Copy SMS

Մտապատրանք +

Բարև բոլորին:Պոստը երկու մասից է կազմված:Առաջին մասը երկար էի մտածում անել,թե չէ,բայց եթե քննադատություններ լսելու օրն այսօր է,թող այդպես էլ լինի:Իսկ երկրորդում կներկայացնեմ երկու գրքի սյուժե  + հատվածներՄտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ

Մտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ




  • 1)Մտապատրանք









Մտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ

Այն պահը,երբ սեփական մտքերի լաբիրինթոսում խճճվում ես.հանգիստ կարդում ես կամ կիսարթուն վիճակում աչքերդ անգիտակցաբար հառում ես մի կետի,ու ամեն տեսակի մտքերը թափվում են գիտակցությանդ վրա,որոշներն էլ՝ կողքին...
Գալիս կտրում են իրականությունից,մեծ թափով պոկում տեղիցդ ու քշու՜մ:
-Ու՞ր:
-Չգիտեմ:Նրանք երբեք ինձ չեն հարցնում և չեն էլ ասում՝ ինչ են անելու,ուր են տանելու:
-Իսկ ընթացքն՝ առ անհայտություն,քեզ չի՞ ստիպում վախենալ:
-Չէ՜,գոնե նրանք ազատ են,գոնե նրանց ազատությամբ ես էլ եմ ինձ մի քանի վայրկյան ազատ զգում,գոնե այդ անհայտության կամ անորոշության մեջ կարող եմ ուզածս ենթադրել և ազատություն տեսնել:
-Իսկ խավա՞րը,այն նույնպես չի՞ վախեցնում:
-Գիտե՞ս, ամենահաճելի զգացումն է,երբ մթությունն իր գիրկն է առնում քեզ:Չէ՛,չկա այն սառնությունը,որ ինձ համար էի որոշել,որի մասին մտածելիս ակամա սարսռում էի:Հիմա այնքա՜ն մոտ եմ,բայց ինձ ավելի հարմար եմ զգում քան այն աթոռին,որի վրա րոպեներ առաջ նստած կարդում էի,կամ մահճակալին,որ տարօրինակ կերպով վանում է,անընդհատ այս ու այն կողմ շպրտում.երևի հոգնել է,երևի ես էլ եմ արդեն հոգնել...
-Լսիր,իսկ մենակությու՞նը:Հիշու՞մ ես ,դու խորշում էիր դրանից,ասում էիր ,որ մենակության մեջ սպանիչ լռություն կա,որ դրանք դահիճների նման հարմար առիթի են սպասում մարդկանց սիրելին դառնալու համար և նպատակին հասնելուց հետո աներևույթ բանալիով կողպում են նրանց կյանքի դռները այլոց առաջ:
-Մարդկա՜նց...
Ծակող քրքիջ,որ լռութան միջից դուրս պրծնելով հասավ նրանց ականջներին:
-Մարդկա՞նց,լսեցի՞ր այդ ձայնը,որ քիչ առաջ ստիպեց քեզ մի քանի քայլ ընկրկել,այն,որ թաթերի վրա կանգնած արագ անցնում էր,որ չնկատես,բայց լսելիքիդ անձնատուր եղած՝ ի վերջո չքացավ:
-Ի՞նչ կապ կար այդ ծիծաղի և իմ հարցի միջև:
-Ա՜հ,ուշադիր չես,չնկատեցիր էլ,որ դրա մասին անցյալ ժամանակով եմ խոսում:Այն հիմա չկա,բայց դու գիտես՝ եղել է,որովհետև երևի թե լսել ես:Հիմա իմ ասածներն ես լսում,ուշադրությունդ լարած փորձում ես հասկանալ,բայց դրա հետ մեկտեղ ավելի ես խճճվում:Բառերը հերթով գալիս են՝ մտքերս կառուցելու,բայց ամեն հաջորդը կարծես մթագնում է նախորդի իմաստը:Կյանքն էլ է նման այդպիսի մի շղթայի.քեզ թվում է՝ մտածածդ ճիշտ է,որ կա,դու ախր գիտես,բայց կյանքը շարժուն է,գալիս է ուրիշ պահ՝ ուրիշ բաներ պատրաստած, ու ապացուցում,որ դու սխալվել ես,բայց դու այնքան վստահ էիր դրանում...
Մտածի՛ր,դու հաստա՞տ լսել ես այդ ձայնը:Պա՜րզ է,նույնիսկ խավարում նկատելի է շփոթմունքդ:
