Copy SMS

Մտքեր(2)

Մտքեր(2) - Տխրություն, թաղիծ, ցավ, հիասթափություն


Հիասթափություն, խեղդող կարոտ ու պարտության զգացում: Երջանիկ պահերը ու սիրված լինելը կուրացրել էին ինձ, այնքան էին կուրացրել, որ չէի կարողանում գիտակցել որ դու իմ հերթական երազանքն ես: Ապրում էի քեզանով, երջանիկ էի քեզանով, վայելում էի ներկաս քեզ հետ, մտքումս պատկերացնելով պայծառ ապագաս: Սակայն դու բաց թողեցիր ձեռքս, բաց թողեցիր այն ժամանակ՝ երբ ես չէի էլ մտածում որ հնարավոր է այդպիսի բան: Դու լքեցիր ինձ... Իսկ հիմա՞, ինչ եմ զգում ես հիմա, մի գուցե ոչինչ... ես լցված էի քեզնով, իսկ հիմա ես զգացի պարտության համը... Այո, ես պարտված եմ... Աշխարհը իմ կողքին էր, երբ դու էիր իմ կողքին, բայց մի ակընթարթ, ու այդ նույն աշխարհը հանեցիր իմ դեմ:  Դու էիր իմ պարտությունը, քեզնով ես պարտվեցի...

Մտքեր(2) - Տխրություն, թաղիծ, ցավ, հիասթափություն


Մտքե՜ր են գնում, մտքե՜ր են գալիս, 


Ու առաջվա պես սիրտս է լալիս,


Աչքերս չռած եզ եմ ման գալիս,


Ու՞ր ես դու, ու՞ր ես ինչու՞ չես ալիս,


Հոգիս տխրությամբ ու՞մ է ձայն տալիս...


Մտքեր են ծնվու՜մ, մտքեր են հյուսվում,


Եվ այդ մտքերում դու դեր ես խաղում,


Գլխավոր կերպար՝ իմ տխուր կյանքում,


Ես՝ թշվա՜ռ ու թույլ իմ խենթ մտքերում;


Ու նույնիսկ անգամ այն տանջվածները,


Որ ամբողջ կյանքում ցավով են ապրում,


Իմ զգացած ցավը հենց այս վայրկյանի


Նրանցից ոչ ոք չի էլ հասկանում...

Մտքեր(2) - Տխրություն, թաղիծ, ցավ, հիասթափություն

10

8

1328

  • Նիկեա
    2015-08-13 00:28:45
    Աչքերս չռած եզ եմ ման գալիս, (ուրախ) անկեղծ ասած հենց բուն իմաստով էլ սկզբից հասկացել էի, (ծաղիկ)
    • Շ...
      2015-08-13 00:52:08
      ԱԱԱ ք տառը չեմ գրեելլ (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Կուլե(FLY)
    2015-08-15 00:29:11
    Ռագանա (խփո)(ծաղիկ)