Copy SMS

Ճակատագրի Խաղը/ Մաս 3

Խաղի սկիզբը

Ճակատագրի Խաղը/ Մաս 3 - Ադամ,Ջոշ Օկոնել, մայրը, Միս Քեյ,  Միստր Թոմսոն,  այգին, աղջիկը, տղաները

Թեև 2 մասը ես վերջացրեցի երկխոսությամբ, 3-րդ մասը ես ես կպատմեմ 3-րդ դեմքից: Ճակատագրի խաղը դա 2 մարդկանց սիրո մասին է: Ամբողջը հիմնված է պատահականությունների վրա, որոնք էլ միավորում են այս սրտերը: 

Ադամը(ծերուկը), ի ծնե սև աչքերով էր: Բժիշկները ասում էին որ դա պարզապես բնության շեղում է: Դա արտաքին ազդեցությունների հետևանք չէ: Դրա մեջ չկան, թե վատ, թե լավ կողմեր: Այո, ֆիզիկապես նա բացառություն է բնության մեջ, սակայն դա նույնն է, ինչ-որ նրա աչքերը լինեին կապույտ, կամ կանաչ, կամ պարզապես շականագագույն:Վտանգավոր ոչինչ չկար:

Ադամի մայրը, այդ պատճառով էլ նրան Ադամ էր անվանել՝ առաջինը բնության մեջ: Սակայն Ադամի մայրը չկարողացավ տալ Ադամին այն մայրական ջերմությունը, որը տալիս է յուրաքանչյուր մայր: Ադամի մայրը սրտի արատ ուներ, և լավ գիտակցում էր այն փաստը որ կարող են մահանալ;Սակայն նա անտեսել էր դա: Նա ասում էր որ ցանկանում է հետք թողնել իրենից հետո: Որդու ծննդաբերությունից 3 ամիս հետո մահացավ: Եկեղեցին հրաժարվել էր ընդունել նրան, պարզաբենելով այսպես՜<<Եկեղեցին դա Աստծո տունն է: Եվ կինը, որ սատանու աչքերով երեխա է բերել լույս աշխարհ, սատանու սիրուհին է, և տեղ չունի Աստծո տանը>>:Վերջին խոսքերի համար Ադամի հայրը՝ Ջոշ Օկոնելը, ծեծել էր Տեր սուրբ-ին:Նրան ոստիկանները բռնել էին և մեկ շաբաթ պահել ոստիկանատանը և միայն միքանի ժամ հատկացրել կնոջը թաղման արարողությանը մասնակցել համար:

Ադամի մանկությունը անցել է պարզապես տխրության ու ցավի մեջ: Դեռ փոքր ժամանակ նրա հասակակիցները մատնացույց էին անում նրան անվանելոն նրա սատանա և ասում էին միմյանց միջև, որ նա սատանա է, և եթե նա հանկարծ կպչի ինչ-որ մեկին ապա կարող է նրան այրել, իսկ մեծահասակները դարձել էին այդ կարծիքի գլխավոր քարոզիչները և թույլ չէին տալիս երեխաներին նրա հետ խաղալ:Ադամի մոտ կեմպլեքս էր առաջացել և նա նույնպես սկսեց իրեն սատանա համարել, քանի-որ նա իրեն մեղադրում էր մոր մահվան մեջ, ասելով արժանի չէ կյանքի նա ով սպանել է այն մարդուն ով տվել է իրեն կյանք: Ադամը ամեն կերպ փորձում էր թաքցնել այն փաստը, որ ինքը սև աչքեով է: Մեկ մազերն էր երկարացնում, փորձելով ծածկել աչքերը, մեկ սև ակնոցներ էր դնում փորձելով այդ կերպ թաքցնել նրանց: Բայց մի անգամ ամեն ինչ փոխվեց:

Ամենասովորական օրերից մեկը, երբ Ադամը 9 տարեկան էր: Փետրվարյան ցուրտ  անձրևը ձյան փաթիլների հետ խառվնած թրջել էր բոլոր փողեցները  դարձնելով նրանց վատանգավոր: Օրինակ բեռնատար մեքենաի վարորդը կորցրել էր կառավարումը և բեռնատար մեքենան շրջվել էր փողեցի կենտրոնում, դարձնելով ճանապարհը անանցանելի: Զոհեր չկաին բայց վարորդը վնասվել էր և նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ինչ կապ ունի դա Ճակատագրի խաղի հետ ??/: Դե լսեք

Ճանապարհը տան ու դպրոցի միջև երկար էր: Ջոշը, Ադամի հայրը ամեն անգամ գալիս և վերցնում էր նրան դասերից հետո: Զանգը արդեն խփել էր: Տնօրենը կանչեց Ադամին իր մոտ:Ադամը զարմացավ: Մինչ այդ նա նույնիսկ չէր նայել ինձ, իսկ հիմա կանչում է: Հետաքրքիր է ինչ է ուզում նա: Բայց կանչելու պատճառը կարևոր էր: Երևի ինչպես հասկացաք բեռնատար մեքենաի վարորդը դա Ադամի հայրն էր: Ճանապարհի սառեցված լինլու պատճառով մեքենան շրջվել էր և Ջոշը վնասվածք էր ստացել:<<Վերքը վտանգավոր չի, և Ջոշի հետ ամեն  ինչ լավ կլինի>>, համենայն դեպս այդպես էր ասում Տնօրենը, բայց Ադամը այլևս չէր լսում: Նա պարզապես քարացել էր: 

-Հայրս,- ասում էր նա ինքն իրեն ու մտածում,- ամեն ինչ լավ է նրա հետ???

-Ադամ,- ասաց էր տնօրենը, դու գնա տուն, իսկ հայրդ, հետո կգա;

-Հայրս աշխատանքի չէ Միսս Քեյ, նա հիվանդանոցում է, լիներ դա ձեր որդին կամ ամուսինը, հարազատ մարդը ում դուք սիրում եք, դու կգնաիք տուն հանգիստ սրտով, կնստեիք այնտեղ ու կասեիք՝ տեսնես, երբ է գալու??? երբ ուտելիքը տաքացնեմ, կամ նման մի բան: Չգիտեմ, ես ձեզ չեմ ճանաչում, ու չեմ ճանաչում մարդկանց, թե այստեղ թե այս դպրեցից դուրս: Թեև սատանա  եմ, բայց իմ սիրտը մարկային է, այն պատկանում է իմ ընտանիքին, և եթե նրանցից մեկը տխուր է, հիվանդ թե ուրախ, ես պարտավոր եմ լինել նրա կողքին:

Տնօրենը զարմացավ:

-Ես չգիտեմ, արդյոք մարդկային է իմ պահվածքը, թե պարզապես հիմարություն, ես չգիտեմ ինչ է մարդկայինը, ես չգիտեմ ինչ է  մարդը ու չգիտեմ ինչ կաներ ուրիշը լիներ իմ փոխարեն: Ասեք ինձ, որտեղ է  նա պարկած: Որտեղ է  հայրս, ես ուզում եմ տեսնել նրան;

-Տղաս,- կմկմալով ասաց տնօրենը,նույնիսկ չիմանալով ինչ պատասխանել,- ես .....

 -Պարզ է, դուք չեք ասի, ես կիմանամ:

Ադամը դուրս վազեց, նա թողեց գրքեը պայուսակը իրեը որորնք նրան դանդաղեցնում էին: Միայն վերցրեց վերարկուն և վազեց փողեց: Իմանալավ հոր ճանապարհային սխեման, թե որ ճանապարհով պետք է շարժվեր հայրը, Ադամը վազեց: Նրանցից մեկում նա նկատեց, որ մարդիկ հավաքվել են իրար գլխի և ինչ որ բանի են նայում: Նա սկսեց ավելի արագ վազել: Պարզվեց դա այն տեղն է որտեղ հոր մեքենան շրջվել էր:Ադամը մոտեցավ մի սևամորթ մարդու՝ ում ճանաչում ՝էր: Դա Ջոշի ընկերն էր, ով մասնագիտությամբ ոստիկանապետն էր և միակներից ով լավ էր վերաբերվում Ադամի հետ:

-Միստր Թոմսոն, ասեք խնդրում եմ, որտեղ է հայրս:

-Ադամ,- զարամացած նայելով նրա վրա,- ինչ ես անում այստեղ, հորդ հետ ամեն ինչ լավ է, բայց նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որոշ զննումներ կատարելու համար, 

-Նրան տեղափոխել են (անվանումը կաևևոր չէ) հիվանդանոց????

