Copy SMS

Ուրիշը... (Պատմվծք,գլուխ I,մաս 1-ին և 2-րդ)

ՈՒՐԻՇԸ...

Ուրիշը... (Պատմվծք,գլուխ I,մաս 1-ին և 2-րդ) - հեղինակային միտք,պատմվածք, հակառակ մարդկանց


Մի քիչ նախաբան.


Բարև Ձե՛զ: Ես Մարն եմ: Ես ինձ գրող չեմ համարում, քանի որ դրա համար պիտի դեռ շատ աշխատեմ: Բացի այդ՝ ես չեմ ձգտում լինել գրող, բայց սիրում եմ ստեղծագործել՝ գրելով մարդկանց ու իմ սրտից բխող տողեր: Այսօր որոշեցի ներկայացնել ո՛չ հեքիաթային, բարությամբ ու անպղծությամբ պարուրված ամուր ընկերություն, ո՛չ սովորական ընտանեկան հարաբերություններ, և ո՛չ էլ գաղափարական հերոսի, ով իր լեցուն կյանքում հասել է մեծ բարձունքների: Այս անգամ ուրիշ կլինի, ինչևիցե չմանրանանք:
Դե՛, սկսեցինք...


Գլուխ I
_1_



Գիշեր էր, խաղաղ գիշեր: Բոլորը քնած էին: Միայն նա էր արթուն.սովորություն ուներ նստել շենքի կտուրին, նայել աստղերին ու խորանալ հորիզոնում որպես մի առանձին աստղ, կամ մոլորակ:
Այս օր էլ բացառություն չէր. կամացուկ վեր կացավ անկողնուց, հագավ շորերը, որոնք քիչ առաջ հանել և պարկել էր իբր քնելու, համենայնդեպս այդպես ցույց տալու : Հագավ ապա գաղտագողի բայց սրընթաց քայլերն ուղղեց դեպի ննջարանի դուռը: Սենյակում,բացի իրենից քնում էր նաև քույրը՝ Նինան:
Նա կամացուկ բացեց դուռը ապա հետ նայեց՝ համոզվելու համար,որ քույրը քնած է և չի նկատի, ապա դռան և պատի կազմած նեղլիկ արանքից սահեց դուրս:Մի քանի րոպե չանցած նա արդեն տանիքին էր, իրեն հատուկ տեղում նստած:
Այս երեկո ուրիշ էր: Մի խորհրդավոր բան կար գիշերային խավարում: Արտասովոր կերպով այսօր նա որոշեց քայլել կտուրի բարձունքում,ոչ թե նստել ու նայել աստղերին՝ ինչպես սովորաբար անում էր: Ուղիղ մեկ շրջան, ու նա հայտնվեց այն կետում որտեղից սկսեց քայլել:
Դարձյալ մի անսովոր բան նկատեց:Մեռնող ու մարող գիշերվա մեջ մի շունչ կար, նկատելի ու կենդանական: Նա նստեց, հայացքն ուղղեց դեպի հորիզոնը տեսնելու երկրագնդի գլխավերևում պար բռնած այն էակների պարը,որոնցից մեկը իրեն էր հսկում: Մի պահ նայեց ամենապայծառ աստղին, այն հանգավ, ապա երկրորդին՝ այդ մեկը նույնպես:
Սարդուռը համակեց Աստղիկին, անհանգստությունը սկսեց արմատավորվել նրա ներսում, որպես արգասիք թողնելով մարմնի դող ու ինչ-որ չափ վախ:Երևակայության վիթխարի տեսիլքները վխտում էին նրա տեսահորիզոնում,որն էլ ըստ երևույթին երևակայության ինչ-որ մասնիկ էր:
Նա նորից գնաց իր տեղը:Լուսինը շտապով սահում էր ամպերի հետևը և գիշերը դարձավ լուսազուրկ: Ամբողջովին մութ էր, երկինքը պատված էր գորշ ամպերով որոնց գորշությունը կուլ էր տվել երկնքի միակ լուսատուներին, չկար և ո՛չ մի աստղ:Անգամ դիմացի շինությունները անտեսանելի էին:Մթամածությունն իր մեջ թաղում էր ամեն կենդանի շունչ, ինչպես ջրի հորձանքներն են ընդհունում իրենց տրվող զոհաբերությունը՝ խորտակվող նավի բեկորների տեսքով: Չկար նաև ոչ մի՛ ձայն որը ունակ կլիներ խաթարել գիշերային անդորրությունը:Նա սկսեց մտածել.
«Եթե միայն լիներ մեկն, ով՝ ինձ կհասկանար,ով կզրուցեր առանց հեգնանքի ու ավելորդ ծաղրանքի: Եթե կարողանայի հոգումս կուտակված ամենը ինչ-որ մեկին ասել, ըստ երևույթին գիշերային կայթատոնի մշտնջենական հանդիսականը չէի լինի և ոչ էլ լուսնի ծնման ու մահվան ականջալուրը: Այդժամ գուցե գլուխս ծնկներիս հենած հեռուները չզզնեի, այլ ուղակի բարձին դրած երազներումս հեռվանաի այս անմաքուր, խոհերական իրականությունից... »
Նա կտրվեց խոկումներից՝ երբ լսվեց մի ձայն, որը գալիս էր ինչ-որ մեկի սայթաքելու կամ անփութորեն քայլելու ձայնից...