-Բայց ինչպե՞ս...
-Ինչպե՞ս հասկացա:Զգացի:Չե՞ս հասկացել,որ ես ու դու անքակտելի կապով ենք կապված,մենք նույնն ենք:
-Բայց մենք տարբեր ենք:
-Գիտեմ:Աշխարհում չկա բացարձակ նման երկու բան,նույնիսկ նույն մարդու ներսում եղած երկու Ես-երը:Դու նա ես,ում տեսնում են բոլորը,իսկ ինձ տեսնում ես միայն դու:
-Իսկ քո սիրելինե՞րը,դու ամենաշատը վախենում էիր նրանց կորցնելուց:
-Եթե գոնե միքիչ հասկանայիր ինձ:Հիմա փակիր աչքերդ,նշանակություն չունի,որ մութ է,փակիր ու որքան կարող ես ծիծաղիր:Է՜յ,մի՛ բացիր,ուղղակի փակիր ու առանց որևէ բան մտածելու ծիծաղիր:Հրաշալի է,ի՞նչ ես տեսնում:
-Նրանք հայտնվեցին,իմ ընկերները,բարեկամները...
-Չէ՛,սպասիր,նրանք,ում դու տեսար,իրականում թշնամիներդ են,որ նախանձից հավաքվեցին՝ ուրախությունդ փչացնելու:
-Իսկ եթե լացեմ, իսկական ընկերներս կհայտնվե՞ն:
-Իրական բարեկամներին փորձության ենթարկել կամ փնտրել պետք չէ:Այ հիմա բացիր աչքերդ և ասա՝ ինչ ես տեսնում:
-Նրանք են,նրա՜նք...
-Հիմա հասկացա՞ր՝ ինչու խավարը իմ սիրելին դարձավ:Գոնե այստեղ ես տեսնում եմ միայն նրանց,ովքեր իրոք սիրում են ինձ,դրանով այն աձնքա՜ն հաճելի ու հարազատ է դառնում,իսկ մենակությունը...մենակությունը շատ հարաբերական է. ինչպես այս խավարն եմ լցնում մտացածին իրերով,որ միշտ ցանկացել եմ ունենալ,այնպես էլ մենակությունն եմ լցնում իմ սիրելիներով:
-Իսկ չե՞ս հոգնել մտածելուց:
-Հոգնել մտածելուց,կնշանակի հոգնել կյանքից,այն մարդկանցից,որ քիչ առաջ պատկերացնում էիր:Հարցդ կարելի է և այսպես ձևակերպել.Ուզու՞մ ես մեռնել:Կարող եմ ասել՝ հնարավոր է,բայց ես դրա համար չափազանց ուժեղ եմ:
-Այդքան վստահ պետք չէ,ամեն ինչ ունի իր վերջը:
-Հիմա՜ր փիլիսոփայություն:Հերթական համբակի գլխից պոկված անմտությունը:Իսկ դա ասողին ոչ ոք չի՞ ասել,որ յուրաքանչյուր վերջ ունի իր սկիզբը և միայն մեր պատճառով է այդ սկիզբը ժամանակից շուտ վերածվում վերջի:Չատերն են անօրինակ շփերթությամբ վարվում կյանքի հետ՝ դառնալով իրենց իսկ կողմից ստեղծված փորձությունների խոսխորատների զոհը:Իսկ դրանից հետո նրանք համարձակվում են խոսք հղել կատարելությանը,գիտե՞ս ինչու,որովհետև իրենք անկատար են:
-Եղծելի իրականություն,խևացած մարդկություն,ապականված մաքրություն:
-Սկսեցիր այդ մարդկանց նման խոսել,ամեն ինչ շատ ուռճացված էր:Տե՛ս,սա մեր իրականությունն է,և այն եղծելի չէ,այստեղ մեր սիրելիներն են,և նրանք խևացած չեն,իսկ մաքրությունը կա,քանի դեռ մենք ենք ուզում՝ լինի:
-Հասկացա,կա լույս,ուղղակի տեսնել է պետք,այն հաճախ կարող է սնգուրված լինել ամեն տեսակի զազրանքով,բայց կա:
-Այդպես է,մենք չպիտի թողնենք,որ մոռացման փոշիու տակ խամրի այդ լույսը,շատ բան կախված է մեզնից:
-Սպասի՜ր,ես չեմ հասցնում գալ:
-Պետք էլ չի,մնա այստեղ,բայց զգույշ՝ չմոլորվես:
-Բայց չէ՞ որ սա իմ մտքերի աշխարն է,միայն իմը:
-Հենց դրա համար էլ ասում եմ...
-Լավ,դու էլ զգույշ՝ չսայթաքես,ոչինչ չի երևում:
-Ճիշտ ես,ամենացավալին սեփական մտքերում սայթաքելն է...




