Լուսնի ուրվականը(մաս 2)
Լուսնի ուրվականը(մաս 2)
Դուռը հանգիստ բացվեց,շուտով երևաց միջին հասակի գեղեցիկ մի կին:
-Բայց ու՞ր եք գնում,ի՞նչ օգնության մասին է խոսքը,դու այսօր այդպես էլ ոչինչ չկերար:
-Խոստանում եմ՝երբ վերադառնամ ,բոլորս միասին կճաշենք,և ես ամեն ինչ կպատմեմ,իսկ հիմա պիտի գնամ,պիտի՜...-ասես ինքն իրեն համոզելու համար կրկնեց տղան և ուղղելով գլխարկի հովարը՝ վազեց փողոցն ի վեր:
-Սպասի՛ր,իսկ Ադե՞կը,հիւշու՞մ ես տվածդ խուստումի մասին.այսօր պիտի ամբողջ ընտանիքով գնայինք նրան տեսնելու:
Նա կտրուկ կանգ առավ,ասես ճանապարհը հենց այդ կետում ավարտվում էր,իսկ առջևում անդունդ էր:Մեղսագործի նման գլուխը կախել էր,հեռվից նայողին կարող էր թվալ,թե լաց է լինում:Այս ամենը մի քանի վայրկյան տևեց,շուտով հանեց գլխարկն ու առանց դրանից աչք թեքելու՝ասաց.
-Ինչպե՜ս կարող էի մոռանալ,երևի կնեղանա,-ասաց նա,հետով վերցնելով գլխարկը,որ ընկել էր գետնին՝ դրեց գլխին և ավելացրեց,-բայց այս անգամ գալ չեմ կարող,ընկերս ինձ է սպասում,չեմ ուզում հուսախաբ անել նրան:Ես վաղը կգնամ Ադելին տեսնելու,համոզված եմ՝ կհասկանա ինձ:
Մայրը մեղմ ժպտաց,գիտեր՝ որքան կարևոր է այդ աղջիկը որդու համար,և եթե հիմա նա հրաժարվեց իրենց հետ գնալուց,ուրեմն շատ կարևոր բան պետք է աներ:
-Մայքի՛, բանալիները կթողնեմ մեր նոր հարևանուհու մոտ,եթե ուշանանք,անպայման կգաս ու կճաշես,ընկերոջդ էլ կարող ես բերել,ես ուզում եմ ծանոթանալ նրա հետ:
Տղան որպես համաձայնության նշան խոնարհեց գլուխը և ձեռքը թափահարելով՝շարունակեց վազել:Նրա փարթամ մազերը մեղմ տատանվում էին քամուց:Մայրը ,դռան առաջ կանգնած ,մեծ հիացմունքով հետևում էր որդու ընթացքին,նրան վաղուց այդքան ուրախ չէր տեսել,հետո,երբ տղան կորավ տեսադաշտից,տուն մտավ:
Փոքր,նեղլիկ սենյակից,ուր հազիվ տեղավորվում էին հին մահճակալն ու դրա կողքին դրված փոքրիկ սեղանիկը,անընդհատ հազի ձայն էր լսվում,որ ուղեկցվում էր հետաքրքիր,քնքուշ զրնգոցով:Անկյունում դրված մահճակալին պառկած էր մոտ տասը տարեկան մի աղջիկ.նրա մազերը խնամքով հավաքված էին,բայց հաճախակի շարժումներից մազի մի փունջը դուրս էր եկել ու փռվել դեմքին և ամեն անգամ հազալիս փոխում էր դիրքը՝ կարծես տեղը չգտնելով...
-Ադե՞լ ,քնա՞ծ ես,-վարագույրը անձայն մի կողմ տանելով՝ ասաց կինը:Նա այդքան էլ տարիքով մեծ չէր,բայց մազերը գզգզված էին, հոգնած տեսք ուներ,հագուստն էլ այն չէր:
-ՔՆած չեմ,ներս արի-.հազիվ կարողացավ ասել նա,ձայնը տարօրինակ խռպոտությամբ հնչեց.հազը խեղդում էր:
Ձեռքը բարձրացրեց և բռնելով մահճակալի հենակից,մեծ ճիգ քործադրելով՝ նստեց,հետո մազափունջը դեմքից մի կողմ տանելով՝ ասաց.
