Անավարտ կյանք
Անավարտ կյանք
Ողջույն: Ուզում եմ ներկայացնել նորավարտ աշխատությունս, որը չէր գրվի, եթե չլիներ այս կայքի անդամներից մեկը՝ Crazy-ին: Նշեմ, որ նրա դերը անկերև է վիպակի, որպես այսպիսին լինելու գործում: Աշխատությունը բաղկացած է 19 մասից ու հավանաբար փոփոխման չի ենթարկվի: Ինչևէ, սկզբի համար հրապարակեմ սկզբնական հատվածները:
Մաս 1-ին
«Պահպանել գոյությունը մարդկության աշխարհում, որպեսզի սեփական աշխարհը չդադարի գոյություն ունենալ:»
Նա գրեց այս տողերը՝ իր իսկ ստեղծած տառերով, որոնց մասին չգիտեր ոչ ոք մեղապարտ աշխարhից, իսկ եթե իմանային, ապա չէին կարողանա վերծանել:
Նա լուռ էր, ունքերը կիտած, սառած հայացքը հառել էր սենյակի անկյուններից մեկին և անսպասելիորեն լսվեց մի հանկարծական բացականչություն, որը րոպերների տքնաջան մտորոմուների ցանկալի ու բեղուն ծնունդն էր.
_ Սքողված աշխարհ՝ ծեր ու պիղծ իրականության մեջ ու դրանից դուրս, որտեղ իրավունք չունի, ինձնից բացի, ոչ ոք մուտք գործել:
Հետաքրքիր էր նաև այն, որ ՛՛սքողված աշխարհ՛՛-ը գրեց ոչ պակաս զարգացված ձախ ձեռքով, իսկ մնացած մասը՝ աջ, տգեղ ձեռագրով՝ օգտագործելով ինքնաստեղծ ամբիդեքստրիան:
Գիշերն սկսվում էր արևելքի գործունեության ու լուսնի ժամանման լինելիությունից: Նա արթնացավ, որպեսզի կարողանա դիմավորել սեփական գողտրիկ ու ծպտված աշխարհի լուսաբացը՝ ցոլուն մթության մեջ: Վառվում էին նրա մտքերում կարմիր ու կանաչ գույներ մուգ կապույտի մեջ: Մարդիկ քնած էին ու չէին ստիպում նորից հեռանալ ինքնաստեղծ ու երևակայական աշխարհից, որը ճկվում էր ու տարուբերվում նրա խելահեղ մտքերից, որոնց մեջ չկար սրություն, սակայն դիպուկ ու հստակ էին, մշակվում էին իր ուղեղում ու դրանից հետո միայն՝ ելնում էին նրա շուրթերից կամ գրվում թղթի վրա՝ իր աշխարհում ստեղծված գաղտնի ու սքողուն տառերով, ամեն անգամ նոր ու յուրօրինակ ձեռագրով:
Նպատակներ, որոնք պետք է իրագործվեին հանուն սեփական աշխարհի: Հայկի մտքերը կենտրոնացվում էին իր նպատակներն իրական դարձնելու գործի մեջ, որը նման էր իրական, հույժ պատրանքի:
Նա դաժան էր ծուլության դեմ: Իր մտքերում, այն կոտրում էր մե՜ծ մուրճով ու հետո ծուլությունից դեղին արյուն էր հոսում, որ վերանում էին ընկուզենու տերևների գույնն ունեցող ջինջ ու անպիղծ օդում:
Այսպիսին էր Հայկի կյանքը. յուրաստեղծ ու յուրօրինակ: Սակայն նրան այդպիսին չէր ճանաչում ոչ մեկ: Հայկի խիստ դեմքը փոխվում էր հանգիստ վիճակի, խելահեղ մտքերից առաջացած ժպիտն ու ուրախությունը քողարկվում էին պարզ աչքերով ու մեղմ ժպիտով, երբ նա սկսում էր շփվել մարդկանց հետ:
Նա սիրում էր ստեղծագործել: Ավելի շուտ՝ դա նրա պոռթկացող հույզերի արտաբերումն էր: Գրիչը ձեռքին նա նստում էր մահճակալին ու հանկարծ սկսում էր արագ-արագ գրել, կարծես հոգեկան հիվանդ լիներ, որի մոտ սկսվել էր հերթական ախտաժամը: Նա կարող էր ժամերով լռել՝ փակված լինելով մութ սենյակում ու հետո սկսել բարձրաձայն մենախոսել: Կարող էր գիշերվա մթին՝ առանց լույս վառելու՝ քայլել դեպի անարտացոլուն, մութ պատուհանը ու դրա գոգին սկսել ստեղծագործել:
Մաս 2-րդ
Հայկը շարունակում էր նույն կերպով: Ավելի ճիշտ՝ փորձում էր շարունակել: Նա քայլում էր նեղլիկ սենյակի երկայնքով: Խոժոռ ու մռայլուն դեմքը վկայում էր, որ նա դժգոհ է:
_Է՜յ, դու՛, ես իրավունք չունեմ... Նա իրավուքն չունի այստեղ մուտք գործել,_ ասաց ինքն իրեն, իր մեջ գտնվող անձին, ինչպես հաճախ ինքն էր մտածում:
Ու այս անգամ խոսքերն այնքան էլ մշակուն չէին, ինչպես լինում էին: Նա կանգնել էր երկընտրանքի առաջ ու թվում էր, թե երկբայելու կարիք չկա, սակայն մտքերը անդորրավետ չէին: Երբ նրան թվում էր, թե դա պարզագույն իրավիճակներից է, այն աղջկա պատկերն էր միանգամից նկարվում մտքում, ում տեսել էր նախորդ գիշեր՝ խանութի վառված լույսի ներքո: Աղջիկն իր յուրօրիանակությամբ, ակամայորեն ստիպեց, որ Հայկն հետևի իրեն: Հայկի մտքերում ուզում էին ձևավորվելով զարգանալ մեղադրական ու պարասավող մտքեր, որ պետք է ստիպեին 18-ամյա տղային հայացքն ուղղել դեպի լուսինը ու շարունակել մտքեր հավաքել «Լուսնի ամոթը» գրվելիք բանստեղծության համար, բայց նրա ուղեղն հասցնում էր մինչ այդ մտքերի զարգացումը հասկանալ, որ եթե չհետևի աղջկան, ապա կյանքում շատ կմեղադրի ու կփնովի իրեն:
Աղջկա դեմքն ու հայացքը խոսուն ու մատնիչ էին, բայց ոչ բոլորի համար: Հայկն ունակ եղավ միանագամից ճանաչել աղջկա ներքին աշխարհը: Հայկի մտքերում պատկերավորվում էր աղջկա անցյալն անգամ, որն էլ կերտել էր աղջկա ներկան, ներկան, որը ստիպում էր տղային զգալ իրեն որոշակիորեն հաղթված:
Նա նորից մենախոսեց.
_ Բայց նա ուրիշ է...
Հայկն ինքնըստինքյան դառնում էր այլ մարդ. նա աստիճանաբար ավելի ու ավելի արդարացված էր դարձնում զգացմունքների գոյությանը: Թեև նրա մտքում չէր հայտնվում «սիրել» բառը, բայց հասկանում էր, որ աղջիկն այն միակն է, ով կարողացավ տարբերվել մյուսներից, տարբերվել այնպես, որպիսին տղային թվացել էր անիրական ու անաշխարհիկ:
Նա լուռ էր, նորից փորձում էր հափշտակվել ստեղծագործական մտքերով, բայց նրա ուղեղում նույն մտքերն էին պտտվում:
_Արփի՛, լսվեց նրա ձայնը:
Այդ պահին հիշեց, թե ինչպես աղջիկը մոտեցավ տան երկաթյա, մոխրագույն դարպասին, որտեղ կանգնած էր մի կին: Հիշեց կնոջ ձայնը.
-Արփի՞:
Ու աղջկա դրական պատասխանը: Քիչ անց աղջիկը հայտնվեց դարպասից այն կողմ, թողնելով Հայկի անորոշության ճիրաններում:
_Արփի՜... _ նորից ու նորից կրկնում էր այդ անունը:
Մաս 3-րդ
Գիշերը մեռավ արևածագի ճաճանչների զարգացող ուժով: Հայկը որոշեց երեկոյան գնալ այն տան մոտ, որտեղ հավանաբար ապրում էր աղջիկը: Նա վճռել էր ու պիտի աներ: Օրվա լուսավոր ժամերը տրամադրեց արձանիկներ պատրաստելուն ու մյուս գործերին: Արձանիկները պետք է տաներ խանութներից մեկը ու վաճառեր: Արդեն մեկ տարուց ավելի էր, ինչ նա զբաղվում էր այդ գործով: Նրա աշխատանքները շատ կարճ ժամանակում կարողացան արժանանալ մեծ պահանջարկի: Դա ոչ միայն գեղեցկության ու յուրօրինակության շնորհիվ էր, այլ նաև ցածր գնի: Երբեմն նա ստանում էր մեծ արձանիկներ պատրաստելու պատվերներ: Համացանցում կատարում էր խմբագրումներ, սրբագրություններ՝ ինչպես ինքն էր անվանում՝ շնորհիվ իր լեզվական փայլուն գիտելիքների:
Իսկ այդ օրը նրա մեջ եղած եռանդը կրկնապատկվել էր. նա աշխատում էր արագ՝ միաժամանակ օգտագործելով երկու ձեռքերը զանազան գործողությունների մեջ, որպեսզի համատեղեր արձանիկները խանութ հասցնելու գործն ու աղջկան տեսնելու ցանկության համար կատարվելիք քայլը:
Երեկոյան, ժամը 8-ին, նա դուրս ելավ տնից: Քայլում էր արագ: Մոտ 15 րոպե անց արդեն խանութում էր: Բռնելով սպասված հետդարձի ճամփան՝ զգաց, որ սիրտն սկսում է տրոփել: Ինչքան ավելի էր մոտենում նրանց փողոցին, ավելի ու ավելի էր տրոփյունը ուժեղանում: Նա լսում էր սրտի զարկերի ձայնը, բայց քայլում էր վստահ:
Զգուշավոր ու դանդաղ նայեց դարպասին, որի դուռը բաց էր: Առաջին բանը, որ նա նկատեց սև ասֆալտն էր, հետո՝ այգին: Եվ հանկարծ երևաց աղջիկը՝ այգու մեջ կանգնած:
Արփինեն շրջվեց: Նրանց հայացքների անսպասելի բախում տեղի ունեցավ, որից Հայկը շփոթվեց: Այտերը շառագունեցին, արագորեն կախեց հայացքը: Ու առանց կարկամելու՝ դանադաղ մի քանի քայլ արեց: Բայց նա այդ իրավիճակում կարողացավ մրմնջալ հետևյալը.