  •  2) Գրքեր



Մտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ

1) Crazy,լսեցի ,կարդացի,չփոշմանեցի,ավելին՝ սիրեցի:Առաջին գիրքը,որին ուզում եմ անդրադառնալ,հայտնի ամերկիացի գրող Ջեկ Լոնդոնի "Մարտին Իդեն"-ն է:Գիրքը գրվել է 1908թվականին և սույն թվականի սեպտեմբերից հրապարակվել է Պասիֆիկ Մանսլի ամսագրում:Առաջին հայացքից գրքի կենտրոնական թեման սիրո ամենակարող և հզոր ուժը ցույց տալն է,բայց իրականում գիրքը ցույց է տալիս քսաներորդ դարի իրական պատկերը,որի նկատմամբ հեղինակի վերաբերմունքը դրանական անվանել չի կարելի:Գլխավոր հերոսը՝ Մարտին Իդենը,հասարակ աշխատավոր է,ով դեպքերի բերումով հայտնվելով բարձր դասարակարգը ներկայացնող ընտանիքներից մեկում՝ գտնում է իր առաջին սիրուն,բացի այդ՝ նրան գրավում է այդ վեհ մարդկանց շրջանի թվացյալ մաքրությունն ու բարձր զարգացվածությունը:Մարտինը իր արտակարգ ունակությունների շնորհիվ կարճ ժամանակամիջոցում կարողանում է սովորել այն,ինչ իր ասելով տարիներ շարունակ համալսարանում սովորել չեն կարողացել այդ մարդիկ:Մարտինը հանուն իր սիրո՝ Ռութի, անցնում է դժվարին ճանապարհ,իրեն զրկում ամեն տեսակի հաճույքներից և փորձում ինքնակրթության միջոցով արժանանալ Ռութի ընտանիքի համակրանքին:Բայց նույնիսկ Ռութը,ով անկեղծ սիրում էր նրան,չէր հավատում Մարտինի՝ գրող դառնալու հեռանկարին:Սա Մարտինին չէր կոտրում,նա շարունակում էր աշխատել:Բայց շուտով Մարտինը դառնում է իր անկեղծության զոհը՝ իր անձի շուրջը մեծ աղմուկ բարձրացնելով:Ռութի ընտանիքը ստիպում է աղջկան հրաժարվել Մարտինից:Հոգնելով Ռութի մերժումներից՝ Իդենը շարունակում է կիսատ թողած գիրքը,որը պլանավորածից շատ ավելի ծավալուն է դառնում:Ի վերջո աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունքը:Նրա ստեղծագործությունները մեկը մյուսի ետևից սկսում են տպագրել առաջնակարգ ամսագիրների կողմից:Շուտով դրանք մեծ իրարանցում են առաջացնում հայտնի գրողների շրջանում,նա հասնում է այն փառքին,որին ձգտում էր,բայց միայն հիմա է հասկանում այդ վեհ մարդկանց աղքատամտությունն ու դատարկությունը,որոնք ուղղակի աշխատում էին իրենց հայացքները հարմարեցնել մոդային,ընդհանուրին:Հենց այստեղ էլ ծնվեց խոր ողբերգություն Մարտինի համար,իսկ միակ մարդը,ով հասկանում էր նրան,ով նրան ծանոթացրել էր "իսկական"մարդկանց հետ,ինքնասպան էր եղել:Մարտինի անտարբերությունը Ռութին չէր շրջանցել.Մարտինի՝ հայտնի դառնալուց հետո աղջիկը գալիս է նրա մոտ՝ ներողություն հայցելու և իր սերը հայտնելու,Մարտինը հավատում էր նրա սիրուն,բայց սկսում է գիտակցել,որ ինքը սիրահարվել էր մի ուրիշ,երևակայական Ռութի:Փառք,հարգանք և ամենակարևորը՝ սիրելի կին,որի համար նա այդքան պայքարել էր,իսկ հիմա նա իր հետ հավերժ մնալու պատրաստակամություն էր հայտնել.մի՞թե սա չէր Մարտինի ուզածը,կիմանաք գիրքը կարդալուց հետո :D
Հիմա հատվածներ,որ գրավեցին ինձ ու ձեզ հնարավորություն կտան պատկերացում կազմել գրքի մասին.

