Copy SMS

Չհասցրի ~

Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքային

Երեկ մտածում էի ու զգացի,որ ես քո երակներն եմ սիրում,գիտե՞ս: Սիրում եմ քո մաշկի ներքին կողմը: Ես խելագարվում եմ այն մտքից,երբ պատկերացում եմ ՝ ինչպես է պարանոցիդ վրա թույլ աշխատում զարկերակդ ու ստիպում մաշկիդ թեթեւակի շարժվել:

Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքայինԵս կուզեի ձեռքով գոնե մեկ անգամ զգալ այդ շարժումը: Բայց չհասցրի: Ու այլեւս երբեք նման առիթ չեմ ունենա: 

Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքայինԵս արբում եմ միայն այն մտքից,որ դու կաս աշխարհում: Որ դու քայլում ու խոսում ես: Ես սիրահարվում եմ քեզ ամեն անգամ,երբ ուզում ես ինձ կտոր-կտոր անել,հետո էլ՝ վառել: Ես սիրում եմ բոլոր այն դռան բռնակները,որոնց դու հպվել ես,ես սիրում եմ այն աղջիկներին,որոնք քեզ համբուրել են,իրենք քեզնից մի մասնիկ են կրում:

Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքայինԵս սիրում եմ աշխարհը,որովհետեւ քո գոյության շնորհիվ այն ինձ համար մինիմալ չափով է անտանելի: Իսկ դու տեսե՞լ ես քո ոսկորները: Գրողը տանի,դրանք կատարյալ են: Քո ձայնալարերը,որոնք թրթռում են կոկորդիդ մեջ...գժվելու բան է:

Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքայինԵս սիրում եմ քո ներսը: Քո հյուսվածքները,մկանները,նյարդային հանգույցները: Քո մարմնի սպիերն ինձ հիշեցնում են,որ կյանքում պայքար կա: Ու ուզում եմ դրանք համբուրել,որովհետեւ քանի դեռ դու պայքարում ես,դու կաս:


Չհասցրի ~ - հետաքրքիր, զգացմունքայինԴու ինձ ստիպում ես համբուրվել կյանքի հետ: Ինձ էլ ոչինչ պետք չէ..


Հ.գ. Հեղինակային չէ ..

13

9

2854

  • Կուլե(FLY)
    2015-08-08 14:07:02
    Այնքան լավ էր գրված ,որ ամբողջ ընթացքում նկարագրվածը կենդանանում էր աչքիս առաջ :Իսկ ո՞վ է հեղինակը,եթե գաղտնիք չի:Ու շնորհավոր ,մի հատ ուղղագրական սխալ չգտա: :D
    • Hija de la Luna ~
      2015-08-08 14:52:21
      ճիշտն ասած չեմ կարողանում հիշել հեղինակին :( մերսի շաատ (ծաղիկ) աշխատել եմ ուշադիր լինել,որ սխալներ չլինեն O:)
      • Կուլե(FLY)
        2015-08-08 15:09:06
        Մեկ է,ինձ մոտ միշտ լինում են,որովհետև իմ պոստերը միշտ երկար են:D
  • Թիթեռ
    2015-08-08 15:55:23
    շատ զգացմունքային տողեր էին...իրոք ես էլ կարդալուց ապրում էի այդ բարերը: ահավոր լավն էր (բռավո)
  • Hija de la Luna ~
    2015-08-08 16:00:19
    ափսոս հեղինակը ես չեմ (( բայց շնորհակալ եմ շաաատ (ծաղիկ)
  • Թիթեռ
    2015-08-08 16:09:44
    ապրեք :)
  • 2015-08-08 16:59:57
    սիրում եմ երակները, սպիերը, մաշկի գունատությունը.......հեղինակի անունը կասես՞
  • Hija de la Luna ~
    2015-08-08 17:51:35
    չեմ կարողանում հիշել հեղինակի անունը ,չեմ գտնում :( :(
  • Սուս_)))
    2015-08-08 22:11:47
    սա իմ համարեր գրված ինչ որ մեկն ինձ կրկին թույլ չտվեց մոռաանալ