-Այո, ես այնտեղ եմ գնում, կցանկանաս իմ հետ գալ???, հեյ???

Բավական էր լսել այո բառը, երբ Ադամը շարունակեց վազել, նա լսեց վերջին բառերը, բայց Նյու Յորքի փողոցներում ավտոմեքենաի վարումը շատ բարդ էր և ոտքով ավելի արագ կհասնեին ցանկալի վայրին քան մեքնայով:

Ճանապարը դեպի հիվանդանոց, գնում էր այգու մոտով: Ադամը վազում էր առանց աջ ու ձախ նայելու, երբ տեսավ թե ինչպես են երկու տղա, մոտ իր տարիքի մի աղջկա նեղացնում: Ադամը կանգնեց, շուրջը մարդիկ չկաին ովքեր կարող էին օգնել աղջկան, իսկ ինքը շտապում էր:

-Անիծվեք դուք:

Միակ բառերը որոնք անցան նրա մտքով: Նա սկսեց վազել դեպի տղաները: 

-Բաց թողեք նրան, բարձր գոռաց Ադամը նրանցից միքանի քայլ հեռու կանգնելով՝ շունչ քաշելու համար:

-Չգիտեինք որ ինչ որ մեկը կարող է պաշտպանել քեզ,- ասեց տղաներից մեկը դիմելով աղջկան:

Տղաները կարծես անակնլաի եկած նայում էին Ադամին: Իսկ աղջիկը վախից ու արդեն թուլացած ընկավ գետին, գլուխը կախելով ու հունգուր-հունգուր լացելով: Տղաների բառերը լսլեվ Ադամը սկսեց աղջկան նայել: Ու թեև երեսը չէրմ երևում, բայց արտաքինից աղջիկը վատը չեր: Նա չաղ չէր, սևամորթ չէր, վատիկը չէր, տգեղ չէր ու նույնիսկ գեղեցիկ էր: Այդ դեպքում  ինչն  է խնդիրը: 

-Դու հենց նոր քո ամենամեծ սխալը արեցիր,-ասեց տղաներից մեկը:

Ադամը հասկացավ, որ խոսքը գնում է կռվի մասին և որպեսզի չվնասի ակնոցները հանեց և դրեց մի կողմ: Տղաներից մեկը, ով ավելի մեծ էր երևում մյուսից և այտին վերք ուներ, ինչ որ սուր բանի կտրվածքից կարծես նայելով նրան և տեսնելով  նրա   սև աչքերը ասաց:

-Փախանք, սա այն տղան է սև աչքերով, փախանք  Սեմ, եթե նա մեզ կպչի մենք կայրվենք:

Ու նրանք իրոք սկսեցին փաղչել;Ադամը որ զարմանքից քարացել էր, արդյոք նրա աչքերը հենց նոր փրկեցին նրան; Տեսնելով որ աղջիկը դեռ լացում է Ադամը մոտեցավ նրան: Դե լավ, վերկաց, նրանք արդեն գնացին: Աղջիկը որ դեռ լացում էր, կանգնեց ու երբ տխուր դեմքը բարձացրեց վեր թե Ադամը թե աղջիկը սարսափից քարացան: Ոչ աղջիկը տգեղ չէր: Պարզապես աղջիկը առաջին անգամ էր տեսնում սև աչքեր, իսկ Ադամը այդպիսի աչքեր: Աղջիկը չինացի էր: Ադամը հասկանալով աղջկա վախի պատճառը նորից ակնոցները դրեց: Իսկ աղջիկը հասկանալով որ տղան իր համար է դրել ակնեցները, որ ինքը չվախենա մոտեցավ նրան: Որպես շնորհակալության նշան գրկեց նրան և շրջվեց պայուսակը վերցնելու համար որ հեռանա: Միքանի քայլ հեռանալուց հետո, աղջիկը շրջվեց Ադամին, ով դեռ տեղում կանգնած էր, և ասեց:

-Դու գեղեցիկ աչքեր ունես, հանիր ակնոցդ, թող բոլորդ տեսնեն նրանք:

Ու հետո շրջվեց ու հեռացավ:

Ադամը ով քարացել էր վերջին խոսքերից սկսեց առանց աչք թարթելու հետևել նրան: Այնուհետև հանեց ակնոցը ամբողջ ձեռքվ սեղմեց նրան կոտրելու մտադրությամբ ու հետո գցեց այն գետին: Երբ աղջիկը այլևս չէր երևում Ադամը շշնջաց:

-Քո աչքերը նույնպես գեղեցիկ են:

Ու որորշ ժամանակ այդպես կանգնելուց հետո էլի սկսկեց վազել դեպի հիվանդանոց:Երբ նա սկսեց մտնել տեսավ թե ինչպես Միստր Թոմսոնը, սևամորթ ոստիկանապետը, մոտենում հիվանդանոցին: Երբ Ադամը ներս մտավ ու խնդրեց որ թույլ տան տեսնել հորը բժիշկները արգելում էին: Նրա տարիքի մարդիկ իրավունք չունեին ներս մտնել առանց որևէ մեծի: Երբ Միստր Թոմսոնը եկավ, թույլ տվեցին Ադամին ներս մտնել: Հայրը պարկած էր մի ոտքից գիպսի մեջ բժիշկի հետ խեսելիս: Երբ նրանք ներս մտան բժիշկը արդեն վերջացնում էր: Միստր Թոմսոնը տեսնոլվ Ադամի վիճակը աչքերով հասկացրեց բժիշկին դուրս գալ որ նրանք միայնակ մնան: Ադամը հազիվ էր զսպում արցունքները: 

-Որ են ակնոցներդ տղաս,- հարցրեց Ջոշը այլևս չիմանալով ինչ հարցնել:

-Ես նրանց կոտրել եմ,- ժպտալով ասաց Ադամը:

-Ինձ տուր, միգուցե ես կարողանամ նորոգել նրանց:

-Չէ պապ, ես այլևս չեմ թաքցնելու աչքերս, թող բոլորը տեսնեն իմ աչքերը, ես այն եմ ինչ կամ, եթե մյուսները համարում են ինձ իմ աչքերի համար սատանա, ապա նրանք ինձ համար ոչ ոք են, այն մարդիկ ովքեր ինձ սիրում են անկեղծ, թող սիրեն սև աչքերով:

-Տղաս,- կարծես հպարտություն զգալով;

-Պապ ես եմ մեղավոր մայրիկի մահվան մեջ???/

-Ինչ, ոչ տղաս, ոչ,- առաջ գալով ու գրկելով նրան,- քո մայրը շատ հզոր էր, նրան հեշտ էր համոզել բայց երբ նա ինչ որ բան որոշում էր, իսկ նա միշտ ինչ որ բան որոշում էր, նրան մտափոխ անելն արդեն անհնար էր:Նա ինքն էր որոշել որ դու պետք է ծնվես, ու թեև մենք գիտեինք որ նա սրտի արատ ունի, և դա կարող է սպանել ձեզ: Մի անգամ նա ասաց, որ այնպես էլ նա մահանալու է, նա ասաց որ ուզում է իրենից հետո մի մասնիկ թողնել իր կյանքում: Դու մեղավոր չես տղաս, ամեն ինչ լավ է: 

Ադամը որ ամբողջ ուժով գրկել էր նրան սկսեց լացել: Նա սկսկեց կրկենել՝ ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ: Իսկ Միստր Թոմսոնը երբ դուրս եկավ բժշկի հետ առաջարկեց նրան մի բաժակ սուրճ խմել և խոսել Ջոշի մասին: Բժիշկը ասաց:

-Ջոշի հետ ամեն ինչ լավ է, նա կոտրել է ոտքը, բայց կոտրվածքը ներքին է և վտանգավոր այլևս ոչինչ չկա. մենք միքանի թեստեր կանցկացնենք նրա հետ ու հետո բաց կթողնենք:

1 շաբաթ հետո Ջոշը վերադարձավ տուն:

Շարունակելի...... 