Տեր աստված, իսկ ես այն ժամանակ քաղցում էի, քայլում էի ցնցոտիներով։ Ինչու՞ նրանք այն ժամանակ ինձ ոչ մի անգամ ճաշի չէին հրավիրում։ Այն ժամանակ դա կլիներ ճիշտ ժամանակին։ Չէ՞ որ այս բոլորը գրված էին շատ վաղուց։ Եթե Դուք ինձ կերակրում եք այն բանի համար, որը ես արել եմ շատ վաղուց, ապա ինչու դուք չէիք կերակրում ինձ այն ժամանակ, երբ ես իրականում դրա կարիքն ունեի։ Չէ որ, ոչ «Զանգակատան ղողանջ»–ում, ոչ «Փետուրներ և մարգարիտներ»–ում ես ոչ մի բառ չեմ փոխել։ Ո՛չ, Դուք ինձ հյուրասիրում եք բոլորովին ոչ իմ աշխատանքի համար, այլ այն պատճառով, որ ինձ հյուրասիրում են բոլորը և այն պատճառով, որ այժմ ինձ հյուրասիրելը պատիվ է համարվում։

Տգետ մարդիկ երևակայում են,թե մտածում են, և կարգադրում են ճակատագիրն այն մարդկանց,որոնք իրոք մտածում են:

Առհասարակ այն մարդիկ,որոնք անընդունակ են գրող դառնալու,չափազանց շատ են դատում իսկական գրողների գործերը:

Ով չի ձգտում ապրել,նա ավարտի ճանապարհին է:

Կյանքին չձգտող մարդիկ մահվան ճանապարհն են փնտրում:

Նա դեռ իր հանգչող գիտակցությամբ հասկանում էր,որ տանջանքը դեռևս մահ չէ.մահը ցավ չի պատճառում:
 

2)Հաջորդիվ ուզում եմ խոսել հայտնի ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանի "Միքիչ արև պաղ ջրի մեջ" վիպակի մասին: Ստեղծագործությունը ֆրանսուհու ամենահայտնի գործերից է,որ միանգամից գտավ իր ուրույն տեղը համաշխարհային գրականությունում: Գլխավոր հերոսը Ժիլն է,ով աշխատում է թերթի միջազգային բաժնում:Թվում է՝ ամեն ինչ հիանալի է,կան բոլոր պայմանները երջանիկ լինելու համար՝ ընկերներ,որոնց հետ առաջ հրաշալի օրեր էր անցկացրել,աղջիկ,ով սիրում է նրան,կայուն աշխատանք,շուտով նաև նոր պաշտոն:Բայց ոչ, այս ամենը Ժիլին չէր բավարարում,նա դեպրեսիայի մեջ էր,ոչինչ չէր հետաքրքրում նրան,միայն ուզում էր մենանալ,ընկղմվել անկողնու մեջ ու անվերջ քնել:Սակայն մի դեպք կտրուկ փոխում է նրա կյանքը:Ժիլը մեկնում է քրոջ մոտ ֆրանսիական համայնքներից մեկը՝Լիմոնժ:Այստեղ նա քրոջ և նրա ամուսնու հետ մասնակցում է մի ճաշկերույթի,որտեղ էլ ծանոթանում է Նաթալի Սիլվըների հետ:Արտակարգ գեղեցկության և ներքին զարգացած բանիմացության շնորհիվ Նաթալին գրավում է Ժիլին:Փոխարդարձ սերը օգնում է Ժիլին դուրս գալ դեպրեսիայից,Նաթալին հրաժարվում է ամուսնուց ու նրա հետ մեկնում Փարիզ: Հիմա էլ թվում է՝ Ժիլը երջանիկ է,նրա կողքին այն կինն է,որին ինքն էլ էր սիրում,նրա նոր հոդվածը մեջ խանդավառությամբ էր ընդունվել ղեկավարության կողմից,բայց...Էլի կիմանաք,երբ կարդաք :D
Հատվածներ.