 


Ուրիշը... (Պատմվծք,գլուխ I,մաս 1-ին և 2-րդ) - հեղինակային միտք,պատմվածք, հակառակ մարդկանց


_2_


 


Մի պահ նա վախեցավ, ինչը ամենևին ներունակ չէր իրեն:
_Ո՞վ կա այդտեղ,- բացականչեց նա պահից դրդված:
_Ի՞նչ, այստեղ մա՞րդ կա,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը,որը հարացական երանգով էր լցված:
_ Ինչ է եկել ու չգիտե՞ք:
_Բնականաբար, եթե իմանայի ի՞նչ իմաստ ուներ հարցնելը:
_Դա արդեն Դուք կիմանաք: Առհասարակ ի՞նչ գործ ունեք այստեղ,- նյարդային տոնով ասաց Աստղիկը,ապա որոշակի դադարից հետո շարունակեց չթողնելով ,որ անծանոթը ինչ-որ կերպ պատասխանի,- սա Ձեր տեղը չէ:
_Այդ Դո՞ւք պետք է որոշեք թե ես ուր գնամ, մնամ կամ ոչ:
_Իրականում ես ոչինչ չորոշեցի, ես ընդհամենը ասեցի հեռացեք,ինչու՞ եք բարդեցնում ամենը:
_ Կարճ կլինեմ՝ ես ոչ մի տեղ չեմ գնում:
_ Գնացե՜ք խնդրում եմ,- փոքր-ինչ աղերսալի տոնով ասաց Աստղիկը,- կամենում եմ մենակ մնալ:
_ Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչէ պատահել:
_Այո՛,լավ եմ: Ոչինչ էլ չի պատահել,ուղակի ուզում եմ միայնակ մնալ,եթե հնարավոր է:
_ Բայց Ձեր ձայնում այլ բան էր ասվում:
_Ինչի՞ վերաբերյալ
_Զգացողության:
_Իրոք լավ եմ, կխնդրեի հեռանալ , շուտով ես կգնամ, այդժամ՝ մնացեք այստեղ որքան ցանկանաք:
_Կշրջվե՞ք:
_Ինչի՞ համար:
_ Շրջվեք կասեմ
_Լավ,- պատասանեց Աստղիկն ու աջ ձեռքը հենելով գետնին ու ամբողջ ծանրությունը գցելով ձախ ոտքի վրա հետ սահեց, ապա կիսովչափ հետ պտտվելով ոտքի կանգնեց: Զարմանքը շփոթեցրեց նրան՝ զրուցակիցը տղա էր:
_Օ՜հ օ,- բացականչեց նա:
_Ի՞նչ եղավ,- հարցրեց անծնոթն հանկարծակիի եկած Աստղիկի զարմանք արտահայտող բացականչությունից:
«Ինձ թվաց թե զրուցակիցս աղջիկ է»,- ուզում էր պատասխանել նա, և կպատասխաներ եթե այդչափ ոհեմ չլիներ,ու չհասկանար,որ գուցե այդես վիրավորի տղային, բայցևայնպես նա նման մի բան ակնարկեց, ասելով,- չէի պատկերացնում թե Ձեզ հետ եմ խոսում:
_ Բայց ինչո՞ւ, որն էր իմ պատկերը Ձեր երևակայության սահմաններում:
_Ոչ մի հստակ ուրվագիծ,պարզապես,- Աստղիկը կարկամեց,ու չկարողացավ ավարտին հասցնել խոսքը,բայց միայն այն պատճառով որ նա չգիտեր թե ինչպես պատճառաբաներ իր վարքը,կամ ասեր թե նրան ինչպես էր պատկերացնում, ասենք՝ նա չէր էլ փորձել պատկերացնել: Շնորհիվ իր ներքին ճկնության նա կարողացավ փոքր-ինչ վարագուրել իրեն համակած խուճապը փոխելով զրույցի ընդհանուր թեման,- ասացիք ինչի՞ համար եք եկել այստեղ և արդյոք չե՞ք պատրաստվում գնալ:
_ Ես այսօր եմ եկել, ընդհամենը մի քնաի օրով, տանիքին նստել ու աստղերին, մասնավորապես իմ աստղին նայելը՝ վաղեմի՜ սովորությունս է: Կգնամ, եթե այդքան անտանելիորեն եք ընդունում ներկայությունս:
_ Պարզ է: Չէ, ամենևին, տհաճի մասին խոսք լինել չի կարող:Ես Ձեզ չեմ ճանաչում,ուստի իրավունք չունեմ...,- Աստղիկի շփոթմունքը տեսնելով նա բարեմտորեն սկսեց խոսել:
_Այնուամենայնիվ կգնամ:
_Լավ,- պատսխանեց աստղիկն ու մի խորը շունչ քաշեց, մտովի շնորհակալ լինելով զրուցակցից,որ՝ չթողեց երկար խոսել,այն էլ այնն դեպքում երբ ինքը՝ Աստղկը չգիտեր թե ինչ ասել: Նա լսելով Աստղիկի պատատասխանը շրջվեց ու պատրաստվում էր գնալ, սակայն Աստղիկը խոսեց,- Կաարող եք մնալ, եթե ուզում եք:
Տղան շրջվեց ու սիրալիր կերպով պատասխանեց.
_ Ոչ, շնորակա՛լ եմ, չեմ ցանկանում խանգարել Ձեզ:
_ Չեք խանգարի:
_ Վստա՞հ եք:
_Այո՛:
_ Լա՛վ, ուրեմն կմնամ ոչ այնքան երկար, շնորհակալ եմ,- պատասխանեց տղան ներքին գոհունակությամբ:
_ Շնորհակալ լինել պետք չէ:
_ Պետք է,- շեշտակի կերպով լսվեց պատասխանը:
_ Լավ, թող այդպես լինի,- պատասխանեց Աստղիկը, ապա մի փոքր առաջ եկավ, նստեց այնտեղ՝ որտեղ նստած էր նախկինում: Նրանից մի քանի մետր հեռվորության վրա նստեց նաև տղան, որ ջանում էր հարմար բառեր ու թեմա ընտրել՝ Աստղիկի հետ զրույցի բռնվելու համար, նա տարօրինակ կերպով հմայեց նրան: Մի բան կար նրանում,որ չկար ուրիշներում...


