Copy SMS

Հայրենասիրություն

Հայրենասիրություն - հայրենասիրություն, պայքար, հայ, ազգ


Շատ  պարտություններ է կրել Հայ ազգը, շատ է հալածվել Հայ ժողովուրդը, շատ արյուն է թափել, սակայն հաղթանակները այնքան  զորեղ են եղել, որ ոչ մի պարտություն չի կոտրել Հայ ժողովրդի պայքարելու ցանկությունը:  Շատերը մտածում են, որ հայերը միասնական չեն դրա համար էլ ոչնչի չեն հասնում: Այո՛, իմաստ կա այս տողերի մեջ, միասնական չեն այդ կարծիքը արտահայտողները:  Եթե յուրաքանչյուր մարդ ինքն իր մեջ ուժ գտնի և կանգնի ժողովրդի կողքին, ամբողջ ազգը կմիավորվի: Հայ ազգը ունի միասնության ուժ, և բազմաթիվ օրինակներ ունենք մեր առջև, թե՛ անցյալից պահպանված, և թե՛ ներկայում կատարվելիք:  

Հայրենասիրություն - հայրենասիրություն, պայքար, հայ, ազգ


Պետք է  գնահատենք և  պահպանենք այն, ինչ ունենք, ոչ թե  մեր փոքր ուժերով ձգտենք ավելիին, որ ունեցածներս էլ կորցնենք…   Շատերն են թողում երկիրը ու գնում, բայց եթե ամեն մեկն իր մեջ ուժ գտնի, պայքարի ու մնա Հայաստանում, երկիրը ավելի ուժեղ և միասնական կլինի: Յուրաքանչյուր Հայ պետք է հպարտ լինի որ Հայ է… 


Հայ ազգը ունի պատիվ, պայքարելու ուժ, և եթե մեզնից յուրաքանչյուրը իր մեջ գտնի այդ ամենը, մենք անպարտելի կդառնանք…


Հայրենասիրություն - հայրենասիրություն, պայքար, հայ, ազգ


 

Կոտրվեց անցյալում, պայքարեց ներկայում,

Կծաղկի ապագայում մեր Հայ ազգը մնայուն,


Հավատքն է մեզ պաշտպանում,

Մեր գիրն էլ առաջ տանում,

Մեր սուրն է պատիվ պահում,

Հայ  զինվորն էլ ՝ անկոտրում…


Մենք չե՛նք նահանջում, չե՛նք միաձուլվում,

Ծնկի չե՛նք գալիս ու չե՛նք վախենում,

Ձեր կացինները մեզ էլ չեն մորթի,

Գալիք սերունդն ցավերը կամոքի,

Ու այս պայքարում մեր ազնվազարմ,

Մենք չե՛նք նահանջի, չե՛նք հուսաթափվի;

Հույսը չի մեռնում ու ոչ էլ վերջում,

Մենք պայքարում ենք, հաղթանակ տանում,

Ձեր կացինները, մեզ չե՛ն վախեցնում…

11

8

5182

  • jpit
    2015-08-13 10:05:39
    բռավո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Նիկեա
    2015-08-13 10:39:05
    Քո մոտ ստացվում ա բանաստեղծություն գրել(շատ եմ հանդիպել ՛՛բանաստեղծությունների՛՛ որոնցում ուղղակի հանգերն են պահպանված, բայց իմաստ չկա, կամ էլ ինչ որ անհանգ եսիմ ինչ, որ բանաստեղծության նման չի ընդհանրապես)ժամանակի ընթացքում ինձ թվում ա ավելի լավ կգրես (ծաղիկ)
  • Freedom (Has)
    2015-08-13 11:07:27
    Բրավո, շատ լավն էր: (բռավո) (բռավո) (բռավո) Հ.Գ. Սկզբի մասը դպրոցական շարադրություն հիշեցրեց: :)
  • Շ...
    2015-08-13 11:46:57
    Մերսի բոլորիտ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Թիթեռ
    2015-08-13 11:50:36
    շատ լավն էր ապրես հայրենասեր ջան (ծաղիկ)
    • Շ...
      2015-08-13 11:51:25
      Մերսի O:)
  • crazy psychologist ☯
    2015-08-14 19:51:02
    լավ է, որ էս թեմային անդրադարձողներ կան
    • Շ...
      2015-08-14 20:12:26
      :) (գինի)