Կյանքում ո՞վ է ավելի մենակ զգում իրեն,քան այն մարդը,որ ուրախ,երջանիկ,անխռով ցինիզմով է որոշել ապրել,նույնիսկ ավելին՝ որոշել է միանգմից և բնազդով:

Միայն պատահական հայացքներն են ընդունակ ճշմարտությունը որսալու:

Ամենապարզ քմայքն անգամ ձեռք չի բերվում պատվերով:

Այն,ինչ հոժարակամ ես տվել,երբեք չես կորցրել,երբ մարդուն են կողոպտում,այդ դեպքում է դժվար,միշտ հիշե՛ք այս:

Մտքերի բացարձակ բացակայությունը կոչվում է երջանկություն:


 

Մտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ
Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝ ԿուլեՄտապատրանք + - գիրք, մտապատրանք, մեջբերումներ

16

20

1544

  • ★star11
    2015-08-14 23:58:09
    կարդացել եմ մի քիչ արևը :) լավ գիրքա սիրում եմ (ծաղիկ)
    • Կուլե(FLY)
      2015-08-14 23:59:49
      Այսինքն Կե՞սն եք կարդացել :)
      • Կուլե(FLY)
        2015-08-15 00:01:29
        Ա չճանաչեցի :D
      • ★star11
        2015-08-15 00:01:38
        չէ ինչի՞՞
      • Կուլե(FLY)
        2015-08-15 00:04:09
        Կներես,ես խառնեցի՝ միքիչ արևը մտածեցի ՝ նկատի ունես միքիչ ես կարդացել:Բայց Իդենին զգալիորեն զիջում է, իսկ "Սիրու՞մ եք Բրամսը"?:)
      • ★star11
        2015-08-15 00:08:12
        չէ էտ չհետաքրքրեց բայց ունեմ գրքի մեջ :)
    • Կուլե(FLY)
      2015-08-15 00:15:21
      Բայց կարդացե՞լ ես:Եթե արևը գրավել է,դա էլ կգրավի,նույնիսկ ինձ ավելի է դուր եկել ,ուզում էի դա էլ ներառել պոստի մեջ՜,բայց չկային հարվածներ ,չնայած խորն էր ու հետաքրքրությամբ չէր զիջում արևին(ծաղիկ)
  • crazy psychologist ☯
    2015-08-15 12:27:55
    Միք քիչ արև պաղ ջրի մեջ,,, հետաքրքրեց :) ապրես :)
  • Ա բայց մի հատ բան ասեմ,դրանից առաջ կարդա աա:D
    • crazy psychologist ☯
      2015-08-15 14:21:02
      ասա հլը
      • Բախի "Ջոնաթան Լիվինգսթոն ճայ"-ը, ընտիր :Ավելի շատ բան չեմ ասի,այս գրքի մասին կամ պիտի անվերջ խոսես կամ ընդհանրապես չխոսես,ես քեզ կխղճամ ու երկրորդը կընտրեմ:Dերկու ժամից է քիչ ժամանակ կխլի,բայց այնքան շատ բան կտա:
  • EvanescenceAmyLee
    2015-09-11 11:18:26
    Երկրորդ մասը լավն էր...սկիզբը առավել ևս շատ լավն էր