-Ոչ ոք չի՞ եկել,երբ ես քնած էի:
-Հասկանում եմ,հասկանում եմ,որ նրանք քեզ համար կարևոր են,բայց,աղջի՛կս,հասկացի՛ր՝ այդ մարդիկ պարտավոր չեն ամեն օր գալ,- աչքերը վար իջեցնելով՝ ասաց կինը,որ ներս մտնելուց հետո նստել էր մահճակալի վրա և հանգիստ շոյում էր Ադելի գլուխը:
-Գիտե՜մ,- հանկարծ դուրս թռավ նրա բերանից,կարծես ինքը զարմացավ իր ասածից,-հետո ցածր ձայնով՝գրեթե մտքում ավելացրեց,-բայց խոստացել էին...
Ադելը և նրա ծնողները առաջ ապրում էին Մայքիենց հարևանությամբ,երկու ընտանիքները հեշտությամբ բարեկամացել էին,իսկ Ադելի ու Մայքիի ընկերությունը այլաշխարհային էր,պարզ ու մաքուր:Ամեն ինչ հիանալի էր, մինչև որ ճակատագրական դեպքը խաթարեց թվացյալ հանգստությունը:
Ադելի հայրը աշխատում էր շինարարական ընկերությունում,այդ օրը ստիպված էր երկար աշխատել,արդեն մթնել էր,երբ ավարտեց աշխատանքը,ինքնազգացողությունը վատացել էր ծանր աշխատանքից և ոչ պակաս ծանր մտքերից:
Նստեց մեքենա,խորը շունչ քաշեց,նայեց ապակուն ամրացված նկարին.Ադելն այդ նկարում հինգ արեկան էր և այնքա՜ն կյանքով լեցուն:Թվում էր,եթե հենց այդ պահին մեքենան գործի չգցի,կարող է անզորությամբ ընկնել ու լալ,լացել այնքան,ինչքան չի կարողացել կամ ստիպված է եղել զսպել իրեն կնոջն ու աղջկան լավատեսություն ներշնչելու ու Ադելի հիվանդության անհուսալի վիճակը ցույց չտալու համար:Գլխում ամեն ինչ խառնվել էր,անընդհատ նույն հարցն էր պտտվում.«Իսկ եթե բուժումը դրական արդյունք չտա՞...
Հերթական անգամ հարցը իր պտույտն էր անում,երբ շրջադարձի ժամանակ մեքենան հարվածեց ճամփեզրի էլեկտրասյանը,որին ամրացված հոսանքակիր լարերը պոկվեցին ու կայկլտալով ընկան մեքենայի վրա:Ամեն ինչ այնքան արագ եղավ,որ ոչինչ չէր հասկանում,նույնիսկ չհասցրեց վախենալ,կորցրած ժամանակը ճակատագրական ազդեցություն ունեցավ նրա վրա: Լարերը ,իրար քսվելով,մեծ ճայթյունով բոց առաջացրին,շուտով մեքենան կորվա կրակի մեջ,մի քանի վայրկյան և լսվեց պայթյուն,որ իր արձագանքը գտավ գիշերային ամայության մեջ:
Սրանով էլ սկիզբ դրվաեց դժբախտությունների շղթային:Հոր մահից հետո Ադելը ցնցված էր, սթրեսային վիճակը էլ ավելի էր խորացրել հիվանդությունը:Դեպքից հետո երկար ժամանակ չէր խոսում,ոչ ոքի հետ շփվելու ցանկություն չուներ:.մի ակնթարթում զմեն ինչ կորցրել էր իր փայլը այդ աղջկա համար:Իսկ նրա մայրը...խեղճ կինը հուսահատված էր հանկարծակի հարվածի ,դրա հետևանքով առաջացած խնդիրների և առաջին հերթին աղջկա օրեցօր վատթարացող վիճակի պատճառով:
Մայքին այդ ժամանակահատվածում անում էր իրենից կախված ամեն ինչ Ադելին սփոփիլու համար ,բայց երկար ժամանակ փորձերը անհաջողությամբ էին ավարտվում:Նրա ծնողները այդ ընթացքում ամեն կերպ աջակցում էին նրանց,բայց ամեն ինչ անել հնարավոր չէ.ընտանիքի մի մասնիկը պոկվել էր, և անցքը ավելի ու ավելի էր մեծանում,ամեն ինչ տակնուվրա էր եղել:Այս ամենը մեծ հարված էր մի կնոջ համար,ով օրեր առաջ սպասում էր աղջկա հնարավոր առողջացմանը:,բայց ինքն էլ էր արդեն հասկանում,որ բուժումը ոչ մի օգուտ չի տալիս:
«Ինչի՞ համար եմ ապրում,որ տեսնե՞մ՝ինչպես է աղջիկս քայլ առ քայլ մոտենում մահվանը :Վաղուց մի աղոտ միտք էր ծագել գլխում...
Մի անգամ նրանց էր հյուրընկալվել Ադելի մորաքույրը,քրոջ հետ խոսելիս մայրը ասաց.