_ Այ քեզ բա՜խտ...
Նա ժպտում էր՝ անկախ շփոթությունից, սակայն նաև զգում էր, ու թուլացել է ու ժամանակավորապես նվաղել: Մի քանի քայլ անելուց հետո պտտվեց, հանկարծ նկատեց մի հին նստարան, որը գտվում էր նեղ փողոցի մյուս մայթին, նրանց տանը գրեթե դիմացի հատվածում: Նստեց, բայց սրտի զարկերը դեռևս անհանդարտ էին:
Աղջիկը դուրս եկավ փողոց: Նրա հայացքի առաջ հայտնվեց տղան՝ նստած նստարանին: Այս անգամ Հայկը չհասցրեց առաջինը կախել հայացքը: Աղջիկը սովորական իրավիճակի տպավորթյուն ստեղծեց ու քայլեց հակառակ ուղղությամբ: Հայկը՝ տեսնելով, որ նա պտտվում է խաչմերուկի ձախ կողը՝ միանագամից կանգնեց ու արագ քայլեց փողոցի հակառակ կողմը: Նա նույնպես պտտվեց ձախ, ու մյուս փողոցով դուրս ելավ: Աղջիկը չկար: Մտածելով այն, որ ինքն ավելի ու ավելի արագ էր քայլել, եկավ մի եզրահանգման, որ դժվար թե աղջիկը անցած լիներ այն տեղը, որտեղ կանգած էր ինքը: Քայլեց դեպի առաջ: Հանկարծ, այն խանութից, որի վառված լույսով առաջին անգամ պարզ կերպով տեսավ աղջկա դիմագծերը, դուրս ելավ աղջիկը: Նրանք հանկարծակիի եկան: Նայեցին իրար: Նրանք մենակ էին: Հայկը շփոթվել էր, աղջիկը նույնպես: Առաջին անգամ տեսան իրար այդքան մոտիկից: Աղջկա սիրտը նույնպես արագ էր բաբախում: Սկսել էր արագ բաբախել այն ժամանակ, երբ դարպասի մոտ տեսավ Հայկին:
Մաս 4-րդ
_Ես... Այս ի՞նչ է կատարվում ինձ հետ,_ լսվեց Հայկի ձայնը, որը նման չէր ներողամտության հայցման, բայց և չուներ խիստ տոն:
Աղջիկը ամենևին չզարմացավ, կարծես վաղուցվանից էր ճանաչում Հայկին: Թեև աղջկա հայացքում կարելի էր նկատել ամոթխածություն մեծ մասնիկ, բայց և նա սովոր էր լինել ուժեղ ու սիրել ճշմարտությունը, նա որոշեց խոսել, հասկանալով, որ տղայի վեհ բնավորությունը ունակ չի լինի չհասկանալ, որ դա թեթևամտություն չէ.
_ Դուք նման չեք մյուսներին, ես զգում եմ, բայց...
(Շարունակելի...)
Aram.G
2015-08-09 22:47:58Universal
2015-08-09 22:51:27Aram.G
2015-08-09 22:53:13Universal
2015-08-09 22:55:52Aram.G
2015-08-09 22:57:12Լիլ
2015-08-10 12:49:55Universal
2015-08-09 22:59:53~ Pretender
2015-08-09 23:02:33Universal
2015-08-09 23:05:38~ Pretender
2015-08-09 23:07:19crazy psychologist ☯
2015-08-10 00:06:26Universal
2015-08-10 00:07:27crazy psychologist ☯
2015-08-10 12:38:15Universal
2015-08-10 18:01:51crazy psychologist ☯
2015-08-11 11:20:24Crazy
2015-08-10 09:41:48Universal
2015-08-10 12:16:24Narusik
2015-11-20 22:25:18Universal
2015-11-21 22:19:45Narusik
2015-11-22 11:19:30Impression
2015-12-28 19:58:25Impression
2015-12-28 20:00:10Impression
2015-12-28 20:04:06Universal
2015-12-28 20:30:28