Շարունակելի...

Հատուկ շնորհակալություն ՀելենինՈւրիշը... (Պատմվծք,գլուխ I,մաս 1-ին և 2-րդ) - հեղինակային միտք,պատմվածք, հակառակ մարդկանց

Սիրով՝ Crazy

9

74

4084

  • Կուլե(FLY)
    2015-08-08 09:53:30
    Հավեսով կարդացի,մի երկու գլուխ էլ գրեիր էլի:Dայն հատվածը ,որ ինձ ուղարկել էիր,հիմա ավելի է մեծացնում հետաքրքրությունս, համոզված ես,որ պատմվածք ?:D Շուտ ավարտիր,մենք այդքան ժամանակ չունենք աա:D
    • Crazy ✌
      2015-08-08 10:44:50
      Ա՛հ հավեսով հուհ-հահ աաա :D :D :D : Իսկ եթե ոչ պատմվածք, ապա՞; Էհ, խելագար, առաջին գլուխը հինգ մաս է, իսկ ես արդեն երկրորդի 4-րդն եմ ավարտում ասում է շուտ վերջացրու (ժպիտ)
  • Freedom (Has)
    2015-08-08 11:56:11
    Լավն է: (բռավո)
    • Crazy ✌
      2015-08-08 13:03:10
      Ապրես Հսմոս (ծաղիկ)
      • Freedom (Has)
        2015-08-08 13:39:35
        Չարժի Մրես, իմ ապագա մեեծ գրող: (ծաղիկ) :)
      • Crazy
        2015-08-08 14:51:15
        Ա՛ Հաաաասս, ախր: Աաա ոգևորում ես է լուրջ եմ ասում: ԻՄ բանաստեղծ քույրիկ :)
      • Freedom (Has)
        2015-08-08 15:35:57
        Բա պետք ա ոգևորեմ, որ հանկարծ հետ չկանգկնես ու տաղանդդ թաքուն պահես: ;) Ա այ ես իմ համար եմ գրում, հաստատ չեմ դառնա բանաստեղծ: :)
      • Crazy
        2015-08-08 15:38:25
        Ա՛ հեսա բարձրանում եմ օդերով: էսօր էս ինչքան լավ բաներ ասեցիք: Ես էլ Ձեր համար եմ գրում, ու չեմ դառնա աաա :D
      • Freedom (Has)
        2015-08-08 15:47:03
        Ա բարձրացի քեզ ո՞վ ա պահել: :D Ա առավել ևս եթե մեզ համար ա, դու պարտավոր ես դառնալ հայտնի գրող: Առաջ Մրեես (ուռա) (ուռա) (ուռա)
      • Crazy
        2015-08-08 15:50:52
        Ա՛ բա ո՞ր կորեմ մորորվեմ :^) Ա՛ չեմ խոստանում հայտնի գրող դառնալ,բայց խոստանում եմ մշտապես գրել
      • Freedom (Has)
        2015-08-08 16:27:29
        Երկրորդը առաջինի գրավականն ա հենց: Եթե երկրորդը լինի, դրանրց էլ առաջինը կբխի (ուրախ)
      • Crazy
        2015-08-08 16:32:45
        Ա՛ լավ համուզիր, վատ չէր լինի: Ասենք գրքերս կնվիրեի Ձեզ, ձմեռը պետք կգար :D
      • Freedom (Has)
        2015-08-08 16:34:16
        Ա բա քեզ թվում ա ինչի՞ եմ էդքան ոգևորում, որ գիրք հրատարակես :D
      • Crazy
        2015-08-08 16:38:25
        Ա լավ չեմ: Ասենք եղավ բա չէ աայ: Լավ կաշխատեմ կլինի, բայց պաձեռշկա է պետք (ուրախ)
      • Freedom (Has)
        2015-08-08 16:41:22
        Ի բա էդ էլ հա՞րց էր: Դիմի Աննային: :D
      • Crazy
        2015-08-08 16:44:01
        Ա՛ տապալվեցի: Ասենք խողճ Աննա, նա քեզ օգնի, ինձ օգնի, Ինեստաին օգնի :D
      • Freedom (Has)
        2015-08-08 16:44:57
        Ոչինչ ինքը բարի մարդ ա, բոլորին օգնում ա :D
    • Crazy
      2015-08-08 16:48:36
      Ա՛հ դե օրինակ վերցրու էլի ուֆ
      • Freedom (Has)
        2015-08-08 16:53:04
        Ես վերցնելուց լավ չեմ, տալուց եմ լավ :D
      • Crazy
        2015-08-08 16:54:50
        :@
      • Freedom (Has)
        2015-08-08 17:06:46
        :D :D :D
  • Կուլե(FLY)
    2015-08-08 12:18:48
    Օ ոչ:Dհա մեկ էլ սկիզբը ոնց որ իմ մասին լիներ,ուղղակի մինչև կտուր չեմ ձգում ,պատուհանով բավարարվում եմ աաա:D Ու ոչ գաղտնի, արդեն տարօրինակ լինելս գաղտնիք չի:D:D(խփո)