-Խնդրում եմ, տար նրան քեզ հետ,ամբողջ օրը տանն է,երկար ժամանակ է,դուրս չի եկել,չունի ցանկություն ինչ-որ բան անելու,բայց քեզ հետ կգա:
-Իհարկե,իսկ դու՞,դու չե՞ս գա մեզ հետ,այդպես նա իրեն ավելի լավ կզգա:
-Ոչ այսօր,ուղղակի շատ գործ ունեմ,բայց մի օր երկուսով անպայման կհյուրըկնալվենք քեզ,-ասաց նա և ասածը ավելի համոզիչ դրաձնելու համար փորձեց ժպտալ.ժպիտն ուղեկցվում էր արցունքի շիլով,որը,հասնելով ծնոտին,՝ լուռ ընկնում էր խաչված ձեռքերին:
Թվում էր,ամեն ինչ լավ է,Ադելը խաղաղվել էր և ցանկություն հայտնեց մորաքրոջ հետ գնալու:Նրա մայրը տանը մենակ մնաց,երկար ժամանակ անշարջ նստած էր՝հայացքը մի կետի հառած,հետ կտրուկ վեր կացավ,կանգնեց հայելու առաջ,ձեռքը հպեց հայելու այն հատվածին,որ անդրադարձնում էր շուրթերը,և սկսեց ուշադիր նայել:Ապրած երեսուն տարիները մի ակնթարթում անցան ահյելու միջով,բայց հանդիպելով արգելքին՝ձեռքին,կանգ առան:Հենց այդ ձեռքն էլ կտրելու էր նրա կյանքի թելը...
Հաջորդ առավոտյան Ադելը մորաքրոջ հետ տուն վերադարձավ,դուռը բաց էր...
Շարունակելի...
Շնորհակալություն ուշադրության համար,եթե շարունակությունը հետաքրքրի,շատ շուտով կհրապարակեմ:Սիրով՝ Կուլե
Հ.Գ. Գրական հայերենով եմ գրում ոչ նրա համար,որ ցույց տամ՝կարող եմ,այլ որովհետև այդպես ավելի հեշտ եմ մտքերս ձևակերպում:
Freedom (Has)
2015-07-25 12:23:43FLY(Կուլե)
2015-07-25 12:30:08Freedom (Has)
2015-07-25 12:54:44FLY(Կուլե)
2015-07-25 12:56:54Freedom (Has)
2015-07-25 13:00:07FLY(Կուլե)
2015-07-25 13:57:48Freedom (Has)
2015-07-25 14:20:22FLY(Կուլե)
2015-07-25 14:28:34Freedom (Has)
2015-07-25 14:55:33FLY(Կուլե)
2015-07-25 15:03:06Freedom (Has)
2015-07-25 15:08:14FLY(Կուլե)
2015-07-25 15:12:12Freedom (Has)
2015-07-25 15:30:07FLY(Կուլե)
2015-07-25 15:51:09Freedom (Has)
2015-07-25 15:58:06Freedom (Has)
2015-07-25 15:58:40FLY(Կուլե)
2015-07-25 20:27:05Freedom (Has)
2015-07-25 20:35:14FLY(Կուլե)
2015-07-25 20:39:56Freedom (Has)
2015-07-25 21:21:53FLY(Կուլե)
2015-07-25 21:27:34Arpi.Gabrielyan
2015-07-25 12:48:36FLY(Կուլե)
2015-07-25 12:55:59Crazy
2015-07-25 13:30:21FLY(Կուլե)
2015-07-25 13:55:47Crazy
2015-07-25 17:41:16FLY(Կուլե)
2015-07-25 20:32:26Crazy
2015-07-25 20:34:41FLY(Կուլե)
2015-07-25 20:39:18Crazy
2015-07-25 20:43:21Crazy
2015-07-25 21:34:31FLY(Կուլե)
2015-07-25 20:46:34Crazy
2015-07-25 20:47:43FLY(Կուլե)
2015-07-25 20:53:20Crazy
2015-07-25 20:57:47FLY(Կուլե)
2015-07-25 21:08:17Crazy
2015-07-25 21:15:54FLY(Կուլե)
2015-07-25 21:19:42Crazy
2015-07-25 21:33:23FLY(Կուլե)
2015-07-25 21:35:56Crazy
2015-07-25 21:37:32FLY(Կուլե)
2015-07-25 21:38:51Crazy
2015-07-25 23:18:35FLY(Կուլե)
2015-07-25 23:31:48Crazy
2015-07-26 20:14:44FLY(Կուլե)
2015-07-26 20:24:41Crazy
2015-07-26 20:30:56FLY(Կուլե)
2015-07-26 21:17:03