Լուսնի ուրվականը(վերջին մաս)
Լուսնի ուրվականը(վերջին մաս)
Կինը զարմացավ,խնդրեց Ադելին դրսում իրեն սպասել:Դեռ նոր էր մտել հյուրասենյակ,երբ հատակին նկատեց արյան չորտացած կաթիլներ.դրանք սկսվում էին պահարանի մոտից և ավարտվում հայելու առաջ,որտեղ էլ ընկած էր Ադելի մոր անշնչացած մարմինը:Ամենայն հավանականությամբ կինը վերջին ուժերն օգտագործել էր հայելու մոտ հասնելու և կիսատ թողած պատմությունը շարունակելու ,դրան մի վերջին էջ ավելացնելու համար:Ձեռքն ընկած էր մարմնից քիչ առաջ՝ դեպի հայելին.երբ նա փորձել է ձեռքը կրկին հպել հայելու մակերևույթին, վրա է հասել մահը: Մոր մահը կրկնակի ցավալի էր Ադելի համար,քան հորը,որովհետև իրեն էր մեղադրում կատարվածում:Նրա մորաքույրը հանձն առավ խնամակալությունը,նույնիսկ Մայքիի ծնողները աղջկան որդեգրելու պատրաստակամություն հայտնեցին ,բայց կինը թույլ չտվեց,գիտեր՝ինչ ծանր բեռ կլինի հիվանդությունը երիտասարդ ընտանիքի համար,որ առանց այն էլ կարծես ապրում էր քրոջ ընտանիքի հոգսերով և նրանց հետ միասին դժբախտանում:Դեպքից անցան ամիսներ,բայց ժամանակը վաղուց քարացել էր Ադելի համար,նրան միայն ուրախություն էր բերում Մայքին՝ ամենօրյա այցելություններով:Այս ամենը իրականում տղայի վրա էլ էր մեծ հետք թողել ,բայց ընկերուհուն ու ծնողներին ավելի շատ չընկճելու համար ուրախ էր ձևանում, դարձել էր ինքնամփոփ,նույնիսկ նիհարել էր,կորցրել աչքերի փայլը.կարծես մի քանի տարով մեծացած լիներ:Ադելի վրա լավ ազդեցություն էր ունենում շփումը նրա հետ ,և ամեն օր մեծ խանդավառությամբ էր սպասում տղային,իսկ Մայքիի համար այս ամենը հաճելի պարտականություն էր դարձել:Բայց որքան էլ ժամանակն օգնել էր Ադելին հոգեպես աճ գրանցել և քիչ թե շատ առաջվանը դառնալ,այնուամենայնիվ նա մարում էր ֆիզիկապես.հիվանդությունը դաջված էր դեպքին:Երբ տանջահար հայցաքն ուղղում էր Մայքիին,տղան ցնցվում էր.ամիսները ամենամեծ դաժանությամբ խլել էին նրա կենսունակությունը,դեղերի պատճառով միշտ թմրած էր,կորցրել էր իր հայացքին հատուկ սրությունն ու միաժամանակյա քնքշությունը:Հաճախ լինում էր այնպես,որ Մայքին դասերից հետո միանգամից գալիս էր Ադելին տեսնելու՝շատ լավ իմանալով,որ նա միշտ այս ժամին քնած է լինում:ԱյՆքա՜ն հաճելի էր նրան քնած տեսնելը.դեմքը հալվող ձյան նման ճերմակ էր և իսկապես,թվում էր՝ արևը կարող է հեշտությամբ գոլորշիացնել նրան:Բայց երբ քունը երկարում էր,տղան տագնապում էր՝մտածելով,թե էլ չի արթնանա:Հիվանդությունը Ադելին մաշում էր ֆիզիկապես,իսկ Մայքիին՝ հոգեպես:Այդ օրն էլ Մայքիի ծնողները սովորականի նման պատրաստվում էին գնալ աղջկան տեսության,եթե ,իհարկե,ճակատագիրը հրթական չար խաղը չխաղար