    • Crazy ✌
      2015-08-08 13:04:12
      Ա սեստրա: Բիմ դե ամոթ էլ է գաղտնիք լինի,համ էլ տարօրինակություն չի, յորօրինակություն է
      • Կուլե(FLY)
        2015-08-08 13:10:23
        Նայած ում համար :Dա հա,մեկ էլ կամ ինձ է թվում ,կամ իրոք ոճային փոփոխություն կար :
      • Crazy
        2015-08-08 13:22:45
        Ա՛հ ի՞նչ նկատի ունես ոճային փոփոխություն ասելով :)
      • Կուլե(FLY)
        2015-08-08 13:28:54
        Սա նախորդներից տարբերվող էր,ա ու իմ սիրած բառերից կային աաաա(խփո):D
      • Crazy
        2015-08-08 13:30:11
        Ա՛հ հա մի քիչ :) : Ո՞ր բառերը :Դ
  • Կուլե(FLY)
    2015-08-08 13:51:41
    ՄԹամաԾություն,խոկալ,ականջալուր,մշտնջենական,վարագուրել:Dա էլի կային ,բայց սրանք էի հիշում ,բարեմտորեն-ը նոր էր ինձ համար :D մի խոսքով՝ բառեր,որոնք շատ չեն գործածվում ու պահել են իրենց հետաքրքրությունը:
    • Crazy
      2015-08-08 14:50:42
      Ահ ես էլ եմ սիրում շատ չօգտագործվող բառերը,մի ժամանակ վախենում էի էդպես գրել,մտածում էի չի ընդւոնվի,բայց դե...
      • Կուլե(FLY)
        2015-08-08 15:11:40
        Ես սիրում եմ,խոսքը հետաքրքիր են դառնում :
      • Crazy
        2015-08-08 15:31:57
        Սիրել ֆորեվր :D
      • Կուլե(FLY)
        2015-08-08 15:36:30
        Հա,այս դեպքում հա:D
      • Crazy
        2015-08-08 15:37:15
        Ասենք բա մի բան պետք է վերջապես սիրենք թե չէ :D
      • Կուլե(FLY)
        2015-08-08 15:41:46
        Մեր դեպքում գոնե բառերը սիրենք աա:D
      • Crazy
        2015-08-08 15:44:00
        Ասենք բա ի՞նչ սիրենք, ումը սիրենք աաա :D
      • Կուլե(FLY)
        2015-08-08 15:47:46
        Գիրք,ֆուտբոլ ,հոգեբանություն :Շատ նման թեմաներ աաա(խփո)
      • Crazy
        2015-08-08 15:55:14
        Ֆուտբոլը հանի, նկարչութոյւնը մտցրու :D :D :D
      • Կուլե(FLY)
        2015-08-08 16:03:53
        Բարև ձեզ (խփո)
      • Crazy
        2015-08-08 16:06:23
        Դուք հավատու՞մ եք Եհովային :D :D :D :D O:)
    • Կուլե(FLY)
      2015-08-08 16:15:38
      Կողքի տուն գնացեք,նրանք հավատում են:D
      • Crazy
        2015-08-08 16:17:05
        Ա չէ, ձեր տնից շոկոլադի հոտ եմ առել; Ա լսի իմանաս ինչ կոնֆետ եմ ուտում Ան
      • Կուլե(FLY)
        2015-08-08 16:23:54
        Էլի մեԶ ես ուտում?:D
      • Crazy
        2015-08-08 16:33:17
        Ա՛ հա, ախր համով ենք :)
  • Կուլե(FLY)
    2015-08-08 16:37:03
    Մենակ-մենակ?(դեմք)
    • Crazy
      2015-08-08 16:43:23
      Արի տամ: Ա՛հ ո՞ր գույնն է պետք
      • Կուլե(FLY)
        2015-08-08 17:02:30
        Անանասը (խփո)
      • Crazy
        2015-08-08 17:28:20
        Ա՛յ կռիս, արի արի
      • Կուլե(FLY)
        2015-08-08 17:30:27
        https://s-media-cache-ak0.pinimg.com/236x/db/55/38/db55384f3ee923dea6f62ee319b4680a.jpg ՆՎԵր (խփո)
      • Crazy
        2015-08-08 17:32:49
        Վախ (խփո) (խփո) (խփո) ... Արի կանաչից 10 հատ (ժպիտ)
      • Կուլե(FLY)
        2015-08-08 17:34:23
