Copy SMS

Ճակատագրի Խաղը/ Մաս 2

Ադամ Ջոնսոն

Ճակատագրի Խաղը/ Մաս 2 - Ադամ Ջոնսոն, Աննա Ջոնսոն, ծերուկը և այգին


Կուզեի նախապես ներողություն խնդրել տառասխալների համար, և խնդրել որ խիստ չդատեք, սա իմ առաջին փորձերն են և ես հուսով եմ, որ ձեր դուրը կգա, նույնիսկ եթե միքիչ: Հաճելի Ընթերցում :ԴԴԴԴԴԴ

Այգում շոգ էր: Երկնքում ամպերի բացակայությունը, թեև գեղեցկացնում էր երկինքը,  ավելի էր դարձնում անտանելի օրը: Հուլիսյան արևը պարզապես այրում էր անեմ ինչ, թե մարդկանց, թե կենդանիներին, թե բույսերին: Աննան այլևս չէր կարողանում: Արևի տակ երկար քայլելուց հետո նրա ուժերը սպառվել էին: Ահա ևս մեկ քայլ և վերջ, ևս մեկ քայլ և վերջ, ես հիմա կընկնեմ: Բայց ծերուկը, չէ, ծերուկը դեռ չէր հոգնել: Համենայն դեպս նրան նայելով չէիր ասի թեև սև էր հագնված: Նրա անհեթեթ աջ ու ձախ քայլերը չէին դանդաղել,  նա դեռ նույն առույգությամբ շարժվում էր առաջ: Եթե այդ անտանելի շոգին ինչ որ մեկը ևս դուրս եկած լիներ ապա նայելով նրան՝ կասեր, որ Մահվան գրկից է փախչում:

Ծերուկը ուղևորվում էր հին ակացու մոտ, որի ստվերի տակ կար շատ հին նստարան: Երբ այգու բոլոր նստարանները ներկել էին, փոխել ու ժամանակակից դարձրել, այս նստարանը նույնն էին թողել: Սակայն մեկ անգամ չէին փորձել.... Այս նստարանին վախենում էին մոտենալ բոլորը, հատկապես կիրակի օրերին: Երբ ծերուկը հասավ նստարանին, այնպես զգուշությամբ նստեց նրա վրա, կարծես վախենում էր վնասել նստարանը: Ձեռքը տարավ նստարանի այն կողմը, որտեղ ինչ-որ բան էր փորագրված: Աննան, ով գիտեր այնուհետև ինչ էր լինելու, նստեց նրա մոտ ու բացեց ծրարը որտեղ նամակներն ու նկարներն էին ու սկսեց ըստ հերթականության նրան տալ: Բայց այս անգամ Աննան չդիմացավ:

-Պապիկ,  պատմիր ինձ ինչ է եղել, ինչ են այս բոլոր նամակները ու նկարները:Ասա ինձ խնդրում եմ:

Ծերուկը լուռ էր: Էլ ուժ չկար:Այս բառերը լսելուց հետո, ծերացած ու նիհարած ձեռքերը հենեց ծնկներին, երկու ափով բռնեց երեսը ու սկսեց լացել: Արցունքները գնում ու ընկնում էին արդեն ինքնուրույն, երկար տարիներ զսպելուց հետո նա այլևս ուժ չուներ: Աննան զգաց նրա ցավը, մտածելով որ պետք չէր հարցնել նրան անցյալի մասին, ցանկացավ հանգստացնել նրան: Առանց մտորելու գոնե մեկ րոպե Աննան ձեռքերը մեկնեց ծերուկին և գրկեց նրան ամբողջ ուժով: Աննան գիտեր որ ծերուկը ցավում է անցյալով, բայց ինչ է  եղել նրա հետ, ամբողջությամբ չգիտեր ոչ ոք: Նրա արցունների միջից լսվում էր միայն մեկ բառ: Նա ասում էր Ադել:

Ծերուկը հանգստացավ, մաքրեց արցունքները: Երկար տարիներ զսպելուց հետո նա կարծես ազատ էր: Ձեռքի եղած նամակը առանց վերջացնելու ու հաջորդ նամակից հրաժարվելը ասում էր այն մասին որ նա ուզում է վերադառնալ: 