...Երբ ճաշը վերջացրին,արդեն բավականին մթնել էր,հեռվում լուսինը իր հանդիսավոր երթն էր շարունակում՝հպարտորեն հետևելով անցուդարձին: Բայց ամենից առավել լուսնի ուշադրությունը գրավում էր ճանապարն ի վեր ընթացող մի մեքենա,որի ընթացքը լուսավորելու համար նա ջանք չէր խնայում:Որքա՜ն հաճելի էր մթնոլորտը ճանապարհորդության համար,ճանապարհորդություն դեպի հավերժություն
...Ղեկին նստած էր բարեկազմ տղամարդ,որ անընդհատ ձեռքով ետ էր տանում խիտ գանգուրները,կողքին նստած էր նրա կինը և շարունակ հետևում էր ամուսնու գործողություններին:Որոշակի ընդմիջումից հետո տղամարդը նորից ձեռքը տարավ,որ աչքերը վարագուրած մազերը մի կողմ տանի,երբ ակամա վեր նայելով՝լուսնի լույսը ծակեց աչքերը,երբ սթափվեց,փորձեց առջևի ոլորանն հաղթահարելու համար կտրուկ փոխել ուղղությունը,բայց անիվներից մեկը չդիմանալով ուժեղ ճնշմանը՝ խլացնող ձայն արձակեց,գրեթե նույն վայրկյանին մեքենան միանգամից պոկվեց տեղից,հետո շրջվեց և այդպես էլ մնաց:
Մայքին տնից դուրս գալուց հետո շարունակում էր վազել,չնայած շատ լավ գիտեր,որ նորաթուխ ընկերը առանց նրա ոչ մի տեղ չի գնալու:Թուտով հեռվում տեսավ ծանոթ կերպարանքը,դեմքին թույլ ժպիտ խաղաց,ավելի արագացրեց վազքը՝ ցանկանալով րոպե առաջ հասնել նրան:
-Ջո՛ն,շա՞տ սպասեցրի,հիմա կարո՞ղ ենք գնալ:
-Ոչինչ,իհարկե կարող ենք,դեռ ուշ չէ,բայց ինձ թվում էր՝ չես գա:
-Լավ է,իսկ ի՞նչ ես կարծում՝ նրանք այդ աշխատանքը կվստահե՞ն ինձ՝ ինչպես քեզ:
-Կասկած չունեմ,չեմ կարծում՝ խնդիր կլինի:Մայքի՛,բայց ինչի՞դ է պետք այս աշխատանը,դու ,ի տարբերություն ինձ,ունես ծնողներ,ովքեր հոգ են տանում քո մասին:
-Այդպես է,բայց ես արդեն բավականին մեծ եմ ու զում եմ օգնել նրանց,բայցի այդ՝ ես մի հիվանդ ընկեր ունեմ ու ուզում եմ իմ աշխատավարձով նրա համար դեղեր գնել,մի օր կծանոթացնեմ ձեզ:
Ջոնը մեկն էր այն թափառական երեխաներից,որ ապրում էին փողոցներում և ստիպված էին դեռ փոքր տարիքից աշխատել կարիքները հոգալու համար:Մայքին,նրան տեսնելով,խղճացել էր,նա ոչ ոք չուներ ու կատարում էր տարբեր տեսակի ծանր աշխատանքներ,որ հաճախ ,թվում է,վեր էին իր ուժերից:Ջոնի վիճակը նրա համար սոսկալի էր և ամեն անգամ նրան տեսնելիս գթության լարը ուժգին թափով տատանվում էր ներսում: Զարմանում էր՝ինչպես է նա կարողանում այդ ամեինց հետո լինել ուժեղ և անկեղծորեն ուրախանալ:Կարեկցանքը Մայքիի մոտ նրա հետ ընկերանալու ցանկություն էր առաջացրել,նրանք շատ լավ էին հասկանում իրար,Ջոնը Մայքիի համար կատարելության իսկական օրինակ էր դարձել:Որոշել էր,որ առաջին աշխատավարձը ամբողջությամբ ծախսելու է դեղերի վրա,իսկ դրանից հետո ստացած գումարը պիտի կիսեր ընկերոջ հետ:
Ջոնը նրան տվեց իր հնոտիներից,որ հանգուստը չկեղտոտվի աշխատելու ջամանակ,հետո դուրս եկան տնից: Ամեն ինչ ավելի լավ ստացվեց ,քան սպասում էին նրանք:
-Տեսա՞ր,որ ասում էի՝ կստացվի:Տերը նույնիս ասաց,որ շուտով կբարձրացնի աշխատավարձը,-ասաց Ջոնը՝ մահճակալին դրաված հագուստը փոխանցելով Մայքիին:
-Չես պատկերացնի՝ որքան ուրախ եմ,վերջապես ես էլ կկարողանամ մի բանով օգտակար լինել:Բայց նա այօր երևի հիսթափվել է,որ չեմ գնացել:
Ջոնը անսպասելիորեն վեր թռավ տեղից և խելագարի նման սկսեց ինչ-որ բան փնտրել փոքր սենյակում:
-Վերցրու՛,- ասաց նա ձեռքը պարզելով,այնտեղ ինչ-որ բան փայլփլում էր խավարի մեջ:
Մայքին դեռ շփոթված նայում էր Ջոնին:
-Է՛յ,դու լսու՞մ ես ինձ:Այս քարը գտել եմ աշխատելու ժամանակ,տուր այդ աղջկան,գեղեցիկ է,այնպես չէ՞:Մենք կարող ենք դրանից հետաքրքիր բան պատրաստել:
-Հրաշալի միտք է,ավելի լավ բան անել չէի կարողանա,կօգնե՞ս ինձ:
- Իհարկե,ես առաջ շատ եմ նման բաներ արել վաճառելու համր:Այն երկու կես կանենք և քո ու նրա անվան սկզբնատառերը կպատրաստենք:
Տղաները մեծ ոգևորությամբ սկսեցին աշխատանը և արագ վեջացրին:Մայքին տուն գնալիս երկուսն էլ հասարակ թելով կախել էր վզից ու ձախ ձեռքով ամուր սեղմում էր՝ վախենալով կորցնել:Մոտենալով տանը սկզբում չնկատեց էլ,որ լույսերը վառված չեն:Նույնիսկ քիչ էր մնում՝ հարվածեր դռանը,երբ անգիտակցաբար ամողջ թափով բարձրացավ աստիճանները: Հետո հիշեց ,որ բանալիները հարևանուհու մոտ են և բերելուց հետո դուռը բացեց ու ներս մտավ:Նրա համար տարօրինակ էր ծնողների ուշացումը,երբեք այսքան ուշ չէին վերադարձել,երբ նույնիսկ ինքն էլ է եղել նրանց հետ:Նստած աթոռին զննում էր թալիսմանները,երբ դուռը թակեցին:Մտածելով,թե ծնողներն են՝ միանգամից բացեց դուռը ու շատ զարմացավ ,երբ ծնողների փոխարեն դռնից այն կողմ գտավ երկու ոստիկանի:Եվս մեկ վթար՝ողբերգական ելքով.