        Լիքը գտել եմ,կուզե՞ս միանգամից գուգլի լինկը ուղարկեմ՝փորփրիր (խփո) Լավն են :)
      • Crazy
        2015-08-08 17:38:51
        Ա՛ գորիսի մեղրից շատ դա եմ ուզւոմ :) ուղարկիր
      • Կուլե(FLY)
        2015-08-08 17:41:01
        Մեկ էլ սա գրավեց՝http://data3.whicdn.com/images/65922325/large.jpg
    • Կուլե(FLY)
      2015-08-08 17:40:24
      https://www.google.ru/search?q=dark+photographers&newwindow=1&biw=1280&bih=699&source=lnms&tbm=isch&sa=X&ved=0CAYQ_AUoAWoVChMIpMD-qr6ZxwIVyY0sCh3n3Adw#imgdii=AITOgIwtm5fYvM%3A%3BAITOgIwtm5fYvM%3A%3B-Voj4__G7k7KMM%3A&imgrc=AITOgIwtm5fYvM%3A
      • Crazy
        2015-08-08 17:41:54
        Ա Բիմոլո ապրես: Սպասիր քրքրեմ (ծաղիկ)
      • Կուլե(FLY)
        2015-08-08 17:46:23
        Ընտիր բաներ կան (խփո)
      • Crazy
        2015-08-08 18:00:07
        Էլ ասում ես, խորասուզվել եմ
      • Կուլե(FLY)
        2015-08-08 18:01:34
        Սպաս երեկ ընտիր տեղ էի գտել,փորձեմ հիշել տեղը,լինկը կուղարկեմ,տեղ ավելի լավ նկարներ էին:
      • Crazy
        2015-08-08 18:03:41
        Ա էսօր ես մնացի դրանց ազդեցության տակ;Լսիր դասարան.էյէմ մտիր մի բան ունեմ ասելու:
      • Կուլե(FLY)
        2015-08-08 18:03:44
        Սա նայիր մինչև գտնեմ ասածս՝http://popcornhorror.com/wp-content/uploads/2014/01/Der-Geheimnisbewahrermedium_large.jpg
      • Crazy
        2015-08-08 18:07:26
        Աաաաաաաաաաաաաաաաա (վայքո)
      • Կուլե(FLY)
        2015-08-08 18:36:40
        Հե՞:Չգտա |(
      • Crazy
        2015-08-08 21:27:10
        Ի՜ :@
  • crazy psychologist ☯
    2015-08-08 17:28:31
    հետաքրքրեց, հազիվ ջան արեցի կարդալ սկսել, ու կպավ, գնաց առաջ,,,, շնորհակալ եմ
    • Crazy
      2015-08-08 17:30:52
      (ժպիտ) Հուսամ շարունակությունն էլ կարդալիս առաջ կգնաս, ապրես: Ես էլ քեզ եմ շնորհակալ (ծաղիկ)
  • El99
    2015-08-20 12:03:36
    Shat lawner ,,u stacvac ,
    • Crazy
      2015-08-23 20:29:52
      Անչափ շնորհակալ եմ; (ծաղիկ)
  • EvanescenceAmyLee
    2015-08-20 18:24:47
    ես արդեն երար ժամանակ է սպասում եմ երկրորդ մասին,,,համարյա բոլոր ընկերներիս պատմել եմ ու նրանք ել են սպասում այնպես որ քեզ տեսնենք :) :) (բռավո)
    • Crazy
      2015-08-23 20:30:26
      Զգացված եմ, չեմ խոստանում շուտ հրապարակել,բայց կաշխատեմ արդարացնել Ձեր սպասումները:
      • EvanescenceAmyLee
        2015-08-29 22:58:50
        ես էլ կաշխատեմ համբերատար սպասել բայց եսել չեմ խ ոստանում :D
      • Crazy
        2015-08-29 23:07:39
        Ա՛հ ոնց որ թե չի հրապարակվելու :D
      • EvanescenceAmyLee
        2015-08-29 23:09:01
        գոնե ներքինով ուղարկիր ես կարդամ թե չե արդեն համարյա մեկ ամիս է ինչ սպասում եմ
      • Crazy
        2015-08-29 23:09:44
        Ա՛հ փոփոխման եմ ենթարկում Էլ: Անուններն եմ փոխում և այլն: Չգիտեմ ոնց կստացվի:
      • EvanescenceAmyLee
        2015-08-29 23:11:59
        լավ բայց ես անհամբեր կսպասեմ որ գոնե ուղորկես կարդմ,,,գոնե իմանամ ինչ եղավ
    • Crazy
      2015-08-29 23:13:53
      Լավ: Կուղարկեմ բայց հիմա ներքինով կգրեմ մի քնաի բան,որ տեղյակ լինես :)