ուղեկից է դառնում իմ տրամադրությանը: Փողոցներում համարյա թե մարդ չկա՝ կատարյալ ամայություն, ցուրտ, անձրև, անշնչացած մարդկային էություն... որքան մոտենում են աշնան տխուր ու երկար օրերը, այնքան իմ մեջ ինչ-որ բան հանգչում ու կամաց-կամաց դառնում է անտանելի: Կյանքը, մարդիկ, ընկերությունը, սերը, ամեն ինչ դարձել է անիմաստ մի տեսակ: 


Մնա ինձ հետ... - անձրև, փողոց, քամի,


Կյանքիս լավագույն օրերի մեջ ապրում եմ միայն երազներով, հուշերով, արցունքներով ու անասելի մի ցավով, որ արդեն վաղուց ապրում ե իմ սրտում: Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել կյանքն առանց քեզ, բայց հիմա ապրում եմ առանց քեզ արդեմ մի քանի տարի...Ապրում եմ սակայն օրերս դարձել են ամիսներ, ամիսները տարիներ: Կարոտը անդառնալի է՝ չի լինի նորից գարուն, որ չհիշեմ քեզ, որ քո մասին չմտածեմ ու ամտանելի կարոտ չապրեմ: 

Մնա ինձ հետ... - անձրև, փողոց, քամի,Խելագարի նման դուրս եմ գալիս փողոց ու ընկնելով հուշերիս անվերջանալի հորձանուտը՝ քայլում անդադար: Կորցնում եմ ժամանակի ու տարածության զգացողությունս ու սիրտս մղկտում է ցավից, կարոտի անդառնալի զգացողությունից: Հոգիս ամենուրեք քեզ է փնտրում, սակայն բանականությունս ավաղ գիտակցում է ցավիս իսկությունը: Ինձ համար իրական կյանք արդեն չկա... գոյություն ունեն լոկ երազներ, հիշողություններ ու լռության մեջ կիսաձայն աղոտքներ.. Հիշողություններս ինձ հանգիստ չեն տալիս, ամեն անգամ քեզ տեսնում եմ իմ երազներում ու ամեն անգամ համբույրդ այրում է այտս... Արթնանում եմ. քո համբույրի ջերմությունը մի քանի րոպե կյանք է պարգևում իմ անիմաստ կյանքին:

Մնա ինձ հետ... - անձրև, փողոց, քամի,Խելագարության են հասցնում ինձ իմ երազները, կարծես դու կաս, ապրում ես իմ կողքին, քեզ տեսնում եմ այնքան պարզ, այնքան իրական, որ թվում է երբեք չես լքել ինձ...Գիտես ամեն ինչ կտաի, որ երազս մի պահ իրականանա ու աղոտքներս լսելի դաչնա.Գոնե մեկ անգամ էլ զգամ քո այդքան անհրաժեշտ ներկայությունը, զգամ քո ձեռքըրի ջերմությունը, տեսնեմ իմ հարազատ հայացքը հայացքը ու կյանքի դառնություններ տեսած աչքերդ մտերիմ: Ամեն անգամ երազիս հետ ավարտվում է իմ երջանկությունը, մի հավերժություն նորից բաժանում է ինձ ու քեզ... Նորից աղոտքներիս մեջ գիշեր եմ ուզում, որպեսզի երազների հրաշափայլ աշխարհում նորից հանդիպենք ԵՍ Ու ԴՈւ, որ քեզ ասեմ.

- Գիտես ինչ սովորեցրեց ինձ կյանքը, ամեն ինչ բացի այն բանից, որ չկարողացա մոչանալ ու լոկ մի բան կխնդրեի քեզանից, որ երբեկ չթողնես իմ երազներում ինձ մենակ, որ ամեն անգամ ականջիտ շշնջամ կիսաձայն՝ Մնա Ինձ Հետ Խնդրում Եմ...

2

6

1092

  • FLY(Կուլե)
    2015-07-23 23:22:32
    :) Ստացված մեկնարկ էր,շնորհավորում եմ,հետաքրքիր էր:
  • Ավի
    2015-07-24 12:57:55
    շնորհակալ եմ..
  • Ավի
    2015-07-24 13:05:13
    :)
    • FLY(Կուլե)
      2015-07-24 13:09:36
      Սեղմեք Պատասխանել-ի վրա,որ իմանան՝խոսքն ում է ուղղված: :)
      • Ավի
        2015-07-24 13:36:18
        (ուրախ)