Մայքիի հայրը միանգամից մահացել էր,իսկ մոր ձեռքը վնասվել էր կողաշրջման ժամանակ:Նրան վիրահատեցին ,ստիպված էին ձեռքը անդամհատել,բայց մի քանի օր հետո նա էլ անձնատուր եղավ ստացած բազմաթիվ վնասվածքներին:Ոստիկանները հուղարկավորությունից հտեո Մայքիին տարան տեղի մանկատուն,որովհետև երկրում ուրիշ հարազատներ չուներ:Բայց ծնողների մահից հետո նա ոչնչի հետ համակերպվել չէր կարողանում,և միակ կապող բանը այս աշխարհի հետ Ադելն էր,հիմա անքա՜ն հարազատ էր թվում աղջիկը նրան,որովհետև հասկանում էր նրա ցավը:Հերթական գիշերը,երբ բոլորը քնած էին,իսկ Մայքին պատուհանին նստած հետևում էր ամպի նման գունատ լուսնին,ծանոթ ձայնը ստիպեց միանգամից շրջվել:
-Ջո՞ն,ի՞նչ ես անում այստեղ ,ինչպե՞ս ներս մտար:
-Ինչքան ես փոխվել,նույնիսկ սկզբում մտածեցի՝ դու չես:Ինձ մի բան ասա՝ ուզու՞մ ես դուրս գալ այստեղից:
-Ուզում եմ,բայց թույլ չեն տա:
-Հենց դրա համար էլ այստեղ եմ:Ես էլ եմ այս մանկատնից փախել տարիներ առաջ,գիտեմ փախչելու ճանապարը,հետևիր ինձ:
Առավոտյան մանկատան աշխատողները գտան Մայքիի դատարկ մահճակալը,սկսվեց իրարանցում,բայց արդեն ուշ էր:Առաջին բանը,որ արց Մայքին հաջորդ առավոտ, Ադելին տեսնելու գնալն էր,Ջոնը նրա հետ էր,օգնում էր աննկատ մնալ:Բայց հասնելով տեղ՝ նրանգ կանգ առան փակ դռների առաջ,անցորդներից մեկից իմացան,որ Ադելը մահացել է մի քանի շաբաթ առաջ.հիվանդությունը վճռել էր ամեն ինչ:Հուղարկավորությունից հետ նրա մորաքույրը հեռացել էր այդտեղից:Հիմա արդեն Մայքիի համար ամեն ինչ մեկ էր ,Ջոնը նրան տարավ իր տուն:Դրանից հետո նրանք աշխատում էին միասին,այտեղ,ուր պիտի աշխատեր Մայքին,եթե վթարը չլիներ:Ջոնը միշտ նրա հետ էր,բայց իրեն մենակ էր զգում,մի մեծ բան պոկվել ու մնացել էր ետևում՝ թույլ չտալով առաջ գնալ:
Հիմա պատուհանի մոտ կանգնած հիշում էր իր տխուր պատմությունը,բայց այնտեղ միայն վատը չէր,վատը խառված էր լավին:Անցյալի պատկերները արդեն ավարտվել էին հերթական ֆիլմի նման,բայց դեռ կանգնած էր իր տեղում,լուսինը լուսավորում էր արցունքներից փայլող դեմքը.այս ամողջ ընթացքում արցունքներն էին եղել նրա ցավերի լուռ վկաները:Սկսեց ուշադիր նայել լուսնին,ինչպես այն երեկո,երբ փախավ մանկատնից,այն կարծես երկու կես էր եղել հզոր կայծակից:Այնպես էր նայում,ասես ուզում է՝լուսինը կլանի իրեն՝լուսնի ուրվականին,ասես նրանում էր իր ողջ պատմությունը ու դրան նայելիս ծանոթ դեմքեր էին պատկերաննում:Մի քանի վայրկյանում նա գտավ այն հարցերի պատասխանները,որ տարիներ շարունակ հետապնդում էին նրան,լուսինը տարօրինակ ուժ ու պայքարելու անկորտում ցանկություն էր փոխանցում նրան: Հանկարծ մեկը ուժեղ աղմուկով ներս ընկավ:
-Ջո՜ն,վախեցրիր ինձ,հիմա դուռը կպոկես:
Ուղիղ կիսափակ դռան առաջ կանգնած էր Ջոնը՝ ամբողջությամբ թրջված:Նա ձախ ձեռքով թաթ էր տալիս շորերը ,իսկ աջով ինչ-որ բան էր բռնել:
-Ա՜,Մայքի՛,դու կորցրել ես ժամանակի զգացումը,շնորհավորում եմ,ընկե՛ր,դու էլ ես արդեն մեծ տղա,-ասաց Ջոնը և առաջ գալով կանգնեց կանգնեց սենյակի ամենալուսավոր տեղում:Նրա ձեռքին փոքրիկ տորթ էր,որը նույնքան թրջված էր,որքան և ինքը:
Մայքին սկզբում ոչինչ չհասկացավ,շփոթմունքից քարացել էր,բայց շուտով տեսարանը նրա մոտ ծիծաղելու անհագ ցանկություն առաջացրեց՝առաջին անգամ վերջին տարիների ընթացքում...