Վերադառնալիս նրանց դիմավորեց բժիշկ Ադամը: Նա ուղեկցեց մինչև ծերուկի սենյակ այնուհետև կանգնեց դռան առջև: Կարծես մի բան այն չէր: Կարծես մի գերբնական ուժ նրան հետ էր վանում թույլ չտալով նրան ներս մտնել:Աննան նկատեց դա, նկատեց Ադամի տխրությունը, բայց մտածելով որ դա պարզապես անհաջող օպերացիաի արդյունք է, վախեցավ ինչ-որ բան հարցնել: Ու ըստ սովորության նրանց վերադարձից հետո Ադամը միշտ հարցաքննում էր նրանց, ամեն ինչ լավ  է եղել?, խնդիրներ չեն առաջացել?: Բայց այս անգամ պատասխանները նրան այդքան էլ չէին հանգստացնում: Աննան դուրս եկաց ուտելիքի հետևից իսկ Ադամը այդ նույն կերպ կանգնած նայում էր դռան հետևից ծերուկին:

Բայց այդ մարդը նրա համար պարզապես ծերուկ չէր: Ծերուկը, ում անունը նույնպես Ադամ էր, նրա պապն էր: Ու նրա պատվին էլ նրան անվանել էին Ադամ:Բոլորը նրան անվանում էին բժիշիկ Ջոնսոն, իսկ ծերուկը նրան անվանում էր բժիշկ Ադամ, և նա այդպես հպարտություն էր զգում: Պարզապես երկար տարիներ կռվելով նրանք միմյանց այլ կերպ էին ավնավում: Բժիշկը  նրան անվանում էր ծերուկ, իսկ ծերուկը նրան պարզապես անտեսում էր: Ի դեպ դա ծերուկի մոտ շատ լավ էր ստացվում: Բայց անկախ ամենից, Ադամը անհանգստանում էր ծերուկի համար: Նրա կյանքի բոլոր աստղերը հանգել էին: Մնացել էին 2-ը, Աննան ու ծերուկը: Իսկ հիմա նրանցից մեկը հանգչում էր իր ձեռքերի առաջ, և նա ի վիճակի չէր ինչ որ բան անել: Դա էլ նրան բարկացնում էր:

Երբ Աննան եկավ, Ադամը բացեց դուռը և նրանք միասին մտան ներս: Աննան սկսկեց կերակրել ծերուկին իսկ Ադամը նստեց նրաց մոտ և սկսեց ինչ որ թղթեր լրացնել:Ամեն պատառ ուտելիքին ծերուկը հարցնում էր Աննաին թե դա նրա պատրաստածն է, ծերուկը ուրիշի ուտելիքը չէր ուտում: Երբ ուտելիքը վերջացավ դեղերը ընդունելու ժամանակն էր: Աննան չէր կարողանում ոչ մի կերպ համոզել ընդունել այն: Ամեն կիրակի օրը նա պարտաճանաչ ընդունում էր դեղերը, այգի գնալու պայմանով բայց այս անգամ նա չէր ցանկանում: Բայց ավելի զարմանալի էր այն որ Աննաի խնդրանքին որպեսզի Ադամը համոզի, Ադամը պատասխանեց...

-Կարիք չկա, նրա համար ամեն ինչ լավ կլինի: 

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ Աննաի հարցին թե ինչ նկատի ուներ Ադամը այդպես ասելով, Ադամը սկսեց խեսել եղանակի մասին: ԹԵ ծերուկը թե Աննան հասկացան Ադամին, նրան մնացել էր հաշված օրեր ու նույնիկս ժամեր: Ադամը ու Աննան դուրս եկան: Ադամը մտավ իր սենյակ իսկ Աննան  չգիտեր ինչ անել, նա պարզապես կանգնել էր, սառել: Այդ օրը այլևս ոչ ոք չտեսավ Ադամին, իսկ Աննան նստել էր նրա դռան առջև ու սպասում էր որ նա դուրս գա: Երկար սպասելուց հետո Աննան ներս մտավ: Սենյակից օղու, կոնյակի ու վիսկիի գարշելի հոտը խեղդում էր, սիկ Ադամը պարկել էր բազմոցին, օղու շիշը ձեռքին քնել: Սակայն նա պարզապես ձևացնում էր: Չէր ցանկանում որ իր կինը այդ վիճակում տեսնի նրան:

Աննան դուրս եկավ, արցունքները սրփելով ուղևորվեց ծերուկի սենյակ՝ ցանկանում էր վերջին րոպեները լինել նրա հետ: Ծերուկը միակն էր որ տխուր չէր, նա առաջին անգամ էր որ բացել էր ծրարը հիվանդանոցում ու ժպտալով նայում էր նրանց: Աննան մոտեցավ: Պապիկ, ինչ որ բան կցանկանաս ???? Պատասխան չկար:Ծերուկը լուռ էր, նա նայում էր վաղուց գրված նամակներին ու սպասում մահվան: Կարծես վաղուց էր սպասում այդ բանին:Ծերուկը մի կողմ դրեց  նամակը և նայեց Աննաին: Աննան անակնկալի եկավ: Ծերուկը ջերմ ժպտում էր: Աննան նրան այդպիսի առաջին անգամ էր տեսնում: Միքանի րոպե լռությունից հետո ծերուկը խեսեց: 

Շարունակելի.....

8

16

1860

  • Hrat
    2015-08-09 15:14:18
    Չմոռանաք նաև ասել ձեր կարծիքը 2 մասի վերաբերյալ, ձեր կաևծիքը կարևոր է ինձ համար (ժպիտ)
  • Crazy
    2015-08-09 15:40:35
    Վատ չի, կարծում եմ աշխատելու տեղ ունե ք(ինչպես բոլորը): :) Սպասւոմ եմ շարունակությանը:
  • Hrat
    2015-08-09 16:05:25
    Շնորհակալ եմ, ըմ, ինչպես է ձեր անունը ?!
    • Crazy
      2015-08-09 16:43:32
      Չարժի:
  • Aram.G
    2015-08-09 17:33:02
    Che brat, lavy lav es gre prosty ketadrutyund el greld el sagh stegh.id hery ancum a
    • Լիլ
      2015-08-09 18:32:56
      |(
  • Aram.G
    2015-08-09 17:46:26
    Mi ban el eli, inch a eghel ed bjshki hor u mor het vor menak papn u kinn en astghery, mekel inchi seryali nman amena hetaqrqor teghy reklam linum
  • Hrat
    2015-08-09 18:48:07
    Առաջինը հետո կիմանաք, հաջորդներում, իսկ երկրորդը պարզապես ծերուկը սկսում է պատմել իր անցյալը, իր կյանքը, եդ ու հիվանդանոցը իրար հետ կապ չունեն, առանձնացրել եմ որ հետաքրքիր լինի, գործողությունը կամաց զարգանա
  • Թիթեռ
    2015-08-09 21:48:52
    ԵՍ այն անգամ ասեցի որ լավն Է, ու սպասում էի շարունակությանը, քիչ քիչ ավելի հատաքրքիրա դարնում: ապրեք (բռավո)
  • Hrat
    2015-08-09 22:00:11
    Շնորհակալ եմ, Թիթեռ,
  • Hrat
    2015-08-09 22:05:22
    Ի դեպ Միայնակություն, ես ու ես, գեղեցիկ է գրված, իմաստը այնքան սուր է իսկ գործողությունը այնպես է կատարվում որ կարող լավ գրքի սկիզբ հանդիսանալ
  • Թիթեռ
    2015-08-09 22:12:29
    ապրեք.... լուրջ՞ չէի մտածել... երփեք չեմ մտացել գիրք գրելու մասին: :)
  • Hrat
    2015-08-09 23:08:08
    Չէ, ձեր մոտ լավ կստացվի, իմաստը լավն էր
    • Թիթեռ
      2015-08-10 20:36:06
      ԱՊրեք շատ. (բռավո)
  • Hrat
    2015-08-10 18:27:30
    Հարգելի էջակիցներ, շնորհակալություն բոլորդ ձեր քոմենթների ու գնահատականների համար, հաջորդ մասը կլինի վաղը առավոտից, շնորհակալություն բոլորին
  • Freedom (Has)
    2015-08-10 19:23:12
    Ավելի մեծացավ հետաքրքրությունս. Շատ լավն է, չհաշված ուղղագրական և կետադրական սխալները` ամեն ինչ իդեալական է: Կսպասեմ հաջորդ մասին: (բռավո)