Copy SMS

Նախանձում եմ ▲△

Նախանձում եմ ▲△ - Նախանձում եմ, Պարույր, Սևակ,


Ես նախանձում եմ նրանց բոլորին, 
Ովքեր ապրում են հավատով խորին, 
Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում, 
Ում դեմ են ելնում, ում համար փայլում, 
Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա, 
Թե քրքջում են՝ ինչ բանի վրա, 
Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում, 
Հանուն ի՛նչ բանի կյանքերն են զոհում...

Նախանձում եմ ▲△ - Նախանձում եմ, Պարույր, Սևակ,


Բարի նախանձով նրան եմ հիշում, 
Ով չի մոլորվում անթափանց մուժում, 
Ով չի վհատվում երկար վերելքից, 
Չի հուսահատվում վայրի տարերքից, 
Ով ստի հանդեպ բերան չի փակում, 
Ով հոտած ջրում ուռկան չի ձգում, 
Չի նայում կյանքին իբրև բոստանի, 
Որտեղից պիտի չաղ բաժին տանի... 

Նախանձում եմ ▲△ - Նախանձում եմ, Պարույր, Սևակ,


Ես նախանձում եմ նրան, վերջապես, 
Անհուն նախանձով նրան եմ հիշում, 
Ով հոգում չունի նախանձի նշույլ. 
Որ մի չաղ պատառ միս է թռցըրել... 
Իսկ ով հատիկն իր հասկ է դարձըրել, 
Ով սերմ է ցանել ու բերք է հնձում, 
Անբանն է միայն նրան նախանձում...

Նախանձում եմ ▲△ - Նախանձում եմ, Պարույր, Սևակ,


Բանից պարզվում է, ես ու իմ հոգին,
Որ չեմ նախանձում կյանքում ո՜չ ոքի...

Պարույր Սևակ

9

8

2044

  • Կուլե(FLY)
    2015-08-02 16:30:53
    Ինչպես միշտ Սևակն իր բարձունքում է:Կարդացել էի,բայց լրիվ ուրիշ ձևով հիմա հասավ,նկարների համադրությունն էլ էր լավը:Շնորհակալություն :
    • Մարի
      2015-08-04 01:19:22
      Խնդրեմ O:)
  • Գոհար
    2015-08-02 16:49:22
    Սևակն ուրիշ ա է (խփո)
    • Մարի
      2015-08-04 01:19:54
      Հաստատ :)
  • crazy psychologist ☯
    2015-08-02 18:51:54
    (ծաղիկ) (ծաղիկ) սիրում եմ
    • Մարի
      2015-08-04 01:20:06
      Եսել (ծաղիկ)
  • jpit
    2015-08-03 15:10:02
    Սևակը իսկական փիլիսոփայա (բռավո)
    • Մարի
      2015-08-09 21:10:43
      Համամիտ եմ :)