Հ.Գ. Վերնագրի ընտրությունը կապված է նրա հետ,որ լուսնիը դեպքերը կամրջող գլխավոր գործոնն է,որ ամողջ ընթացքում ուղեկցում էր փորձությունների պատճառով անզգայացած և ուրվականի վերածված գլխավոր հերոսին,որը,չնայած ամենին,շարունակում էր պայքարել:
Հասցեատեր,կներես,որ ավելի լավ բան մտածել չկարողացա:Ապրի Crazy-ին,առանց որի՝ արածս ջուրը կընկներ:
Եվ նախորդ անգամվա Հ.Գ.-ն ուժի մեջ է:
Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝ Կուլե:
Crazy ✌
2015-08-07 20:33:14Կուլե(FLY)
2015-08-07 21:06:47Crazy ✌
2015-08-07 21:16:12Կուլե(FLY)
2015-08-07 21:37:08Crazy ✌
2015-08-07 21:40:04Կուլե(FLY)
2015-08-07 21:43:41Crazy ✌
2015-08-07 21:57:12Կուլե(FLY)
2015-08-08 09:56:54Crazy ✌
2015-08-08 10:42:53Կուլե(FLY)
2015-08-08 12:21:43Crazy ✌
2015-08-08 13:04:56Կուլե(FLY)
2015-08-08 13:11:21Crazy
2015-08-08 13:24:22Կուլե(FLY)
2015-08-08 15:37:22Կուլե(FLY)
2015-08-08 13:32:07Crazy
2015-08-08 13:33:00Կուլե(FLY)
2015-08-08 13:54:10Crazy
2015-08-08 15:31:07Կուլե(FLY)
2015-08-08 15:40:05Crazy
2015-08-08 15:42:58Կուլե(FLY)
2015-08-08 15:46:24Crazy
2015-08-08 15:49:39Կուլե(FLY)
2015-08-08 16:05:16Crazy
2015-08-08 16:07:40Կուլե(FLY)
2015-08-08 16:17:23Crazy
2015-08-08 17:38:18Կուլե(FLY)
2015-08-08 17:41:36Crazy
2015-08-08 17:59:32Freedom (Has)
2015-08-08 01:35:09Freedom (Has)
2015-08-08 01:35:52Կուլե(FLY)
2015-08-08 09:57:17Freedom (Has)
2015-08-08 11:42:32Կուլե(FLY)
2015-08-08 12:22:46Freedom (Has)
2015-08-08 12:24:31Կուլե(FLY)
2015-08-08 12:27:25Freedom (Has)
2015-08-08 13:37:34Կուլե(FLY)
2015-08-08 13:53:02Freedom (Has)
2015-08-08 13:56:09Կուլե(FLY)
2015-08-08 14:00:37Freedom (Has)
2015-08-08 14:05:02Կուլե(FLY)
2015-08-08 15:13:06Freedom (Has)
2015-08-08 15:31:43Կուլե(FLY)
2015-08-08 15:40:33Freedom (Has)
2015-08-08 15:49:24Կուլե(FLY)
2015-08-08 16:05:39Freedom (Has)
2015-08-08 16:28:14Կուլե(FLY)
2015-08-08 16:35:36Freedom (Has)
2015-08-08 16:40:12Կուլե(FLY)
2015-08-08 17:03:38Freedom (Has)
2015-08-08 17:08:09Կուլե(FLY)
2015-08-08 17:35:10Freedom (Has)
2015-08-08 17:43:40Կուլե(FLY)
2015-08-08 17:47:41Freedom (Has)
2015-08-08 18:02:40Կուլե(FLY)
2015-08-08 18:37:11Freedom (Has)
2015-08-08 18:38:35Կուլե(FLY)
2015-08-08 18:40:42Freedom (Has)
2015-08-08 18:48:39Կուլե(FLY)
2015-08-08 19:12:18Freedom (Has)
2015-08-08 20:06:53EvanescenceAmyLee
2015-08-20 18:51:59Կուլե( No Me Hagas Caminar Cuando Yo Quiero VOLAR
2015-08-28 19:30:00