8

18

1780

  • Hrat
    2015-08-11 17:23:06
    Չմոռանաք քոմենթների և գնահատման մասին, ձեր կարծիքը կարևոր է իմ համար
  • Սուս_)))
    2015-08-11 18:09:04
    Դե գիտես իհարկե հրաշալ ա... ապրեսսս... անհամբեր սպասում եմ հաջորդ մասինն :) :) :)
  • Hrat
    2015-08-11 18:13:09
    Shnorhakal em
  • Թիթեռ
    2015-08-11 18:21:28
    քիչ քիչ ավելիա հետաքրքրանում (լավ) (բռավո)
  • Hrat
    2015-08-11 18:34:47
    Ես ունեմ երկու հարց Երկար տարիներ տանջվելուց հետո Ադամը գտնում է իր երջանկթւթյունը և ապրում Գնալով երջանկանալով թե տանջանքը ու երջանկությունը հետևում են նրանց մինչև կյանքի վերջ, ցանկությունը ձերն է, կամ ես կհորինեմ և եթե վերջում ձեզ ինչ որ բան դուր չգա ես ճակատագիրը կփոխեմ
  • Թիթեռ
    2015-08-11 18:43:15
    ինձ թվում է Ադամը միյին տարիքում երջանիկ է լինում, իսկ հետո դժբախտություները շստանում են այդ պատճարով էլ նա միայնակ է մնում;
  • Hrat
    2015-08-11 18:58:08
    Լավ տարբերակ է , ժամանակից առաջ չեմ ընկնի չեմ ասի թե ինչ է նրանց սպասում ապագայում, բայց եթե կարող եք բոլորդ թողեք ձեր կարծիքը շարունակության վերաբերյալ
  • Թիթեռ
    2015-08-11 19:05:31
    O:)
  • Aram.G
    2015-08-11 23:45:33
    Երեի նա մի առիթի Ադելի հետ կծանոթանա և նրանք իրար կսիրեն բայց եդ աղջկա հերը հարուստ կլինի ու իր ուզած տղու հետ ա ստիպելու ամուսնանա, բայց իրանք փաղչում են ու ունենում շատ երեխաներ բայց հետո տարիքից Ադելը մեռնում ա Ադամը դառնում ծերուկ ու ընկնում անկողին, լավ ա ???
  • Aram.G
    2015-08-11 23:46:59
    Անհամբեր սպասում եմ իրականությանը, թե ըստ քո գրածի ինչ ա լինում հետո
  • Hrat
    2015-08-11 23:52:45
    Hnaravorins shut kpordzem shut grel ⁴ րդ մասը, բայց ցավոք, անկեղծ ու երջանիկ սերը շատ մեծ գին ունի
  • Hrat
    2015-08-12 11:10:33
    Հարգելի էջակիցներ, շնորհակալություն բոլորդ ձեր քոմենթների ու գնահատականների համար, հաջորդ մասը կլինի այսօր երեկոյան, շնորհակալություն բոլորին
  • Freedom (Has)
    2015-08-12 19:04:42
    Ինչպես միշտ շատ հետաքրքիր է: Կսպասեմ: (բռավո)
  • Aram.G
    2015-08-19 15:50:16
    Երբ դուրս կգա 4-րդ մասը՞՞՞
  • Hrat
    2015-08-19 18:21:36
    հավանաբար եսօր
  • Aram.G
    2015-08-19 18:43:48
    Հավանքբար ???
  • Hrat
    2015-08-19 18:44:41
    Երևի եսօր երեկոյան կամ վաղը առավոտյան
  • Aram.G
    2015-08-19 18:46:35
    Դե եո կսպասեմ